Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31

Եզեկիան վերակազմում է կրոնական կյանքը

1 Երբ այս ամենն ավարտվեց,այնտեղգտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։

2 Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։

3 Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։

4 Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքըկատարելու։

5 Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։

6 Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։

7 Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։

8 Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։

9 Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին,

10 և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։

11 Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։

12 Այնտեղհավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։

13 Հեքիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Եղիելը, Հեսմաքիան, Մաաթը և Բանեան վերակացուներ էին Քոնոնիայի և նրա եղբայր Սեմեիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագավորի և Աստծու տան վերակացու Ազարիայի հրամանով։

14 Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաներիէր նշանակված,որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։

15 Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբգործողներ,որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։

16 Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները,այսինքն՝այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։

17 Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։

18 Նաև ազգահամարում գրված նրանց բոլոր ընտանիքների կանանց, տղաներին, աղջիկներին՝ ամբողջ բազմությանը, որովհետև սրանք հավատարմությամբ նվիրվեցին սուրբ ծառայությանը։

19 Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկէին նշանակված,որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։

20 Ահա այսպես արեց Եզեկիան ամբողջ Հուդայում և արեց այն, ինչ բարի, ուղիղ և ճշմարիտ է իր Տեր Աստծու առաջ։

21 Իր այն բոլոր գործերը, որոնց նա ձեռնամուխ եղավ, և որոնք վերաբերում էին թե՛ Աստծու տան ծառայությանը և թե՛ օրենքին ու պատվիրաններին, նա կատարեց իր ամբողջ սրտով Աստծուն պաշտելով և հաջողություն ունեցավ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32

Ասորեստանը սպառնում է Երուսաղեմին

1 Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։

2 Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ,

3 խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։

4 Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։

5 Եզեկիանուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպկառուցեց,նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։

6 Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց.

7 «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։

8 Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։

9 Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլորմարդկանցմոտ՝ ասելով.

10 «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։

11 Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ “Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից”։

12 Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ “Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք”։

13 Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։

14 Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։

15 Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։

16 Եվ դեռավելինխոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։

17 Սենեքերիմընամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։

18 Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։

19 Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։

20 Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։

21 Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելածորդիներըսրով սպանեցին նրան։

22 Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։

23 Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։

Եզեկիայի հիվանդությունը և հպարտությունը

24 Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։Տերըխոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։

25 Բայց Եզեկիան իր նկատմամբ եղած բարերարության համեմատ չհատուցեց, որովհետև նրա սիրտը հպարտացավ, ևՏիրոջբարկությունն իջավ նրա վրա, ինչպես և Հուդայի և Երուսաղեմի վրա։

26 Սակայն Եզեկիան զղջաց իր սրտի հպարտության համար և խոնարհվեց, նույնպես և Երուսաղեմի բնակիչները, որի համար էլ Եզեկիայի օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա։

Եզեկիայի հարստությունն ու փառքը

27 Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար,

28 շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։

29 Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներունեցավ,որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։

30 Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։

31 Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։

Եզեկիայի թագավորության վախճանը

32 Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքներիգրքում, նաևՀուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։

33 Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33

Հուդայի Մանասե թագավորը

1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։

2 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3 Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։

4 Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։

5 Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։

6 Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։

7 Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։

8 Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որտրված ենՄովսեսի միջոցով»։

9 Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։

10 Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։

Մանասեի զղջումը

11 Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։

12 Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։

13 Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։

14 Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։

15 Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։

16 Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։

17 Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։

Մանասեի թագավորության վախճանը

18 Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։

19 Նրա աղոթքը,Աստծուցնրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողներիհիշատակարանում։

20 Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Ամոն թագավորը

21 Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում։

22 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես որ գործել էր իր հայրը՝ Մանասեն, և զոհեր մատուցեց ու ծառայեց այն բոլոր կուռքերին, որ պատրաստել էր իր հայր Մանասեն։

23 Նա չխոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես որ խոնարհվել էր իր հայր Մանասեն, այլ այս Ամոնն ավելացրեց իր հանցանքը։

24 Նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ և նրան սպանեցին իր տան մեջ։

25 Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34

Հուդայի Հովսիա թագավորը

1 Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, և գնաց իր հայր Դավթի ճանապարհներով ու չխոտորվեց ո՛չ աջ, ո՛չ ձախ։

Հովսիան կռապաշտության դեմ

3 Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ ինքը պատանի էր, սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն, իսկ տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Հուդան ու Երուսաղեմը Բարձր տեղերից, Աստարովթի կուռքերից և քանդակած ու ձուլածո արձաններից։

4 Նրա առաջ քանդեցին Բահաղիմի զոհասեղանները, և նա կոտրատեց դրանց վրա գտնվող խունկի սեղանները, ջարդուփշուր արեց Աստարովթի կուռքերն ու ձուլածո արձանները, մանրեց դրանք ու ցրիվ տվեց դրանք զոհ մատուցողների գերեզմանների վրա։

5 Նա քրմերի ոսկորներն այրեց նրանց զոհասեղանների վրա և մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։

6 Մանասեի, Եփրեմի և Շմավոնի քաղաքներում, մինչև Նեփթաղիմ, դրանց շրջակայքի ավերակ վայրերում

7 նա կործանեց զոհասեղանները, Աստարովթի կուռքերը, փշրեց ու մանրեց քանդակած արձանները, կտոր-կտոր արեց խունկի բոլոր սեղանները Իսրայելի ամբողջ երկրում և վերադարձավ Երուսաղեմ։

Օրենքի գիրքը գտնվում է

8 Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ մաքրել էր երկիրն ուՏիրոջտունը, նա ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, քաղաքի իշխան Մաասիային և Հովաքազի որդի Հովաքին՝ հիշատակաց դպիրին, որպեսզի նորոգեն Տեր Աստծու տունը։

9 Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։

10 Տվեցին այն գործավորների ձեռքը, որոնք նշանակված էին Տիրոջ տան վրա, և սրանք էլ հանձնեցին այն գործավորներին, որոնք աշխատում էին Տիրոջ տանը՝ տունը վերաշինելու և նորոգելու համար։

11 Նրանք տվեցին հյուսներին և շինարարներին, որպեսզի տաշած քարեր և փայտե գերաններ առնեն այն տների համար, որ քանդել էին Հուդայի թագավորները։

12 Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող եննվագելնվագարաններով։

13 Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։

14 Երբ հանում էին Տիրոջ տուն բերված փողը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքովտրվածՏիրոջ օրենքի գիրքը։

15 Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։

16 Սափանն այդ գիրքը բերեց թագավորին։ Նա տեղեկացրեց թագավորին՝ ասելով. «Քո ծառաները կատարում են այն ամենը, ինչ հանձնարարվել է նրանց։

17 Տիրոջ տանը գտնված փողը թափեցին և տվեցին վերակացուներին ու գործավորներին»։

18 Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք տվեց»։ Եվ Սափանը թագավորի առջև կարդաց դրա միջից։

19 Թագավորը, լսելով օրենքի խոսքերը, պատռեց իր հագուստները։

20 Նա հրամայեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աբդոնին, Սափան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

21 «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։

22 Քեղկիան և թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապահի կնոջ՝ Օղդա մարգարեուհու մոտ, որը բնակվում էր Երուսաղեմի Երկրորդ թաղամասում, և նրա հետ այնպես խոսեցին։

23 Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել.

24 այսպես է ասում Տերը. “Ահա ես այս տեղի և նրա բնակիչների վրա չարիք պիտի բերեմ, այսինքն՝ այն բոլոր անեծքները, որ գրված են այդ գրքում, և կարդացել են Հուդայի թագավորի առջև։

25 Նրա համար, որ ինձ թողած՝ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որպեսզի բարկացնեն ինձ իրենց ձեռքի բոլոր գործերով, իմ բարկությունը պիտի թափվի այդ տեղի վրա և չպիտի հանգչի””։

26 Բայց Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է հարցնելու Տիրոջը, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այդ քո լսած խոսքերի մասին.

27 “Քանի որ քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Աստծու առաջ՝ այդ տեղի ու նրա բնակիչների մասինեղածխոսքերը լսելով, և խոնարհվեցիր իմ առաջ, պատռեցիր քո զգեստները ու լաց եղար իմ դիմաց, ուրեմն ես էլ լսեցիքեզ,- ասում է Տերը”։-

28 Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։

Հովսիան ուխտ է անում հնազանդվել Տիրոջը

29 Թագավորը մարդ ուղարկեց և հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։

30 Թագավորը, Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, բարձրացան Տիրոջ տունը, և թագավորը նրանց առաջ կարդաց Տիրոջ տանը գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

31 Թագավորը կանգնած էր իր տեղը և ուխտ արեց Տիրոջ առաջ, որ կգնա Տիրոջ հետևից, կպահի նրա պատվերները, հրահանգներն ու կանոնները իր ամբողջ սրտով ու իր ամբողջ հոգով և կկատարի այդ գրքում գրված ուխտի խոսքերը։

32 Նա կանգնեցրեց Երուսաղեմում և Բենիամինում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչներն ուխտ արեցին Աստծուն՝ իրենց հայրերի Աստծու ուխտի համաձայն։

33 Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց ստիպեց ծառայել իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք նրակյանքիբոլոր օրերին չխոտորվեցին իրենց հայրերի Տեր Աստծուց։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35

Հովսիան տոնում է Զատիկը

1 Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։

2 Նա քահանաներին նշանակեց իրենց պաշտոնին և քաջալերեց նրանց, որ ծառայությունանենՏիրոջ տանը։

3 Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանողևՏիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։

4 Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր դասերի՝ Իսրայելի թագավոր Դավթի գրածի համաձայն և նրա որդի Սողոմոնի գրածի համաձայն։

5 Սրբարանում կանգնե՛ք ձեր տեղերում ըստ ձեր եղբայրների՝ ժողովրդի զավակների ազգատոհմերի բաժանումների և ըստ ղևտացիների ագատոհմերի դասերի։

6 Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։

7 Հովսիան այնտեղ գտնվող ժողովրդի բոլոր զավակներին իր հոտերից պարգևեց թվով երեսուն հազար գառ և այծի ձագ՝ բոլորը զատկի համար, և երեք հազար արջառ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։

8 Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուրգառև երեք հարյուր արջառ։

9 Քոնոնիան և նրա եղբայրները՝ Սեմայիան ու Նաթանայելը, և ղևտացիների գլխավորներ Ասաբիան, Հեիելն ու Հոզաբադը զատկի համար ղևտացիներին պարգևեցին հինգ հազար գառ և հինգ հարյուր արջառ։

10 Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։

11 Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիսարյունը՝ առնելովնրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։

12 Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպեսարեցիննաև արջառներին։

13 Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։

14 Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։

15 Ասափի որդիների երգողներըկանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։

16 Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։

17 Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։

18 Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները,այնտեղգտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելիմարդիկև Երուսաղեմի բնակիչները։

19 Այս զատիկը տոնվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։

Հովսիայի թագավորության վախճանը

20 Այս ամենից հետո, երբ Հովսիան կարգի էր բերելԱստծուտունը, Եգիպտոսի Նեքավով թագավորը եկավ Եփրատի մոտ գտնվող Քարքեմիշի դեմ պատերազմելու, և Հովսիան դուրս ելավ նրա դեմ։

21 ԲայցՆեքավովըպատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմեկել,այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։

22 Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ նրա դեմ պատերազմելու համար փոխեց հագուստը և չլսեց Նեքավովի խոսքը, որ Աստծու բերանից էրդուրս եկել,և գնաց պատերազմելու Մակեդդովի հովտում։

23 Աղեղնավորները նետով հարվածեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ, որովհետև ծանր վիրավորված եմ»։

24 Նրա ծառաները նրան տարան իր մարտակառքից, դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ և բերեցին Երուսաղեմ։ Նա մեռավ և թաղվեց իր հայրերի գերեզմանատանը, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։

25 Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։

26 Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները,որ նա արեցՏիրոջ օրենքում գրվածի համաձայն,

27 նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36

Հուդայի Հովաքազ թագավորը

1 Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։

2 Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։

3 Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։

4 Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեցու դրեցՀովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։

Հուդայի Հովակիմ թագավորը

5 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։

6 Նրա դեմ ելավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրան կապեց պղնձե կրկնակի ոտնակապերով, որպեսզի նրան տանի Բաբելոն։

7 Նաբուգոդոնոսորը Բաբելոն տարավ Տիրոջ տան անոթները և Բաբելոնում դրանք դրեց իր տաճարի մեջ։

8 Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Հովաքին թագավորը

9 Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։

10 Հաջորդ տարի Նաբուգոդոնոսոր թագավորըզորքուղարկեց և նրան, Տիրոջ տան թանկարժեք անոթներով հանդերձ, բերել տվեց Բաբելոն, և նրահորեղբայր Սեդեկիային թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա։

Հուդայի Սեդեկիա թագավորը

11 Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

12 Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև. չխոնարհվեց Տիրոջ բերանովխոսողԵրեմիա մարգարեի առաջ։

Երուսաղեմի անկումը

13 Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորենկարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։

14 Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցինուրիշազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։

15 Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, իր պատգամավորների ձեռքով կրկին ու կրկիննրանց ուղարկում էրիր պատգամները,որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր բնակարանը։

16 Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։

17 Տերընրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին, որն էլ սրով սպանեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբարանում, և չխնայեց երիտասարդին, կույսին, ծերին և ալևորին. բոլորին մատնեց նրա ձեռքը։

18 Նա Աստծու տան բոլոր անոթները՝ մեծերն ու փոքրերը, Տիրոջ տան գանձերը, թագավորի և նրա իշխանների գանձերը, բոլորը տարավ Բաբելոն։

19 Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։

20 Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը,

21 որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որասվեցԵրեմիա մարգարեի բերանով. «Երկիրը պիտի ավերակ մնա յոթանասուն տարի՝ ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել»։

Կյուրոսը հրեաներին արտոնում է վերադառնալ

22 Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանովասվածՏիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով.

23 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։