Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 11

1 Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղկշռաքարը նրան հաճելի է։

2 Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։

3 Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։

4 Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։

5 Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։

6 Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։

7 Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։

8 Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։

9 Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։

10 Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայնկլինի։

11 Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։

12 Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։

13 Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։

14 Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկությունկլինի։

15 Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։

16 Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն։

17 Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։

18 Անիրավմարդըոչինչ չի վաստակում, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։

19 Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։

20 Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհիտերերը։

21 Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։

22 Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։

23 Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։

24 Մարդկա, որիր ստացվածքըցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատությանէ հասնում։

25 Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։

26 Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։

27 Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։

28 Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթիպես կծաղկեն։

29 Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։

30 Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։

31 Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 12

1 Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։

2 Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։

3 Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։

4 Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբերկինընրա ոսկորների միջի փտության պես է։

5 Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։

6 Անիրավների խոսքերն արյան դարան են, իսկ ուղղամիտների բերանն իրենց կազատի։

7 Անիրավները կկործանվեն ու կչքանան, բայց արդարների տունը հաստատուն կմնա։

8 Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։

9 Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։

10 Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։

11 Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։

12 Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատըպտուղկտա։

13 Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։

14 Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։

15 Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։

16 Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։

17 Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։

18 Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։

19 Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։

20 Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։

21 Արդարին ոչ մի պատուհաս չի հանդիպի, բայց անիրավները լեցուն են չարիքներով։

22 Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։

23 Խորագետ մարդը գիտությունը ծածկող է, իսկ անմիտների սիրտըիրհիմարությունը հրապարակում է։

24 Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։

25 Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։

26 Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։

27 Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։

28 Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 13

1 Իմաստուն որդինլսում էիր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։

2 Մարդն իր բերանի պտղից բարիքներ կուտի, իսկ անհավատարիմների հոգին բռնություն կտենչա։

3 Իր բերանը զսպողը կպահի իր հոգին. իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։

4 Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։

5 Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում էիրեն։

6 Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։

7 Մարդկա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։

8 Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։

9 Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։

10 Ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։

11 Ունայնությամբկուտակվածունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչհավաքողն այն կավելացնի։

12 Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։

13 Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։

14 Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։

15 Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։

16 Ամեն մի խորագետմարդճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։

17 Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։

18 Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։

19 Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։

20 Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։

21 Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։

22 Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։

23 Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։

24 Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։

25 Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 14

1 Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։

2 Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։

3 Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։

4 Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։

5 Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։

6 Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։

7 Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։

8 Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։

9 Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։

10 Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։

11 Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։

12 Կա ճանապարհ, որն ուղիղ էթվումմարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։

13 Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։

14 Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհներիպտղից,իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերիպտղից։

15 Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։

16 Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։

17 Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։

18 Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։

19 Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։

20 Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։

21 Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։

22 Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։

23 Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիքէ տանում։

24 Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։

25 Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։

26 Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։

27 Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։

28 Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։

29 Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռմարդըհիմարություն է անում։

30 Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։

31 Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։

32 Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։

33 Ողջամիտմարդուսրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա։

34 Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։

35 Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերողծառայիվրա է։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 15

1 Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։

2 Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, իսկ անմիտների բերանը հիմարություն է արտաբերում։

3 Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։

4 Ամոքիչլեզուն կյանքի ծառ է, բայց նենգլեզունհոգին կոտրում է։

5 Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։

6 Արդարի տանը շատ գանձ կա, իսկ անիրավի վաստակի մեջ՝ դժբախտություն։

7 Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։

8 Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։

9 Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։

10 Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։

11 Դժոխքն ու մեռելների աշխարհըՏիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։

12 Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։

13 Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։

14 Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։

15 Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։

16 Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։

17 Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։

18 Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։

19 Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։

20 Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։

21 Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում էիրընթացքը։

22 Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։

23 Մարդու համար իր բերանինհարմարպատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակինասվածխոսքը։

24 Ուշիմմարդուհամար կյանքի ուղին դեպի վերէ տանում,որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։

25 Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։

26 Տիրոջը զզվելի են չարմարդումտադրությունները, բայց հաճելի են անբասիրմարդկանցխոսքերը։

27 Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։

28 Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։

29 Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։

30 Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։

31 Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։

32 Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։

33 Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 16

1 Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։

2 Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։

3 Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։

4 Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։

5 Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտանպատիժ չեն լինելու։

6 Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։

7 Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։

8 Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

9 Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։

10 Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։

11 Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։

12 Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

13 Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։

14 Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։

15 Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։

16 Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։

17 Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։

18 Կործանման առաջից գոռոզություննէ գնում,իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։

19 Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։

20 Ով որ խոսքին ուշադիրէ, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։

21 Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։

22 Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։

23 Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։

24 Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

25 Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։

26 Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։

27 Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։

28 Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։

29 Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատճանապարհով։

30 Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։

31 Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։

32 Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։

33 Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 17

1 Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերիմսովլիքը տունը՝ վեճով։

2 Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։

3 Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։

4 Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։

5 Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։

6 Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

7 Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։

8 Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։

9 Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։

10 Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնողմարդուվրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտմարդուվրա։

11 Չարմարդըմիայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։

12 Ավելի լավ էմարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։

13 Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։

14 Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։

15 Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։

16 Իմաստություն գնելու գինն ի՞նչ օգուտ ունի անմիտի ձեռքում, քանի որ խելք չունի։

17 Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղօրվահամար է ծնված։

18 Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիսև գրավ դնում իր ընկերոջ համար։

19 Կռիվ սիրողը սիրում է հանցանքը, իր դուռը բարձր կառուցողը փլուզում է փնտրում։

20 Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվիտերըչարիքի մեջ է ընկնում։

21 Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։

22 Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։

23 Անիրավը կաշառքը ծածուկ է առնում, որպեսզի ծռի արդարադատության շավիղները։

24 Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։

25 Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։

26 Արդարին պատժելը լավ չէ, նաև՝ ազնվականներին ծեծելնիրենցուղղամտության համար։

27 Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։

28 Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 18

1 Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում էամեն ողջամտության։

2 Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտիմեջ եղածնէ արտահայտում։

3 Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։

4 Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։

5 Հօգուտանիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը։

6 Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։

7 Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

8 Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը։

9 Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։

10 Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։

11 Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։

12 Մարդու սիրտը հպարտանում էիրկործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջէ գնում։

13 Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։

14 Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։

15 Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։

16 Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։

17 Իրդատն առաջինըներկայացնողըարդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։

18 Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։

19 Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։

20 Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։

21 Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։

22 Առաքինիկին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։

23 Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։

24 Ընկերներ կան, որոնք կործանում ենբերում,բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 19

1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

2 Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի.

3 Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։

4 Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։

5 Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։

6 Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։

7 Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։

8 Խելքվաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։

9 Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։

10 Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։

11 Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։

12 Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։

13 Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցիպեսեն։

14 Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։

15 Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։

16 Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։

17 Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։

18 Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։

19 Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկիննույնըպիտի անես։

20 Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։

21 Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։

22 Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։

23 Տիրոջ երկյուղը դեպի կյանքէ տանում,ևմարդ նրանովգոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։

25 Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։

26 Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։

27 Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։

28 Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։

29 Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 20

1 Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։

2 Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։

3 Վեճից խուսափելը պատիվ է մարդու համար, բայց ամեն հիմար բորբոքվող է։

4 Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքիժամանակկփնտրի, բայց չի ունենա։

5 Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։

6 Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում։

7 Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։

8 Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։

9 Ո՞վ կարող է ասել. «Սիրտս սրբել եմ, մաքրվել եմ իմ մեղքից»։

10 Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։

11 Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները։

12 Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։

13 Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։

14 «Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է։

15 Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոսշրթունքները։

16 Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջերաշխավոր եղողիցգրա՛վ վերցրու։

17 Խաբեությամբվաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։

18 Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբարա։

19 Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր։

20 Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։

21 Սկզբում հապճեպստացվածժառանգությունը վերջում չի օրհնվի։

22 Մի՛ ասա. «Չարությանը պիտի փոխհատուցեմ». Տիրո՛ջը սպասիր, և նա քեզ կազատի։

23 Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։

24 Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։

25 Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայվածէ» և ուխտելուց հետո կշռադատել։

26 Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։

27 Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։

28 Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։

29 Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։

30 Վիրավորող հարվածները մաքրում են չարությունը, իսկ ծեծելը՝ մարմնի խորքերը։