Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

Դավիթը փախչում է Սավուղից

1 Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։

2 Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որհանդիպենքորոշակի տեղում։

3 Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։

4 Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել,թող ուտեն»։

5 Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմիններըմաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։

6 Եվ քահանան սուրբհացըտվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։

7 Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։

8 Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։

9 Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։

10 Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։

11 Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում.

“Սավուղը իր հազարավորներին զարկեց,

Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

12 Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։

13 Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։

14 Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։

15 Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

Քահանաների ջարդը

1 Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։

2 Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։

3 Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։

4 Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։

5 Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։

6 Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։

7 Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,

8 որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

9 Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։

10 Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։

11 Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։

12 Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։

13 Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

14 Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է,հրամաններդ կատարողև պատվավոր քո տան մեջ։

15 Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։

16 Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։

17 Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։

18 Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։

19 Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։

20 Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավգնացԴավթի հետևից։

21 Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։

22 Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։

23 Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

Դավիթն ազատագրում է Կեիլա քաղաքը

1 Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

2 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։

3 Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։

4 Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։

5 Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։

6 Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։

7 Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։

8 Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։

9 Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։

10 Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։

11 Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։

12 Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։

13 Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։

Դավիթն ամուր տեղերում

14 Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց ԱստվածԴավթինչմատնեց նրա ձեռքը։

15 Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։

16 Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։

17 Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։

18 Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։

19 Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։

20 Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։

21 Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։

22 Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, ևթեո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։

23 Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։

24 Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։

25 Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելունրան,և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավդեպիժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։

26 Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։

27 Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։

28 Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթդրվեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

Դավիթը խնայում է Սավուղի կյանքը

1 Դավիթնայնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։

2 Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիներիպատերազմից,նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։

3 Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։

4 Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։

5 Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։

6 Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղիվերարկուիծայրը կտրեց։

7 Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։

8 Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։

9 Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։

10 Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիքանելքեզ”։

11 Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։

12 Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։

13 Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

14 Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

15 Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։

16 Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։

17 Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

18 Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։

19 Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։

20 Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։

21 Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։

22 Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։

23 Դավիթը երդվեց Սավուղին, և Սավուղը գնաց իր տուն, իսկ Դավիթն իր մարդկանցով գնաց ամուր տեղը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

Սամուելի մահը

1 Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։

Դավիթն ու Աբիգեան

2 Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։

3 Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։

4 Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։

5 Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։

6 Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։

7 Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։

8 Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։

9 Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին ևլուռկանգնեցին։

10 Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։

11 Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։

12 Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։

13 Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։

14 Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։

15 Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։

16 Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։

17 Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։

18 Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։

19 Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։

20 Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։

21 Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։

22 Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։

23 Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։

24 Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։

25 Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ միբանչդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղէ, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։

26 Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։

27 Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։

28 Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։

29 Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկիցնետած քարերիպես։

30 Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա,

31 այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։

32 Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու,

33 օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։

34 Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։

35 Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբգնա՛ քոտուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։

36 Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։

37 Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։

38 Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։

39 Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղիցկրածնախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։

40 Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։

41 Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։

42 Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։

43 Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։

44 Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26

Դավիթը կրկին խնայում է Սավուղի կյանքը

1 Զիփացիները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա»։

2 Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։

3 Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ,

4 Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։

5 Դավիթը վեր կացավ եկավ Սավուղի բանակատեղին. և Դավիթը տեսավ այն տեղը, ուր պառկել էին Սավուղը և նրա զորապետ Ների որդի Աբենները. սակայն Սավուղը պառկել էր կառքերի մեջտեղը, իսկ ժողովուրդը բանակել էր նրա շուրջը։

6 Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։

7 Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։

8 Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին ևհարվածսչկրկնեմ»։

9 Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։

10 Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։

11 Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։

12 Եվ Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և գնացին. և ոչ ոք չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, որովհետև բոլորն էլ քնած էին, և այդ խոր քունը նրանց վրա իջել էր Տիրոջ կողմից։

13 Եվ Դավիթն անցավ այն կողմը, բարձրացավ սարի գլուխը և կանգնեց հեռվում, և մեծ արանք կար նրանց միջև։

14 Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։

15 Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։

16 Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։

17 Այդ ժամանակ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Դա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Դավիթն ասաց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։

18 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։

19 Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն ենդրդել,թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։

20 Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։

21 Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։

22 Դավիթը պատասխանեց և ասաց. «Ահա թագավորի նիզակը. թող երիտասարդներից մեկը գա և վերցնի այն։

23 Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։

24 Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։

25 Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27

Դավիթը փղշտացիների մեջ

1 Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։

2 Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։

3 Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։

4 Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։

5 Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։

6 Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։

7 Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։

8 Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։

9 Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։

10 Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։

11 Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։

12 Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28

1 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։

2 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։

Սավուղը խորհրդակցում է վհուկի հետ

3 Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։

4 Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։

5 Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։

6 Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։

7 Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։

8 Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ ԵվՍավուղնասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։

9 Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։

10 Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։

11 Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։

12 Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։

13 Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։

14 Սավուղընրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։

15 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։

16 Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։

17 Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։

18 Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։

19 Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։

20 Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։

21 Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։

22 Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։

23 Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։

24 Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով.

25 և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29

Դավիթը մերժվում է փղշտացիների կողմից

1 Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։

2 Փղշտացիների նախարարներն անց էին կենում հարյուրավորներով և հազարավորներով, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի հետ գնում էին նրանց ետևից։

3 Եվ փղշտացիների իշխաններն ասացին. «Այս ի՞նչ եբրայեցիներ են»։ Եվ Անքուսը փղշտացիների իշխաններին ասաց. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դավիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել էմեր կողմը,այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։

4 Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։

5 Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պատասխանելով, ասում էին.

“Սավուղը զարկեց իր հազարավորներին,

Եվ Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

6 Եվ Անքուսը կանչեց Դավթին ու նրան ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, և ինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։

7 Եվ հիմա ե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարարների աչքին»։

8 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ վատ բան գտար առաջդ կանգնած քո ծառայի մեջ, որ ես չգնամ և իմ տեր թագավորի թշնամիների դեմ չպատերազմեմ»։

9 Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։

10 Ուստի առավոտ կանուխ վե՛ր կաց, և՛ դու, և՛ քո տիրոջ ծառաները, որոնք եկել են քեզ հետ, վե՛ր կացեք և առավոտ կանուխ՝ լուսածագին, գնացե՛ք»։

11 Դավիթը և իր մարդիկ առավոտ կանուխ վեր կացան, որ գնան և փղշտացիների երկիրը վերադառնան, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30

Պատերազմ ամաղեկացիների դեմ

1 Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։

2 Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։

3 Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։

4 Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։

5 Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։

6 Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։

7 Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։

8 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։

9 Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։

10 Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։

11 Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։

12 Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։

13 Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։

14 Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։

15 Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։

16 Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։

17 Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։

18 Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։

19 Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։

20 Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։

21 Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։

22 Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։

23 Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։

24 Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։

25 Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։

26 Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։

27 Այսինքն՝նրանց, ովքերԲեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին

28 և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին,

29 Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին

30 և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին,

31 Քեբրոնում էին և բոլոր այն վայրերում էին, ուր Դավիթը եղել էր իր մարդկանց հետ։