Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 1

Երիտասարդները Նաբուգոդոնոսորի պալատում

1 Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։

2 Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։

3 Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից

4 ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիներիև նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։

5 Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարենթագավորի առջև։

6 Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։

7 Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։

8 Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որթույլ տա՝ դրանցովիրեն չպղծի։

9 Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։

10 Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաներիդեմքերից,և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։

11 Եվ Դանիելն ասաց վերահսկիչին,որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա.

12 «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։

13 Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։

14 Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։

15 Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։

16 Եվ վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին և նրանց բանջարեղեն էր տալիս։

17 Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։

18 Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։

19 Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։

20 Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։

21 Եվ Դանիելը մնացայնտեղմինչև Կյուրոս թագավորի առաջին տարին։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 2

Նաբուգոդոնոսորի երազը

1 Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։

2 Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։

3 Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովվեց, որպեսզի իմանամ այդ երազը»։

4 Եվ քաղդեաները արամեերենովասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։

5 Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։

6 Իսկ եթե ասեք երազն ու նրա մեկնությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք։ Ուրեմն ասացե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։

7 Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։

8 Թագավորը պատասխանեց և ասաց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև ինձնիցդուրս եկած խոսքը հաստատ է,

9 որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։

10 Քաղդեաները պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորիպահանջածբանն անել, և դրա համար էլ ոչ մի թագավոր՝ մեծամեծ ու տիրակալ, սրա նման մի բան չի պահանջել ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։

11 Ինչ որ պահանջում է թագավորը, դժվար է, և չկա մեկ ուրիշը, որ թագավորին ասի այն, բացի աստվածներից, որոնք մարմնի մեջ չեն բնակվում»։

Աստված Դանիելին հայտնում է երազի նշանակությունը

12 Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։

13 Իմաստուններին սպանելու հրամանն արձակվեց։ Որոնեցին նաև Դանիելին ու նրա ընկերներին, որպեսզի սպանեն նրանց։

14 Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու դատողությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու։

15 Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։

16 Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։

17 Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային,

18 որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։

19 Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։

20 Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։

21 Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։

22 Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։

23 Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։

Դանիելը թագավորին պատմում է երազը և մեկնաբանում է

24 Սրանից հետո Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբելոնի իմաստուններին ոչնչացնելու համար։ Գնաց և այսպես ասաց նրան. «Մի՛ ոչնչացրու Բաբելոնի իմաստուններին. ինձ թագավորի մո՛տ տար, և ես թագավորին կասեմ մեկնությունը»։

25 Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան այսպես ասաց. «Մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը»։

26 Թագավորը պատասխանեց և ասաց Դանիելին, որ Բաղդասասար էրկոչվել.«Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։

27 Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։

28 Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ.

29 դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։

30 Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։

31 Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։

32 Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից,

33 սրունքները՝ երկաթից, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից։

34 Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքիդիպչելու,և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։

35 Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։

36 Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։

37 Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։

38 Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։

39 Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։

40 Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։

41 Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրությանբաժինէ ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։

42 Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։

43 Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։

44 Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։

45 Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռքդիպչելու,և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։

Թագավորը մեծարում է Դանիելին

46 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտ բաներ մատուցեն նրան։

47 Թագավորը պատասխանեց Դանիելին և ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների տերը և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։

48 Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան և նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա և գլխավոր՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։

49 Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 3

Նաբուգոդոնոսորը հրամայում է երկրպագել ոսկե արձանին

1 Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը՝ վաթսուն կանգուն, լայնությունը՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում՝ Բաբելոնի գավառում։

2 Նաբուգոդոնոսոր թագավորըհրամանուղարկեց, որ հավաքեն սատրապներին, կուսակալներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապետներին, դատավորներին, օրենսգետներին և գավառների բոլոր իշխանավորներին, որպեսզի գան Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին։

3 Այդ ժամանակ սատրապները, կուսակալները և կառավարիչները, խորհրդատուները, գանձապետները, դատավորները, օրենսգետները և գավառների բոլոր իշխանները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին և կանգնեցին այն արձանի առջև, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։

4 Եվ մունետիկը բարձրաձայն կանչում էր. «Ո՛վ ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, ձեզ է ասվում.

5 երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։

6 Ով չընկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։

7 Ուստի երբ բոլոր ժողովուրդները լսեցին փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուներն ընկանևերկրպագեցին այն ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը։

Դանիելի երեք ընկերները մեղադրվում են անհնազանդության մեջ

8 Այդ ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսություն արեցին հրեաներից։

9 Խոսեցին և ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին.

10 «Հավիտյա՛ն ապրիր, թագավո՛ր։ Դու, ո՛վ թագավոր, հրամայեցիր, որ ամեն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, թող ընկնի և երկրպագի ոսկե արձանին։

11 Եվ ով չընկնի ու չերկրպագի, կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ։

12 Մի քանի հրեաներ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այս մարդիկ քոհրամանինուշադրություն չեն դարձնում, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն պաշտում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն անում»։

13 Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. ուստի այդ մարդկանց թագավորի առաջ բերեցին։

14 Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։

15 Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։

16 Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։

17 Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքիցևս,ո՛վ թագավոր, նա կազատի մեզ։

18 Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։

Դանիելի երեք ընկերները դատապարտվում են մահվան

19 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, պատասխանեց և հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն։

20 Եվ իր բանակում եղող զորավոր տղամարդկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցի մեջ։

21 Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով, գլխարկներով ու մյուս հանդերձներով կապեցին և գցեցին կրակով բորբոքված հնոցի մեջ։

22 Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։

23 Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։

Դանիելի երեք ընկերները ազատվում են և մեծարվում

24 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։

25 Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։

26 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։

27 Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։

28 Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։

29 Արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան կասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»։

30 Այն ժամանակ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին ավելի բարձրացրեց Բաբելոնի գավառում։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 4

Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը

1 Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։

2 Այն նշանները և հրաշքները, որ կատարեց ինձ համար Բարձրյալ Աստված, հաճելի է ինձ ասելձեզ։

3 Նրա նշանները որքա՜ն մեծ են, և նրա հրաշքները որքա՜ն զորավոր են. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը՝ սերնդից սերունդ։

4 Ես՝ Նաբուգոդոնոսորս, իմ տանը հանգիստ էի և բարգավաճում էի իմ պալատում։

5 Երազ տեսա, որն ինձ վախեցրեց։ Խորհուրդներս անկողնում ու մտքիս տեսիլքներն ինձ խռովեցրին։

6 Եվ ես հրամայեցի, որ իմ առաջ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի ինձ իմացնեն երազի մեկնությունը։

7 Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, քաղդեաները և բախտագուշակները, և ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք ինձ չկարողացան իմացնել դրա մեկնությունը։

8 Եվ վերջապես իմ առաջ եկավ Դանիելը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստծու անունով, և որի մեջ կա սուրբ աստվածների հոգին։ Ես նրան պատմեցի երազը.

9 “Ո՛վ Բաղդասասար, մոգերի պե՛տ, որովհետև գիտեմ, որ սուրբ աստվածների հոգին կա քեզանում, և ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել,ահա իմ տեսած երազի տեսիլքները. ասա՛ ինձ նրանց մեկնությունը”։

10 Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում. նա շատ բարձր էր։

11 Այն ծառը մեծացավ ու զորացավ։ Նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, և նա տեսնվում էր երկրի բոլոր ծայրերից։

12 Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղները՝ առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար. նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմին։

13 Անկողնու մեջ իմ մտքի տեսիլքներում տեսա, որ ահա մի պահապան, մի սուրբ իջավ երկնքից։

14 Նա ուժգին գոչեց և այսպես ասաց. “Ծառը տապալե՛ք, ճյուղերը կտրատե՛ք, տերևները թոթափե՛ք և պտուղները ցիրուցա՛ն արեք. գազանները թող փախչեն նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից։

15 Բայց նրա արմատների բունը հողի մե՛ջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով՝ դաշտի խոտերի մեջ, և թող թրջվի երկնքի ցողով, և նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։

16 Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի։

17 Վճիռը հրամայվել է պահապաններից, և դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից. որպեսզի ապրողներն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում նրա վրա”։

18 Այս երազը տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասասա՛ր, ասա՛ մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնությունը, իսկ դու կարող ես, որովհետև քեզանում սուրբ աստվածների հոգին կա»։

Դանիելը մեկնաբանում է երազը

19 Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։

20 Այն ծառը, որ տեսել ես, թե մեծացավ ու զորացավ, և նրա բարձրությունը հասավ երկնքին, և այն տեսնվում էր ամբողջ երկրում,

21 և որի տերևները գեղեցիկ էին, իսկ պտուղը՝ առատ, և ամենքի համար նրա վրա կերակուր կար. որի տակ բնակվում էին դաշտի գազանները, և որի ճյուղերի վրա էին մնում երկնքի թռչունները,

22 այդծառըդու ես, ո՛վ թագավոր, որ մեծացար ու հզորացար, և քո մեծությունը բարձրացավ ու հասավ երկնքին, իսկ քո իշխանությունը՝ երկրի ծայրը։

23 Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. “Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջթող մնաև երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով”։

24 Սա է մեկնությունը, ո՛վ թագավոր, և ահա Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։

25 Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։

26 Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը Երկինքն է։

27 Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավի՛ր և քո անօրենությունները՝ աղքատներին ողորմելով. թերևս քո խաղաղությունը երկարացվի»։

28 Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին։

29 Տասներկու ամսից հետո, երբ նա ճեմում էր թագավորական պալատով, որ Բաբելոնում է,

30 թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։

31 Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։

32 Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։

33 Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվներիփետուրներիպես, իսկ եղունգները՝ թռչուններիմագիլներինման։

Նաբուգոդոնոսորը փառաբանում է Տիրոջը

34 «Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։

35 Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և նա ըստ իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան. “Ի՞նչ ես անում”։

36 Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։

37 Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին»։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 5

Բաղդասարի խնջույքը

1 Բաղդասար թագավորն իր մեծամեծներից հազարի համար մեծ հացկերույթ տվեց և այդ հազարի առաջ գինի խմեց։

2 Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։

3 Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։

4 Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։

5 Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։

6 Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։

7 Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակկլինինրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։

8 Այն ժամանակ ներս եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը և մեկնությունն իմացնել թագավորին։

9 Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովվեց, նրա գույնը փոխվեց, և նրա մեծամեծները սահմռկեցին։

10 Թագավորի և նրա մեծամեծների ձայնը լսելով՝թագուհին եկավ խնջույքի տունը։ Թագուհին ասաց. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, թող քո խորհուրդները չխռովեն քեզ, և գույնդ չփոխվի։

11 Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների հոգին կա, և քո հոր օրերին լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ։ Եվ հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտագուշակների գլխավոր կարգեց, քո հայրը, ո՛վ թագավոր,

12 որովհետև մի գերազանց հոգի, գիտություն և ըմբռնողություն կա նրա մեջ՝ երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու. այդ Դանիելի մեջ, որի անունը թագավորը Բաղդասասար դրեց։ Թող կանչվի Դանիելը, և նա կասի մեկնությունը»։

Դանիելը մեկնում է գրությունը

13 Այդ ժամանակ Դանիելը տարվեց թագավորի առաջ։ Թագավորն ասաց Դանիելին. «Դո՞ւ ես Դանիելն այն տարագիրներից, որոնց իմ հայրը բերեց Հուդայից։

14 Քո մասին ես լսել եմ, որ աստվածների հոգի կա քեզանում, և լուսավորություն, ըմբռնողություն և գերազանց իմաստություն կա քո մեջ։

15 Հիմա իմ առաջ բերվեցին իմաստունները և հմայողները, որպեսզի այս գրվածքը կարդային և նրա մեկնությունն ինձ իմացնեին, բայց չկարողացան իմացնել այս խոսքի մեկնությունը։

16 Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակկլինիքո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։

17 Այդ ժամանակ Դանիելը թագավորի առաջ պատասխանեց. «Պարգևներդ քեզ լինեն, իսկ ընծաներդ ուրիշի՛ տուր. ես թագավորի համար կկարդամ գրվածքը և մեկնությունը կիմացնեմ նրան։

18 Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։

19 Եվ նրան տրված այն մեծության պատճառով բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները դողում ու վախենում էին նրանից։ Ում ուզում էր, սպանում էր, և ում ուզում էր, ապրեցնում էր, և ում ուզում էր, բարձրացնում էր, և ում ուզում էր, ցածրացնում էր։

20 Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։

21 Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, և նրա միտքը անասունների պես եղավ, նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, նրան արջառների պես խոտ էին ուտեցնում, և երկնքի ցողով էր թրջվում նրա մարմինը, մինչև իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա. ում ուզում է, դնում է նրա վրա։

22 Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։

23 Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։

24 Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։

25 Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։

26 Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությանօրերըև այն վերջացրեց.

27 Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր.

28 Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։

29 Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակգցեցիննրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։

30 Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։

31 Եվ մարերի Դարեհթագավորըվերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 6

Դանիելը առյուծների գբի մեջ

1 Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներկարգի ամբողջ թագավորության մեջ։

2 Եվ նրանց վրա երեք վերակացուկարգեց,դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։

3 Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։

4 Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։

5 Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։

6 Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան.

7 «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։

8 Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։

9 Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելանքը։

10 Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։

11 Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։

12 Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օրմի բանխնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։

13 Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք էմատուցում իր Աստծուն»։

14 Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար։

15 Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են»։

16 Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։

17 Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։

18 Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։

19 Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը.

20 երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։

21 Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։

22 Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։

23 Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։

24 Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։

25 Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։

26 Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենականէ.նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։

27 Նա է ազատում և փրկում, նշաններ ու հրաշալիքներ գործում երկնքում և երկրի վրա. նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից»։

28 Եվ այսպես Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության և Կյուրոս Պարսիկի թագավորության շրջանում։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 7

Չորս գազանների տեսիլքը

1 Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում՝ տեսիլքներ. հետո գրեց երազը և սկսելով խոսքը՝ ասաց։

2 Դանիելն ասաց. «Գիշերը տեսիլքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի չորս հողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։

3 Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից՝ մեկը մյուսից տարբեր։

4 Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։

5 Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. “Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր”։

6 Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձ նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։

7 Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։

8 Ես ուշադրությամբ նայում էի այդ եղջյուրներին, և ահա մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, և առաջվա այն եղջյուրներից երեքը խլվեցին նրա առաջից։ Ահա մարդու աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա և մեծախոս բերան։

Նրա տեսիլքը, ով հավիտյան կենդանի է

9 Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։

10 Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանընստեց, և գրքերը բացվեցին։

11 Ես նայում էի եղջյուրի ասած մեծախոս ձայնի պատճառով. նայում էի, մինչև որ գազանը սպանվեց, կործանվեց նրա մարմինն ու տրվեց կրակի բոցին։

12 Իսկ մնացած գազաններից վերցվեց նրանց իշխանությունը. մի եղանակ ու մի ժամանակ նրանց կյանքերը երկարացվեցին։

13 Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։

14 Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու։

Տեսիլքների մեկնությունը

15 Ես՝ Դանիելս, ներքուստ հոգեպես անհանգստացա, և իմ գլխի տեսիլքներն ինձ վրդովեցին։

16 Ես մոտեցա կանգնածներից մեկին և հարցրի այս բոլոր բաների իսկությունը։ Նա խոսեց և այս բաների մեկնությունն իմացրեց ինձ.

17 “Այս չորս մեծ գազանները չորս թագավորներ են, որ ելնելու են երկրից։

18 Իսկ թագավորությունը ստանալու են Ամենաբարձրյալի սրբերը և տիրանալու են թագավորությանը հավիտյան և հավիտյանս հավիտենից”։

19 Հետո ուզեցի իմանալ չորրորդ գազանի իսկությունը, որ բոլորից տարբեր էր. խիստ ահեղ, երկաթե ատամներով և պղնձե եղունգներով, ուտում էր, փշրում էր և մնացածն իր ոտքերով տրորում էր։

20 Եվ նրա գլխի վրայի տասը եղջյուրների մասին և այն մյուսի մասին և մյուս եղջյուրի, որը դուրս եկավ, և որի առաջից երեքն ընկան. այն եղջյուրը, որ աչքեր ուներ և մեծախոս բերան, և նրա կերպարանքն ավելի մեծ էր մյուսներից։

21 Մինչ նայում էի, այն եղջյուրը պատերազմեց սրբերի հետ և հաղթեց նրանց,

22 մինչև որ եկավ Հինավուրցը և իրավունք տվեց Ամենաբարձրյալի սրբերին, և ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։

23 Այսպես ասաց. “Չորրորդ գազանը երկրի վրա չորրորդ թագավորություն է լինելու, որը տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից և պիտի լափի ամբողջ երկիրը, պիտի ոտնահարի և փշրի այն։

24 Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։

25 Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելուէ Ամենաբարձրյալի սրբերին և մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։

26 Բայց դատարանը պիտի բազմի, և նրա իշխանությունը պիտի վերցվի, որպեսզի ոչնչացվի ու իսպառ կորչի։

27 Թագավորությունն ու իշխանությունը և ամբողջ երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին պիտի տրվեն. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանությունները նրան պիտի ծառայեն և հնազանդվեն”։

28 Այստեղ է խոսքի վերջը. ինձ՝ Դանիելիս, շատ էին խռովում իմ խորհուրդները. փոխվեց երեսիս գույնը, բայց խոսքն իմ մտքում պահեցի»։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 8

Խոյի և այծի տեսիլքը

1 «Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում մի տեսիլք երևաց ինձ՝ Դանիելիս, նախապես ինձ երևացածից հետո։

2 Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։

3 Ես բարձրացրի աչքերս և տեսա, որ գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։

4 Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։ Եվ ոչ մի գազան չէրկարողանումկանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։

5 Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։

6 Նա հասավ երկու եղջյուրներով այն խոյին, որ տեսել էի գետի մոտ կանգնած, և նրա վրա վազեց իր ուժգին զայրույթով։

7 Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։

8 Եվ արու այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելիեղջյուրներդուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։

9 Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավորերկիրը։

10 Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքիցմի մասգցեց գետնին ու կոխկռտեց նրանց։

11 Մինչև զորքերի Իշխանը ինքն իրեն բարձրացրեց և նրանից վերցրեց մշտնջենական զոհն ու կործանեց նրա սրբարանի տեղը։

12 Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։

13 Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ ասաց նրան, որ խոսում էր. “Մինչև ե՞րբ է լինելու մշտնջենականզոհիտեսիլքը և ավերող ամբարշտությունը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխության տրվեն”։

14 Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։

Գաբրիել հրեշտակը մեկնում է տեսիլքը

15 Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա մարդու տեսքովմեկըկանգնած էր առաջս։

16 Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայգետիմիջից, որ կանչեց ու ասաց. “Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը”։

17 Եվ նա եկավ կանգնած տեղիս մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. “Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վախճանի ժամանակի համար է”։

18 Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես թմբիրի մեջ՝ երեսիս վրա ընկա գետնին. նա դիպավ ինձ ու կանգնեցրեց տեղիս վրա։

19 Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման վախճանին, որովհետևտեսիլքըվախճանի սահմանված ժամանակի վերաբերյալ է։

20 Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։

21 Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։

22 Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։

23 Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտներըամբարշտությանչափը լրացնեն, մի պնդերես և խորամանկթագավոր վեր կկենա։

24 Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ. նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սրբերի ժողովրդին։

25 Եվ նրա խորամանկությամբ նրա ձեռքում խաբեությունը պիտի հաջողի, նա իր մտքում պիտի հպարտանա և խաղաղության մեջ շատերին կործանի։ Եվ պիտի դեմ կանգնի Իշխանաց իշխանին, բայց պիտի կոտրվի ոչ մարդկային ձեռքով։

26 Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև հեռավոր օրերի մասին է”։

27 Եվ ես՝ Դանիելս, նվաղեցի և մի քանի օր հիվանդացա, հետո վեր կացա և թագավորի գործերը կատարեցի։ Եվ ապշած էի տեսիլքի վրա, բայց ոչ ոք չկար, որ այն հասկանար»։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 9

Դանիելն աղոթում է իր ժողովրդի համար

1 Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս,

2 նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։

3 Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։

4 Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։

5 Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից.

6 չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ։

7 Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։

8 Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։

9 Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ

10 և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։

11 Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։

12 Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորներիդեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։

13 Մովսեսի օրենքի մեջ գրվածի պես այս ամբողջ չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, չպաղատեցինք, որպեսզի հետ դառնալով մեր անօրենությունից՝ իմաստուն լինեինք քո ճշմարտությանն անսալով։

14 Ուստի Տերն այս չարիքը մտադրեց ու մեզ վրա բերեց այն, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր կատարած բոլոր գործերի մեջ, բայց մենք չհնազանդվեցինք նրա ձայնին։

15 Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։

16 Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։

17 Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛րնայիր քո ամայացած սրբարանին։

18 Խոնարհեցրո՛ւ քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ քո մեծ ողորմության։

19 Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։

Գաբրիել հրեշտակը մեկնում է մարգարեությունը

20 Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում.

21 և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։

22 Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։

23 Քո աղաչանքի սկզբում մի պատասխանեղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։

24 Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար՝ հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու։

25 Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպըպիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։

26 Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը և սրբարանը. նրա վերջը հեղեղովկլինի,և մինչև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։

27 Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և հացի ընծան։ Եվտաճարիեզրի վրա ավերումի գարշությունըկլինի, մինչև որ վերջնական և նախասահմանվածպատուհասըկթափվի ավերողի վրա»։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 10

Դանիելի տեսիլքը Տիգրիս գետի մոտ

1 Պարսից Կյուրոս թագավորի երրորդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր և մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։

2 Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։

3 Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովինյուղովչօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։

4 Եվ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ գետի՝ Տիգրիսի եզերքին էի։

5 Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։

6 Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։

7 Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։

8 Ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. իմ վայելչությունն ապականության փոխվեց, և ես այլևս ուժ չունեցա։

9 Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։

10 Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։

11 Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։

12 Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։

13 Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։

14 Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»։

15 Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։

16 Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներիս. ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. «Ո՛վ տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը, և ես այլևս ուժ չունեմ։

17 Իմ տիրոջ այս ծառան ինչպե՞ս պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա, և իմ մեջ շունչ չմնաց»։

18 Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։

19 Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։

20 Եվ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա։

21 Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։