Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 11

Պետրոսի զեկուցումը Երուսաղեմի եկեղեցում

1 Առաքյալները և Հրեաստանում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսները ևս ընդունել են Աստծու խոսքը։

2 Երբ Պետրոսը Երուսաղեմ բարձրացավ, թլփատվածները մեղադրում էին նրան՝

3 ասելով. «Դու անթլփատ մարդկանց մոտ մտար ու նրանց հետ կերար»։

4 Պետրոսը սկսեց հերթականությամբ պատմել նրանց ու ասաց.

5 «Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ տեսիլք տեսա. վերևից չորս ծայրը կախված սփռոցի պես մի բան էր իջնում երկնքից ու հասավ մինչև ինձ։

6 Մինչ դրան էի նայում, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին ու երկնքի թռչուններին։

7 Եվ լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. “Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր”։

8 Բայց ես ասացի. “Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել”։

9 Եվ ձայնն ինձ երկրորդ անգամ երկնքից պատասխանեց. “Այն, ինչ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր”։

10 Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։

11 Եվ ահա այդ պահին երեք մարդ, որ ուղարկվել էին ինձ մոտ Կեսարիայից, եկան, կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես գտնվում էի։

12 Եվ Հոգին ինձ ասաց, որ առանց վարանելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, և մտանք այն մարդու տունը։

13 Նա մեզ պատմեց, թե ինչպես է իր տանը տեսել հրեշտակին, որ կանգնել ու ասում էր. “Մա՛րդ ուղարկիր Հոպպե և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր։

14 Նա քեզ խոսքեր կասի, որոնցով կփրկվեք դու և քո ամբողջ տունը”։

15 Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։

16 Այդ ժամանակ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. “Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով”։

17 Ուրեմն եթե Աստված միևնույն պարգևը տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։

18 Այս լսելով՝ լռեցին և փառաբանում էին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։

Եկեղեցին Անտիոքում

19 Նրանք, որ ցրվել էին Ստեփանոսիքարկոծումիցհետո եղած հալածանքի պատճառով, հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքիԱստծուխոսքը չէին քարոզում, բացի հրեաներից։

20 Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին՝ Տեր Հիսուսին ավետարանելով։

21 Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։

22 Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։

23 Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։

24 Քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։

25 Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու։

26 Երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին։

Նպաստ Երուսաղեմի եկեղեցուն

27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։

28 Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխասաց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և Կլավդիոս կայսեր ժամանակ եղավ։

29 Եվ աշակերտները որոշեցին, որ յուրաքանչյուրն ըստ իր կարողության օգնություն ուղարկի Հրեաստանում ապրող եղբայրներին,

30 որը և արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի միջոցով երեցներին ուղարկելով։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 12

Հակոբոսը՝ սպանված, Պետրոսը՝ բանտարկված

1 Այդ ժամանակ Հերովդես թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցուց ոմանց չարչարելու գործին։

2 Եվ սրով սպանեց Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։

3 Տեսնելով, որ դա հաճելի է հրեաներին, Բաղարջակերաց տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։

4 Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։

5 Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։

Պետրոսի ազատումը բանտից

6 Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։

7 Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։

8 Հրեշտակն ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ հագի՛ր»։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. «Զգեստդ վրա՛դ գցիր ու ի՛նձ հետևիր»։

9 Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։

10 Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։

11 Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։

12 Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։

13 Բախեց դրսի դուռը. Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու։

14 Նա ճանաչեց Պետրոսի ձայնը և ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։

15 Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։

16 Պետրոսը շարունակում էր դուռը բախել. երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։

17 Նա ձեռքով նշան արեց նրանց, որ լուռ մնան, և պատմեց, թե ինչպե՛ս Տերն իրեն բանտից հանեց։ Եվ ասաց. «Սրա մասին հայտնե՛ք Հակոբոսին ու եղբայրներին»։ Ապա դուրս ելավ և ուրիշ տեղ գնաց։

18 Երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ իրարանցում էր, թե Պետրոսն ի՛նչ եղավ։

19 Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ուայնտեղէր մնում։

Հալածիչի մահը

20 Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։

21 Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։

22 Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։

23 Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։

24 Իսկ Աստծու խոսքն աճում էր ու բազմանում։

25 Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 13

1 Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։

2 Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց»։

3 Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։

Առաքյալների քարոզչությունը Կիպրոսում

4 Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, Սելևկիա իջան և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։

5 Սաղամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում. Հովհաննեսը նրանց օգնականն էր։

6 Շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս՝ գտան մի մոգի՝ Բարիհեսու անունով հրեա սուտ մարգարեին։

7 Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։

8 Բայց Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) նրանց դեմ կանգնեց՝ ցանկանալով հավատից շեղել հյուպատոսին։

9 Սակայն Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան

10 և ասաց. «Ո՛վ դու, ամեն նենգությամբ ու խորամանկությամբ լցված սատանայի՛ որդի, թշնամի՛ ամեն արդարության, չե՞ս դադարելու Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց։

11 Այժմ ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Եվ իսկույն նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։

12 Այդ ժամանակ, երբ հյուպատոսը պատահածը տեսավ, հավատաց՝ Տիրոջ վարդապետության վրա զարմանալով։

Պողոսը և Բառնաբասը Պիսիդյան Անտիոքում

13 Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։

14 Նրանք Պերգեից անցան, եկան Պիսիդիայի Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։

15 Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետները նրանց մոտմարդուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե դուք ժողովրդի համար մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։

Պողոսի քարոզը հրեաներին

16 Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դո՛ւք, որ երկնչում եք Աստծուց, լսե՛ք.

17 այս ժողովրդի՝ Իսրայելի Աստվածն ընտրեց մեր հայրերին և Եգիպտոսի երկրում պանդխտության ժամանակ բարձրացրեց ժողովրդին ու հզոր բազկով նրանց այնտեղից դուրս բերեց։

18 Շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց։

19 Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց

20 շուրջ չորս հարյուր հիսուն տարի։ Հետո նրանց դատավորներ տվեց՝ մինչև Սամուել մարգարեն։

21 Այնուհետև թագավոր խնդրեցին, և Աստված նրանց տվեց Կիսի որդի Սավուղին՝ Բենիամինի ցեղից, որթագավորեցքառասուն տարի։

22 Ապա նրան փոխելով՝ թագավոր կարգեց Դավթին և նրա մասին վկայելով՝ ասաց.”Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը”(Սաղ. 89.20)։

23 Աստված իր խոստման համաձայն սրա սերնդից իսրայելացիների համար տվեց Հիսուս Փրկչին։

24 Նրա գալուստից առաջ Հովհաննեսն Իսրայելի ողջ ժողովրդին կանխավ քարոզել էր ապաշխարության մկրտությունը։

25 Երբ Հովհաննեսն ավարտեց իր գործը, ասաց. “Իմ մասին ի՞նչ եք կարծում. ո՞վ եմ։ Ես նա չեմ, բայց ահա ինձանից հետո գալիս է նա, որի ոտքերի կոշիկն արձակելու արժանի չեմ”։

26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի զավակնե՛ր և ձեր մեջ նրանք, ովքեր աստվածավախ են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։

27 Որովհետև Երուսաղեմում ապրողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին, և նրան դատապարտելով՝ իրականացան մարգարեների խոսքերը, որոնք ընթերցվում են ամեն շաբաթ օրերին։

28 Նրան մահապատժի ենթարկելու ոչ մի պատճառ չգտնելով՝ Պիղատոսից խնդրեցին նրան սպանել։

29 Երբ նրա մասին գրված ամեն բան կատարեցին, փայտից իջեցրին ու գերեզման դրեցին։

30 Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան,

31 և նա բազում օրեր հայտնվեց նրանց, ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր այժմ ժողովրդի առաջ նրա վկաներն են։

32 Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը,

33 քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում.

“Դու իմ Որդին ես,

ես այսօր ծնեցի քեզ”(Սաղ. 2.7)։

34 Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց.

“Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին”(Ես. 55.3)։

35 Ուստի և մի ուրիշ տեղում ասում է.

“Քո Սրբին ապականություն տեսնել չես տա”(Սաղ. 16.10)։

36 Բայց Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց և իր հայրերին միացավ, ապականություն տեսավ։

37 Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։

38 Արդ, եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում։ Եվ այն ամենից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ,

39 նրանով ամեն հավատացող կարդարանա։

40 Արդ, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա մարգարեների կողմից ասվածը.

41 “Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք,

որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու,

մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը պատմի ձեզ”(Ամբ. 1.5)»։

42 Երբ այնտեղից դուրս ելան, խնդրում էին, որ հաջորդ շաբաթ ևս այդ մասին խոսեն։

43 Երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից ու բարեպաշտ նորադարձներից շատերը գնում էին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք, նրանց հետ խոսելով, համոզում էին նրանց, որ շարունակեն Աստծու շնորհի մեջ մնալ։

44 Հաջորդ շաբաթ օրը գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։

45 Երբ հրեաները ժողովրդի բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին հակաճառելով՝ հայհոյում էին։

46 Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակորեն ասում էին. «Նախ ձե՛զ պետք է Աստծու խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք ու ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։

47 Որովհետև այսպես է մեզ պատվիրել Տերը.

“Քե՛զ դրեցի որպես լույս հեթանոսների,

որպեսզի դու փրկություն բերես մինչև երկրի ծայրերը”(Ես. 49.6, հմմտ. 42.6)»։

48 Հեթանոսները, այս լսելով, ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառաբանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։

49 Տիրոջ խոսքը տարածվում էր ամբողջ գավառով։

50 Բայց հրեաները գրգռեցին պատվավոր, երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին և Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցեցին և նրանց դուրս հանեցին իրենց սահմաններից։

51 Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, գնացին Իկոնիոն։

52 Իսկ աշակերտները լցված էին ուրախությամբ և Սուրբ Հոգով։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 14

Քարոզչություն Իկոնիոնում

1 Իկոնիոնում նրանք նույնպես միասին էին մտնում հրեաների ժողովարան և խոսում այնպես, որ հրեաների և հույների մի մեծ բազմություն հավատաց։

2 Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը գրգռեցին ու նրանց հոգիները եղբայրների դեմ չարացրին։

3 Նրանք բավական ժամանակ մնացինայնտեղ՝համարձակ խոսելով Տիրոջ մասին, որ հաստատում էր իրփրկարարշնորհը՝ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ կատարելով։

4 Եվ քաղաքի բնակիչների մեջ երկպառակություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։

5 Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորների հետ նրանց չարչարելու և քարկոծելու դիմեցին,

6 նրանք, տեղեկացվելով, փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը։

7 Եվ այնտեղ ավետարանում էին։

Ի ծնե կաղի բժշկումը Լյուստրայում

8 Լյուստրայում ոտքերից տկար մի մարդ կար նստած, որ ի ծնե կաղ էր ու երբեք չէր քայլել։

9 Նա լսեց Պողոսի խոսքերը։ Պողոսը, նայելով նրան ու տեսնելով, որ փրկվելու հավատ ունի,

10 բարձրաձայն ասաց. «Ոտքերիդ վրա ուղի՛ղ կանգնիր»։ Նա վեր ցատկեց և քայլում էր։

11 Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։

12 Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, որովհետև նա էր խոսքի առաջնորդը։

13 Իսկ Դիոսի քուրմը, որիտաճարըքաղաքից դուրս էր, ցուլեր և պսակներ բերելով քաղաքի դռների մոտ, ցանկանում էր բազմության հետ զոհ մատուցել։

14 Երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի մեջ նետվեցին՝ աղաղակելով

15 և ասելով. «Մարդի՛կ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման մահկանացուներ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ կա նրանց մեջ.

16 նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ իրենց ճանապարհներով գնան։

17 Թեև ինքն իրեն առանց վկայության չթողեց, այլ բարիք գործելով՝ երկնքից ձեզ անձրևներ ու պտղաբեր եղանակներ տվեց՝ լիացնելով կերակուրներով, և ձեր սրտերը՝ ուրախությամբ»։

18 Եվ այս ասելով՝ ժողովրդին հազիվ հանդարտեցրին, որ իրենց զոհ չմատուցեն։

19 Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։

20 Երբ աշակերտները շրջապատեցին նրան, վեր կացավ ու քաղաք մտավ։ Հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։

Առաքելության վախճանը

21 Այդ քաղաքում ևս ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն ու Անտիոք։

22 Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»։

23 Նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին, աղոթեցին պահեցողությամբ ու նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։

24 Այնուհետև շրջելով Պիսիդիայով՝ եկան Պամփյուլիա։

25 Պերգեում Տիրոջ խոսքը քարոզելուց հետո իջան Ատալիա։

26 Այնտեղից նավարկեցին դեպի Անտիոք, որտեղից տրվել էին Աստծու շնորհին իրենց կատարած գործի համար։

27 Երբ նրանք եկան և հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված իրենց հետ ինչե՛ր արեց և որ հեթանոսների համար հավատի դուռը բացեց։

28 Եվ երկար ժամանակ աշակերտների հետայնտեղմնացին։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 15

Երուսաղեմի առաքելական ժողովը

1 Ոմանք, Հրեաստանից գալով, եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։

2 Երբ Պողոսն ու Բառնաբասը նրանց հետ բավական հակառակություն ու վեճ ունեցան, որոշեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան Երուսաղեմ՝ առաքյալների և երեցների մոտ։

3 Նրանք եկեղեցու կողմից ճանապարհ դրվեցին և Փյունիկեի ու Սամարիայի միջով անցնելով՝ պատմում էին հեթանոսների դարձի մասին և բոլոր եղբայրներին մեծ ուրախություն պատճառում։

4 Երբ Երուսաղեմ հասան, ընդունվեցին եկեղեցու, առաքյալների և երեցների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց հետ։

5 Փարիսեցիների աղանդից որոշ հավատացյալներ վեր կացան և ասացին. «Դրանց պետք է թլփատել ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»։

6 Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս հարցը քննելու։

7 Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը վեր կացավ ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք գիտեք, որ Աստծու ընտրությամբ է, որ առաջին օրերից ձեր միջից հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեցին ու հավատացին։

8 Եվ Աստված, որ գիտիմարդկանցսրտերը, նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես մեզ։

9 Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով նրանց սրտերը մաքրելով։

10 Հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որ ո՛չ մեր հայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք։

11 Բայց Տեր Հիսուսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։

12 Եվ ողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին, թե Աստված հեթանոսների մեջ իրենց միջոցով որքա՛ն նշաններ ու հրաշքներ կատարեց։

13 Եվ երբ նրանք լռեցին, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։

14 Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից ևեթ հոգացել էր, որ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ձևավորի։

15 Դրան են համապատասխանում մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է.

16 “Սրանից հետո կվերադառնամ

ու Դավթի քանդված տունը կվերաշինեմ,

նրա ավերակները կվերակառուցեմ

և կվերականգնեմ այն,

17 որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ

և այն բոլոր հեթանոսները, որոնց վրա իմ անունն է դրված.

18 ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը”(Ամս. 9.11-12),

և որի գործերը հայտնի են դարեր առաջ։

19 Դրա համար ես կարծում եմ՝չպետք էնեղել այն հեթանոսներին, որոնք դառնում են Աստծուն։

20 Բայց թող նրանցուղղվածթուղթ գրվի, որ խորշեն կուռքերի պղծությունից, պոռնկությունից, խեղդամահ արված կենդանու մսից ու արյունից։

21 Որովհետև Մովսեսի օրենքը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի և ժողովարաններում ամեն շաբաթ օր ընթերցվում է»։

Առաքելական թուղթ

22 Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ եկեղեցու հետ միասին հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք. Բարսաբբաս կոչված Հուդային և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջնորդներից էին։

23 Նրանց միջոցով գրեցինայս նամակը.

«Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։

24 Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել,

25 մենք՝ միաբան հավաքվածներս, հարմար համարեցինք ընտրյալ մարդկանց ուղարկել ձեզ մոտ՝ մեր սիրելիների՝ Բառնաբասի և Պողոսի հետ միասին.

26 մարդիկ, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։

27 Արդ Հուդային ու Շիղային ուղարկեցինք, որպեսզի նրանք էլ խոսքով նույնը հաղորդեն։

28 Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս անհրաժեշտներից՝

29 հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։

Պատգամավորներ Անտիոքում

30 Եվ նրանք, արձակվելով, իջան Անտիոք, ժողովրդին հավաքեցին և նամակը հանձնեցին։

31 Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։

32 Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին։

33 Միառժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։

34 Բայց Շիղան լավ համարեց այնտեղ մնալ։

35 Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։

Պողոսի և Բառնաբասի բաժանումը

36 Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, ևտեսնենք,թե ինչպե՛ս են նրանք ապրում»։

37 Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։

38 Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։

39 Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս,

40 իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից Աստծու շնորհին հանձնվելով։

41 Եվ Ասորիքում ու Կիլիկիայում շրջելով՝ հաստատում էր եկեղեցիները։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 16

Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը

1 Պողոսըեկավ Դերբե ու Լյուստրա։ Այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հրեա հավատացյալ կնոջ և հույն հոր որդի,

2 որը վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրներից։

3 Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել և վերցրեց նրան թլփատեց այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, որովհետև բոլորն էլ գիտեին, որ նրա հայրը հույն էր։

4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։

5 Եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ, և օրեցօր նրանց թիվն ավելանում էր։

Առաքյալները կտրում-անցնում են Փոքր Ասիան

6 Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ ԱսիայումԱստծուխոսքը չքարոզեն։

7 Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։

8 Եվ Մյուսիայով անցնելով՝ իջան Տրովադա։

9 Գիշերը Պողոսին տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել, նրան աղաչում էր ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։

10 Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։

Լիդիայի դարձը

11 Տրովադայից նավարկելով՝ ուղղվեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս,

12 այնտեղից՝ Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է՝հռոմեականգաղութ։ Այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։

13 Շաբաթ օրը քաղաքից դուրս՝ դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։

14 Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար Պողոսի խոսքերին։

15 Երբ նա և իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ՝ ասելով. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք, մնացե՛ք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։

Պողոսի և Շիղայի բանտարկությունը Փիլիպպեում

16 Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։

17 Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։

18 Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։

19 Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։

20 Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։

21 Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։

22 Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։

23 Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։

24 Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։

Առաքյալների ազատումը հրաշագործությամբ

25 Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։

26 Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։

27 Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։

28 Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։

29 Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։

30 Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։

31 Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։

32 Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։

33 Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները։

34 Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։

35 Լույսը բացվելուն պես զորապետները նվիրակներ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։

36 Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։

37 Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։

38 Նվիրակներն այդ խոսքերը զորապետներին հաղորդեցին. երբ նրանք լսեցին, որ հռոմեացի են, վախեցան։

39 Եկան և նրանցից ներողություն խնդրեցին։ Երբ նրանց դուրս հանեցին, աղաչում էին հեռանալ քաղաքից։

40 Նրանք բանտից դուրս ելան ու մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ նրանց քաջալերեցին ու հեռացան։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 17

Հուզումներ Թեսաղոնիկեում

1 Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։

2 Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթօրերնրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։

3 Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։

4 Նրանցից ոմանք հավատացին և միացան Պողոսին ու Շիղային, ինչպես նաև բազում աստվածավախ հույներ և թվով ոչ պակաս երևելի կանայք։

5 Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։

6 Եվ երբ նրանցայնտեղչգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։

7 Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։

8 Եվ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այսբաները։

9 Սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով՝ նրանց արձակեցին։

Առաքյալները Բերիայում

10 Բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելուն պես հրեաների ժողովարան գնացին։

11 Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեումեղողները,խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։

12 Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ։

13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում ևս Պողոսի կողմից Աստծու խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան՝ ժողովրդին հրահրելու և խռովություն առաջացնելու։

14 Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև ծովեզր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։

15 Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և հրահանգ ստացան, որ Շիղային ու Տիմոթեոսինուղղված պատվերընրանց փոխանցելուց հետո իսկույն նրա մոտ վերադառնան։

Պողոսը Աթենքում

16 Մինչ Պողոսը Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին խռովվում էր՝ քաղաքը կուռքերով լի տեսնելով։

17 Նա ժողովարանում դիմում էր հրեաներին ու բարեպաշտ մարդկանց, իսկ հրապարակում՝ ամեն օր իրեն հանդիպողներին։

18 Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։

19 Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է,

20 որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։

21 Քանի որ բոլոր աթենացիներն ու այնտեղ ապրող օտարներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։

Պողոսի ճառը Արիսպագոսում

22 Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք,

23 որովհետև շրջելիս և ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ “ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ”։ Արդ, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա՛ մասին եմ քարոզում ձեզ։

24 Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,

25 ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում,իբրև թեմի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։

26 Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,

27 որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ։

28 Որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին.

“Մենք նրա սերունդն ենք”։

29 Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։

30 Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։

31 Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է և որով նա հավաստիացրեց բոլորին՝ նրան մեռելներից հարություն տալով»։

32 Երբ մեռելների հարության մասին լսեցին, ոմանք ծաղրեցին, ոմանք էլ ասացին. «Այդ մասին քեզանից մեկ ուրիշ անգամ կլսենք»։

33 Եվ այսպես Պողոսը նրանց միջից դուրս ելավ։

34 Այնուամենայնիվ ոմանք, նրան միանալով, հավատացին. դրանցից էին Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և նրանց հետ ուրիշները ևս։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 18

Կորնթոսի եկեղեցու հիմնադրումը

1 Դրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց և եկավ Կորնթոս։

2 Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի։ Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։

3 Եվ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։

4 Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում և համոզում հրեաներին ու հույներին։

5 Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին՝ հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։

6 Բայց քանի որ նրանք ընդդիմանում էին ու հայհոյում, Պողոսը հագուստները թափ տվեց և նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անմեղ եմ։ Այսուհետ ես հեթանոսների մոտ եմ գնում»։

7 Եվ այդտեղից ելավ, մտավ մեկի տունը, որի անունը Տիտիոս Հուստոս էր. մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։

8 Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ ընտանիքով հավատաց Տիրոջը. կորնթացիներից շատերը նույնպես, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։

9 Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր,

10 որովհետև ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։

11 Պողոսնայստեղմնաց մեկ տարի և վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։

Պողոսն ատյանի առաջ

12 Աքայիայում հյուպատոս Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան տարան՝

13 ասելով. «Սա մարդկանց համոզում է, որօրենքին հակառակ ձևովԱստծուն պաշտեն»։

14 Երբ պատրաստվում էր բերանը բացել, Գաղիոնը հրեաներին ասաց. «Հրեանե՛ր, եթե ինչ-որ անիրավություն կամ նենգ խարդախություն լիներ, արժեր, որ ձեզ լսեի։

15 Բայց եթե հարցը խոսքին, անուններին և ձեր օրենքին է վերաբերում, դո՛ւք տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել»։

16 Եվ նրանց ատյանից հանեց։

17 Եվ բոլորը բռնել էին Սոսթենես ժողովրդապետին և ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գաղիոնը ոչ էլ մտահոգվում էր դրանց համար։

Պողոսի վերադարձը Անտիոք

18 Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։

19 Երբ Եփեսոս հասավ, նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։

20 Եվ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց նա մերժեց

21 ու նրանց հրաժեշտ տալով՝ ասաց. «Աստծու կամքով նորից ձեզ մոտ կդառնամ»։ Ապա Եփեսոսից նավարկեց

22 ու իջավ Կեսարիա, ելավ և ողջունեց եկեղեցուն ու իջավ Անտիոք։

23 Այստեղմիառժամանակ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրում և Փռյուգիայում՝ բոլոր աշակերտներին ամրապնդելով։

Ապողոսի քարոզչությունը Եփեսոսում

24 Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։

25 Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։

26 Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։

27 Երբ նա ցանկացավ Աքայիա գնալ, եղբայրները, հավանություն տալով, գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Տեղ հասնելուն պես նաԱստծուշնորհով մեծապես նպաստեց հավատացյալներին,

28 որովհետև բուռն կերպով հրապարակավ հակաճառում էր հրեաներին՝ Սուրբ Գրքի միջոցով ցույց տալով, որ Քրիստոսը Հիսուսն է։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 19

Պողոսը Եփեսոսում

1 Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը վերին կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս և մի քանի աշակերտներ գտնելով՝

2 նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։

3 Պողոսն ասաց. «Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։

4 Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս և ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին»։

5 Եվ լսելով՝ մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։

6 Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանքտարբերլեզուներով էին խոսում ու մարգարեանում։

7 Նրանք բոլորը շուրջ տասներկու հոգի էին։

Եփեսոսի եկեղեցու հիմնումը

8 Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ քարոզում էր՝ համոզիչ ապացույցներ բերելով Աստծու արքայության մասին։

9 Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։

10 Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։

Հրեա երդվեցնողները

11 Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։

12 Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։

13 Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։

14 Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։

15 Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։

16 Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։

17 Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։

18 Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։

19 Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։

20 Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։

21 Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։

22 Իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին ու Երաստոսին, ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։

Արծաթագործների խռովությունը Եփեսոսում

23 Այդ ժամանակՏիրոջվարդապետության դեմ մեծ խռովություն եղավ։

24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյամանրակերտներնէր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։

25 Նա, հավաքելով նրանց և այս արհեստի մասնագետներին, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր բարօրությունը կախված է այս գործից։

26 Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։

27 Սա ոչ միայն մեր արհեստն է արհամարհվելու վտանգին ենթարկում, այլև մեծ աստվածուհու՝ Արտեմիսի տաճարն է ոչինչ համարվում։ Եվ պիտի ավերվի նրա մեծությունը ևս, որին ամբողջ Ասիան ու աշխարհն են պաշտում»։

28 Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակեցին ու ասացին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։

29 Ողջ քաղաքը խռովությամբ լցվեց. բոլորը միասին խուժեցին թատրոն՝ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին։

30 Բայց երբ Պողոսը ցանկացավ ամբոխի մեջ մտնել, աշակերտները նրան չթողեցին։

31 Ասիայի իշխանավորներից ոմանք, որ նրա բարեկամներն էին, նրա մոտմարդուղարկեցին ու աղաչեցին, որ չգնա թատրոն։

32 Իսկ ուրիշներն այլ բան էին աղաղակում, որովհետև ժողովը շփոթության մեջ էր. նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։

33 Եվ այդ ամբոխից առաջ բերեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ քաշեցին, Ալեքսանդրոսը ձեռքը շարժեց և ուզում էր ամբոխի առջև խոսել։

34 Երբ իմացան, որ հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։

35 Քաղաքիատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց հետո ասաց. «Եփեսացինե՛ր, ո՞վ է այն մարդը, որ չգիտի՝ Եփեսոսը քաղաքն է Արտեմիս մեծ աստվածուհու տաճարի և երկնքից ընկած նրա կուռքի։

36 Եվ քանի որ դա անկասկած այդպես է, դուք պետք է հանդարտվեք և ոչ մի հանդգնություն չանեք։

37 Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհյանն են կողոպտել, ո՛չ էլ մեր աստվածուհուն հայհոյել։

38 Ուրեմն եթե Դեմետրիոսն ու նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, թող ատյանները տանեն, որտեղ հյուպատոսներ կան, և թող միմյանց ամբաստանեն։

39 Իսկ եթե ձեր խնդիրը մի ուրիշ բանի համար է, թող օրինավոր ժողովում վճռվի։

40 Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 20

Պողոսի ճանապարհորդությունը Մակեդոնիայում և Հունաստանում

1 Աղմուկը դադարելուց հետո Պողոսն աշակերտներին կանչեց, քաջալերեց նրանց և հրաժեշտ տալով՝ ելավ Մակեդոնիա գնաց։

2 Այդ կողմերում շրջելով ու նրանց բազում խոսքերով քաջալերելով՝ եկավ Հունաստան,

3 որտեղ մնաց երեք ամիս. մինչ պատրաստվում էր Ասորիք նավարկել, հրեաները նրա դեմ դավ նյութեցին, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։

4 Եվ մինչև Ասիա նրա հետ էին Պյուռոսի որդի Սոպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսն ու Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։

5 Սրանք նախապես էին գնացել և մեզ սպասում էին Տրովադայում։

6 Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։

Պողոսը Տրովադայում. Եվտիքոսի հառնումը

7 Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էր, և խոսքը մինչև կեսգիշեր երկարեց։

8 Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։

9 Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խոր քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։

10 Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. «Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։

11 Այնուհետև վեր ելավ, հացը կտրեց ու կերավ և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց, ապա մեկնեց։

12 Իսկ պատանուն կենդանի բերեցին և մեծապես մխիթարվեցին։

Տրովադայից դեպի Միլետոս

13 Իսկ մենք առաջանալով նավ նստեցինք և ուղղվեցինք դեպի Ասոս, որտեղից պետք է վերցնեինք Պողոսին, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։

14 Երբ նա Ասոսում մեզ հանդիպեց, նրան վերցրինք և Միտիլենե եկանք։

15 Այդտեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Խիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոս.

16 որովհետև Պողոսը որոշել էր Եփեսոսի մոտով նավարկել, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցներ, քանի որ շտապում էր, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լիներ։

Պողոսի հրաժեշտը Եփեսոսի երեցներին

17 Միլետոսիցմարդուղարկելով Եփեսոս՝ կանչեց եկեղեցու երեցներին։

18 Երբ Պողոսի մոտ եկան, նրանց ասաց. «Դուք գիտեք, թե առաջին օրից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ինչպե՛ս ձեզ հետ ապրեցի՝

19 ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով պատահեցին ինձ։

20 Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է, և ձեզ ուսուցանել ինչպես հրապարակավ, այնպես էլ տներում։

21 Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։

22 Այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու։

23 Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում ինձ։

24 Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար։

25 Այժմ ահա ես գիտեմ, որ դուք բոլորդ, որոնց մեջ շրջեցի՝ Աստծու արքայությունը քարոզելով, իմ երեսն այլևս չեք տեսնի։

26 Դրա համար այսօր վկայում եմ ձեր առաջ, որ բոլորիդ արյունից ես մաքուր եմ,

27 որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծու կամքն ամբողջությամբ։

28 Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։

29 Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։

30 Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։

31 Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։

32 Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն ու նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։

33 Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։

34 Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանցկարիքները,ովքեր ինձ հետ էին։

35 Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. “Ավելի երանելի է տալը, քան առնելը”»։

36 Եվ երբ այս ասաց, բոլորի հետ ծնկի եկավ ու աղոթեց։

37 Բոլորն էլ շատ էին լաց լինում և Պողոսի վզովն ընկած՝ համբուրում էին նրան։

38 Ցավում էին մանավանդ այն խոսքի համար, որ ասում էր, թե իր երեսն այլևս չեն տեսնելու։ Եվ նրան ճանապարհ գցեցին դեպի նավ։