Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, և Տիմոթեոս եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերի հետ.

2 շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

3 Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,

4 որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենքէլկարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամենտեսակնեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։

5 Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։

6 Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։

7 Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։

8 Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։

9 Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։

10 Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։

11 Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։

Պողոսի ճանապարհորդության ծրագրի փոփոխություն

12 Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։

13 Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան միայն այն, ինչ դուք կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ լիովին կհասկանաք,

14 ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։

15 Այս վստահությամբ նախ ուզում էի ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ շնորհն ընդունեք,

16 և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։

17 Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»։

18 Վկա է Աստված, որ ձեզհղվածմեր խոսքն «այո» և «ոչ» չէ։

19 Որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ։

20 Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։

21 Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է,

22 որ մեզ նաև կնքեց և Հոգու առհավատչյան մեր սրտերի մեջ դրեց։

23 Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։

24 Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 2

1 Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։

2 Որովհետև եթե ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, եթե ոչ ինձանից տրտմածը։

3 Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։

4 Շատ նեղությունից և սրտիս տագնապից է, որ առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։

Քրիստոնեական ներողամտություն

5 Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։

6 Այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմիցեղավ։

7 Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։

8 Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք։

9 Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։

10 Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլկներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ,

11 որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։

Պողոսը Տրովադայում

12 Երբ ես Քրիստոսի Ավետարանի համար հասա Տրովադա, և չնայած Տերն ինձ համար բացել էր դուռը,

13 իմ հոգում հանգստություն չունեի, որովհետև իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա, ուստի նրանց հրաժեշտ տալով՝ գնացի Մակեդոնիա։

Հաղթանակ Քրիստոսով

14 Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։

15 Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ։

16 Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում։ Եվ այս բաներին ո՞վ է ընդունակ։

17 Քանի որ նման չենք շատ ուրիշների, որոնք Աստծու խոսքը վաճառում են, այլ պարզությամբ, ինչպես Աստծու կողմից ուղարկվածներ, Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 3

Նոր Ուխտի պաշտոնյան

1 Դարձյա՞լ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե՞ ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար կամ հանձնարարականներ ձեր կողմից։

2 Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։

3 Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։

4 Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված.

5 ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է,

6 որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։

7 Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր,

8 որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։

9 Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։

10 Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։

11 Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։

12 Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում

13 և ոչ ինչպես Մովսեսը,որիր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։

14 Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։

15 Մինչև այսօր, երբ Մովսեսիգիրքնեն կարդում, նրանց սրտերի վրա նույն քողն է ընկած։

16 Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։

17 Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։

18 Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 4

Հոգևոր գանձ կավե անոթների մեջ

1 Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում,

2 մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։

3 Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված,

4 որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթԱստծու պատկերն է։

5 Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։

6 Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։

7 Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։

8 Ամեն բանում նեղվածենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք,

9 հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։

10 Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։

11 Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։

12 Այնպես որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը՝ ձեր մեջ։

13 Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է.«Հավատացի ու դրա համար խոսեցի»(Սաղ. 116.10), մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝

14 գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։

15 Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։

Ապրել հավատով

16 Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։

17 Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար,

18 քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 5

1 Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։

2 Եվ հենց դրա մեջ հառաչում ենք՝ ցանկանալով մեր երկնային բնակությունը հագնել։

3 Միայն թե երբ այն հագնենք, մերկ չենք մնա։

4 Քանզի մենք՝ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել, այլերկնայինը սրա վրահագնել, որպեսզի մահկանացումարմինըկյանքի մեջ ընկղմվի։

5 Բայց այս բանը մեզ համար ծրագրողը Աստված է, որ մեզ տվեց նաև Հոգու առհավատչյան։

6 Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով՝ հեռու ենք Տիրոջից.

7 (որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։

8 Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։

9 Դրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։

10 Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար։

Հաշտություն Աստծու հետ՝ Քրիստոսով

11 Արդ Տիրոջ երկյուղն իմանալով՝ մարդկանց համոզում ենք, բայց Աստծու առաջ հայտնի ենք, և ես հույս ունեմ, որ ձեր խղճմտանքի մեջ էլ հայտնի ենք։

12 Ոչ թե դարձյալ մեզ հանձնարարում ենք ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ մեզանով պարծենալու, որպեսզի մի բան ունենաք նրանց դեմ, ովքեր արտաքին բաներով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։

13 Որովհետև եթե խելագարված ենք, Աստծու համար է, և եթե զգաստ ենք, ձեզ համար է։

14 Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։

15 Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։

16 Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսակետից ոչ ոքի չենք ճանաչում։ Ու թեև Քրիստոսին մարդկային տեսակետից էինք ճանաչում, սակայն հիմա այլևսայդպեսչենք ճանաչում։

17 Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։

18 Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։

19 Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։

20 Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։

21 ՈրովհետևԱստվածնրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 6

1 Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք,

2 որովհետև ասում է.

«Ընդունելի ժամանակ քեզ լսեցի

և փրկության օրը քեզ օգնեցի»(Ես. 49.8)։

Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։

3 Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի,

4 այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծու սպասավորներ՝ մեծ համբերությամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ,

5 գանահարության մեջ, բանտերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ,

6 սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,

7 ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքերով, որ աջ ու ձախ ձեռքերում են,

8 փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ,

9 իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահա ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,

10 իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախներ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։

11 Մենք ամեն ինչ բացահայտ ասացինք ձեզ, ո՛վ կորնթացիներ, մեր սրտերը բաց են ձեր առաջ։

12 Մենք ձեզ նեղություն չենք տվել, սակայն դուք նեղվում եք ձեր սրտերում։

13 Փոխադարձաբար,- իբրև իմ որդիների եմ ասում ձեզ,- դուք էլ ձեր սրտե՛րը բացեքմեր առաջ։

Զգուշացում կռապաշտությունից

14 Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։

15 Քրիստոսի և Բելիարիմիջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։

16 Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց.

«Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ,

նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը(Ղևտ. 26.12,Եզկ. 37.27)։

17 Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,-

և պիղծ բաների մի՛ դիպեք(Ես. 52.11)։

Եվ ես ձեզ կընդունեմ

18 ու ձեզ հայր կլինեմ,

և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք(Բ Թագ. 7.14,Ա Մն. 17.13,Ես. 43.6,Երմ. 31.9),-

ասում է Ամենակալ Տերը»։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 7

Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով

1 Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։

2 Մեզ տե՛ղ տվեքձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։

3 Դատապարտելու համար չեմ ասում, որովհետև կանխավ ասացի, որ դուք մեր սրտերում եք՝ձեզհետ միասին ապրելու, նաև մեռնելու համար։

4 Ձեր նկատմամբ իմ վստահությունը մեծ է, մեծ է ձեզանով իմ պարծանքը. մխիթարությամբ լեցուն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ։

5 Որովհետև երբ հասանք Մակեդոնիա, բոլորովին հանգիստ չունեցանք, այլ ամեն բանում նեղություն կրեցինք. դրսում մարտնչում էինք, ներքուստ ահ ու սարսափապրում։

6 Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց.

7 ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա.

8 թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։

9 Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծուուզածիտրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։

10 Որովհետև ըստ Աստծուուզածիտրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալպետք չէ,բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։

11 Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծուուզածիտրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։

12 Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։

13 Դրա համար մխիթարված ենք զգում։

Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։

14 Որովհետև ձեզ համար նրա առաջ ինչքան էլ որ պարծեցա, չամաչեցի, այլ ինչպես որ ամեն բան ձեզ հետ ճշմարտությամբ խոսեցինք, այնպես էլ մեր պարծանքը Տիտոսի առաջ ճշմարիտ եղավ։

15 Եվ նրա գորովն էլ ձեր նկատմամբ առավել շատացել է, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչպիսի ահով ու դողով ընդունեցիք նրան։

16 Արդ ուրախ եմ, որ ամեն բանում ձեզ վրա վստահություն ունեմ։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 8

Տալ առատաձեռնորեն

1 Արդ, եղբայրնե՛ր, ձեզ տեղեկացնում ենք Աստծու շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին։

2 Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։

3 Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով,

4 մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։

5 Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը,ապամեզ՝ Աստծու կամքով։

6 Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։

7 Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։

8 Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունըմեջբերելով՝ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։

9 Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։

10 Սրանով իմ կարծիքն եմ հայտնում, որը ձեզ օգտակար է. դուք ոչ միայն առաջինը եղաք ձեռնարկելու մեջ, այլև առաջինը կամեցաք անցյալ տարվանից։

11 Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։

12 Որովհետև եթե հոժարություն կա, տրվածն ընդունելի է ունեցածի չափով և ոչ թե չունեցածի չափով։

13 Քանի որ ոչ թե ուրիշներին թեթևություն տալու համարկամենում եմձեզ նեղություն պատճառել, այլ թող հավասարությամբ լինի։

14 Ներկայումս ձեր առատությունը թող նրանց պակասությանըծառայի, որպեսզի նրանց առատությունն էլ ձեր պակասությանըծառայի, որպեսզի հավասարություն լինի,

15 ինչպես որ գրված է.

«Ով շատ հավաքեց, նրանը չավելացավ,

իսկ ով քիչ հավաքեց, նրանը չպակասեց»(Ելք 16.18)։

Տիտոսի առաքելությունը

16 Շնորհակալ լինենք Աստծուն, որ նույն ջանքը ձեզ համար դրեց Տիտոսի սրտի մեջ,

17 որովհետև նա ընդունեց իմ աղաչանքը և հոժար կամքով շտապեց ձեզ մոտ գալ։

18 Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որին բոլոր եկեղեցիներում ավետարանելուգործումգովաբանում են։

19 Եվ ոչ միայն այսքանը, այլև եկեղեցիների կողմից ևս ընտրվելով՝ մեր ճանապարհորդության ընկեր դարձավ այս շնորհում, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար և մերհոժար կամքով՝

20 զգուշանալով այն բանից, որ չլինի թե մեկը մեզ արատավորի այս ծառայության մեջ, որ մատուցում ենք,

21 որովհետև մտածում ենք բարինգործելոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։

22 Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր եղբորը, որին շատ բաներում ենք բազմիցս փորձել, որը ջանասեր է։ Հիմա նա էլ առավել փութաջան է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։

23 Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ ընկերն է ու ձեզ համար՝ իմ գործակիցը։ Մեր եղբայրները եկեղեցիների առաքյալներ են ու Քրիստոսի փառքը,

24 ուրեմն բոլոր եկեղեցիների առաջ ցո՛ւյց տվեք նրանց նկատմամբ ձեր սիրո ու ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 9

Օգնություն եղբայրներին

1 Ինձ համար ավելորդ է սրբերին մատուցվող օգնության մասին ձեզ գրել,

2 քանի որ գիտեմ ձեր հոժարակամությունը, որով էլ մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով. «Աքայացիներն անցյալ տարվանից պատրաստ են»։ Ձեր եռանդը շատերի համար խթան եղավ։

3 Եվ եղբայրներին էլ ուղարկեցի, որպեսզի մեր՝ այս հարցում ձեզանով պարծենալն իզուր չլինի, այլ ինչպես ասում էի, պատրաստ լինեք,

4 որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։

5 Արդ անհրաժեշտ համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր՝ նախապես խոստացած նվերները, որպեսզի նվերը պատրաստ լինի որպես առատաձեռնություն և ոչ թե որպես ժլատություն։

6 Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։

7 Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։

8 Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք,

9 ինչպես որ գրված է.

«Բաժանեց և աղքատներին տվեց։

Նրա արդարությունը մնում է հավիտյան»(Սաղ. 112.9)։

10 Բայց նա, ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։

11 Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այնորպես հանգանակություն կբաժանեք,որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն.

12 որովհետև այս բարեգործության ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծու հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։

13 Այս ծառայության փորձով փառավորում են Աստծուն՝ Քրիստոսի Ավետարանը խոստովանելու և ձեր հնազանդության համար, նաև այն առատ մասնակցության համար, որ բաժին եք հանում նրանց ու բոլորին։

14 Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։

15 Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 10

Պողոսը՝ պաշտպան իր առաքելական հեղինակության

1 Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ,

2 աղաչում եմ, որ չլինի թե երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն լինեմ ոմանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մարդկային շարժառիթներով ենք վարվում։

3 Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում,

4 քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենքդրանցովքանդում ենք ծածուկ մտքերը

5 և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։

6 Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։

7 Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։

8 Որովհետև եթե ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց՝ ձեզ ամրապնդելու և ոչ կործանելու համար, չեմ ամաչի։

9 Ցույց չեմ տալիս, թե իբր վախեցնում եմ ձեզ այս նամակներով։

10 Որովհետև ասում են. «Նամակները ծանր են ու ազդեցիկ, իսկ մարմնավոր ներկայությունը՝ տկար, ու խոսքն էլ՝ անարժեք»։

11 Այդպես ասողը թող սա իմանա, որ ինչպիսին նամակների մեջ գրված խոսքով ենք հեռվից, այնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։

12 Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։

13 Բայց մենք չափից դուրս չենք պարծենում, այլ ըստ այն կանոնի չափի, որ Աստված մեզ բաժանեց՝ հասնելու մինչև ձեզ։

14 Երբ ձեզ մոտ հասանք, մենք մեր չափը չէինք անցել, որովհետև ձեզ մոտ հասանք Քրիստոսի Ավետարանով։

15 Եվ չափից դուրս չենք պարծենում ուրիշների աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճելով մենք էլ ձեր մեջ առավել կմեծանանք մեր գործի չափով,

16 որպեսզի ձեզանից այն կողմ էլ Ավետարանը քարոզենք՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով։

17 «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա»(Երմ. 9.24)։

18 Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։