Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

Սեմայիայի մարգարեությունը

1 Ռոբովամը եկավ Երուսաղեմ և Հուդայի ու Բենիամինի տնից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկներ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը ետ դարձնեն Ռոբովամին։

2 Տիրոջ խոսքը եղավ Աստծու մարդ Սեմայիային՝ ասելով.

3 «Խոսի՛ր Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայում ու Բենիամինում գտնվող բոլոր իսրայելացիների հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը.

4 “Վեր մի՛ ելեք և մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ. ամեն մարդ թող վերադառնա իր տունը, որովհետև ինձնի՛ց եղավ այս բանը””»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա գնալուց։

Ռոբովամն ամրացնում է քաղաքները

5 Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայի մեջ,

6 այսինքն՝ կառուցեց Բեթլեհեմը, Ետամը, Թեկուեն,

7 Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,

8 Գեթը, Մարեսան, Զիփը,

9 Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,

10 Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։

11 Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։

12 Վահաններ ու նիզակներդրեցյուրաքանչյուր քաղաքում և խիստ ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանը եղան։

Քահանաները և ղևտացիները գնում են Հուդա

13 Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ,

14 որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։

15 Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրներիև հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։

16 Նրանցից հետո Իսրայելի բոլոր ցեղերից Երուսաղեմ եկանմարդիկ,որոնք սրտանց փնտրում էին Իսրայելի Տեր Աստծուն, որպեսզի զոհեր մատուցեն իրենց հայրերի Տեր Աստծուն։

17 Նրանք երեք տարվա ընթացքում զորացրին Հուդայի թագավորությունը, հզորացրին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարիներին գնում էին Դավթի և Սողոմոնի ճանապարհով։

Ռոբովամի ընտանիքը

18 Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։

19 Նա Ռոբովամի համար որդիներ ծնեց՝ Հեուսին, Սամարիային և Զաամին։

20 Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։

21 Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։

22 Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։

23 Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

Եգիպտական արշավանք Հուդայի վրա

1 Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։

2 Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա

3 հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։

4 Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։

5 Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։

6 Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։

7 Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։

8 Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։

9 Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։

10 Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե ասպարներ պատրաստեց և դրանք հանձնեց թագավորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխավորներին։

11 Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։

12 Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերընրանամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։

Ռոբովամի թագավորության ամփոփումը

13 Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։

14 Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։

15 Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։

16 Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

Աբիան պատերազմում է Հերոբովամի հետ

1 Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիան թագավոր եղավ Հուդայի վրա։

2 Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։

3 Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։

4 Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնակողմում էր, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ.

5 մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Տեր Աստվածը աղի ուխտովԻսրայելի թագավորությունը հավիտյան տվել է Դավթին, նրան և նրա որդիներին։

6 Բայց Դավթի որդի Սողոմոնի ծառան՝ Նաբատի որդի Հերոբովամը, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։

7 Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։

8 Եվ հիմա դուք կարծում եք, թե դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթիորդիներիձեռքին է։ Դուք մեծ բազմություն եք, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ է արել։

9 Մի՞թե դուք դուրս չքշեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղևտացիներին, և ձեզ համար քահանաներ ընտրեցիք, ինչպեսուրիշերկրների ժողովուրդները։ Քահանա դառնալու համար ով որ գալիս էր մեկ զվարակով և յոթ խոյերով, քահանա էր լինում չաստվածների համար։

10 Բայց մեր Աստվածը Տերն է, և մենք նրան չլքեցինք։ Տիրոջը ծառայող քահանաները Ահարոնի որդիներն են, և ղևտացիները՝իրենցպաշտոնին։

11 Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրաշարում ենառաջավորության հացը ևպատրաստումոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։

12 Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։

13 Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։

14 Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։

15 Հուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Երբ հուդայականներն աղաղակեցին, Աստված հարվածեց Հերոբովամին ու ամբողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առջև։

16 Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված սրանց մատնեց նրանց ձեռքը։

17 Աբիան և նրա զորքը մեծ ջարդ տվեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար ընտիր մարդ կոտորվեց։

18 Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։

19 Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։

20 Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։

21 Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ և ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։

22 Աբիայի մնացած պատմությունը, նրա ընթացքն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի հիշատակարանում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

Ասա թագավորը հաղթում է եթովպացիներին

1 Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։

2 Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։

3 Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։

4 Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։

5 Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց Բարձր տեղերն ու խունկի սեղանները, և թագավորությունը հանգստություն գտավ նրա առաջ։

6 Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։

7 ԱսանՀուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։

8 Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։

9 Եթովպացի Զարան մեկ միլիոնզորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։

10 Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։

11 Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։

12 Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։

13 Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանիմնացողչեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։

14 Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։

15 Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

Ասայի բարեկարգությունները

1 Աստծու Հոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա։

2 Նա գնաց կանգնեց Ասայի առջև և ասաց նրան. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և ողջ Հուդա ու Բենիամին. Տերը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նրա հետ եք։ Եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան լքեք, նա էլ ձեզ կլքի։

3 Բազում օրեր Իսրայելըմնացել էրառանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի։

4 Բայց երբ իր նեղության մեջ նա դարձավ դեպի Իսրայելի Տեր Աստվածը և որոնեց նրան, այն ժամանակ նրան գտավ։

5 Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։

6 Բախվում էին ազգ ազգի և քաղաք քաղաքի, որովհետև Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։

7 Բայց դուք զորացե՛ք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձ կա ձեր գործին»։

8 Երբ Ասան Օդեդիորդի Ազարիայիայս խոսքերն ու մարգարեությունը լսեց, զորացավ և դեն գցեց նողկալի կուռքերը Հուդայի և Բենիամինի ամբողջ երկրից ու Եփրեմի լեռան վրա իր գրաված քաղաքներից։ Ապա նորոգեց Տիրոջ զոհասեղանը, որը գտնվում էր Տիրոջտաճարիգավթի առջևում։

9 Նա հավաքեց Հուդայի և Բենիամինի բոլորմարդկանց,ինչպես և Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերից նրանց հետ եղող պանդուխտներին, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը՝ տեսնելով, որ նրա Տեր Աստվածը նրա հետ է։

10 Նրանք հավաքվեցին Երուսաղեմում՝ Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին։

11 Այդ օրը իրենց բերած ավարից Տիրոջ համար զոհաբերեցին յոթ հարյուր արջառ և յոթ հազար ոչխար։

12 Եվ ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։

13 Ով չփնտրի Իսրայելի Տեր Աստծուն, պիտի մեռցվի՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղամարդ, թե՛ կին։

14 Բարձր ձայնով և աղաղակներով, փողերով և շեփորներով երդում արեցին Տիրոջը։

15 Ամբողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, որովհետև երդվել էին իրենց ամբողջ սրտով, հոժարակամ փնտրել էին Տիրոջն ու գտել նրան։ Եվ Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։

16 Ասան թագավորի մայրՄաաքային իսկ զրկեցտիկնանցտիկնությունից, որովհետև նա Աշերա չաստվածուհու պիղծ կուռք էր շինել։ Ասան խորտակեց նրա կուռքը և այրեց Կեդրոնի հեղեղատում։

17 Թեև Բարձր տեղերը չվերացվեցին Իսրայելից, սակայն Ասայի սիրտն ուղիղ էր իր կյանքի բոլոր օրերին։

18 Նա Աստծու տունը տարավ իր հոր նվերներն ու իր նվերները՝ արծաթը, ոսկին և անոթները։

19 Եվ պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

Դժվարություններ Իսրայելի հետ

1 Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորիերկրիցմարդ դուրս ելնի և ներս մտնի։

2 Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով.

3 «Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ և ոսկի եմ ուղարկում. արի քանդի՛ր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա»։

4 Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ։ Նրանք հարված հասցրին Իոնին, Դանին, Աբելմայիմին և Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքներին։

5 Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։

6 Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, որոնք վերցրին Բաասայի կառուցած Ռամայի քարերն ու փայտերը, և դրանցով կառուցեց Գաբաան և Մասփան։

Անանի մարգարեն

7 Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։

8 Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց,

9 որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։

10 Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։

Ասայի թագավորության վախճանը

11 Ասայի առաջին ու վերջին գործերի պատմությունը. ահա դրանք գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

12 Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներուզեց։

13 Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։

14 Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

Հոսափատը թագավորում է

1 Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։

2 Զորքեր դրեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում, ինչպես նաև պահապան զորքեր՝ Հուդայի երկրում և Եփրեմի երկրի քաղաքներում, որոնք գրավել էր իր հայր Ասան։

3 Տերը Հոսափատի հետ էր, որովհետև նա գնում էր իր նախահոր՝ Դավթի սկզբնական ճանապարհներով. Բահաղներ չորոնեց,

4 այլ իր հոր Աստծուն փնտրեց և առաջնորդվեց նրա պատվիրաններով և ոչ թե ինչպես արել էր Իսրայելը։

5 Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում։ Ամբողջ Հուդան ընծաներ էր տալիս Հոսափատին, և նրա հարստությունն ու փառքը մեծացան։

6 Նրա սիրտը արիացավ Տիրոջ ճանապարհների մեջ, և նա Հուդայից վերացրեց Բարձր տեղերն ու Աստարովթի կուռքերը։

7 Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։

8 Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։

9 Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։

Հոսափատի մեծությունը

10 Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։

11 Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։

12 Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։

13 Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։

14 Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։

15 Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։

16 Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։

17 Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։

18 Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։

19 Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

Միքիա մարգարեն զգուշացնում է Աքաաբին

1 Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։

2 Մի քանի տարուց հետո նա իջավ Սամարիա՝ Աքաաբի մոտ, և Աքաաբը նրան ու նրա հետ եղող մարդկանց համար շատ ոչխարներ և արջառներ մորթեց և համոզեց նրան, որ բարձրանա Ռամոթ-Գաղաադ։

3 Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետկգնանքպատերազմի»։

4 Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։

5 Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։

6 Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։

7 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։

8 Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։

9 Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա,արքայականզգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։

10 Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։

11 Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։

12 Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։

13 Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։

14 Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։

15 Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։

16 Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։

17 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։

18 Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։

19 Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։

20 Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։

21 Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։

22 Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։

23 Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։

24 Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։

25 Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ

26 և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։

27 Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։

Աքաաբի մահը

28 Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադի վրա։

29 Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Պետք է կերպարանափոխվեմ և հետո պատերազմի գնամ. բայց դու հագի՛ր քո զգեստները»։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, ու գնացին պատերազմի։

30 Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։

31 Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։

32 Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չէ, դադարեցրին հետապնդելը և վերադարձան։

33 Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։

34 Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19

Մարգարեն հանդիմանում է Հոսափատին

1 Հուդայի Հոսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։

2 Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։

3 Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։

4 Հոսափատը բնակվում էր Երուսաղեմում։ Նա դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բեսաբեեից մինչև Եփրեմի լեռը և նրանց դարձրեց դեպի իրենց հայրերի Տեր Աստվածը։

5 Նա դատավորներ կարգեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում՝ ամեն մեկ քաղաքում։

6 Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։

7 Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։

8 Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներիցդատավորներկարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։

9 Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։

10 Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։

11 Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20

Պատերազմ Սեիրի դեմ

1 Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։

2 Ոմանքեկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։

3 Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։

4 Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։

5 Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ

6 և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։

7 Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։

8 Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին.

9 “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։

10 Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռանբնակիչները,որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։

11 Բայց ահա նրանք հատուցում ենմեզ՝մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։

12 Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։

13 Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։

14 Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա,

15 և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։

16 Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։

17 Դուք այսանգամչեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։

18 Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։

19 Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։

20 Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։

21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։

22 Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիներիումովաբացիների և Սեիր լեռանբնակիչներիդեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։

23 Որովհետև ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա՝ ջարդելու և բնաջնջելու նրանց։ Եվ երբ վերջացրին իրենց գործը Սեիրի բնակիչների հետ, իրար օգնեցին՝ միմյանց ջարդելու։

24 Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։

25 Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։

26 Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայիհովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։

27 Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ազատելովիրենց թշնամիներից։

28 Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։

29 Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։

30 Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։

Հոսափատի թագավորության վախճանը

31 Հոսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա՝ Սաղիի դուստրը։

32 Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։

33 Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստելդառնալուդեպի իր հայրերի Աստվածը։

34 Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։

35 Դրանից հետո Հուդայի Հոսափատ թագավորը դաշնակցեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ, որը չար գործեր էր անում։

36 Նրա հետ ընկերացավ, որպեսզի նավեր կառուցեն Թարսիս գնալու համար։ Նրանք նավեր կառուցեցին Գասիոն-Գաբերում։

37 Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։