Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 1

Առակների արժեքը

1 Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.

2 Իմաստություն և խրատգիտենալու և հանճարիխոսքերը ըմբռնելու համար,

3 Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.

4 Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։

5 Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա,

6 Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։

Խրատ երիտասարդներին

7 Իմաստությանսկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։

8 Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը,

9 Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։

10 Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։

11 Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.

12 Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես.

13 Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։

14 Մեզ միացի՛ր, մեր բոլորի քսակը թող մեկը լինի»,

15 Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,

16 Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։

17 Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։

18 Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։

19 Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները.ագահությունըհափշտակում է իր տիրոջ հոգին։

Իմաստության կանչը

20 Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս.

21 Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։

22 Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը.

23 Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։

24 Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար,

25 Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,

26 Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։

27 Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,

28 Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։

29 Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։

30 Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։

31 Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։

32 Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։

33 Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 2

Իմաստության վարձատրությունը

1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2 Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3 Երբ իմացությանըկանչես և ձայն տաս խոհեմությանը,

4 Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5 Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6 Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7 Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8 Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9 Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

10 Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11 Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12 Որպեսզի քեզ ազատի չարմարդուճանապարհիցևնենգություններ խոսող մարդուց,

13 Նրանցից,որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14 Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16 Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17 Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18 Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19 Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20 Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21 Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22 Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 3

Հորդոր երիտասարդներին

1 Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները,

2 Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։

3 Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։

4 Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։

5 Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։

6 Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

7 Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

8 Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։

9 Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։

10 Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։

11 Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։

12 Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

13 Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։

14 Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։

15 Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։

16 Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։

17 Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։

18 Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։

19 Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարովհաստատեց երկինքը։

20 Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։

21 Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։

22 Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ՝ քո պարանոցի համար։

23 Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։

24 Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։

25 Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։

26 Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

27 Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։

28 Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։

29 Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։

30 Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։

31 Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,

32 Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։

33 Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34 Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։

35 Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 4

Իմաստության օգուտները

1 Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը,

2 Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.

3 Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ,

4 Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։

5 Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։

6 Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։

7 Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։

8 Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։

9 Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։

10 Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։

11 Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։

12 Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։

13 Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։

14 Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։

15 Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։

16 Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթեմեկինչսայթաքեցնեն։

17 Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։

18 Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։

19 Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։

20 Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։

21 Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր,

22 Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։

23 Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։

24 Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։

25 Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։

26 Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։

27 Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 5

Զգուշացում շնությունից

1 Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը,

2 Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։

3 Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։

4 Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։

5 Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։

6 Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։

7 Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։

8 Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։

9 Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութմարդուն։

10 Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնությանարդյունքըուրիշի տան մեջ չլինի,

11 Եվ դուկյանքիվերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ,

12 Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։

13 Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։

14 Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։

15 Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։

16 Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։

17 Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը.

18 Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։

19 Նաքեզ համարսիրելի եղնիկի և շնորհալի այծյամիպեսթող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։

20 Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջսիրովզմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։

21 Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։

22 Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։

23 Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 6

Այլ զգուշացումներ

1 Որդյա՛կ իմ, եթե դու երաշխավոր եղար քո ընկերոջ համար կամ ձեռքդ օտարի համար գրավական տվեցիր,

2 Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ,

3 Ապա այսպե՛ս արա, որդյա՛կս, և ազատի՛ր քեզ, որովհետև քո ընկերոջ ձեռքն ընկար. գնա՛, խոնարհվի՛ր և թախանձի՛ր քո ընկերոջը։

4 Աչքերիդ քուն մի՛ տուր և նինջ՝ քո կոպերին։

5 Ազատի՛ր քեզ, ինչպես այծյամը՝որսորդիձեռքից, կամ թռչունը՝ թռչնորսի։

6 Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր.

7 Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի,

8 Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։

9 Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։

10 Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես,

11 Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։

12 Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։

13 Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։

14 Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։

15 Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։

16 Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ.

17 Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.

18 Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր.

19 Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։

Զգուշացում շնությունից

20 Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։

21 Դրանք միշտ քո սրտի՛ն փաթաթիր, քո վզի՛ն կապիր դրանք։

22 Թող գնալուդ ժամանակ առաջնորդեն քեզ, քնած ժամանակ պահպանեն քեզ, և երբ որ արթնանաս, խոսակցեն քեզ հետ։

23 Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ,

24 Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակկնոջշողոքորթող լեզվից։

25 Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով,

26 Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառովաղքատանում ենմինչև մի նկանակ հացի, իսկշնացողամուսնացած կինը պատվական հոգին կորսա։

27 Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։

28 Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։

29 Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։

30 Չեն արհամարհի այն գողին, որ գողացել է իր քաղցը հագեցնելու համար, քանի որ սոված էր։

31 Սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի հատուցի, իր տան ամբողջ ունեցվածքը պիտի տա։

32 Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։

33 Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։

34 Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։

35 Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 7

1 Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։

2 Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։

3 Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։

4 Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը«Բարեկա՛մ» կոչիր,

5 Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։

Անբարոյական կինը

6 Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի

7 Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,

8 Որը փողոցով անցնում էր այն կնոջտանանկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.

9 Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։

10 Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։

11 Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։

12 Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։

13 Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.

14 «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։

15 Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։

16 Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։

17 Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։

18 Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,

19 Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։

20 Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։

21 Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։

22 Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։

23 Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

24 Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։

25 Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։

26 Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։

27 Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 8

Իմաստության գովեստ

1 Իմաստությունն ահա կանչում է, և խոհեմությունըձայն է տալիս։

2 Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է։

3 Քաղաքի մուտքի դարպասների մոտ՝ դռների մուտքին, աղաղակում է.

4 «Ձեզ եմ կանչում, ո՛վ մարդիկ. իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված։

5 Ո՛վ միամիտներ, խորագիտությո՛ւն սովորեցեք, և ո՛վ անմիտներ, իմացությո՛ւն ունեցեք։

6 Լսեցե՛ք, որովհետև ազնիվբաներեմ խոսելու. իմ շրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու,

7 Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։

8 Բերանիս բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։

9 Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։

10 Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։

11 Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։

12 Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։

13 Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։

14 Իմն են խորհուրդն ու ողջամտությունը. ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։

15 Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները՝ արդարության կանոններ հաստատում։

16 Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։

17 Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։

18 Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։

19 Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։

20 Ես քայլում եմ արդարության ուղու մեջ և իրավունքի շավիղներում,

21 Որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ և նրանց գանձարանները լցնեմ։

22 Տերն ինձ ստեղծեցիր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։

23 Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել,սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։

24 Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։

25 Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։

26 Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը և աշխարհի սկզբնական շամանդաղները։

27 Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում,

28 Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները,

29 Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։

30 Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր՝ մշտապես զվարճանալով նրա առաջ։

31 Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։

32 Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ, և երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։

33 Խրա՛տ լսեցեք և իմաստո՛ւն եղեք ու մի՛ անտեսեք։

34 Երանի՜ այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իմ դռների մոտ և պահպանում է իմ դրանդիների մուտքերը։

35 Որովհետև ինձ գտնողը կյանք է գտել և Տիրոջից բարեհաճություն կստանա։

36 Սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 9

Իմաստություն և հիմարություն

1 Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեցնրա յոթ սյուները,

2 Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։

3 Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու.

4 «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է.

5 «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։

6 Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։

7 Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։

8 Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։

9 Ուսուցո՛ւմտուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։

10 Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։

11 Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։

12 Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու եսնրա պատիժըկրելու։

13 Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։

14 Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա

15 Եվ աղաղակում է ճանապարհին անցուդարձ անողներին, որոնք ուղիղ գնում են իրենց ճամփաներով.

16 «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է.

17 «Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։

18 Բայց նաչգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։

Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 10

Սողոմոնի առակները

1 Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։

2 Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։

3 Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։

4 Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։

5 Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։

6 Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։

7 Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։

8 Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։

9 Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։

10 Աչքերի թարթումով ակնարկողը ցավ է պատճառում, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։

11 Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։

12 Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։

13 Հանճարիշրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համարէ։

14 Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։

15 Հարուստի ունեցվածքն իր ամուր քաղաքն է, իսկ աղքատների չքավորությունն իրենց կործանումն է։

16 Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։

17 Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։

18 Ատելությունը ծածկողը ստախոս շուրթեր ունի, իսկ զրպարտություն տարածողն անմիտ է։

19 Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։

20 Արդարի լեզուն ընտիր արծաթ է,իսկանիրավների սիրտը չնչին արժեք ունի։

21 Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։

22 Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։

23 Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղմարդունն է։

24 Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։

25 Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։

26 Ինչպես որ քացախն է ատամների համար, և ծուխը՝ աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։

27 Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։

28 Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։

29 Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։

30 Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։

31 Արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։

32 Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։