Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Եղիան և Օքոզիա թագավորը

1 Աքաաբի մեռնելուց հետո Մովաբն ապստամբեց Իսրայելի դեմ։

2 Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։

3 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։

4 Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։

5 Պատգամավորները վերադարձան թագավորի մոտ, և նա ասաց նրանց. «Այդ ինչո՞ւ ետ դարձաք»։

6 Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան. “Այսպես է ասում Տերը. “Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դումարդես ուղարկում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու. դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես””»։

7 Եվ նա ասաց նրանց. «Ինչպիսի՞ն էր այդ մարդը, որ ելավ ձեր դիմաց և ձեզ ասաց այդ խոսքերը»։

8 Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել,և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։

9 Թագավորը մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Երբ նա գնացԵղիայիմոտ, Եղիան նստել էր սարի գլխին, և ասաց նրան. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։

10 Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։

11 Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։

12 Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։

13 Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։

14 Ահա երկնքից կրակ իջավ և լափեց առաջին այն երկու հիսնապետներին և նրանց հիսուն մարդկանց. բայց հիմա թող իմ անձը պատվական համարվի քո աչքին»։

15 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց Եղիային. «Վա՛յր իջիր նրա հետ, մի՛ վախեցիր նրանից»։ Նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ։

16 Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։

17 Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավիր եղբայրը՝Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։

18 Օքոզիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Եղիան երկինք է համբարձվում

1 Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։

2 Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։

3 Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։

4 Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։

5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։

6 Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։

7 Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։

8 Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին.ջուրըբաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։

9 Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։

10 Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։

11 Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։

12 Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։

13 Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։

14 Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։

15 Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։

16 Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։

17 Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։

18 Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։

Եղիսեի հրաշքները

19 Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։

20 Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։

21 Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։

22 Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։

23 Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։

24 Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։

25 Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

Իսրայելի և Մովաբի պատերազմը

1 Աքաաբի որդի Հովրամն Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հոսափատ թագավորի տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։

2 Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։

3 Սակայն հետևեց Նաբատի որդի Հերոբովամի այն մեղքին, որով նա մեղանչել էր տվել Իսրայելին. չհեռացավ դրանից։

4 Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։

5 Երբ Աքաաբ թագավորը մեռավ, Մովաբի թագավորն ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ։

6 Այդ ժամանակ Հովրամը դուրս եկավ Սամարիայից և ամբողջ Իսրայելի զորահավաք արեց։

7 Եվ գնաց ումարդուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։

8 Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։

9 Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։

10 Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։

11 Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին»։

12 Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։

13 Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր մարգարեների մոտ և քո մոր մարգարեների մոտ»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Ո՛չ, որովհետև Տերն այս երեք թագավորներին կանչել է, որ նրանց մատնի Մովաբի թագավորի ձեռքը»։

14 Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։

15 Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։

16 Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք”։

17 Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։

18 Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։

19 Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։

20 Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։

21 Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։

22 Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։

23 Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։

24 Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։

25 Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։

26 Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։

27 Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձանիրենցերկիրը։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Եղիսեն օգնում է խեղճ որբևայրուն

1 Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։

2 Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։

3 Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։

4 Եվտո՛ւնդմտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից,յուղըլցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։

5 Կինըգնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։

6 Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։

7 Եվկինըեկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։

Եղիսեն և սունամացի հարուստ կինը

8 Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էրայնտեղով,գնում էր այնտեղ հաց ուտելու։

9 Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։

10 Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։

11 Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։

12 Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, ևկինըկանգնեց նրա առաջ։

13 Եվծառայինասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար,հիմաի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայցկիննասաց. «Եսգոհ եմ, որիմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։

14 Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։

15 Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, ևկինըկանգնեց դռանը։

16 ԵվԵղիսենասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։

17 Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։

18 Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։

19 Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։

20 Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։

21 Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։

22 Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։

23 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստեղիր»։

24 Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։

25 Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։

26 Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։

27 Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։

28 Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։

29 Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։

30 Բայց երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ լքելու»։ Եվ նա վեր կացավ ու գնաց այդ կնոջ ետևից։

31 Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։

32 Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։

33 Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։

34 Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։

35 Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ուկրկինկռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։

36 Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, ևկինըեկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։

37 Կինըեկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։

Երկու հրաշքները

38 Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։

39 Նրանցիցմեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։

40 Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։

41 Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։Ալյուրըլցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայումայլևսվատ բան չկար։

42 Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։

43 Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։

44 Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Նեեմանը բուժվում է

1 Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր,բայցբորոտ էր։

2 Մի անգամասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։

3 Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։

4 Նեեմանըգնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։

5 Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։

6 Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ,իմացի՛ր, որքեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։

7 Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։

8 Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակմարդուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։

9 Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։

10 Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։

11 Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։

12 Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։

13 Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։

14 Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։

15 Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։

16 Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։

17 Եվ Նեեմանն ասաց. «Հիմա, որ չես ընդունում, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակեզ կամ զոհ չի մատուցելու։

18 Թող այս բանըմիայնՏերը ների քո ծառային,այսինքն՝այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։

19 Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։

20 Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. «Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին և բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի է Տերը, եթե ես չվազեմ նրա ետևից և մի բան չվերցնեմ նրանից»։

21 Եվ Գեեզին վազեց Նեեմանի ետևից. և երբ Նեեմանը տեսավ, որ մեկը վազում է իր ետևից, կառքից թռավ ցած՝ նրան դիմավորելու, և ասաց. «Խաղաղությա՞մբ է»։

22 Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է. իմ տերն ինձ ուղարկեց, թե՝ “Հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից երկու պատանի են եկել։ Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հանդե՛րձ տուր”»։

23 Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։

24 Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից և թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց, ու նրանք գնացին։

25 Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ցես գալիս,Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։

26 Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։

27 Ուստի թող Նեեմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունիցճերմակ՝ձյունի նման։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Կացնի գլխի գտնվելը

1 Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։

2 Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։

3 Նրանցիցմեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնալ քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։

4 Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։

5 Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։

6 Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։

7 Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։

Ասորական բանակը պարտվում է

8 Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։

9 Բայց Աստծու մարդըլուրուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։

10 Եվ Իսրայելի թագավորըմարդուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամզգուշացավ։

11 Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։

12 Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։

13 Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։

14 Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։

15 Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։

16 Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։

17 Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։

18 Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։

19 Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։

20 Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։

21 Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։

22 Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։

23 Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, ևհետոնրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։

Սամարիայի պաշարումը

24 Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։

25 Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսունսիկղարծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգսիկղարծաթով։

26 Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։

27 Եվ նա ասաց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղի՞ց օգնեմ քեզ՝ կալի՞ց, թե՞ հնձանից»։

28 Եվ թագավորը նրան ասաց. «Ի՞նչ է եղել»։ Նա էլ ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Քո տղային տո՛ւր, որ այսօր ուտենք, իմ տղային էլ վաղը կուտենք”։

29 Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։

30 Եվ երբ թագավորը լսեց այդ կնոջ խոսքերը, պատռեց իր հանդերձը պարսպի վրայով գնալիս, և ժողովուրդը տեսավ, որ ներսի կողմից նրա մարմնի վրա քուրձ էր։

31 Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։

32 Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. ևթագավորնիր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդինմարդէ ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։

33 Նա տակավին խոսում էր նրանց հետ, երբ ահա պատգամավորն իջավ նրա մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջ կողմից է, այլևս ի՞նչ սպասեմ Տիրոջից»։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1 Եղիսեն ասաց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ կլինի”»։

2 Եվ այն զորապետը, որի ձեռքի վրա հենվում էր թագավորը, պատասխանեց Աստծու մարդուն և ասաց. «Եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, մի՞թե կլինի այդ բանը»։ Եվ նա ասաց. «Ահա քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։

Ասորական բանակը հեռանում է

3 Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։

4 Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։

5 Եվ մթնշաղին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակատեղիի ծայրը, բայց այնտեղ մարդ չկար։

6 Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։

7 Եվ ելան ու փախան մութ ժամանակ և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերն ու իրենց էշերը և բանակատեղին, ինչպես որ էր, և փախան՝ փրկելով իրենց անձերը։

8 Եվ այն բորոտները եկան մինչև բանակատեղիի ծայրը, մտան մի վրան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի և հանդերձներ վերցրին և գնացին ու թաքցրին, ապա ետ դարձան ու մտան մի ուրիշ վրան, այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։

9 Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։

10 Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։

11 Եվ դռնապանները կանչեցին ու հայտնեցին թագավորի պալատում՝ ներսում։

12 Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։

13 Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թողքաղաքումմնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։

14 Եվ երկու կառք վերցրին իրենց ձիերով, և թագավորըմարդուղարկեց ասորիների բանակի ետևից՝ ասելով. «Գնացե՛ք և տեսե՛ք»։

15 Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։

16 Ժողովուրդը գնաց, և կողոպտեցին ասորիների բանակատեղին, և Տիրոջ խոսքի համաձայն մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ։

17 Եվ թագավորը դռան վերակացու դրեց այն զորապետին, որի ձեռքի վրա հենվում էր ինքը, և ժողովուրդը նրան կոխկռտեց դռան արանքում, և նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ թագավորն իջել էր նրա մոտ։

18 Եվ եղավ այն, ինչ թագավորի հետ խոսելիս ասել էր Աստծու մարդը. «Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը երկու գրիվ գարին մեկ սիկղ կդառնա, և մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ»։

19 Մինչդեռ այն զորապետը պատասխանել էր Աստծու մարդուն և ասել. «Ահա, եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, կլինի՞ այդ բանը». նա էլ ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։

20 Եվ այդպես էլ եղավ նրա հետ. ժողովուրդը կոխկռտեց նրան դռան արանքում, և նա մեռավ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Սունամացի կինը վերադառնում է

1 Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։

2 Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։

3 Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։

4 Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։

5 Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։

6 Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։

Եղիսեն և ասորիների Բենադադ թագավորը

7 Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։

8 Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

9 Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

10 Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։

11 Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։

12 Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիներիորովայնը»։

13 Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։

14 Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։

15 Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Հովրամ թագավորը

16 Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրադեռթագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։

17 Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։

18 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջառաջ։

19 Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։

20 Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։

21 Եվ Հովրամը բոլոր կառքերըվերցրեցիր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։

22 Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։

23 Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

24 Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Օքոզիա թագավորը

25 Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։

26 Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։

27 Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։

28 Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։

29 Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Հեուն Իսրայելի թագավոր է օծվում

1 Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։

2 Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։

3 Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա””։ Հետո դուռը բա՛ց արա և փախի՛ր ու էլ մի՛ հապաղիր»։

4 Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։

5 Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։

6 Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։

7 Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։

8 Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։

9 Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։

10 Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։

11 Հեուն դուրս եկավ,գնացիր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։

12 Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա””»։

13 Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։

Իսրայելի Հովրամ թագավորը սպանվում է

14 Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։

15 Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։

16 Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։

17 Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։

18 Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։

19 Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։

20 Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։

21 Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։

22 Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։

23 Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։

24 Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։

25 ԵվՀեունասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։

26 “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։

Հուդայի Օքոզիա թագավորը սպանվում է

27 Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». ևնրան վիրավորեցինՀեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։

28 Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։

29 Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։

Հեզաբել թագուհին սպանվում է

30 Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։

31 Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից,Հեզաբելնասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։

32 Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։

33 Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։

34 Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։

35 Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։

36 Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։

37 Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. “Սա Հեզաբելն է””»։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Աքաաբի սերունդը սպանվում է

1 Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբիորդիներիհոգաբարձուներին՝ ասելով.

2 «Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք

3 տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։

4 Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։

5 Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալներըմարդուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։

6 Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմկողմիցեք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։

7 Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։

8 Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։

9 Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։

10 Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչմի բանգետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։

11 Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։

Օքոզիայի ազգականները սպանվում են

12 Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում,

13 այնտեղՀեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։

14 Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։

15 Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։

16 Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։

17 Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։

Բահաղին պաշտողները սպանվում են

18 Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։

19 Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։

20 Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։

21 Եվ Հեունմարդիկուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։

22 Հեունասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։

23 Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։

24 Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցիփախչողանձի փոխարեն»։

25 Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցիննրանց,գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։

26 Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։

27 Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։

28 Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։

29 Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։

30 Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։

31 Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։

Հեուի մահը

32 Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում.

33 Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։

34 Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

35 Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

36 Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։