Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 21

1 Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակներինմանէ. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։

2 Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։

3 Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։

4 Ամբարտավան աչքերը և գոռոզ սիրտը՝ անիրավների լապտերը, մեղք են։

5 Աշխատասերի մտադրություններն իրապեսդեպիառատությունեն տանում,բայց ամեն շտապող միայն դեպի կարիքէ հասնում։

6 Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։

7 Անիրավների բռնությունն իրենց պիտի սրբի տանի, որովհետև մերժում են իրավունքը գործադրել։

8 Հանցավոր մարդու ճանապարհը ծուռումուռ է, բայց անբասիրմարդուարարքն ուղիղ է։

9 Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։

10 Անիրավի հոգին չարություն է ցանկանում. նրա ընկերը նրա աչքում ողորմություն չի գտնելու։

11 Երբ ծաղրողը պատժվում է, միամիտն իմաստնանում է, և երբ իմաստունը կրթվում է, գիտություն է ստանում։

12 ԱրդարԱստվածըուշադիր նայում է անիրավի տանը. նա անիրավներին տապալում է չարության համար։

13 Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։

14 Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։

15 Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։

16 Ուշիմության ճանապարհից խոտորողն ուրվականների հավաքի մեջ կհանգրվանի։

17 Կարիքի մեջ կընկնի այն մարդը, որ հաճույք է սիրում, գինի և յուղ սիրողը չի հարստանա։

18 Արդարի համար անիրավը փրկանք կդառնա, անհավատարիմը՝ ուղղամիտների համար։

19 Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։

20 Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։

21 Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։

22 Իմաստունը զորավորների քաղաքը կբարձրանա և կկործանի նրանց ապավինած ամրությունը։

23 Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։

24 Ամբարտավան գոռոզը, որը լկտիաբար մեծամտանում է, Ծաղրող է կոչվում։

25 Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։

26 Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։

27 Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբչարմտադրությամբ են մատուցում։

28 Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որճշմարտությունըլսում է, միշտ կխոսի։

29 Անիրավ մարդը անամոթ դեմք ունի, բայց նա, որ ուղղամիտ է, քննում է իր ճանապարհը։

30 Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։

31 Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 22

1 Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

2 Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։

3 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։

4 ԽոնարհությանևՏիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։

5 Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։

6 Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

7 Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։

8 Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։

9 Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։

10 Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։

11 Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։

12 Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։

13 Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։

14 Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։

15 Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։

16 Ով որ զրկում է աղքատին՝ իրհարստությունըշատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։

Երեսուն իմաստուն խոսքեր

17 Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։

18 Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քոհոգուխորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։

19 Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։

20 Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի,

21 Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներինճշմարիտ խոսքերով պատասխանես։

– 1 –

22 Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանումմի՛ տրորիր դժբախտին,

23 Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։

– 2 –

24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ,

25 Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։

– 3 –

26 Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.

27 Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։

– 4 –

28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

– 5 –

29 Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 23

– 6 –

1 Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ո՛ւշ դիր, թե ի՛նչ կա առաջիդ։

2 Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։

3 Նրա խորտիկները մի՛ ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։

– 7 –

4 Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու.

5 Աչքերդ կսևեռեսհարստությանվրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։

– 8 –

6 Ագահ մարդու հացը մի՛ կեր և նրա խորտիկները մի՛ ցանկացիր։

7 Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։

8 Այն պատառդ, որ կերել ես, կփսխես և այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։

– 9 –

9 Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։

– 10 –

10 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։

11 Որովհետև նրանց փրկարարըզորավոր է. նա ի՛նքը կստանձնի նրանց դատը քո դեմ։

– 11 –

12 Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։

– 12 –

13 Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։

14 Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։

– 13 –

15 Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա,

16 Իմ անձըկցնծա, երբ քո շրթունքներն ուղղամտորեն խոսեն։

– 14 –

17 Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։

18 Հիրավի մեկ ապագա կա, և քո հույսը չպիտի կտրվի։

– 15 –

19 Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։

20 Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների.

21 Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։

– 16 –

22 Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։

23 Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր.գնի՛ր նաևիմաստությունը, խրատը և ըմբռնումը։

24 Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։

25 Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։

– 17 –

26 Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։

27 Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։

28 Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։

– 18 –

29 Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։

30 Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։

31 Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում.

32 Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։

33 Աչքերդ արտասովոր բաներ կտեսնեն, իսկ միտքդ նենգ բաներ կխոսի.

34 Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։

35 Կասես.«Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալխմիչքպիտի փնտրեմ»։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 24

– 19 –

1 Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել,

2 Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։

– 20 –

3 Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։

4 Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամենտեսակպատվական և ընտիր ունեցվածքով։

– 21 –

5 Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդնիրուժն է ավելացնում։

6 Որովհետև պատերազմդ խոհունությամբես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։

– 22 –

7 Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։

– 23 –

8 Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։

9 Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։

– 24 –

10 Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։

– 25 –

11 Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։

12 Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։

– 26 –

13 Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետևայնլավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։

14 Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագակա, և հույսդ չի կտրվի։

– 27 –

15 Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։

16 Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։

– 28 –

17 Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ.

18 Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։

– 29 –

19 Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։

20 Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։

– 30 –

21 Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։

22 Որովհետև հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի. ո՞վ գիտի այն երկուսից եկող պատուհասը։

Իմաստուն խոսքերի շարունակություն

23 Սրանք էլ են իմաստուններիխոսքերը.դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։

24 Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։

25 Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։

26 Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։

27 Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։

28 Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։

29 Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն եմ այդպես անելու.այդմարդուն հատուցելու եմ իր արարքների համեմատ»։

30 Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով.

31 Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։

32 Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։

33 Եթեմի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար,

34 Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 25

1 Սրանք էլ են Սողոմոնի առակները, որոնք օրինակեցին Հուդայի Եզեկիա թագավորի մարդիկ։

2 Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։

3 Երկնքի բարձրությունը, երկրի խորությունը և թագավորների սիրտը անքննելի են։

4 Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։

5 Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։

6 Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։

7 Որովհետև լավ է, որ քեզ ասեն. «Բարձրացի՛ր այստեղ», քան թե խոնարհեցնեն իշխանի առաջ։ Ինչ որ տեսնում են քո աչքերը,

8 Իսկույն դատարան մի՛ գնա, թող քեզ իսկույն դատի չշտապեցնի. ի՞նչ ես անելու վերջում, երբ որ հարևանդ ամաչեցնի քեզ։

9 Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր,

10 Որպեսզի լսողը հանկարծ չանպատվի քեզ, և վատ անունը անդառնալի չլինի։

11 Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։

12 Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։

13 Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։

14 Անանձրև ամպերի և քամու նման է այն մարդը, որ պարծենում է սուտ առատաձեռնությամբ։

15 Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։

16 Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։

17 Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։

18 Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։

19 Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքիապավինելուպես է։

20 Տխուրմարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։

21 Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան,

22 Որովհետևայդպիսովնրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։

23 Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։

24 Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։

25 Հեռու երկրիցեկածբարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։

26 Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորինման է։

27 Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։

28 Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդվածևանպարիսպ քաղաքինմանէ։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 26

1 Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։

2 Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։

3 Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։

4 Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։

5 Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։

6 Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում,իրոտքերն է կտրում և վնաս կրում։

7 Ինչպես որկաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։

8 Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։

9 Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։

10 Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։

11 Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

12 Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

13 Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

14 Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

15 Ծույլն իր ձեռքը մտցնում էամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

16 Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։

17 Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այնմարդուն,որ շունը բռնում է ականջներից։

18 Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,

19 Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։

20 Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրողչլինելիս կռիվը կդադարի։

21 Ինչպես ածուխն է անթեղիհամար,և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։

22 Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը։

23 Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

24 Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում։

25 Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։

26 Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդիմեջ։

27 Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։

28 Ստախոս լեզուն ատում է իր կծածներին, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 27

1 Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։

2 Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։

3 Ծանր է քարը, և բեռէավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։

4 Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։

5 Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։

6 Բարեկամիպատճառածվերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխիհամբույրները։

7 Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։

8 Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։

9 Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։

10 Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։

11 Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։

12 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։

13 Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։

14 Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։

15 Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։

16 Նրան զսպողըքամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։

17 Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։

18 Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։

19 Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդցոլանում։

20 Դժոխքն ու մեռելների աշխարհըչեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։

21 Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդըփորձվում էիրեն գովաբանող բերանով։

22 Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։

23 Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,

24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։

25 Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը.

26 Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։

27 Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 28

1 Անիրավը փախչում է, երբ ոչ ոքիրենչի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։

2 Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցովկայունությունըերկար կդիմանա։

3 Աղքատ մարդը, որը նեղում է չքավորներին, ուտելիքի չգոյությունպատճառողհորդառատ անձրևիպեսէ։

4 Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։

5 Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։

6 Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։

7 Օրենքը պահողն ըմբռնող որդի է, բայց որկրամոլների հետ բարեկամացողը կամաչեցնի իր հորը։

8 Իր ունեցվածքը տոկոսներով և վաշխով շատացնողն այն հավաքում էուրիշիհամար, ով ողորմած է աղքատների հանդեպ։

9 Ով որ իր ականջը հեռացնում էօրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։

10 Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։

11 Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննումէ նրան։

12 Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։

13 Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։

14 Երանելի է այն մարդը, որ միշտՏիրոջերկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։

15 Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։

16 Անխոհեմ իշխանիպատճառածհարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնիիրօրերը։

17 Արյունապարտ մարդը մինչև գերեզմանկփախչի. թող ոչ ոք նրան չօգնի։

18 Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։

19 Ով որ մշակի իր հողը, հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։

20 Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։

21 Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։

22 Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտի, որ իր վրա աղքատություն պիտի գա։

23 Մարդուն հանդիմանողը հետո ավելի շնորհք կգտնի, քան թե լեզվով շողոքորթողը։

24 Ով որ կողոպտի իր հորն ու մորը՝ ասելով. «Մեղք չէ», նա կործանարար մարդու ընկերն է։

25 Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։

26 Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։

27 Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։

28 Անիրավների բարձրանալու ժամանակ մարդ թաքնվում է, իսկ երբ նրանք կործանվեն, արդարները կշատանան։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 29

1 Հաճախհանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։

2 Երբ բազմանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։

3 Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։

4 Թագավորն իրավունքով հաստատում է երկիրը, բայց կաշառակեր մարդը կործանում է այն։

5 Իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։

6 Չար մարդն իր հանցանքի որոգայթի մեջկբռնվի,բայց արդարը ցնծում է և ուրախանում։

7 Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի։

8 Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։

9 Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։

10 Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը։

11 Անմիտն իր սրտի ամբողջ եղածը դուրս է տալիս, բայց իմաստունն այն հանդարտությամբ ետ է պահում։

12 Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։

13 Աղքատը և բռնավորը ընդհանուր մի բան ունեն. երկուսի աչքերին էլ լույս տվողը Տերն է։

14 Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։

15 Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայցիր կամքինթողնված տղան անարգանք կբերի իր մորը։

16 Երբ բազմանում են անիրավները, հանցանքը շատանում է, բայց արդարները նրանց վայր ընկնելը կտեսնեն։

17 Խրատի՛ր որդուդ, որպեսզի քեզ հանգստացնի և քո հոգին զվարճացնի։

18 Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։

19 Խոսքերով չի խրատվի այն ծառան, որն ըմբռնում է, բայց չի գործադրում։

20 Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

21 Ով որ իր ծառային պատանեկությունից շփացնի, կհանդիպի ապերախտության։

22 Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։

23 Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա։

24 Գողի հետ հանցակիցն իր անձն ատում է. նա երդվում է, բայց հետո բան չի հայտնում։

25 Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։

26 Շատերն իշխանավորի երեսը կփնտրեն, բայց մարդու իրավունքը Տիրոջից է։

27 Անօրեն մարդը զզվելի է արդարներին, բայց անիրավի համար զզվելի է ուղղամտությամբ ընթացողը։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 30

Ագորի խոսքերը

1 Հակեի որդի Ագորի խոսքերը, այսինքն՝ այն մարգարեական պատգամը, որ նա ասաց Իթիելին, Իթիելին և Ուքալին։

2 Ես հիրավիբոլորմարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։

3 Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։

4 Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։

5 Աստծու ամեն մի խոսքը փորձվածէ. նա վահան է իրեն ապավինողների համար։

6 Նրա խոսքերի վրա չավելացնես, որ հանկարծ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։

7 Քեզանից երկու բան եմ խնդրում. ինձ մի՛ մերժիր, քանի դեռ չեմ մեռել։

8 Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։

9 Չլինի թե կշտանամ ևքեզուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։

10 Մի ծառայից մի՛ բամբասիր իր տիրոջ մոտ, որ քեզ չանիծի, և դու հանցավոր չլինես։

11 Մարդիկկան, որոնք անիծում են իրենց հորը և չեն օրհնում իրենց մորը։

12 Մարդիկ կան, որոնք իրենց աչքին անբիծ են երևում, բայց իրենց կեղտից չեն մաքրվել։

13 Մարդիկ կան, որոնց աչքերն ամբարտավան են, և նրանց կոպերը՝ բարձրացած։

14 Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։

15 Տզրուկը երկու աղջիկ ունի. «Տո՛ւր, տո՛ւր» են ասում։Նույնպես ևերեքբանանկուշտ է, և չորսը, որ չեն ասում՝ «Հերիք է».

16 Գերեզմանը և ամուլ արգանդը, երկիրը, որ ջրով չի կշտանում, և կրակը, որ չի ասի՝ «Հերիք է»։

17 Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։

18 Երեք բան կա, որոնք զարմանալի են ինձ համար, և չորսը, որոնք չեմ հասկանում։

19 Երկնքում արծվի ճանապարհը, ապառաժի վրա օձի ճանապարհը, ծովի սրտում նավի ճանապարհը և տղամարդու ճանապարհն աղջկա մոտ։

20 Այդպիսին է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է, բերանը սրբում է և ասում է. «Չար բան չեմ արել»։

21 Երեք բանի տակ դողում է երկիրը, և չորս բան կա, որոնք նա հանդուրժել չի կարողանում.

22 Ստրուկը, երբ որ թագավորի, տխմարը, երբ որ հացով կշտանա,

23 Ատելի կինը, երբ որ ամուսնանա, աղախինը, երբ որ իր տիրուհու ժառանգորդ դառնա։

24 Չորս բան կա երկրի վրա, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են.

25 Մրջյունները մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում։

26 Ճագարները մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրենց տունը ապառաժում են շինում։

27 Մորեխները թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են դուրս գալիս։

28 Մողեսին կարող ես ձեռքերովդ բռնել, բայց թագավորական պալատներում է լինում նա։

29 Երեքն են, որ գեղեցիկ են քայլում, և չորսն են, որ վայելուչ ընթացք ունեն.

30 Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում,

31 Աքաղաղը, այծը և թագավորը, որի զորքն իր հետ է։

32 Եթե ինքդ քեզ բարձրացնելով ապուշություն արեցիր կամ եթե մի չար բան մտադրեցիր, ձեռքդ բերանիդ վրա՛դիր,

33 Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։