Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 123

Աղոթք ողորմածության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։

2 Ահա ինչպես ծառաների աչքերընայումեն իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։

3 Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ, որովհետև անարգանքով շատ լցվեցինք։

4 Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 124

Աստված՝ ժողովրդի Պահապանը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,

3 Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,

4 Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,

5 Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։

6 Օրհնյա՜լլինիՏերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։

7 Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։

8 Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 125

Աստծու ժողովրդի ապահովությունը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվումևմնում է հավիտյան։

2 Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարերկան,այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։

3 Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։

4 Տե՛ր, բարի՛ք գործիր նրանց համար, որոնք բարի են և իրենց սրտերով՝ ուղիղ։

5 Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղությունլինիԻսրայելին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 126

Աղոթք փրկության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։

2 Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։

3 Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։

4 Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։

5 Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։

6 Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իրցորենիխրձերը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 127

Աստծու բարության փառքը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Սողոմոնի (սաղմոս)։

1 Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։

2 Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։

3 Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝նրավարձը։

4 Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։

5 Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան մեջ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128

Տիրոջը հնազանդվողի վարձատրությունը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

2 Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։

3 Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

4 Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։

5 Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

6 Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թողլինիԻսրայելին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 129

Աղոթք Իսրայելի թշնամիների դեմ

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Թող Իսրայելն ասի.

«Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից.

2 Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։

3 Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։

4 Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։

5 Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6 Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։

7 Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։

8 Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 130

Աղոթք օգնության համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։

2 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։

3 Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։

4 Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։

5 Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։

6 Իմ անձըսպասումէ Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։

7 Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։

8 Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 131

Կատարյալ վստահության աղոթք

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։

2 Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։

3 Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 132

Աղոթք տաճարի համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները.

2 Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝

3 Ասելով.«Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի,

4 Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ,

5 Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։

6 Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։

7 Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։

8 Տե՛ր, ելի՛ր ևմտի՛րքո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։

9 Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։

10 Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։

11 Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։

12 Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։

13 Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար.

14 «Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։

15 Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։

16 Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։

17 Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։

18 Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։