Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21

Հովրամը՝ Հուդայի թագավոր

1 Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում, իր հայրերի կողքին։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Հովրամը։

2 Սրա եղբայրները՝ Հոսափատի որդիներն էին՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարիու, Միքայել և Սափատիա։ Սրանք բոլորը Իսրայելի թագավոր Հոսափատի որդիներն էին։

3 Նրանց հայրը նրանց տվեց շատ պարգևներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք բաներ, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում։ Բայց թագավորությունը հանձնեց Հովրամին, որովհետև նա էր անդրանիկը։

4 Երբ Հովրամն ստանձնեց իր հոր թագավորությունն ու հաստատվեց, սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։

5 Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։

6 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, որովհետև Աքաաբի աղջիկը նրա կինն էր, և չարիք գործեց Տիրոջ առաջ։

7 Բայց Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ արել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան և նրա որդիներին։

8 Նրա օրոք եդովմացիներն ապստամբեցին Հուդայի գերիշխանության դեմ և մի թագավոր նշանակեցին իրենց վրա։

9 Հովրամը գնաց իր հրամանատարներով ու բոլոր մարտակառքերով և գիշերը վեր կենալով՝ հարվածեց իրեն շրջապատած եդովմացիներին և մարտակառքերի հրամանատարներին։

10 Այդ ապստամբությունից մինչև այսօր եդովմացիներն ազատված են Հուդայի երկրի գերիշխանությունից։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի գերիշխանության դեմ, որովհետև նա լքել էր իր հայրերի Տեր Աստծուն։

11 Նա նույնիսկ Բարձր տեղերր կառուցեց Հուդայի լեռների վրա, պոռնկություն անել տվեց Երուսաղեմի բնակիչներին և մոլորեցրեց Հուդան։

12 Նրան Եղիա մարգարեից մի թուղթ եկավ, որում ասված էր. «Այսպես է ասում քո հայր Դավթի Տեր Աստվածը. “Քանի որ դու չգնացիր քո հայր Հոսափատի ճանապարհներով և Հուդայի Ասա թագավորի ճանապարհներով,

13 այլ գնացիր Իսրայելի թագավորների ճանապարհով, պոռնկություն անել տվեցիր Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին Աքաաբի տանարածպոռնկությունների նման, նաև սպանեցիր քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին,

14 ահա Տերը մեծ հարված պիտի հասցնի քո ժողովրդին, քո որդիներին, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին.

15 դու էլ ծանր մի հիվանդություն պիտի ունենաս, որովայնի հիվանդություն, մինչև որ քո փորոտիքը օրեցօր դուրս թափվի հիվանդության պատճառով”»։

16 Տերը Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների և արաբացիների ոգին, որոնք բնակվում էին եթովպացիների կողմերում։

17 Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, ներխուժեցին այնտեղ, կողոպտեցին թագավորի տանը գտնված ամբողջ հարստությունը և գերի տարան նրա որդիներին ու կանանց. նրա որդիներից ոչ մեկը չմնաց, բացի ամենափոքր որդուց՝ Հովաքազից։

18 Այս ամենից հետո Տերը նրան հարվածեց որովայնի հիվանդությամբ, որն անբուժելի էր։

19 Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։

20 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու,և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

Հուդայի Օքոզիա թագավորը

1 Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։

2 Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։

3 Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներով, որովհետև նրա մայրը խրատում էր նրան, որ չարիք գործի։

4 Նա չարիք գործեց ՏիրոջառաջԱքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։

5 Նաև առաջնորդվելով նրանց խորհուրդներով՝ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝ պատերազմելու ասորիների թագավոր Ազայելի դեմ։ Եվ ասորիները վիրավորեցին Հովրամին։

6 Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիանիջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։

7 Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։

8 Երբ Հեուն Աքաաբի տան վրաԱստծուդատաստանն էր ի գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային, և սպանեց նրանց։

9 Նա փնտրեց Օքոզիային, որին բռնեցին, երբ նա թաքնված էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ և սպանեցին նրան. ու թաղեցին նրան, որովհետև ասում էին, թե՝ «Սա այն Հոսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով փնտրում էր Տիրոջը»։ Եվ Օքոզիայի տանը չկար մեկը, որ կարողանար թագավորել։

Գոթողիան՝ Հուդայի թագուհի

10 Բայց Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ իր որդին մեռավ, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։

11 Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ ԵվայսպեսՀովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։

12 Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

Ապստամբություն Գոթողիայի դեմ

1 Յոթերորդ տարում Հովիադան քաջություն ունեցավ և դաշինք կնքեց հարյուրապետներ Հերոամի որդի Ազարիայի, Հոհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի և Զեքրիի որդի Եղիսափատի հետ։

2 Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմապետներին և եկան Երուսաղեմ։

3 Հավաքված ամբողջ ժողովուրդը դաշինք կնքեց թագավորի հետ Աստծու տանը։Հովիադաննրանց ասաց. «Ահա՛ թագավորի որդին. թող նա թագավորի, ինչպես որ Տերն ասել է Դավթի որդիների մասին։

4 Ահա թե ի՛նչ պետք է անեք. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներիցդ և ղևտացիներիցդ նրանք, որ գալիս են շաբաթ օրը ծառայություն կատարելու, դռների պահապաններթող լինեն,

5 մեկ երրորդըթող լինիթագավորի տանը, մեկ երրորդ մասը՝ Հիմքի դռան մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ Տիրոջ տան գավթում։

6 Ոչ ոք չմտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից և ղևտացի ծառայողներից։ Նրանք թող մտնեն, որովհետև նրանք սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է պահի Տիրոջ հրամանը։

7 Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։

8 Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայությունկատարողդասերը։

9 Հովիադա քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն ու վահանները, որ Աստծու տանն էին։

10 Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։

11 Դուրս հանեցին թագավորի որդուն, նրա վրա դրեցին թագն ու վկայությունըև թագավոր դարձրին նրան։ Հովիադան և իր որդիները օծեցին նրան ու ասացին. «Կեցցե՛ արքան»։

12 Գոթողիան, լսելով վազող և թագավորին շնորհավորող ժողովրդի ձայնը, գնաց ժողովրդի մոտ՝ Տիրոջ տունը։

13 Նա նայեց և տեսավ, որ թագավորը կանգնած է իր սյան մոտ՝ մուտքի կողքին, իսկ զորապետներն ու փողհարները՝ թագավորի մոտ. երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր. փողեր էին հնչեցնում, և երգիչներն ու երաժիշտները օրհներգում էին նվագարաններով։ Այն ժամանակ Գոթողիան պատռեց իր զգեստները և ասաց. «Դավաճանությու՜ն, դավաճանությու՜ն»։

14 Հովիադա քահանան հրամայեց հրամանատարներին, որոնք նշանակված էին զորքի վրա, և ասաց նրանց. «Դո՛ւրս հանեք դրան շարքերի միջից, և ով նրա հետևից գնա, սրով թող սպանվի», որովհետև քահանան ասել էր, թե՝ «Նրան չսպանեք Տիրոջ տանը»։

15 Նրանք ձերբակալեցին նրան, և երբ նա մտնում էր թագավորի պալատը մտնող ձիերի դռնով, այնտեղ սպանեցին նրան։

Հովիադայի բարեկարգությունները

16 Հովիադան ուխտ կնքեց իր, ամբողջ ժողովրդի և թագավորի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն։

17 Ամբողջ ժողովուրդը գնաց Բահաղի տունը. քանդեցին այն, ջարդեցին նրա զոհասեղաններն ու պատկերները, իսկ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին զոհասեղանների առջև։

18 Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։

19 Նա դռնապաններ կարգեց Տիրոջ տան դռների վրա, որպեսզի անմաքուր եղող մարդ որևէ կերպ ներս չմտնի։

20 Ապա վերցրեց հարյուրապետներին, ազնվականներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին և թագավորին իջեցրեց Տիրոջ տնից, և վերին դռնով մտան թագավորի տունը և թագավորին նստեցրին արքայական գահին։

21 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

Հովասը՝ Հուդայի թագավոր

1 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։

2 Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։

3 Հովիադան նրա համար երկու կին առավ,որոնցիցնա տղաներ և աղջիկներ ունեցավ։

4 Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։

5 Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը»։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։

6 Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականներիդրածտուրքը վկայության խորանի համար,

7 որովհետև անօրեն Գոթողիանևնրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։

8 Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։

9 Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատումդրածտուրքը Տիրոջ համար։

10 Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։

11 Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։

12 Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։

13 Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։

14 Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։

15 Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։

16 Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։

Հովիադայի կարգադրությունը փոխվում է

17 Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։

18 Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրաՏիրոջբարկությունն իջավ։

19 Տերը մարգարեներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի նրանց իրենց դարձնեն. նրանք վկայեցին նրանց, բայց նրանք չլսեցին։

20 Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։

21 Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։

22 Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։

Հովաս թագավորի վախճանը

23 Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։

24 Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։

25 Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։

26 Նրա դեմ դավաճանություն անողները ամմոնացի կնոջ՝ Սամեթի որդի Զաբադը և մովաբացի կնոջ՝ Սամարիթի որդի Հոզաբադն են։

27 Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

Հուդայի Ամասիա թագավորը

1 Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։

2 Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։

3 Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին,

4 բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։

5 Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիրմարդ։

6 Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։

7 Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։

8 Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում,ապա թե ոչ,Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։

9 Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։

10 Ամասիան բաժանեց Եփրեմիերկրիցիր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։

Պատերազմ Սեիրի դեմ

11 Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։

12 Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։

13 Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։

14 Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։

15 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։

16 Երբ նա նրան այսբաննէր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։

Պատերազմ Իսրայելի դեմ

17 Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետոմարդուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։

18 Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտմարդուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշըլուրուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

19 Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։

20 Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվենթշնամուձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։

21 Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։

22 Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։

23 Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։

24 Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը.վերցրեցնաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։

25 Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

26 Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27 Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևիցմարդիկուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։

28 Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26

Հուդայի Ոզիա թագավորը

1 Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որնայն ժամանակտասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։

2 Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբԱմասիաթագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։

3 Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

4 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։

5 Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։

6 Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։

7 Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։

8 Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։

9 Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։

10 Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։

11 Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։

12 Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։

13 Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։

14 Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։

15 Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։

Ոզիան պատժվում է իր հպարտության համար

16 Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։

17 Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։

18 Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։

19 Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։

20 Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։

21 Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տունմտնել։Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։

22 Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։

23 Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

Հուդայի Հովաթամ թագավորը

1 Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։

2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։

3 Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։

4 Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։

5 Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։

6 Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։

7 Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։

8 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։

9 Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28

Հուդայի Աքազ թագավորը

1 Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթնարեց։

2 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհներով և նույնիսկ Բահաղիմների համար ձուլածո կուռքեր պատրաստեց։

3 Նա Ենոմի որդու ձորում խունկ էր ծխում և իր որդիներին զոհ մատուցեց. կրակով այրեց ազգերի գարշությունների պես, որոնց քշել էր Տերը Իսրայելի որդիների առջևից։

4 Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

Պատերազմ Ասորիքի և Իսրայելի դեմ

5 Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։

6 Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազարմարդսպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։

7 Մի քաջազուն Եփրեմից՝ Զեքրին, սպանեց թագավորի որդի Մաասիային, պալատի վերակացու Եզրիկամին և թագավորի փոխանորդ Եղկանային։

8 Իսրայելի որդիներն իրենց եղբայրներից գերի վերցրին երկու հարյուր հազար կին, տղա և աղջիկ, նաև շատ ավար հափշտակեցին նրանցից և ավարը բերեցին Սամարիա։

Օդեդ մարգարեն

9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։

10 Եվ հիմա մտածում եք Հուդայի և Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք հանցանքներ չունեք Տեր Աստծու առաջ։

11 Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։

12 Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ

13 և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։

14 Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։

15 Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։

Աքազն օգնություն է խնդրում Ասորեստանից

16 Այն ժամանակ Աքազ թագավորըպատգամուղարկեց Ասորեստանի թագավորին, որ օգնի իրեն,

17 որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։

18 Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ,

19 որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։

20 Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։

21 Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններիցինչ որ գտավ,վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։

Աքազի մեղքերը

22 Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։

23 Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։

24 Աքազը հավաքեց Աստծու տան անոթները, կոտրատեց Աստծու տան անոթները և փակեց Տիրոջ տան դուռը. և Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղաններ դրեց,

25 Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։

26 Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27 Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29

Հուդայի Եզեկիա թագավորը

1 Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։

2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։

Տաճարի մաքրությունը

3 Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։

4 Բերեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց արևելյան հրապարակում։

5 Եվ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ ղևտացիներ, սրբագործվե՛ք հիմա, սրբագործե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու տունը և սրբարանից դո՛ւրս հանեք պղծությունը,

6 որովհետև մեր հայրերը անհավատարիմ եղան և չարիք գործեցին մեր Տեր Աստծու առջև, լքեցին նրան, իրենց երեսը շուռ տվեցին Տիրոջ խորանից և արհամարհեցինայն։

7 Սրահի դռները փակեցին, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն։

8 Տերը բարկացավ Հուդայի և Երուսաղեմի վրա և նրանց մատնեց խռովության, ավերման ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։

9 Դրա համար մեր հայրերն ընկան սրով, և մեր տղաները, մեր աղջիկներն ու կանայք գերության մեջ են։

10 Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։

11 Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։

12 Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,

13 Եղիսափանի որդիներից Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից Զաքարիան և Մաթանիան,

14 Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։

15 Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։

16 Քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը, որ մաքրեն այն, և դուրս հանեցին այն ամբողջ աղտեղությունը, որ գտան Տիրոջ տաճարում, ու բերեցին Տիրոջ տան գավիթը. ղևտացիները վերցրին դրանք, որ տանեն դուրս՝ Կեդրոնի հեղեղատը։

17 Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրինամբողջ աշխատանքը։

Տաճարի վերընծայումը

18 Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։

19 Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։

20 Եզեկիա թագավորը առավոտ կանուխ վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին և գնաց Տիրոջ տունը։

21 Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։

22 Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։

23 Իսկ մեղքի զոհի նոխազները բերեցին թագավորի և հավաքված ժողովրդի առջև, և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։

24 Քահանաները մորթեցին դրանք և դրանց արյունը, իբրև մեղքի զոհաբերություն, շաղ տվեցին զոհասեղանի վրա ամբողջ Իսրայելի քավության համար, որովհետև թագավորն ասել էր, որ ողջակեզը և մեղքի զոհն ամբողջ Իսրայելի համար է։

25 Թագավորը ղևտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը՝ ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, որովհետև այդ պատվերը Տիրոջ կողմից էր տրված իր մարգարեների միջոցով։

26 Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ փողերով։

27 Եզեկիան հրամայեց, որ ողջակեզը մատուցեն զոհասեղանի վրա։ Եվ երբ սկսվեց ողջակիզումը, սկսվեց նաև Տիրոջ երգը՝ փողերի և Իսրայելի թագավոր Դավթի նվագարաններինվագակցությամբ։

28 Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։

29 Երբ ողջակեզի մատուցումը վերջացրին, թագավորը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, խոնարհվելով երկրպագեցին։

30 Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։

31 Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։

32 Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։

33 Նվիրաբերված անասունները վեց հարյուր արջառ և երեք հազար ոչխար էին։

34 Սակայն քահանաները սակավաթիվ էին և չկարողացան մաշկահան անել բոլոր ողջակեզները։ Նրանց օգնեցին իրենց ղևտացի եղբայրները, մինչև որ գործն ավարտվեց, և մնացած քահանաները սրբագործվեցին. որովհետև ղևտացիներն ավելի հոժարամիտ էին սրբագործվելու, քան քահանաները։

35 Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվայսպեսվերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։

36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանը պատրաստել էր ժողովրդի համար, որովհետև այս բանը հանկարծակի եղավ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30

Զատկի պատրաստություն

1 Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդայինմարդուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։

2 Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին,

3 որովհետև չէին կարող այն տոնել ժամանակին նրա համար, որ բավական քահանաներ դեռ չէին սրբագործված, և ժողովուրդն էլ չէր հավաքված Երուսաղեմում։

4 Այս բանն ընդունելի թվաց թագավորին ու հավաքված ամբողջ ժողովրդին,

5 և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։

6 Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։

7 Մի՛ եղեք ձեր հայրերի և ձեր եղբայրների նման, որոնք անհավատարիմ եղան իրենց հայրերի Տեր Աստծուն, և որոնց նա մատնեց կործանման, ինչպես դուք տեսնում եք։

8 Արդ, մի՛ հաստացրեք ձեր պարանոցը ձեր հայրերի նման. հնազանդվե՛քՏիրոջը, եկե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, և ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հեռանա ձեզանից։

9 Որովհետև եթե դուք դառնաք դեպի Տերը, ապա ձեր եղբայրներն ու ձեր որդիները գթություն կգտնեն իրենց գերեվարողների մոտ և կվերադառնան այս երկիրը. որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած է ու գթառատ և իր երեսը չի թեքի ձեզանից, եթե դուք դառնաք նրան»։

10 Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։

11 Սակայն Ասերից, Մանասեից և Զաբուղոնից ոմանք խոնարհվեցին և եկան Երուսաղեմ։

12 Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։

Զատկի տոնակատարությունը

13 Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաքէր։

14 Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։

15 Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։

16 Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքիցառնելով։

17 Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։

18 Որովհետև ժողովրդից շատերը՝ Եփրեմի, Մանասեի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերիցեկած մարդկանցիցշատերը, չէին մաքրվել. զատիկը կերան գրվածին հակառակ։

19 Բայց Եզեկիան նրանց համար աղոթեց՝ ասելով. «Բարերար Տերը թող ների բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստեցին խնդրելու Աստծուն՝ իրենց հայրերի Տեր Աստծուն, թեև ըստ սրբարանի մաքրության կանոնի մաքրված չեն նրանք»։

20 Տերը լսեց Եզեկիային և ներեցժողովրդին։

21 Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝փառաբանելունրա զորությունը նվագարաններով։

22 Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։

Երկրորդ տոնակատարությունը

23 Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին,

24 որովհետև Հուդայի Եզեկիա թագավորը ժողովրդին նվիրեց հազար ցլիկ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները նրանց նվիրեցին հազար ցլիկ և տասը հազար ոչխար, շատ քահանաներ իրենք իրենց սրբագործեցին։

25 Եվ ուրախացան Հուդայի հավաքված ամբողջ ժողովուրդը, քահանաները, ղևտացիները և ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Իսրայելից, նաև Իսրայելի երկրից եկած և Հուդայում բնակվող պանդուխտները։

26 Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։

27 Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։