Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Դավիթը և Բերսաբեն

1 Հետևյալ տարի՝ թագավորներիպատերազմիդուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։

2 Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։

3 Դավիթըմարդուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։

4 Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։

5 Կինը հղիացավ ևմարդուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։

6 Դավիթըմարդուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։

7 Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։

8 Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։

9 Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։

10 Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։

11 Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

12 Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։

13 Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ.Դավիթըհարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։

14 Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։

15 Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։

16 Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։

17 Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։

18 Հովաբըմարդուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։

19 Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես,

20 և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։

21 Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։

22 Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։

23 Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը.

24 և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։

25 Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։

26 Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։

27 Եվ երբ սուգն անցավ, Դավիթըմարդուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Նաթանի պատգամը և Դավթի զղջումը

1 Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։

2 Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։

3 Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։Գառնուկըմեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։

4 Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որկերակուրպատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։

5 Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։

6 Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։

7 Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից.

8 քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցըդրեցիքո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։

9 Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։

10 Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։

11 Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։

12 Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։

13 Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի,

14 բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիրՏիրոջըհայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։

Դավթի որդու մահը

15 Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։

16 Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։

17 Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։

18 Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։

19 Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկովխոսում ենիրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։

20 Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեցուտել.նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։

21 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։

22 Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի,գուցեՏերը գթա ինձ, և մանուկը ապրի”։

23 Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։

Սողոմոնի ծնունդը

24 Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։

25 Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։

Դավիթը գրավում է Ռաբբան

26 Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։

27 Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։

28 Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։

29 Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։

30 Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։

31 Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

Ամնոն և Թամար

1 Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։

2 Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։

3 Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։

4 Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։

5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։

6 Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

7 Դավիթըմարդուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։

8 Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։

9 Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։

10 Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։

11 Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։

12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։

13 Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։

14 Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։

15 Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որովառաջսիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։

16 ԵվԹամարնասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։

17 Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։

18 Թամարիվրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։

19 Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։

20 Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։

21 Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։

22 Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։

Աբիսողոմի վրեժը

23 Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։

24 Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։

25 Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։

26 Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։

27 Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, ևԴավիթընրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։

28 Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։

29 Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։

30 Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։

31 Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էինշուրջը՝հանդերձները պատառոտած։

32 Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։

33 Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։

34 Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։

35 Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։

36 Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։

37 Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։

38 Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։

39 Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

Աբիսողոմի վերադարձը Երուսաղեմ

1 Շարուհեայի որդի Հովաբն իմացավ, որ թագավորի սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը։

2 Հովաբըմարդուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։

3 Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։

4 Թեկուացի կինը եկավ թագավորի մոտ, երեսնիվայր ընկավ գետին, երկրպագեց և ասաց. «Օգնի՛ր, թագավո՛ր»։

5 Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել քեզ»։ Կինն ասաց. «Ես որբևայրի կին եմ, ամուսինս մեռել է։

6 Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։

7 Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։

8 Թագավորն ասաց կնոջը. «Գնա՛ քո տուն, ես կպատվիրեմ քո մասին»։

9 Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։

10 Թագավորն ասաց. «Եթե քեզ բան ասող լինի, նրան բե՛ր ինձ մոտ, և այլևս քեզ չի դիպչի»։

11 Կիննասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվթագավորնասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդուգլխիցմի մազ էլ գետին չի ընկնի»։

12 Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։

13 Եվ կինն ասաց. «Հապա ինչո՞ւ ես այդպիսի բան ծրագրում Աստծու ժողովրդի դեմ. և այս բանը խոսելով՝ թագավորն իրեն հանցավոր է դարձնում, քանի որ չի վերադարձնում իր աքսորածին։

14 Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։

15 Եվ հիմա եկա այս խոսքը իմ տեր թագավորի հետ խոսելու, որովհետև ժողովուրդը վախեցնում է ինձ, և քո աղախինը մտածեց. “Կխոսեմ թագավորի հետ, գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը”։

16 Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից,որն ուզումէ ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։

17 Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։

18 Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։

19 Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։

20 Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։

21 Ապա թագավորն ասաց Հովաբին. «Ահա այս բանն արեցի. գնա՛ և ե՛տ բեր Աբիսողոմ պատանուն»։

22 Եվ Հովաբը երեսի վրա ընկավ գետին, երկրպագեց և օրհնեց թագավորին. և Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ եմ գտել քո աչքի առաջ, տե՛ր իմ արքա, քանի որ թագավորը կատարեց իր ծառայի խոսքը»։

23 Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Գեսուր և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ։

24 Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։

Աբիսողոմը հաշտվում է թագավորի հետ

25 Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար. նրան շատ էին գովում. ոտքի թաթից մինչևգլխիգագաթը նա ոչ մի արատ չուներ։

26 Երբ նա ածիլում էր իր մազերը (նա ամեն տարվա վերջին ածիլում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար), նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր երկու հարյուր սիկղ՝ թագավորական կշեռքով կշռած։

27 Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։

28 Եվ Աբիսողոմը երկու տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ։

29 Հետո Աբիսողոմըմարդուղարկեց Հովաբի մոտ, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց Հովաբը չուզեց գնալ նրա մոտ։ Նա երկրորդ անգամ էլ ուղարկեց, բայց նա չուզեց գնալ։

30 Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։

31 Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։

32 Եվ Աբիսողոմը պատասխանեց Հովաբին. «Ահա քեզ մոտմարդուղարկեցի և ասացի. “Ե՛կ այստեղ”, որ քեզ ուղարկեմ թագավորի մոտ, որ նրան ասես. “Ես ինչո՞ւ եկա Գեսուրից, որ ինձ համար ավելի լավ կլիներ, որ դեռ այնտեղ լինեի. հիմա ես ուզում եմ տեսնել թագավորի երեսը, և եթե ես հանցանք ունեմ, թող այն ժամանակ ինձ սպանի”»։

33 Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

Աբիսողոմը ապստամբություն է ծրագրում

1 Դրանից հետո Աբիսողոմն իր համար կառքեր ու ձիեր և իր առջևից վազող հիսուն սուրհանդակներ պատրաստեց։

2 Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է»,

3 Աբիսողոմը նրան ասում էր. «Տե՛ս, քո պահանջները բարի և արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի»։

4 Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։

5 Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։

6 Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։

7 Քառասուն տարի անցնելուց հետո Աբիսողոմն ասաց թագավորին. «Թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը,

8 քանզի ես՝ քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը”»։

9 Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։

10 Բայց Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ՝ ասելով. «Երբ փողի ձայն լսեք, ասացե՛ք. “Աբիսողոմը թագավոր դարձավ Քեբրոնում”»։

11 Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։

12 Աբիսողոմը զոհերը մատուցելիսմարդուղարկեց Դավթի խորհրդական գեղոնացի Աքիտոփելի մոտ և նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր, և ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։

Դավիթը փախչում է Երուսաղեմից

13 Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։

14 Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։

15 Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։

16 Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։

17 Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում։

18 Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։

19 Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։

20 Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտությունլինիքեզ հետ»։

21 Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։

22 Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։

23 Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։

24 Ահա ևերևացՍադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։

25 Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։

26 Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

27 Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։

28 Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։

29 Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։

30 Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։

31 Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։

32 Եվ երբ Դավիթը հասավ բլրի գլուխը, որտեղ նա երկրպագեց Աստծուն, ահա նրան դիմավորեց արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառոտած և հողցանածգլխին։

33 Եվ Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, բեռ կլինես ինձ վրա,

34 բայց եթե ետ դառնաս քաղաք և Աբիսողոմին ասես. “Ո՛վ թագավոր, թող ես քեզ ծառա դառնամ, ինչպես ես առաջ քո հոր ծառան էի, հիմա էլ քո ծառան եմ”, այդ դեպքում դու ինձ համար կցրես Աքիտոփելի խորհուրդը։

35 Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։

36 Ահա այնտեղ նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով էլ ինձ տեղեկացրե՛ք ամեն բան, ինչ լսեք»։

37 Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, մինչ Աբիսողոմը մտնում էր Երուսաղեմ։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

Դավիթը և Սիբան

1 Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։

2 Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։

3 Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։

4 Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։

Դավիթը և Սեմեին

5 Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր,

6 քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։

7 Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։

8 Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։

9 Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։

10 Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասինրան.“Ինչո՞ւ ես այդպես անում”»։

11 Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։

12 Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։

13 Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։

14 Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։

Աբիսողոմը Երուսաղեմում

15 Մինչ այդ Աբիսողոմն ու ամբողջ ժողովուրդը, բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ. նրանց հետ էր Աքիտոփելը։

16 Եվ երբ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը, եկավ Աբիսողոմի մոտ, Քուսին ասաց Աբիսողոմին. «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»։

17 Աբիսողոմն ասաց Քուսիին. «Դա՞ է բարեկամիդ նկատմամբ ունեցած ազնվությունդ. ինչո՞ւ չես գնացել բարեկամիդ հետ»։

18 Քուսին ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ հավանի Տերը, և այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր մարդիկ, ես կլինեմ նրանը և կմնամ նրա հետ։

19 Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։

20 Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։

21 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Մտի՛ր քո հոր հարճերի մոտ, որոնց նա թողել է տունը պահելու, և ամբողջ Իսրայելը կլսի, որ դու ատելի ես հորդ համար, և բոլոր քեզ հետ եկողների ձեռքերը կուժեղանան»։

22 Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։

23 Աքիտոփելի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծու խոսքը հարցներ։ Այդպիսին էր Աքիտոփելի խորհուրդը թե՛ Դավթի և թե՛ Աբիսողոմի համար։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

Քուսին մոլորեցնում է Աբիսողոմին

1 Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։

2 Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։

3 Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։

4 Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։

5 Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։

6 Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։

7 Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։

8 Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։

9 Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ միայլտեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։

10 Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։

11 Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։

12 Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։

13 Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։

14 Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ ԵվայդպեսՏերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։

Դավիթը զգուշացվում է և փախչում

15 Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։

16 Հիմա շուտմա՛րդուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “Այսգիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։

17 Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։

18 Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։

19 Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։

20 Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝նրատուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։

21 Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։

22 Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։

23 Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։

24 Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։

25 Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացիմի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։

26 Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։

27 Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,

28 անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,

29 մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդիհամար, որուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

Աբիսողոմը պարտվում է և սպանվում

1 Եվ Դավիթը իր հետ եղած ժողովրդին զորահանդես արեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ դրեց։

2 Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։

3 Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։

4 Թագավորն ասաց նրանց. «Ինչ հաճելի է ձեզ, ես կանեմ»։ Եվ թագավորը մնացքաղաքիդռան մոտ, իսկ ամբողջ զորքը՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, դուրս ելավ։

5 Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։

6 Զորքը դուրս եկավ դաշտ՝ Իսրայելին դիմավորելու, և պատերազմ եղավ Եփրեմի անտառում։

7 Այնտեղ Իսրայելի զորքը ջախջախվեց Դավթի զինվորներից, և այդ օրը մեծ կոտորած եղավ այնտեղ. քսան հազար մարդսպանվեց։

8 Պատերազմն այնտեղից տարածվեց ամբողջ երկրի վրա, և այդ օրը անտառը զորքից ավելի շատ մարդ ոչնչացրեց, քան կոտորեց սուրը։

9 Աբիսողոմը դեմ դիմաց հանդիպեց Դավթի ծառաներին. Աբիսողոմը ջորի էր հեծնել, և ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, և իր տակի ջորին էլ գնաց։

10 Մի մարդ, որ տեսել էր, ասաց Հովաբին. «Ահա ես տեսա Աբիսողոմին՝ կաղնուց կախված»։

11 Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։

12 Իսկ այդ մարդն ասաց Հովաբին. «Եթե իմ ձեռքին հազարսիկղարծաթ կշռվեր, ես իմ ձեռքը չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև մենք լսեցինք, որ թագավորը պատվիրեց քեզ, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. “Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն”։

13 Եթե ես դավաճան լինեի իմ անձի դեմ, ապա թագավորից ոչ մի բան ծածուկ չէր մնալու, և այն ժամանակ դու դեմ կկանգնեիր»։

14 Հովաբն ասաց. «Ես այսպես չեմ սպասելու քո առաջ», և իր ձեռքը վերցրեց երեք գեղարդ և կոխեց Աբիսողոմի սիրտը. մինչ այդ նա դեռ կենդանի էր կաղնուոստերիմեջ։

15 Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։

16 Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։

17 Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։

18 Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։

Դավթին տեղեկացնում են Աբիսողոմի մահվան մասին

19 Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։

20 Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։

21 Հովաբն ասաց Քուսիին. «Գնա պատմի՛ր թագավորին, ինչ որ տեսար»։ Եվ Քուսին երկրպագեց Հովաբին ու վազեց։

22 Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։

23 Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։

24 Դավիթը նստել էր երկու դռների միջև, և դետը բարձրացավ դռան տանիքը՝ դեպի պարիսպը, աչքերը բարձրացրեց և տեսավ, որ ահա մի մարդ է մենակ վազում։

25 Դետը ձայն տվեց և հայտնեց թագավորին։ Թագավորն ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն ավետիք կա նրա բերանում»։ Իսկ նա ավելի ու ավելի էր մոտենում։

26 Դետը մի ուրիշ մարդ էլ տեսավ վազելիս և դետը ձայն տվեց դռնապանին. «Ահա մի մարդ էլ է վազում մենակ»։ Եվ թագավորն ասաց. «Նա էլ է ավետաբեր»։

27 Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։

28 Աքիմաասը ձայն տվեց և ասաց թագավորին. «Խաղաղությո՜ւն», և երեսի վրամինչևգետին խոնարհվելով՝ երկրպագեց թագավորին ու ասաց. «Օրհնյա՜լ է քո Տեր Աստվածը, որկործանեցիմ տեր թագավորի վրա իրենց ձեռքը բարձրացնող մարդկանց»։

29 Եվ թագավորն ասաց. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Աքիմաասն ասաց. «Ես տեսա միայն այն մեծ բազմությունը, երբ Հովաբն ուղարկեց թագավորի ծառային ևինձ՝քո ծառային, բայց թե ի՞նչ էր, չիմացա»։

30 Եվ թագավորն ասաց. «Դարձի՛ր, այսպե՛ս կանգնիր»։ Եվ նա դարձավ ու կանգնեց։

31 Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։

32 Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։

33 Եվ խռովվեց թագավորն ու գնաց վերև՝ դռան վերնատունը, գնում ու լաց էր լինում և այսպես ասում. «Որդի՛ս, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛ Աբիսողոմ, երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, օ՜, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Հովաբը հանդիմանում է Դավթին

1 Հովաբին ասացին. «Ահա թագավորը լաց է լինում և սուգ է անում Աբիսողոմի վրա»։

2 Այդ օրը հաղթությունը սուգ դարձավ ամբողջ զորքի համար, որովհետև զորքը այդ օրը լսել էր, որ ասում են, թե թագավորը սգում է իր որդու համար։

3 Եվ այդ օրը զորքը քաղաք էր մտնում գողի պես, ինչպես գողի պես քաղաք կմտնի այն զորքը, որ ամոթահար փախել է ճակատամարտից։

4 Թագավորը ծածկեց իր երեսը և բարձր ձայնով թագավորն աղաղակեց. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ որդիս, որդի՜ս»։

5 Հովաբըգնացթագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։

6 Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին, որովհետև այսօր հասկացրիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, որովհետև ես այսօր հասկացա, որ եթե Աբիսողոմն այսօր կենդանի լիներ, իսկ մենք այսօր բոլորս էլ մեռած լինեինք, ապա դա հաճելի կլիներ քեզ։

7 Արդ վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաղցրությամբ խոսի՛ր քո զինվորների հետ, քանզի երդվում եմ Տիրոջով, որ եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա, և սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ քո մանկությունից մինչև հիմա»։

8 Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։

Դավիթը վերադառնում է Երուսաղեմ

9 Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր, և ասում էին. «Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացիների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։

10 Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք մեզ վրա, մեռավ պատերազմում. և հիմա ինչո՞ւ եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար»։

11 Դավիթ թագավորըմարդուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։

12 Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք. և ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին ետ բերելու մեջ։

13 Ամեսայիին ասացե՛ք. “Մի՞թե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես և ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն”»։

14 Ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պեսդեպի իրենդարձրեց, և նրանքպատգամավորներուղարկեցին թագավորի մոտ, թե՝ «Վերադարձի՛ր և՛ դու, և՛ քո բոլոր ծառաները»։

15 Թագավորը վերադարձավ և եկավ մինչև Հորդանան, և Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա՝ թագավորին դիմավորելու և Հորդանանով թագավորին անցկացնելու։

16 Եվ բավուրիմացի Սեմեին՝ Բենիամինի որդի Գերայի որդին, Հուդայի մարդկանց հետ շտապ իջավ և եկավ Դավիթ թագավորին դիմավորելու։

17 Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։

Թագավորը ներում է Սեմեիին

18 Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ

19 և ասաց թագավորին. «Թող իմ տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառադ անօրենություն գործեց այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում,

20 որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։

21 Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։

22 Բայց Դավիթն ասաց. «Ի՞նչ կա իմ և ձեր միջև, Շարուհեայի՛ որդիներ, որ այսօր ոսոխ եք դառնում ինձ։ Մի՞թե այսօր մարդ պետք է մեռնի Իսրայելի մեջ. մի՞թե չգիտեմ, որ ես այսօր թագավոր եմ Իսրայելի վրա»։

23 Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։

Դավիթը ներում է Մեմփիբոսթեին

24 Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։

25 Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։

26 Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետևես՝ քոծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։

27 Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։

28 Որովհետև իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի համար այլ բան չէր, բացի մահվան արժանի լինելուց, բայց ծառայիդ դրեցիր քո սեղանից ուտողների հետ, և ես այլևս ի՞նչ իրավունք ունեմ ավելին խնդրելու թագավորից»։

29 Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։

30 Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա ամբողջն էլ վերցնի, քանի որ իմ տեր թագավորը խաղաղությամբ վերադարձել է իր տուն»։

Դավիթը հատուցում է Բերզելիին

31 Գաղաադացի Բերզելին էլ Ռովգելիմից եկավ թագավորին Հորդանանով ճանապարհ դնելու համար և թագավորի հետ անցավ Հորդանանը։

32 Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։

33 Թագավորն ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քեզ կկերակրեմ ինձ մոտ Երուսաղեմում»։

34 Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։

35 Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։

36 Ծառադ մի քիչ անց է կենում Հորդանանով թագավորի հետ, և ինչո՞ւ է թագավորն ուզում ինձ այդպիսի մեծ վարձ հատուցել։

37 Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։

38 Թագավորն ասաց. «Թող Քամաամն անցնի ինձ հետ, և ես նրա համար կանեմ այն, ինչ բարի է քո աչքին, և քեզ համար կանեմ ամեն բան, ինչ որ դու ուզես ինձանից»։

39 Ամբողջ զորքն անցավ Հորդանանը, անցավ և թագավորը։ Եվ թագավորը համբուրեց Բերզելիին ու օրհնեց նրան, և նա վերադարձավ իր տեղը։

40 Թագավորը գնաց Գաղգաղա, և Քամաամն էլ գնաց նրա հետ։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելի ժողովրդի կեսը թագավորին անցկացրին։

41 Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։

42 Եվ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Թագավորնավելիմոտ է մեզ, և դուք ինչո՞ւ եք բարկանում դրա համար։ Մի՞թե մենք թագավորի մոտ կերակրվեցինք, կամ նա ընծանե՞ր էր ընծայել մեզ»։

43 Եվ իսրայելացիները պատասխանեցին Հուդայիմարդկանց.«Մենք տասը բաժինիրավունքունենք թագավորի վրա և Դավթին ավելի մոտ ենք, քան դուք, և ինչո՞ւ անարգեցիք մեզ, և մեր խոսքը առաջինը չեղավ մեր թագավորին վերադարձնելու համար»։ Հետո Հուդայիմարդկանցխոսքերն ավելի խիստ էին իսրայելացիների խոսքերից։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

Սաբեեի ապստամբությունը

1 Այնտեղ Բենիամինի ցեղից անպետք մի մարդ պատահեց՝ անունը Սաբեե, Բոքորի որդին։ Նա փող փչեց և ասաց. «Մենք ո՛չ բաժին ունենք Դավթի մոտ և ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, ամեն մարդ թողգնաիր վրանը»։

2 Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ։

3 Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ապրելովիբրև որբևայրիներ։

4 Եվ թագավորն ասաց Ամեսայիին. «Հուդայի մարդկանց երեք օրվա մեջ կանչի՛ր ինձ մոտ և դո՛ւ էլ ներկայացիր այստեղ»։

5 Եվ Ամեսային գնաց Հուդայի մարդկանց կանչելու, բայց ուշացավ թագավորի դրած ժամանակից։

6 Այն ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորի որդի Սաբեեն Աբիսողոմից ավելի մեծ չարիք պիտի դառնա մեզ համար։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին և հետապնդի՛ր նրան, որ իր համար պարսպապատ քաղաքներ չգտնի և թաքնվի մեր աչքից»։

7 Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։

8 Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։

9 Եվ Հովաբն ասաց Ամեսայիին. «Առո՞ղջ ես, եղբա՛յր իմ»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքից, որ համբուրի նրան։

10 Բայց Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը սրով զարկեց նրա փորին ու փորոտիքը թափեց գետին և կրկնելու կարիք չունեցավ, և Ամեսային մեռավ, իսկ Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին հետապնդելու Բոքորի որդի Սաբեեին։

11 Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է,թող գնաՀովաբի ետևից»։

12 Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։

13 Հենց որ նա վերցվեց ճանապարհից, բոլորն էլ գնացին Հովաբի ետևից՝ Բոքորի որդի Սաբեեին հետապնդելու։

14 Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։

15 Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։

16 Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։

17 Հովաբը մոտեցավ նրան, և կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր աղախնիդ խոսքերը». և նա ասաց. «Լսում եմ»։

18 Եվ կինն այսպես ասաց. «Առաջ այսպիսի խոսք էին ասում. “Թող Աբելում անպայման հարցնեն, այնուհետև վերջացնեն”։

19 Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։

20 Հովաբը պատասխանեց և ասաց. «Քա՜վ լիցի, քա՜վ լիցի ինձ, թե բնաջնջեմ կամ քանդեմ։

21 Բանն այդպես չէ, այլ մի մարդ կա Եփրեմի սարից, անունը՝ Սաբեե. Բոքորի որդին իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ. տվե՛ք միայն նրան, և կգնամ այս քաղաքից»։ Եվ կինն ասաց Հովաբին. «Ահա նրա գլուխը կգցվի քեզ մոտ, պարսպի այդ կողմը»։

22 Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբխոսեց,և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։

Դավթի զորավարները

23 Հովաբը Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիադայի որդի Բանեան՝ քերեթիների և փելեթիների վրա։

24 Ադորամը տաժանակիր աշխատողների վերակացուն էր, Աքիլուդի որդի Հոսափատը գրագրություններիքարտուղարնէր։

25 Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին,

26 իսկ հայիրացի Իրասն էլ Դավթի քահանան էր։