Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Սողոմոնը հեռանում է Աստծուց

1 Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ.

2 այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։

3 Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։

4 Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։

5 Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։

6 Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։

7 Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։

8 Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։

9 Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան

10 և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։

11 Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։

12 Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։

13 Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։

Սողոմոնի թշնամիները

14 Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։

15 Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին,

16 որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։

17 Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։

18 Եվ նրանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան և Փառանից իրենց հետ մարդիկ վերցրին ու գնացին Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր փարավոնի մոտ։ Եվ նա նրան տուն ու հաց տվեց և հող շնորհեց նրան։

19 Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։

20 Եվ Թահփենեսի քույրը նրա համար ծնեց Գանեբաթին, և Թահփենեսը նրան մեծացրեց փարավոնի պալատում, և Գանեբաթը փարավոնի պալատում փարավոնի որդիների հետ էր լինում։

21 Եվ երբ Ադադը Եգիպտոսում լսեց, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, և թե զորապետ Հովաբն էլ է մեռել, Ադադն ասաց փարավոնին. «Ինձ արձակի՛ր, որ իմ երկիրը գնամ»։

22 Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։

23 Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։

24 Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։

25 Նա Իսրայելի հակառակորդն էր Սողոմոնի կյանքի բոլոր օրերին. բացի այն չարիքից, որ Ադադն էր անում, նա էլ էր նեղում Իսրայելին. և թագավորեց ասորիների վրա։

Աստծու խոստումը Հերոբովամին

26 Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։

27 Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը.

28 Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։

29 Եվ երբ այդ օրերին Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարեն, որը նոր վերարկու էր հագել. և նրանք երկուսով մենակ էին դաշտում։

30 Եվ Աքիան բռնեց իր վրայի նոր վերարկուից, պատառոտեց և տասներկու կտորարեցայն։

31 Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ,

32 իսկ մի ցեղը նրանը կլինի իմ ծառա Դավթի պատճառով և Իսրայելի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի պատճառով։

33 Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։

34 Բայց ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու նրա ձեռքից, այլ նրան իշխան կդնեմ իր կյանքի բոլոր օրերին՝ իմ ծառա Դավթի պատճառով, որին ընտրել եմ ես, և որը պահել է իմ պատվերներն ու իմ կանոնները։

35 Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը։

36 Եվ նրա որդուն պիտի տամ մեկ ցեղը, որ իմ ծառա Դավիթը միշտ մի ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը ես ընտրել եմ իմ անունն այնտեղ դնելու համար։

37 Եվ ես վեր եմ բարձրացնելու քեզ, և դու պիտի թագավորես քո ցանկացածի պես և պիտի թագավոր լինես Իսրայելի վրա։

38 Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։

39 Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես”»։

40 Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։

Սողոմոնի մահը

41 Եվ Սողոմոնի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, և նրա իմաստությունը, դրանք ահա գրված են Սողոմոնի գործերի գրքում։

42 Ամբողջ Իսրայելի վրա Երուսաղեմում Սողոմոնի թագավորության ժամանակը քառասուն տարի էր։

43 Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Հյուսիսային ցեղերի ապստամբությունը

1 Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։

2 Եվ երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը փախել էր Սողոմոն թագավորից և տակավին Եգիպտոսում էր (Հերոբովամը մնում էր Եգիպտոսում),

3 մարդուղարկեցին և նրան կանչեցին. և եկան Հերոբովամն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, խոսեցին Ռոբովամի հետ և ասացին.

4 «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը. բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դրած խիստ ծառայությունը և նրա մեզ վրա դրած ծանր լուծը, և այն ժամանակ քեզ ծառայություն կանենք»։

5 Եվ նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից հետո դարձյալ եկե՛ք ինձ մոտ». և ժողովուրդը գնաց։

6 Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

7 Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։

8 Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։

9 Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։

10 Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։

11 Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։

12 Եվ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես խոսել էր թագավորը և ասել. «Երրորդ օրը դարձյալ ինձ մո՛տ եկեք»։

13 Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։

14 Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։

15 Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։

16 Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րըգնա,ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։

17 Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։

18 Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։

19 Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։

20 Եվ երբ ամբողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը ետ է եկել, այն ժամանակմարդուղարկեցին ու նրան ժողովի կանչեցին և նրան թագավոր դարձրին ամբողջ Իսրայելի վրա, իսկ Դավթի տանը ուրիշ հետևող չկար, բացի մեկից՝ Հուդայի ցեղից։

21 Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։

Սեմայիայի մարգարեությունը

22 Եվ Աստված խոսեց Աստծու մարդ Սեմայիայի հետ և ասաց.

23 «Ասա՛ Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամին և ամբողջ Հուդայի ու Բենիամինի տանը և մնացած ժողովրդին.

24 “Այսպես է ասում Տերը. “Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել””»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։

Հերոբովամը հեռանում է Աստծուց

25 Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։

26 Եվ Հերոբովամն ասաց իր սրտում. «Հիմա թագավորությունը պիտի վերադառնա Դավթի տուն։

27 Եթե այս ժողովուրդը ելնի Երուսաղեմ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը կդառնա դեպի իրենց տերը՝ Հուդայի թագավոր Ռոբովամը, ինձ կսպանեն և ետ կդառնան դեպի Ռոբովամ թագավորը»։

28 Եվ թագավորը խորհուրդ արեց և ոսկե երկու հորթ շինեց ու ասաց ժողովրդին. «Բավական է դուք Երուսաղեմ գնաք. ահա քո աստվածները, ո՛վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»։

29 Եվ մեկը դրեց Բեթելում, իսկ մյուսը դրեց Դանում։

30 Եվ սա մեղքիպատճառդարձավ, և ժողովուրդը մեկի առաջ գնալու համար հասնում էր մինչև Դան։

31 Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։

Պաշտամունքը դատապարտվում է Բեթելում

32 Եվ Հերոբովամը տոն կատարեց ութերորդ ամսի տասնհինգին՝ Հուդայում հաստատված տոնի նման, և բարձրացավ զոհասեղանին. այսպես էլ արեց Բեթելում, որ զոհ մատուցեր իր շինած ոսկե հորթերին. և Բեթելում դրեց իր շինած Բարձր տեղերի քահանաներին։

33 Եվ Բեթելում իր շինած զոհասեղանի վրա բարձրացավ իր մտքի հնարած ամսի, այսինքն՝ ութերորդ ամսի տասնհինգին և տոն սահմանեց այդ օրը Իսրայելի որդիների համար, բարձրացավ զոհասեղանի վրա՝ զոհ մատուցելու համար։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

1 Ահա Աստծու մի մարդ Տիրոջ խոսքով Հուդայից եկավ Բեթել, իսկ Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ՝ զոհ մատուցելու համար։

2 Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։

3 Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։

4 Եվ երբ թագավորը լսեց Աստծու մարդու այն խոսքը, որ կանչել էր Բեթելում եղած զոհասեղանի դեմ, այդ ժամանակ Հերոբովամն իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցե՛ք դրան». սակայն նրա ձեռքը չորացավ, որ մեկնել էր զոհասեղանի վրայից, և չկարողացավ այն ետ քաշել դեպի իրեն։

5 Եվ զոհասեղանը ճեղքվեց, ու մոխիրը թափվեց զոհասեղանից՝ որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծու մարդուն։

6 Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։

7 Եվ թագավորն ասաց Աստծու մարդուն. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, և ես պարգևներ կտամ քեզ»։

8 Բայց Աստծու մարդն ասաց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի,

9 որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. “Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր”»։

10 Եվ նա գնաց ուրիշ ճանապարհով և չվերադարձավ այն ճանապարհով, որով գնացել էր Բեթել։

Բեթելի ծեր մարգարեն

11 Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում,ևայն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։

12 Եվ նրանց հայրն ասաց. «Ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։

13 Եվ նա ասաց իր որդիներին. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և էշը համետեցին նրա համար, և նա հեծնեց այն։

14 Եվ գնաց Աստծու մարդու ետևից և նրան գտավ մի բևեկնու տակ նստած ու ասաց նրան. «Դո՞ւ ես Աստծու այն մարդը, որ եկել ես Հուդայից». և նա ասաց՝ ես եմ։

15 Եվ նրան ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։

16 Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ,

17 որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել. “Այնտեղ հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով դու գնացիր”»։

18 Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։

19 Եվ նա ետ դարձավ նրա հետ, հաց կերավ նրա տանը և ջուր խմեց։

20 Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։

21 Նա կանչեց Հուդայից եկած Աստծու մարդուն և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու անհնազանդ եղար Տիրոջ խոսքին և չպահեցիր քո Տեր Աստծու քեզ պատվիրած պատվիրանը

22 և ետ դարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղում, որի մասին քեզ ասաց. “Հաց չուտես և ջուր չխմես”, դրա համար էլ քո դիակը չի մտնելու քո հայրերի գերեզմանը”»։

23 Եվ երբ հաց էր կերել ևջուրխմել, նա պատրաստեց էշը իր ետ դարձրած մարգարեի համար։

24 Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։

25 Եվ ահաճանապարհովանցնողներ կային, որոնք տեսան, որ դիակն ընկած է ճանապարհին, և առյուծը կանգնած է դիակի մոտ, և եկան ու պատմեցին այն քաղաքում, որտեղ բնակվում էր ծեր մարգարեն, և ասացին նրան։

26 Եվ երբ այս բանը լսեց նրան իր ճանապարհից ետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու այն մարդն է, որն անհնազանդ եղավ Տիրոջ խոսքին, և Տերը նրան մատնել է առյուծին, որը նրան պատառոտել է և մեռցրել, ինչպես Տերն ասել էր նրան»։

27 Եվ խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և նրանք համետեցին էշը։

28 Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։

29 Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։

30 Նրա դիակը դրեց իր գերեզմանում, և սուգ արեցին նրա վրա. «Վա՜յ, եղբա՛յր իմ»։

31 Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Երբ ես մեռնեմ, ինձ թաղե՛ք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը. իմ ոսկորները դրե՛ք նրա ոսկորների կողքին,

32 որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։

Հերոբովամի ճակատագրական մեղքը

33 Այս բանից հետոէլՀերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։

34 Եվ այս բանըպատճառեղավ Հերոբովամի տան մեղք գործելու համար, որ այն կորչի և բնաջինջ լինի երկրի երեսից։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

Հերոբովամի որդու մահը

1 Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։

2 Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։

3 Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։

4 Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։

5 Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։

6 Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. «Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու.

7 գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա,

8 թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։

9 Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։

10 Եսէլահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։

11 Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։

12 Եվ դու վե՛ր կաց, գնա՛ քո տուն. քո ոտքը քաղաք մտնելիս երեխան պիտի մեռնի։

13 Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանըմիայննրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։

14 Եվ Տերն իր համար Իսրայելի վրա մի թագավոր վեր կհանի, որ նույն օրը կբնաջնջի Հերոբովամի տունը ու նաև այն, ինչ որկահիմա։

15 Եվ Տերն Իսրայելին այնպես պիտի հարվածի, ինչպես եղեգն է շարժվում ջրերի մեջ, և Իսրայելից պիտի խլի այս բարի երկիրը, որ տվել է իրենց հայրերին, և պիտի ցրի նրանց Գետի մյուս կողմում, որովհետև Տիրոջը բարկացնելով՝ կուռքի աստարովթներշինեցին իրենց համար։

16 Եվ պիտի կորստյան մատնի Իսրայելին այն մեղքերի համար, որ գործեց Հերոբովամը և որոնցով մեղանչել տվեց Իսրայելին»։

17 Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։

18 Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։

Հերոբովամի մահը

19 Հերոբովամի մնացած գործերի՝ թե՛ պատերազմելու և թե՛ թագավորելու մասին ահա գրված են Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

20 Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։

Հուդայի Ռոբովամ թագավորը

21 Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։

22 Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։

23 Նրանք էլ իրենց համար Բարձր տեղեր ու սյուներ և աստարովթներ շինեցին բոլոր բարձր բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

24 Եվ իգացողներ էլ կային այդ երկրում և ամեն տեսակ գարշելի բաներ էին անում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

25 Եվ Ռոբովամ թագավորի հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա։

26 Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։

27 Եվ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե վահաններ շինեց և հանձնեց պահապանների գլխավորներին, որոնք պահպանում էին թագավորի պալատի մուտքը։

28 Երբ թագավորը գնում էր Տիրոջ տուն, սուրհանդակները տանում էին դրանք և ետ էին բերում սուրհանդակների խուցը։

29 Ռոբովամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

30 Ռոբովամի և Հերոբովամի միջև միշտ պատերազմ կար։

31 Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամորդին։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

Հուդայի Աբիամ թագավորը

1 Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիամը թագավորեց Հուդայի վրա։

2 Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։

3 Եվ նա շարունակեց գործել այն բոլոր մեղքերը, որ գործել էր իր հայրը իրենից առաջ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու հանդեպ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։

4 Որովհետև Դավթի սիրուց նրա Տեր Աստվածը նրան մեկ ճրագ էր տվել, որ իրենից հետո նրա որդուն հաստատի Երուսաղեմում և հաստատուն պահի Երուսաղեմը,

5 որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։

6 Եվ պատերազմ կար Ռոբովամի և Հերոբովամի միջև նրա կյանքի բոլոր օրերին։

7 Աբիամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում. և պատերազմ կար Աբիամի և Հերոբովամի միջև։

8 Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։

Հուդայի Ասա թագավորը

9 Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։

10 Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։

11 Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։

12 Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։

13 Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։

14 Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։

15 Եվ նա իր հոր նվիրած և իր նվիրած ամեն բան՝ արծաթը, ոսկին և անոթները, բերեց Տիրոջ տուն։

16 Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։

17 Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։

18 Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով.

19 «Դաշինքկաիմ և քո միջև, իմ հոր և քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ ու ոսկի եմ ընծա ուղարկել. քանդի՛ր քո դաշինքը, որ կնքել ես Իսրայելի Բաասա թագավորի հետ, որպեսզի նա գնա ինձնից»։

20 Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։

21 Եվ երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեց Ռաման շինելուց և բնակվեց Թերսայում։

22 Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։

23 Եվ Ասայի մնացած բոլոր գործերի՝ և՛ նրա ամբողջ զորության, և՛ նրա բոլոր արածների, և՛ նրա շինած քաղաքների մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում, բացի նրանից, որ իր ծերության ժամանակ ոտքերը ցավում էին։

24 Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։

Իսրայելի Նադաբ թագավորը

25 Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

26 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու նրա մեղքերով և դրանցով էլ մեղանչել տվեց Իսրայելին։

27 Եվ նրա նկատմամբ դավադրություն արեց իսաքարցի Աքիայի որդի Բաասան. և Բաասան նրան ջարդեց փղշտացիների Գաբաթոնում, երբ Նադաբը և ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։

28 Բաասան սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում և ինքը թագավորեց նրա փոխարեն։

29 Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով

30 Հերոբովամի գործած և Իսրայելին մեղանչել տված նրա այն մեղքերի համար, որոնցով բարկացրել էր Իսրայելի Տեր Աստծուն։

31 Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

32 Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։

Իսրայելի Բաասա թագավորը

33 Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում,և թագավորեցքսանչորս տարի։

34 Եվ չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքերով, որոնցով մեղանչել տվեց Իսրայելին։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

1 Տերն Անանիի որդի Հեուի միջոցով խոսեց Բաասայի դեմ՝ ասելով.

2 «Որովհետև ես քեզ բարձրացրի փոշուց և քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան դրեցի, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և մեղանչել տվեցիր Իսրայելի իմ ժողովրդին՝ նրանց մեղքերով ինձ բարկացնելու համար,

3 ահա ես պիտի կործանեմ Բաասային ու նրա տունը և քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես։

4 Բաասայի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում նրա մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։

5 Եվ Բաասայի մնացած գործերի՝ և՛ նրա արածի, և՛ նրա քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

6 Եվ Բաասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Թերսայում, և իր որդի Էլան թագավոր դարձավ նրա փոխարեն։

7 Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։

Իսրայելի Էլա թագավորը

8 Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարիթագավորեց։

9 Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։

10 Այդ ժամանակ եկավ Զամրին, հարվածեց ու սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում, և ինքը թագավոր դարձավ նրա փոխարեն։

11 Եվ երբ նրա փոխարեն թագավոր դարձավ ու նստեց գահին, իսկույն կոտորեց Բաասայի ամբողջ տունը և նրա համար ոչ մի արու մարդ չթողեց թե՛ ազգականներից և թե՛ բարեկամներից։

12 Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով,

13 Բաասայի բոլոր մեղքերի և նրա որդի Էլայի մեղքերի համար, որ մեղանչեցին և մեղանչել տվեցին Իսրայելին՝ իրենց սնոտիապաշտությամբ բարկացնելով Իսրայելի Աստծուն։

14 Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Իսրայելի Զամրի թագավորը

15 Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։

16 Եվ պաշարող բանակը լսեց, որ Զամրին դավադրություն է արել և սպանել է թագավորին. այդ օրը ամբողջ Իսրայելը բանակատեղիում Ամրի զորավարին թագավոր հռչակեց Իսրայելի վրա։

17 Ամրին ելավ Գաբաթոնից, և ամբողջ Իսրայելը նրա հետ գնաց ու պաշարեց Թերսան։

18 Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ

19 իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։

20 Զամրիի մնացած գործերի և նրա դավաճանության մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Իսրայելի Ամրի թագավորը

21 Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը բաժանվեց երկու մասի. ժողովրդի մի կեսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետևից, որպեսզի նրան դարձնի թագավոր, իսկ մյուս կեսը գնաց Ամրիի ետևից։

22 Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։

23 Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։

24 Եվ նա Սամերից երկու տաղանդ արծաթով գնեց Սամարիա լեռը,քաղաքշինեց լեռան վրա և իր շինած քաղաքի անունը կոչեց Սամարիա՝ լեռան տիրոջ՝ Սամերի անունով։

25 Եվ Ամրին չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ բոլոր իրենից առաջ եղածներից։

26 Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։

27 Ամրիի մնացած գործերի և նրա արած քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

28 Ամրին ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում, և իր որդի Աքաաբը թագավորեց նրա փոխարեն։

Իսրայելի Աքաաբ թագավորը

29 Եվ Ամրիի որդի Աքաաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի Ասա թագավորի երեսունութերորդ տարում, և Ամրիի որդի Աքաաբը Սամարիայում քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

30 Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։

31 Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։

32 Եվ Սամարիայում Բահաղի համար իր կառուցած Բահաղի տանը մի զոհասեղան շինեց։

33 Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեցայնպեսանել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։

34 Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

Եղիա մարգարեն և երաշտը

1 Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։

2 Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.

3 «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։

4 Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։

5 Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։

6 Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։

7 Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։

Եղիան և որբևայրին Սարեփթայում

8 Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.

9 «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։

10 Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։

11 Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառէլհա՛ց բեր»։

12 Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։

13 Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։

14 Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։

15 Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛կինը,և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։

16 Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։

17 Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։

18 Եվկիննասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։

19 Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։

20 Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։

21 Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։

22 Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։

23 Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։

24 Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

Եղիան և Բահաղի մարգարեները

1 Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Եղիային՝ ասելով. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և ես անձրև պիտի տամ երկրին»։

2 Եվ Եղիան գնաց Աքաաբին երևալու համար. և սովը սաստիկ էր Սամարիայում։

3 Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր,

4 և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։

5 Եվ Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա՛ այս երկրի ջրի բոլոր աղբյուրների և հեղեղատների մոտ, գուցե խոտ գտնենք և կեր տանք մեր ձիերին ու ջորիներին և չզրկվենք անասուններից»։

6 Եվ նրանք իրենց միջև բաժանեցին երկիրը՝ նրա մեջ շրջելու համար. Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, և Աբդիան էլ մի այլ ճանապարհով գնաց առանձին։

7 Եվ երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան ահա հանդիպեց նրան, և Աբդիան ճանաչեց նրան, ընկավ իր երեսի վրա և ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»։

8 Եվ նա ասաց. «Ես եմ. գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան»։

9 Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։

10 Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերըմարդուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։

11 Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան”։

12 Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։

13 Մի՞թե իմ տիրոջը չեն իմացրել, թե ի՛նչ եմ արել. Հեզաբելի Տիրոջ մարգարեներին սպանելիս ես Տիրոջ մարգարեներից հարյուր մարդ հիսուն-հիսուն թաքցրեցի քարայրներում և նրանց կերակրեցի հացով ու ջրով։

14 Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը, թե՝ ահա Եղիան”, որ ինձ սպանի»։

15 Եվ Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ, որ այսօր պիտի երևամ նրան»։

16 Աբդիան գնաց ու դիմավորեց Աքաաբին և հայտնեց նրան. և Աքաաբը գնաց Եղիային դիմավորելու։

17 Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։

18 Նա ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից։

19 Եվ հիմամա՛րդուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։

20 Եվ Աքաաբըմարդուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։

21 Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։

22 Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։

23 Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։

24 Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։

25 Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։

26 Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։

27 Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։

28 Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։

29 Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։

30 Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։

31 Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան,թե՝«Իսրայել լինի քո անունը»։

32 Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։

33 Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։

34 Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։

35 Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։

36 Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։

37 Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։

38 Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։

39 Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։

Երաշտի ավարտը

40 Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։

41 Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։

42 Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեցմինչևգետին և երեսը դրեց իր ծնկների միջև։

43 Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ ԵվԵղիանյոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։

44 Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։

45 Եվ մինչ այս ու այն կողմ էրդառնում,երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։

46 Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Եղիան Սինա լեռան վրա

1 Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։

2 Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։

3 Եվ այդ լսելով՝ վեր կացավ գնաց իր անձնազատելուև հասավ Հուդայի Բերսաբեե. և իր ծառային թողեց այնտեղ։

4 Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։

5 Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։

6 Եղիաննայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։

7 Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։

8 Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։

9 Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։

10 Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։

11 Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժեղավ,բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։

12 Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։

13 Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։

14 Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։

15 Եվ Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, անապատով գնա՛ Դամասկոս և երբ հասնես, Ազայելին թագավո՛ր օծիր ասորիների վրա։

16 Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։

17 Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։

18 Ինձ համար Իսրայելում թողնելու եմ յոթ հազար հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որոնք չծնրադրեցին Բահաղին, և բոլորն էլ իրենց բերանով չհամբուրեցին նրան»։

Եղիսեի կոչումը

19 Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. և Եղիան անցավ նրա մոտով ու իր վերարկուն գցեց նրա վրա։

20 Նա թողեց եզները, վազեց Եղիայի ետևից և ասաց. «Թող համբուրեմ հորս ու մորս և հետո հետևեմ քեզ». և նա ասաց նրան. «Գնա՛ ու վերադարձի՛ր, որովհետև ես քեզ ի՞նչ եմ արել»։

21 Եվ նա ետ դարձավ նրա մոտից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների լծափայտերով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

Պատերազմ ասորիների հետ

1 Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։

2 Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։

3 Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։

4 Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Թող քո ասածի պես լինի, տե՛ր իմ թագավոր, ես և իմ ամբողջ ունեցածը քոնն ենք»։

5 Պատգամավորները վերադարձան և ասացին. «Այսպես է ասում Բենադադը, թե՝ “Ես քեզ մոտ էի ուղարկել և ասել. “Քո արծաթը և ոսկին, քո կանանց և քո որդիներին ի՛նձ տուր”։

6 Ուրեմն վաղն իմ ծառաներին կուղարկեմ քեզ մոտ, որ աչքի անցկացնեն քո տունը և քո ծառաների տները, և այն ամենը, ինչ հաճելի լինի քո աչքին, նրանք պիտի վերցնեն”»։

7 Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։

8 Եվ բոլոր ծերերն ու ամբողջ ժողովուրդն ասացին նրան. «Մի՛ լսիր և հանձդ մի՛ առ»։

9 Եվ նա ասաց Բենադադի պատգամավորներին. «Ասացե՛ք իմ տեր թագավորին. “Ինչի համար որ առաջին անգամմարդէիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ այն, բայց այս մեկը չեմ կարող անել”». և պատգամավորները գնացին ու պատասխանը ետ տարան։

10 Եվ Բենադադըմարդուղարկեց նրա մոտ և ասաց. «Աստվածներն ինձ թող այսպես անեն և սրանից ավելին անեն, եթե Սամարիայի հողը իմ ետևից եկող բոլոր զորքերի ափերըլցնելունբավականացնի»։

11 Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։

12 Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։

13 Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։

14 Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։

15 Եվ նա հաշվեց գավառների իշխանների ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկուհոգիէին. նրանցից հետո հաշվեց ժողովրդին՝ Իսրայելի բոլոր որդիներին. յոթ հազար էին։

16 Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։

17 Նախ գավառների իշխանների ծառաներն առաջ անցան հարձակման. Բենադադըհետախույզներուղարկեց, և նրան հայտնեցին՝ ասելով. «Սամարիայից մարդիկ են դուրս գալիս»։

18 Նա էլ ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց. և եթե պատերազմի համար են դուրս եկել, դարձյալ կենդանի՛ բռնեք նրանց»։

19 Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։

20 Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։

21 Եվ Իսրայելի թագավորը դուրս եկավ, ոչնչացրեց ձիերն էլ, կառքերն էլ և մեծ ջարդ տվեց ասորիներին։

22 Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։

Ասորիների երկրորդ հարձակումը

23 Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։

24 Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։

25 Եվ քեզ համարայնքանզո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։

26 Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։

27 Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։

28 Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։

29 Եվ յոթ օր, բանակ կազմած, մնացին իրար դեմ դիմաց, և յոթերորդ օրը սկսվեց պատերազմը. և Իսրայելի որդիները մեկ օրում ասորիներից հարյուր հազար հետևակ ջարդեցին։

30 Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։

31 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։

32 Եվ նրանք մեջքերին քուրձեր և իրենց գլուխներին չվաններ կապեցին ու գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. “Թող իմ անձն ապրի”»։ Եվ նա ասաց. «Մի՞թե նա դեռ ողջ է. նա իմ եղբայրն է»։

33 Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։

34 Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,-ասաց Աքաաբը,- դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։

Մարգարեն դատապարտում է Աքաաբին

35 Եվ մարգարեների խմբից մի մարդ, Տիրոջ խոսքով, ասաց իր ընկերոջը. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». բայց այդ մարդը չուզեց զարկել նրան։

36 Նա էլ ասաց այդ մարդուն. «Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը, ահա իմ մոտից գնալիս առյուծը քեզ պիտի սպանի»։ Նա գնաց նրա մոտից, և մի առյուծ գտավ նրան ու նրան սպանեց։

37 Եվ մի ուրիշ մարդու հանդիպեց և ասաց նրան. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». և այդ մարդը նրան ուժեղ զարկեց ու վիրավորեց։

38 Եվ մարգարեն գնաց ու կանգնեց թագավորի ճանապարհին և աչքերին մի ծածկոց դրեց ու ծպտվեց։

39 Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։

40 Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։

41 Եվ նա ծածկոցն իսկույն հեռացրեց աչքերի վրայից, և Իսրայելի թագավորը ճանաչեց նրան, որ նա մարգարեներից էր։

42 Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։

43 Եվ Իսրայելի թագավորը տխուր ու բարկացած գնաց իր տուն և եկավ Սամարիա։