Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Դավիթը ծերության մեջ

1 Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։

2 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։

3 Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։

4 Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։

Ադոնիան ուզում է թագավորել

5 Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ,որոնք գնում էինիր առջևից։

6 Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։

7 Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։

8 Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։

9 Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։

10 Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։

Սողոմոնը դառնում է թագավոր

11 Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։

12 Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։

13 Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան դարձել թագավոր”։

14 Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։

15 Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։

16 Եվ Բերսաբեն, գլուխ տալով, երկրպագեց թագավորին. և թագավորն ասաց. «Ի՞նչ կա»։

17 Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։

18 Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։

19 Նա շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային և զորքի հրամանատար Հովաբին, բայց քո ծառա Սողոմոնին չի կանչել։

20 Արդ, տե՛ր իմ թագավոր, ամբողջ Իսրայելի աչքերը նայում են քեզ, որ նրանց հայտնես, թե քեզնից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին։

21 Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։

22 Եվ մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն։

23 Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարենեկավ»։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։

24 Եվ Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել. “Ադոնիան պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”,

25 որովհետև նա այսօր իջել ու շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին և զորավորներին, Աբիաթար քահանային, ու հիմա նրանք ուտում ու խմում են նրա հետ և ասում. “Կեցցե՜ Ադոնիա արքան”։

26 Իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային ու Հովիադայի որդի Բանեային և քո ծառա Սողոմոնին չեն կանչել։

27 Արդյոք այս բանն իմ տեր թագավորի կամքո՞վ է եղել. բայց դու քո ծառային չես հայտնել, թե ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին իրենից հետո»։

28 Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։

29 Թագավորը երդվեց և ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ կյանքն ազատեց ամեն նեղությունից։

30 Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։

31 Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։

32 Եվ Դավիթ թագավորն ասաց. «Կանչե՛ք ինձ մոտ Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային». և նրանք եկան թագավորի առաջ։

33 Եվ թագավորն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին նստեցրե՛ք իմ ջորու վրա և նրան իջեցրե՛ք Գեհոն։

34 Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։

35 Նրա հետևից գնացե՛ք, և նա թող գա ու նստի իմ աթոռին և իմ փոխարեն թագավոր լինի, որովհետև ես որոշել եմ, որ նա իշխան լինի Իսրայելի և Հուդայի վրա»։

36 Եվ Հովիադայի որդի Բանեան պատասխանեց թագավորին և ասաց. «Ամեն, թող այդպես տնօրինի իմ տեր թագավորի Տեր Աստվածը։

37 Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։

38 Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։

39 Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։

40 Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։

41 Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։

42 Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։

43 Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։

44 Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։

45 Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։

46 Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։

47 Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։

48 Ու նաև այսպես ասաց թագավորը. “Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր իմ աթոռին նստեցրեց մեկին, որին տեսնում են իմ աչքերը”»։

49 Եվ Ադոնիայի բոլոր հրավիրյալները զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մարդ գնաց իր ճանապարհով։

50 Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։

51 Եվ Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից, և նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից ու ասում է. “Թող հենց այսօր Սողոմոն թագավորը երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։

52 Եվ Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի»։

53 Եվ Սողոմոն թագավորըմարդուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Դավթի վերջին հրահանգները Սողոմոնին

1 Դավթի մեռնելու օրերը մոտեցան, և նա պատվիրեց իր որդի Սողոմոնին՝ ասելով.

2 «Ես գնում եմ ամբողջ երկրի ճանապարհը, բայց դու զորացի՛ր և քաջարի՛ եղիր։

3 Եվ պահի՛ր քո Տեր Աստծու պատվերները, որ գնաս նրա ճանապարհով, որ պահես նրա կանոնները, պատվիրանները, իրավունքներն ու ցուցումները, ինչպես գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողություն ունենաս ամեն բանում, ինչ որ անես, և ամենուր, որտեղ էլ լինես։

4 Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։

5 Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։

6 Եվ դու ըստ քո իմաստությա՛ն վարվիր և չթողնես, որ նրա ալևոր մազերը խաղաղ իջնեն գերեզման։

7 Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։

8 Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։

9 Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։

Դավթի մահը

10 Եվ Դավիթը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։

11 Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում թագավորել էր երեսուներեք տարի։

12 Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։

Ադոնիայի մահը

13 Եվ Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի մոտ, ևԲերսաբենասաց. «Բարի՞ է գալուստդ»։ Նա էլ ասաց. «Բարի է»։

14 Եվ ասաց. «Ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ ԵվԲերսաբենասաց՝ ասա՛։

15 Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։

16 Եվ հիմա ես քեզնից միայն մի խնդրանք ունեմ. ինձ չմերժես»։ Եվ Բերսաբեն ասաց նրան՝ ասա՛։

17 Եվ նա ասաց. «Սողոմոն թագավորին ասա՛, քանի որ քեզ չի մերժի, որ նա սունամացի Աբիսակին ինձ կնության տա»։

18 Եվ Բերսաբեն ասաց. «Լավ, ես քո մասին կխոսեմ թագավորի հետ»։

19 Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։

20 ԵվԲերսաբենասաց. «Ես մի փոքր խնդրանք ունեմ քեզնից. ինձ չմերժես»։ Եվ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։

21 ԵվԲերսաբենէլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը կնության տրվի քո եղբայր Ադոնիային»։

22 Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։

23 Եվ Սողոմոն թագավորը երդվեց Տիրոջ անունով. «Թող Աստված ինձ այսպես անի ու էլ ավելին անի, եթե Ադոնիայի խոսքն իր իսկ կյանքի դեմ չէ։

24 Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։

25 Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։

Աբիաթարի աքսորը և Հովաբի մահը

26 Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։

27 Եվ Սողոմոնն Աբիաթարին հեռացրեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Հեղիի տան մասին ասել էր Սելովում։

28 Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։

29 Սողոմոն թագավորին իմաց տվին, թե Հովաբը փախել է Տիրոջ վրանը, և ահա նա զոհասեղանի մոտ է։ Եվ Սողոմոնը Հովիադայի որդի Բանեային ուղարկեց՝ ասելով. «Գնա՛, սպանի՛ր նրան»։

30 Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։

31 Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։

32 Տերը նրաթափածարյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։

33 Թող նրանց արյունը Հովաբի գլխին գա և հավիտյան՝ նրա սերնդի գլխին, իսկ Տերը հավիտյան խաղաղություն տա Դավթին ու նրա սերնդին, նրա տանն ու աթոռին»։

34 Եվ Հովիադայի որդի Բանեան գնաց, խփեց ու սպանեց նրան, և նա թաղվեց իր տանը՝ անապատում։

35 Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։

Սեմեիի մահը

36 Թագավորըմարդուղարկեց ու կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում և բնակվի՛ր այնտեղ ու այնտեղից այս կամ այն կողմ դուրս մի՛ ելիր։

37 Այն օրը, որ դուրս եկար ու անցար Կեդրոնի հեղեղատը, հաստատ իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես, և քո արյունը քո գլխին գա»։

38 Եվ Սեմեին ասաց թագավորին. «Բարի է այդ խոսքը, որ ասացիր. ինչպես ասաց իմ տեր թագավորը, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Սեմեին երկար ժամանակ բնակվեց Երուսաղեմում։

39 Բայց երեք տարի անց այնպես եղավ, որ Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի թագավոր Մաաքայի որդի Անքուսի մոտ, և Սեմեիին հայտնեցին, թե՝ «Ահա քո ծառաները Գեթում են»։

40 Եվ Սեմեին վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։

41 Եվ Սողոմոնին հայտնեցին, թե Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձել։

42 Եվ թագավորըմարդուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։

43 Հապա ինչո՞ւ չպահեցիր Տիրոջ երդումը և այն պատվերը, որ ես քեզ պատվիրեցի»։

44 Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։

45 Օրհնյա՜լ է Սողոմոն թագավորը, և հավիտյան հաստատ է Դավթի աթոռը Տիրոջ առաջ»։

46 Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

Սողոմոնն իմաստություն է խնդրում

1 Եվ Սողոմոնը խնամիացավ Եգիպտոսի թագավոր փարավոնի հետ և կին առավ փարավոնի աղջկան ու նրան բերեց Դավթի քաղաք՝ դեռևս չվերջացրած իր պալատի և Տիրոջ տան ու Երուսաղեմի շրջապարսպի շինարարությունը։

2 Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։

3 Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։

4 Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։

5 Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։

6 Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։

7 Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։

8 Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։

9 Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։

10 Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։

11 Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլարդարդատաստան անելու իմաստություն խնդրեցիր,

12 ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։

13 Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։

14 Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քոկյանքի օրերը»։

15 Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։

Սողոմոնը դժվար հարց է լուծում

16 Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։

17 Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը,որդիծնեցի։

18 Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։

19 Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։

20 Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։

21 Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։

22 Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվայսպեսխոսում էին թագավորի առաջ։

23 Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։

24 Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։

25 Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛րարեքայս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։

26 Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։

27 Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։

28 Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Սողոմոնի պաշտոնյաները

1 Եվ Սողոմոն թագավորը թագավոր էր ամբողջ Իսրայելի վրա։

2 Եվ սրանք էին նրա գլխավոր պաշտոնյաները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանա,

3 Սիսայի որդիները՝ Ելիքորեփը և Աքիան՝ քարտուղարներ, Աքիուդի որդի Հոսափատը՝ ատենագիր,

4 Հովիադայի որդի Բանեան՝ հրամանատար, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,

5 Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ,

6 Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։

7 Սողոմոնը տասներկու կուսակալներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս պարեն էր տալիս թագավորին և նրա տանը։

8 Սրանք էին նրանց անունները. Բենովրը՝ Եփրեմի սարում,

9 Բենդակիրը՝ Մաքասում և Սաղաբիմում, Բեթսամյուսում և Ելոն-Բեթանանում,

10 Բենհեսեդը՝ Արարովթում. նրանն էր Սոքովը և Ոփերի ամբողջ երկիրը։

11 Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։

12 Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։

13 Բենգաբերը՝ Ռամովթ-Գաղաադում. նրանն էին Մանասեի Հայերի գյուղաքաղաքները, նրանն էին Բասանում գտնվող Արգովբի գավառը Բասանում և վաթսուն մեծ ու պարսպապատ և պղնձանիգ քաղաքներ։

14 Ադդովի որդի Աքինաբադը՝ Մանայիմում,

15 Աքիմաասը՝ Նեփթաղիմում. սա էլ կնության էր առել Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։

16 Քուսիի որդի Բաանան՝ Ասերում և Բաալոթում,

17 Փարուայի որդի Հոսափատը՝ Իսաքարում,

18 Էլայի որդի Սեմեին՝ Բենիամինում,

19 Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ ամորհացիների Սեհոն թագավորի և Բասանի Ովգ թագավորի երկրում. այդ երկրում մեկ կուսակալ կար։

Սողոմոնի բարգավաճ իշխանությունը

20 Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։

21 Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝Եփրատգետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։

22 Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր,

23 տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից,

24 որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։

25 Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։

26 Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։

27 Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։

28 Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։

29 Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։

30 Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։

31 Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։

32 Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։

33 Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։

34 Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստությանհամբավը։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Սողոմոնը պատրաստվում է տաճար կառուցել

1 Տյուրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավոր օծել, որովհետև Քիրամը միշտ էլ սիրել էր Դավթին։

2 Եվ Սողոմոնըմարդուղարկեց Քիրամի մոտ՝ ասելով.

3 «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։

4 Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։

5 Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ՝ ասելով. “Քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարեն, իմ անվան տունը նա է շինելու”։

6 Արդ հրամա՛ն տուր, որ Լիբանանից մայրիներ կտրեն ինձ համար, և իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, և ես քո ծառաներին այնքան վարձ կտամ, որքան դու կասես, որովհետև դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ սիդոնացիների նման փայտ կտրել իմանա»։

7 Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը, որ Դավթին իմաստուն որդի է տվել՝ այդ մեծ ժողովրդի վրաիշխելու»։

8 Եվ Քիրամըմարդուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Ես լսեցի այնխոսքը,որ ուղարկել ես ինձ. ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես եղևնափայտի և մայրու փայտի մասին։

9 Իմ ծառաները Լիբանանից փայտը կիջեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս. այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես. իսկ դու կկատարես իմ կամքը. հաց կտաս իմ տանը»։

10 Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղևնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր։

11 Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։

12 Եվ Տերն իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշինք կնքեցին իրար հետ։

13 Եվ Սողոմոն թագավորը մարդահարկ դրեց ամբողջ Իսրայելի վրա. հարկադիր աշխատող դարձան երեսուն հազար մարդ։

14 Նա հաջորդաբար նրանցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան, որոնք մեկ ամիս լինում էին Լիբանանում և երկու ամիս՝ տանը. այդ հարկի վերակացուն Ադոնիրամն էր։

15 Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ,

16 բացի երեք հազար երեք հարյուր վերակացուների պետերից, որ Սողոմոնը դրել էր գործավորներին վերահսկելու համար։

17 Եվ թագավորը հրամայեց, որ մեծ քարեր կտրեն, ընտիր քարեր՝ տան հիմքը տաշած քարերով դնելու համար։

18 Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Սողոմոնը կառուցում է տաճարը

1 Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում և Սողոմոնի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարում՝ Զիվ ամսում, այսինքն՝ երկրորդ ամսում, Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը։

2 Սողոմոն թագավորի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ քսան, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։

3 Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։

4 Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ։

5 Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։

6 Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։

7 Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։

8 Միջինկարգիխուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։

9 Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։

10 Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։

11 Եվ Տերը խոսեց Սողոմոնի հետ՝ ասելով.

12 «Դու ահա շինում ես այս տունը. եթե դու գնաս իմ կանոններով և կատարես իմ իրավունքը, իմ բոլոր հրամանները պահես և հետևես դրանց, ապա այն ժամանակ ես քո նկատմամբ կկատարեմ իմ ասած խոսքը, որ խոսել եմ քո հայր Դավթի հետ։

13 Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ և չեմ թողնի Իսրայելի իմ ժողովրդին»։

Տաճարի ներքին կահավորումը

14 Եվ Սողոմոնը շինեց տունն ու ավարտեց այն։

15 Եվ տան պատերը ներսից երեսապատեց եղևնափայտի տախտակներով տան հատակից մինչև ձեղունի պատերը, իսկ տան հատակը ծածկեց մայրու տախտակներով։

16 Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը,այսինքն՝սրբությունների սրբարանը։

17 Եվ տունը, այսինքն՝ տաճարի առաջին մասը, քառասուն կանգուն էր։

18 Տաճարի ներսի եղևնափայտերը զարդարված էին կոկոնների և բացված ծաղիկների նման քանդակներով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված, և բնավ քար չէր երևում։

19 Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։

20 Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։

21 Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։

22 Եվ ամբողջ տունը պատեց ոսկով, ամբողջ տունը՝ մինչև վերջ, և ամբողջ զոհասեղանը, որ սրբարանում էր, նույնպես պատեց ոսկով։

23 Եվ սրբարանում երկու քերովբեներ դրեց՝ շինված ձիթենու փայտից, տասը կանգուն բարձրությամբ։

24 Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, հինգ կանգուն էր նաև մյուս թևը. մեկ թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։

25 Երկրորդ քերովբեի թևերի երկարությունը տասը կանգուն էր. երկու քերովբեները մեկ չափի էին և նույն ձևի։

26 Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։

27 Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։

28 Եվ քերովբեներին պատեց ոսկով։

29 Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։

30 Եվ տան թե՛ ներսի և թե՛ դրսի սենյակների հատակն էլ պատեց ոսկով։

31 Եվ սրբարանի դռան համար ձիթենու փայտից փեղկեր շինեց՝ դռնասյուների շրջանակներով, որ հնգանկյուն էր։

32 Դռաներկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։

33 Եվ տաճարի շրջանակը շինեց ձիթենու փայտից, որ քառանկյուն էր։

34 Դռան երկու փեղկերը մայրու փայտից էին, ծալվում էին թե՛ մի փեղկի երկու տախտակները և թե՛ մյուս փեղկի երկու տախտակները։

35 Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։

36 Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։

37 Տիրոջ տան հիմքը դրվեց չորրորդ տարվա Զի ամսում։

38 Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

Սողոմոնի պալատը

1 Իսկ իր տունը Սողոմոնը շինեց տասներեք տարում և ամբողջովին վերջացրեց այն։

2 Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։

3 Նաև եղևնափայտե մի հարկ շինեց այն գերանների վրա, որոնք քառասունհինգ սյուների վրա էին՝ մեկ շարքը տասնհինգ հատ։

4 Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։

5 Եվ բոլոր դռներն ու դռնասյուները քառակուսի էին, կամարակապ և երեք շարք՝ մի պատուհանը մյուսի դեմ։

6 Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։

7 Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։

8 Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։

9 Այս բոլորըշինված էինընտիր քարերից, որոնք տաշված էին ըստ չափերի, ներսից ու դրսից սղոցով սղոցված, հիմքից մինչև առաստաղը և դրսից մինչև մեծ գավիթը։

10 Եվ հիմքն ընտիր քարերից էր, մեծ-մեծ քարերից, տասը կանգուն քարերից և ութ կանգուն քարերից։

11 Եվ հիմքի վրա ընտիր քարեր էին՝ տաշած քարերի չափով, և եղևնափայտ։

12 Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։

Քիրամի գործը

13 Սողոմոն թագավորըմարդուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։

14 Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։

15 Նա ձուլեց պղնձե երկու սյուները. մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն է, որի շրջագիծը տասներկու կանգուն էր, և երկրորդը նրա նման էր։

16 Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։

17 Ցանցաձև ցանցերևշղթայակերտ հյուսվածքներշինեցսյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։

Պղնձե երկու սյուները

18 Եվ երկու սյուների վրա մեկ ցանցի շուրջը երկու շարք նռներ շինեց, որ ծածկեին խոյակները. նույնն էլ արեց մյուս խոյակի համար։

19 Եվ խոյակները, որ սյուների գլխին էին, նախասրահում, շուշանաձև էին, չորս կանգուն։

20 Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։

21 Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին,և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։

22 Եվ սյուների գլուխների վրա շուշանաձև քանդակներ կային. այդպես ավարտվեց սյուների գործը։

Պղնձե ավազանը

23 Շինեց նաև ձուլածո ծովը՝ մի պռունկից մինչև մյուս պռունկը տասը կանգուն, բոլորովին կլոր. բարձրությունը՝ հինգ կանգուն, և երեսուն կանգունանոց մի դերձան շրջապատում էր այն։

24 Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։

25 Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։

26 Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։

Պղնձե պատվանդաններ

27 Եվ պղնձե տասը պատվանդաններ շինեց. յուրաքանչյուր պատվանդանի երկարությունը՝ չորս կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն, և երեք կանգուն՝ բարձրությունը։

28 Եվ պատվանդանները շինված էին այսպես. դրանք շրջանակվող տախտակներ ունեին, որոնք հաստատված էին շրջանակների վրա։

29 Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։

30 Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։

31 Եվ նրա բերանը ձագարի նման էր, դեպի վեր՝ մեկ կանգուն, և նրա բերանը կլոր էր՝ մեկուկես կանգուն. բերանի վրա նույնպես քանդակներ և շրջանակներ կային՝ քառակուսի և ոչ թե կլոր։

32 Եվ չորս անիվները շրջանակների տակ էին, և անիվների առանցքները՝ պատվանդանի մեջ, և յուրաքանչյուր անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։

33 Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։

34 Եվ յուրաքանչյուր պատվանդանի չորս անկյունների վրա չորս նեցուկներ կային՝ պատվանդանի հետ միացած։

35 Եվ պատվանդանի գլխին կես կանգուն բարձրությամբ շուրջանակի բոլորակ կար, և պատվանդանի գլխին նրա ունկերն ու շրջանակները միացված էին իրար։

36 Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախվածզարդեր։

37 Այսպես շինեց այդ տասը պատվանդանները՝ բոլորն էլ ձուլածո, միևնույն չափի ու ձևի։

38 Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։

39 Եվ հինգ պատվանդանը դրեց տաճարի աջ կողմի ծայրին, հինգը՝ ձախ կողմի ծայրին և ծովը դրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։

40 Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։

41 Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համարշինվածերկու ցանցերը։

42 Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին,

43 տասը պատվանդանները և տասը ավազանները՝ պատվանդանների վրա,

44 մեկ ծովը և տասներկու եզները՝ ծովի տակ։

45 Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։

46 Թագավորը դրանք հողե կաղապարներով ձուլել տվեց Հորդանանի դաշտում՝ Սոկքովթի և Սարթանի միջև։

47 Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։

48 Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը,

49 մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։

50 Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։

51 Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Ուխտի տապանակը տաճար է բերվում

1 Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։

2 Եվ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ յոթերորդ ամսում, այսինքն՝ Էթանիմ ամսի տոնին։

3 Եկան Իսրայելի բոլոր ծերերը, և քահանաները վերցրին տապանակը։

4 Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։

5 Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։

6 Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։

7 Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։

8 Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։

9 Տապանակում ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որոնք Մովսեսն այնտեղ էր դրել Քորեբում, երբ Տերն ուխտ էր արել Իսրայելի որդիների հետ՝ Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու ժամանակ։

10 Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։

11 Եվ քահանաներն ամպի պատճառով չկարողացան կանգնել սպասավորելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։

12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։

13 Ես քեզ համար բնակվելու տուն շինեցի, մի տեղ, որ դու բնակվես հավիտյան»։

Սողոմոնը խոսում է ժողովրդի հետ

14 Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին, իսկ Իսրայելի ամբողջ ժողովուրդը կանգնել էր։

15 Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով.

16 “Այն օրից ի վեր, երբ Իսրայելի իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավթին, որ նա լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա”։

17 Իմ հայր Դավիթը սրտում դրել էր Իսրայելի Տեր Աստծու անվան համար տուն շինել։

18 Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։

19 Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։

20 Եվ Տերը հաստատեց իր ասած խոսքը. և ես հաջորդեցի իմ հայր Դավթին և նստեցի Իսրայելի գահին, ինչպես ասել էր Տերը, ես տուն շինեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար։

21 Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։

Սողոմոնի աղոթքը

22 Եվ Սողոմոնը կանգնեց Տիրոջ զոհասեղանի առաջ, Իսրայելի ամբողջ ժողովրդի դիմաց, ձեռքերը տարածեց դեպի երկինք

23 և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։

24 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին ասած քո խոսքը, որ ասել էիր քո բերանով և այսօր քո ձեռքով կատարեցիր այն։

25 Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։

26 Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։

27 Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։

28 Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ,

29 և քո աչքերը գիշեր ու ցերեկ թող բաց լինեն այս տան ու այստեղի վրա, որի համար ասացիր. “Իմ անունը այնտեղ պիտի լինի”. լսի՛ր այս աղոթքը, որ քո ծառան աղոթում է այստեղ։

30 Եվ լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ մատուցում են այստեղ. և հիմա լսի՛ր քո բնակվելու տեղից՝ երկնքից, և լսելով՝ ների՛ր։

31 Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը,

32 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և կատարի՛ր. դատի՛ր քո ծառաներին, դատապարտի՛ր մեղապարտին, որ նրա արածը բերես նրա գլխին, և արդարացրո՛ւ արդարին, որ ըստ իր արդարության հատուցես նրան։

33 Եթե քո ժողովուրդ Իսրայելը քո դեմ մեղանչելու համար հաղթվի իր թշնամիներից և դառնա դեպի քեզ ու փառք տա քո անվանը, աղոթի ու աղերսի քեզ այս տանը,

34 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։

35 Եթե քո դեմ նրանց մեղանչելու համար երկինքը փակվի, և անձրև չլինի, և այստեղ աղոթք անեն ու փառք տան քո անվանը և ետ կանգնեն իրենց մեղքերից՝ նրանց քո նեղելու պատճառով,

36 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։

37 Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն,

38 և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանքմատուցելու,և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը,

39 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը,

40 որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։

41 Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար,

42 որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը,

43 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։

44 Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը,

45 այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։

46 Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը,

47 և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,

48 և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար,

49 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։

50 Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։

51 Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց հանեցիր Եգիպտոսից՝ երկաթե փռի միջից։

52 Եվ քո աչքերը թող բաց լինեն քո ծառայի աղերսանքի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքի վրա, որ ամեն անգամ դեպի քեզ նրանց աղաղակելու ժամանակ լսես նրանց,

53 որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։

Վերջին աղոթքը

54 Եվ երբ Սողոմոնը վերջացրեց այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը՝ Տիրոջն աղոթելը, վեր կացավ Տիրոջ սեղանի առջևից, ուր ծունկ էր չոքել և ձեռքերը տարածել դեպի երկինք,

55 կանգնեց և բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին և ասաց.

56 «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։

57 Մեր Տեր Աստվածը թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, թող մեզ չլքի և անտես չանի մեզ.

58 և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։

59 Եվ իմ այս խոսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջ, գիշեր ու ցերեկ թող մոտենան մեր Տեր Աստծուն, որպեսզի նա ամեն օր իր ծառայի և իր Իսրայել ժողովրդի իրավունքը պաշտպանի,

60 որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տերն է Աստվածը,ևուրիշը չկա։

61 Եվ ձեր սրտերը ուղիղ լինեն մեր Տեր Աստծու հանդեպ, և պահեք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։

Տաճարին արված ընծայաբերումները

62 Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։

63 Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։

64 Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։

65 Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ուդարձյալյոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։

66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Աստված կրկին երևում է Սողոմոնին

1 Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը,

2 այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում,

3 և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։

4 Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզևպահես իմ կանոններն ու իրավունքները,

5 այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։

6 Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց,

7 այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։

8 Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։

9 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։

Սողոմոնի համաձայնությունը Քիրամի հետ

10 Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը,

11 և Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին ընծայել էր եղևնափայտ, մայրու փայտ ու ոսկի և այն ամենը, ինչ փափագել էր նա, այն ժամանակ Սողոմոն թագավորը դրանց փոխարեն Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայի երկրում։

12 Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։

13 Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբողերկիր,ինչպեսկոչվում են մինչև այսօր։

14 Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։

Սողոմոնի մյուս նվաճումները

15 Այս էր Սողոմոն թագավորի դրած հարկի պատճառը, որ շիներ Տիրոջտունըև իր պալատը, Մելոնն ու Երուսաղեմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը և Գազերը։

16 Եգիպտոսի փարավոն թագավորը գնացել ու վերցրել էր Գազերը, կրակով այրել այն և սպանել այդ քաղաքում բնակվող քանանացիներին և այն իբրև օժիտ տվել իր աղջկան, որը Սողոմոնի կինն էր։

17 Եվ Սողոմոնը շինեց Գազերը և ներքին Բեթորոնը,

18 նաև Բաաղեթը և ԹադմորըՀուդայիանապատի մեջ,

19 Սողոմոնի բոլոր շտեմարան քաղաքները, կառքերի քաղաքները, ձիավորների քաղաքները և այն բոլորկառույցները,որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր թագավորության ամբողջ երկրում։

20 Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին,

21 այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։

22 Սակայն Սողոմոնը Իսրայելի որդիներին ստրուկ չդարձրեց, որովհետև նրանք պատերազմի մարդիկ էին. իր իշխաններն իր զորավարներն էին լինում և իր կառքերի ու ձիավորների վերակացուները։

23 Սրանք էին Սողոմոնի գործերի վրա եղած վերակացուների գլխավորները՝ հինգ հարյուր հիսուն մարդ, որոնք կառավարում էին աշխատանքները կատարող ժողովրդին։

24 Եվ փարավոնի աղջիկը ելավ Դավթի քաղաքից ու գնաց այն տունը, որՍողոմոնըշինել էր նրա համար. ապա կառուցեց Մելոնը։

25 Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։

26 Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։

27 Եվ Քիրամն իր ծառաներին, որ նավավարներ էին և հմուտ ծովայիններ, նավով ուղարկեց Սողոմոնի մարդկանց հետ։

28 Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկիև բերեցին Սողոմոն թագավորի մոտ։

Categories
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Սաբայի թագուհու այցելությունը

1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի՝ Տիրոջ անունով համբավի մասին, եկավ նրան խրթին հարցումներով փորձելու։

2 Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։

3 Եվ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. թագավորի համար ոչ մի գաղտնի բան չկար, որ նա չբացատրեր նրա համար։

4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը և նրա շինած պալատը,

5 նրա սեղանի կերակուրը և նրա ծառաների նստելն ու նրա սպասավորների վեր կենալը, նրանց հագուստները և նրա մատռվակներին, նրա այն սանդուղքը, որով նա ելնում էր Տիրոջ տունը, էլ ուշք չմնաց նրա մեջ։

6 Եվ նա ասաց թագավորին. «Ճշմարիտ է եղել այն խոսքը, որ ես իմ երկրում լսել եմ քո գործերի և քո իմաստության մասին։

7 Բայց ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ եկա, և իմ աչքերը տեսան. և ահա ինձ կեսն էլ չեն պատմել. դու իմ լսած համբավից ավելի իմաստություն և հարստություն ունես։

8 Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը։

9 Օրհնյա՜լ լինի քո Տեր Աստվածը, որ քեզ հավանեց՝ քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու համար. Տերը, հավիտյան սիրելով Իսրայելին, քեզ թագավոր է դրել, որ իրավունք և արդարություն անես»։

10 Եվ թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի և խիստ շատ խունկ ու պատվական քարեր տվեց. և այդքան շատ խունկ, որքան Սաբայի թագուհին տվեց Սողոմոնին, այլևս չեկավ։

11 Եվ Քիրամի նավերը, որ Ոփիրից ոսկի էին բերում, խիստ շատ ալմուգ փայտ էլ բերեցին, ինչպես նաև պատվական քարեր։

12 Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։

13 Եվ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա փափագում էր և ուզեց, բացի այն ամենից, ինչ Սողոմոն թագավորն էր առատաձեռնությամբ տվել. և նա իր ծառաների հետ վերադարձավ ու գնաց իր երկիրը։

Սողոմոն թագավորի հարստությունը

14 Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի համար եկած ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկիէր,

15 բացի այնոսկուց,որ գալիս էր վաճառականներից, առևտրականներից և Արաբիայի թագավորներից ու երկրի կառավարիչներից։

16 Եվ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան շինեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գնաց վեց հարյուրսիկղոսկի։

17 Եվ երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց. յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկիծախսվեց. և թագավորը դրանք դրեց «Լիբանանի անտառի տանը»։

18 Եվ թագավորը փղոսկրյա մի մեծ գահ շինեց և այն պատեց մաքուր ոսկով։

19 Գահը վեց աստիճաններ ուներ, և գահի գլուխը բոլորաձև էր ետևից, իսկ նստելու տեղը թե՛ այս և թե՛ մյուս կողմից հենարաններ ուներ, և այդ հենարանների մոտ քանդակված երկու առյուծներ կային։

20 Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսիբանչէր շինված ոչ մի թագավորության մեջ։

21 Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։

22 Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։

23 Եվ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։

24 Ամբողջ երկիրը փափագում էր տեսնել Սողոմոնի երեսը, որ լսի նրա այն իմաստությունը, որ Աստված տվել էր նրա սրտին։

25 Եվ ամեն տարի նրանցից ամեն մեկը բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ ու ոսկե անոթներ, հանդերձներ, զենքեր, խնկեղեն, ձիեր և ջորիներ։

26 Սողոմոնը կառքեր և ձիավորներ հավաքեց. ուներ հազար չորս հարյուր կառք և տասներկու հազար ձիավոր. և նրանց տեղավորեց կառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

27 Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պեսհասարակ բանդարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։

28 Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանըձիերըերամակով էր ծախու առնում։

29 Մեկ կառքը Եգիպտոսից գնվում և բերվում էր վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունով։ Այդպես էլ արտահանում էին իրենց ձեռքով քետացիների թագավորների և ասորիների թագավորների համար։