Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21

Դավիթը մարդահամար է անցկացնում

1 Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։

2 Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան ևհաշիվնինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։

3 Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։

4 Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։

5 Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազարսուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։

6 Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։

7 Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։

8 Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։

9 Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց.

10 «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. “Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար””»։

11 Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը.

12 “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։

13 Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։

14 Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։

15 Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։

16 Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։

17 Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝նրանբնաջնջելու համար»։

18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։

19 Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։

20 Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։

21 Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։

22 Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։

23 Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։

24 Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։

25 Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։

26 Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։

27 Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։

28 Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։

29 Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։

30 Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

Տաճարի շինության պատրաստություններ

1 Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։

2 Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։

3 Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,

4 անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։

5 Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար,պետք էամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համարշինանյութերպատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատշինանյութերպատրաստեց։

6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։

7 Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ,

8 բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։

9 Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոնկլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։

10 Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։

11 Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։

12 Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։

13 Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։

14 Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։

15 Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար,

16 ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։

17 Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։

18 Նա ասաց.«Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։

19 Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

1 Դավիթը ծերացել ու հագեցել էրիր ապրածօրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։

Ղևտացիների գործը

2 Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։

3 Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազարհոգի։

4 Դավիթն ասաց.«Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,

5 չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։

6 Դավիթը նրանց դասերի բաժանեց ըստ Ղևիի որդիների՝ Գերսոնի, Կահաթի և Մերարիի։

7 Գերսոնի որդիներից էին Ղադանն ու Սեմեին։

8 Ղադանի որդիները երեքն էին. գլխավորը՝ Հեքիելը, հետո՝ Զեթամը և Հովելը։

9 Սեմեիի որդիները երեքն էին՝ Սաղամոթը, Ազիելը և Արանը։ Սրանք են Ղադանի տոհմերի գլխավորները։

10 Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հեուսը և Բարիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ ընդամենը չորս հոգի։

11 Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բարիան շատ որդիներ չունեին և մարդահամարի մեջ մեկ տոհմ կազմեցին։

12 Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։

13 Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։

14 Բայց Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները համարվեցին Ղևիի ցեղ։

15 Մովսեսի որդիներն էին Գերսոմն ու Եղիազարը։

16 Գերսոմի որդիներից առաջինն էր Սուբայելը։

17 Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։

18 Իսահառի որդիներից առաջինն էր Սաղամոթը։

19 Քեբրոնի որդիներն էին՝ առաջինը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հազիելը, չորրորդը՝ Հեկամամը։

20 Օզիելի որդիներն էին՝ առաջինը՝ Միքան, երկրորդը՝ Հեսիան։

21 Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։

22 Եղիազարը մեռավ, բայց նա որդիներ չունեցավ, այլ աղջիկներ, որոնց կնության առան իրենց եղբայրները՝ Կիսի որդիները։

23 Մուսիի որդիներն էին՝ Մոողի, Եդեր ու Հերիմոթ՝այսերեքը։

24 Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից,

25 որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։

26 Ղևտացիներն այլևս չպիտի կրեն Տիրոջ խորանն ու դրա անոթներըխորանիծառայության համար,

27 որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։

28 Նրանք կլինեն Ահարոնի որդիների ձեռքի տակ, որպեսզի ծառայեն Տիրոջ տանը՝ գավիթներում, սենյակներում, հոգ տանեն բոլոր սուրբբաներիմաքրությանը, Աստծու տան ծառայության գործին,

29 կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։

30 Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։

31 Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոն օրերին մշտապես Տիրոջ առաջ Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզներն ըստ նշված թվի և կանոնի։

32 Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

Քահանաների համար որոշված գործը

1 Ահա Ահարոնի որդիների դասակարգումը. Ահարոնի որդիներն են՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար ու Իթամար։

2 Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիներ չունեցան, ուստի քահանայություն անում էին Եղիազարն ու Իթամարը։

3 Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։

4 Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութիշխան։

5 Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։

6 Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։

7 Առաջին վիճակը դուրս ելավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային,

8 երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին,

9 հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Միամինին,

10 յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,

11 իններորդը՝ Հեսուին, տասներորդը՝ Սեքենիային,

12 տասնմեկերորդը՝ Եղիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին,

13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին,

14 տասնհինգերորդը՝ Բեղգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,

15 տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին,

16 տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Եզեկիելին,

17 քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին,

18 քսաներեքերորդը՝ Դաղայիային, քսանչորսերորդը՝ Մաազիային։

19 Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։

Ղևտացիների ցանկը

20 Ահա Ղևիի որդիներից մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Սուբայելի որդիներից՝ Հադայիա,

21 Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը՝ Հեսիա,

22 Իսահառի որդիներից՝ Սաղոմոթ, Սաղոմոթի որդիներից՝ Հեթ,

23 Քեբրոնիորդիներից՝ Հերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Հազիել, չորրորդը՝ Հեկամամ,

24 Օզիելի որդիներից՝ Միքա, Միքայի որդիներից՝ Սամիր։

25 Միքայի եղբայրը՝ Հեսիա, Հեսիայի որդիներից՝ Զաքարիա։

26 Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի, Հազիայի որդին՝ Բենով։

27 Մերարիի որդիները Հազիայից՝ Բենով, Սոհամ, Զաքուր և Եբրի։

28 Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիներ չունեցավ։

29 Կիսից՝ Կիսի որդիներից՝ Հերամել։

30 Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր և Հերիմոթ։ Սրանք ղևտացիների որդիներն են իրենց ազգատոհմերով։

31 Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

Տաճարի երաժիշտները

1 Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործըկատարողմարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր.

2 Ասափի որդիներից՝ Զաքար, Հովսեփ, Նաթանիա և Ասարելա. Ասափի որդիները լինում էին Ասափի հսկողության տակ, որը մարգարեանում էր թագավորի հրահանգով։

3 Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի,Սեմեի,Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։

4 Եմանից՝ Եմանի որդիները՝ Բոկքիա, Մաթանիա, Օզիել, Սուբայել, Հերիմոթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռոմամիթիեզեր, Հեսբակասա, Մեղեթի, Հոթիր, Մազիոթ։

5 Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որը թագավորի տեսանողն էր Աստծու խոսքը հայտնելու և նրա փառքը բարձրացնելու համար։ Աստված Եմանին տասնչորս տղա և երեք աղջիկ էր տվել։

6 Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։

7 Սրանք իրենց եղբայրներով հանդերձ, որոնք վարժվել էին Տիրոջ համար երգեր կատարելու, երկու հարյուր ութսունութ հոգի էին՝ բոլորն էլ բանիմաց մարդիկ։

8 Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։

9 Առաջին վիճակը ելավ Ասափին՝ Հովսեփի համար, երկրորդը՝ Գոդողիային. ինքը, իր եղբայրներն ու իր որդիները՝ ընդամենը տասներկու հոգի.

10 երրորդը՝ Զաքուրին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

11 չորրորդը՝ Եզրիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

12 հինգերորդը՝ Նաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

13 վեցերորդը՝ Բոկքիային. իր որդիներն ու իր եղբայրները՝ տասներկու հոգի.

14 յոթերորդը՝ Հեսարելային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

15 ութերորդը՝ Եսայիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

16 իններորդը՝ Մաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

17 տասներորդը՝ Սեմեիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

18 տասնմեկերորդը՝ Ազարիելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

19 տասներկուերորդը՝ Ասաբիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

20 տասներեքերորդը՝ Սուբայելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

21 տասնչորսերորդը՝ Մատաթիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

22 տասնհինգերորդը՝ Հերիմոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

23 տասնվեցերորդը՝ Անանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

24 տասնյոթերորդը՝ Հեսբակասին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

25 տասնութերորդը՝ Անանիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

26 տասնիններորդը՝ Մեղեթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

27 քսաներորդը՝ Եղիաթային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

28 քսանմեկերորդը՝ Հոթերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

29 քսաներկուերորդը՝ Գեդողաթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

30 քսաներեքերորդը՝ Մազիոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

31 քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26

Տաճարի պահապանները

1 Ահա դռնապանների դասակարգումը. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասեղամիա։

2 Մասեղամիայի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հեդիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Հաթնիել,

3 հինգերորդը՝ Եղամ, վեցերորդը՝ Հոհանան, յոթերորդը՝ Եղիովենայի։

4 Աբդեդոմի որդիները. անդրանիկը՝ Սեմայիա, երկրորդը՝ Հոզաբադ, երրորդը՝ Հովաք, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,

5 վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փեղաթի, որովհետև Աստված օրհնել էր նրան։

6 Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։

7 Սեմայիայի որդիները՝ Օթնի, Ռափայել, Օբեդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս և Սամաքիա։

8 Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։

9 Մասեղամիան տասնութ զորավոր որդիներ և եղբայրներ ուներ։

10 Մերարիի որդիներից Ուսան ուներ որդիներ, որոնց գլխավորը Սամարին էր. թեև նա անդրանիկը չէր, բայց նրա հայրը նրան նշանակեց գլխավոր։

11 Երկրորդը՝ Քեղկիա, երրորդը՝ Տաբաղիա, չորրորդը՝ Զաքարիա։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեք հոգի էին։

12 Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։

13 Փոքրն ու մեծը, ըստ իրենց հայրերի տների, նմանապես վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։

14 Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։

15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները,

16 Սուփիմին և Ուսային՝ արևմտյան կողմը՝ Սալեքադի դռան մոտ, դեպի վեր բարձրացող ճանապարհի վրա. մի պահակագունդը՝ մյուս պահակագնդից հետո։

17 Արևելյան կողմում՝ վեց ղևտացի, հյուսիսում՝ օրը չորս, հարավում՝ օրը չորս, իսկ շտեմարանների վրա՝ երկու-երկու։

18 Գավթի կողմում՝ դեպի արևմուտք, չորս հոգի ճանապարհին, և երկու հոգի գավթի համար։

19 Սա է Կորխի որդիներից և Մերարիի որդիներից դռնապանների դասակարգումը։

Տաճարում այլ պարտականություններ

20 Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։

21 Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի գլխավորներից՝ գերսոնացի Ղադանի որդիներից էր Հեքիելը։

22 Հեքիելի որդիներից Զեթամն ու նրա եղբայր Հովելը Տիրոջ տան գանձերի վերակացուն էին։

23 Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից՝ Սուբայելն էլ՝

24 Մովսեսի որդի Գերսոմի որդին, գլխավոր գանձապահն էր։

25 Նրա եղբայրները. Եղիազարից՝ նրա որդին՝ Հռաբիա, նրա որդին՝ Եսայի, նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Զեքրի և նրա որդին՝ Սաղոմոթ։

26 Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։

27 Դրանք նվիրել էին պատերազմներից վերցված ավարից՝ Տիրոջ տաճարի կարիքների համար։

28 Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել տեսանողը, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբենները և Շարուհեայի որդի Հովաբը. այդ բոլոր նվիրաբերված գանձերը Սաղամոթի և նրա եղբայրների հսկողության տակ էին։

Մյուս ղևտացիների պարտականությունները

29 Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։

30 Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։

31 Քեբրոնյաններից գլխավորն էր Հերիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում Քեբրոնի սերունդների և տոհմերի քննություն կատարվեց Գաղաադի Հազեր բնակավայրում, և նրանց մեջ գտնվեցին քաջազուն տղամարդիկ։

32 Նրա եղբայրները՝ թվով երկու հազար յոթ հարյուր քաջարի մարդիկ, տոհմապետներ էին։ Դավիթ թագավորը նրանց Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի վրա վերակացու նշանակեց Աստծու և թագավորի բոլոր գործերի համար։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

Զինվորական և քաղաքացիական կազմակերպություն

1 ԱհաԻսրայելի որդիներն ըստ իրենց թվի. տոհմապետները, հազարապետները և հարյուրապետները. նրանց կառավարիչները, որոնք ծառայում էին թագավորին դասակարգման բոլոր գործերում։ Տարվա բոլոր ամիսներին ամսեամիս մտնողների և ելնողների ամեն մի դասը բաղկացած էր քսանչորս հազար մարդուց։

2 Առաջին ամսին առաջին դասիգլխավորնէր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

3 Նա Փարեսի որդիներից էր՝ առաջին ամսվա բանակի բոլոր զորավարների գլխավորը։

4 Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

5 Երրորդ գլխավոր զորավարը երրորդ ամսվա համար Հովիադա քահանայի որդի Բանեան էր։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

6 Այս Բանեան քաջազուն էր և երեսունի գլխավորը։ Նրա դասի հրամանատարը՝ նրա որդի Ամիզաբադը։

7 Չորրորդ ամսվա համար չորրորդզորապետըՀովաբի եղբայր Ասայելն էր. նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

8 Հինգերորդ ամսվա համար հինգերորդզորապետըհեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

9 Վեցերորդ ամսվա համար վեցերորդզորապետըթեկուացի Եկգեսի որդի Իրասն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

10 Յոթերորդ ամսվա համար յոթերորդզորապետըԵփրեմի որդիներից փելոնացի Քեղղեսն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

11 Ութերորդ ամսվա համար ութերորդզորապետըԶարայի ընտանիքից օսացի Սոբաքն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

12 Իններորդ ամսվա համար իններորդզորապետըԲենիամինի որդիներից անաթոթացի Աբիեզերն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

13 Տասներորդ ամսվա համար տասներորդզորապետըԶարայի ընտանիքից նետոփաթացի Մաարն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

14 Տասնմեկերորդ ամսվա համար տասնմեկերորդզորապետըԵփրեմի որդիներից փարաթոնացի Բանեան էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

15 Տասներկուերորդ ամսվա համար տասներկուերորդզորապետըԳոթոնիելի ընտանիքից նետոփաթացի Ալադն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազարմարդ։

Իսրայելի ցեղերի վարչությունը

16 Իսրայելի ցեղերիգլխավորներնէին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան,

17 Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկը,

18 Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիուսը, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամրին,

19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմինը՝ Եզրիելի որդի Հերիմոթը,

20 Եփրեմինը՝ Ազազիայի որդի Ովսեեն, Մանասեի կես ցեղինը՝ Փադայիայի որդի Հովելը,

21 Գաղաադում Մանասեի կեսինը՝ Զաքարիայի որդի Հեդդովը, Բենիամինինը՝ Աբենների որդի Հեսիելը,

22 Դանինը՝ Հերոամի որդի Ազարիելը։ Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները։

23 Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան և քսանից ցածր տարիք ունեցողներին, որովհետև Տերն ասել էր, որ կբազմացնի Իսրայելը երկնքի աստղերի չափ։

24 Շարուհեայի որդի Հովաբն սկսել էր հաշվառել, բայց չավարտեց, և դրա համար Տիրոջ բարկությունը թափվեց Իսրայելի վրա, և այդ հաշվառումը չմտավ Դավիթ թագավորի հիշատակների պատմության մեջ։

Արքայական կալվածքների վարչությունը

25 Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։

26 Դաշտում երկրագործությամբ զբաղվողների վերակացուն Քեղուբի որդի Եզրին էր,

27 այգիներինը՝ արիմաթացի Սեմեին, այգիների արդյունքի և գինու շտեմարաններինը՝ սեփամացի Զաբդին,

28 հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը,

29 Սարոնում արածող արջառներինը՝ սարոնացի Սետրան, ձորերում եղած արջառներինը՝ Ադղիի որդի Սափատը,

30 ուղտերինը՝ իսմայելացի Օբիլը, էգ էշերինը՝ մերոնոթացի Հադայիան

31 և հոտերինը՝ հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ստացվածքների վերակացուներն էին։

Դավթի անձնական խորհրդականները

32 Դավթի հորեղբայր Հովնաթանը խորհրդական էր։ Նա բանիմաց մարդ էր և դպրապետ էր։ Հաքեմոնի որդի Հեքիելը թագավորի որդիների հետ էր։

33 Աքիտոփելը թագավորի խորհրդականն էր, արաքացի Քուսին՝ թագավորի բարեկամը։

34 Աքիտոփելից հետո խորհրդական եղան Բանեայի որդի Հովիադան և Աբիաթարը, իսկ թագավորի զորագլուխն էր Հովաբը։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28

Տաճարի վերաբերյալ Դավթի հրահանգները

1 Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։

2 Դավիթ թագավորը ոտքի կանգնեց և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ իմ եղբայրներ և իմ ժողովուրդ. ես իմ սրտում դրել էի հանգստյան մի տուն կառուցել Տիրոջ ուխտի տապանակի ու մեր Աստծու ոտքի պատվանդանի համար և պատրաստություն տեսա այն կառուցելու։

3 Բայց Աստված ինձ ասաց. “Դու իմ անվան համար տուն չպիտի կառուցես, որովհետև դու պատերազմող մարդ ես և արյուն ես թափել”։

4 Իսրայելի Տեր Աստվածն իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որպեսզի Իսրայելի վրա հավիտյան թագավոր լինեմ, քանզի նա Հուդայիցեղինընտրեց առաջնորդ և Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և իմ հոր որդիներից ի՛նձ հավանեց, որպեսզի թագավոր անի ինձ ամբողջ Իսրայելի վրա։

5 Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։

6 Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։

7 Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։

8 Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջասում եմ.“Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։

9 Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։

10 Հիմա տե՛ս, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար. զորացի՛ր և գործի՛ր»։

11 Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը

12 և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։

13 Նաևհրահանգ տվեցքահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։

14 Նրան տվեց նաևյուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ,

15 ոսկե աշտանակների ու դրանց ոսկե ճրագների կշիռը, յուրաքանչյուր աշտանակի ու դրա ոսկե ճրագի, նույնպես և արծաթե աշտանակների, աշտանակի ու դրա ճրագների կշիռը՝ ըստ յուրաքանչյուր աշտանակի գործածության։

16 Եվ առաջավորության հացի սեղանների՝ ոսկին կշռով յուրաքանչյուր սեղանի համար, և արծաթ կշռով՝ արծաթե սեղանների համար։

17 Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը,

18 և խնկարկության սեղանի համար մաքուր ոսկի կշռով կշռաչափը ևիրենց թևերըտարածող ու Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբեների կառքի պատկերը։

19 «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերնիրձեռքի գրով տվեց ինձ»,-ասաց Դավիթը։

20 Ապա Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր և կատարի՛ր. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև Տեր Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մինչև որ լրացնես Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը։

21 Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդըկհնազանդվենքո բոլոր հրամաններին»։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29

Նվերներ տաճարի շինության համար

1 Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։

2 Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելուքարեր,գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։

3 Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար.

4 երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու,

5 ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։

6 Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղանընծայելու։

7 Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։

8 Ում մոտ որթանկարժեքքարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։

9 Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։

Դավիթը փառաբանում է Աստծուն

10 Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։

11 Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրաեղած ամեն բան։Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։

12 Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։

13 Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը.

14 որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքիցստացածնենք տալիս քեզ։

15 Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։

16 Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։

17 Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։

18 Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։

19 Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։

20 Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։

21 Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։

22 Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։

23 Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։

24 Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։

25 Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։

Դավթի թագավորության ամփոփումը

26 Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։

27 Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։

28 Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։

29 Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում.

30 նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։