Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 13

Աղոթք օգնության համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։

2 Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։

3 Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։

4 Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։

5 Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։

6 Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։

2 Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։

3 Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

4 Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին,ինչպեսհացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։

5 Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։

6 Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։

7 Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 15

Ի՞նչ է պահանջում Տերը

Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, ո՞վ կկենա քո վրանում, և ո՞վ կբնակվի քո սուրբ լեռան վրա։

2 Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։

3 Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։

4 Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,

5 Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմվկայելուկաշառք չի առնում։

Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 16

Վստահության աղոթք

Դավթի երգ։

1 Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։

2 Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։

3 Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։

4 Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտարաստծուհետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։

5 Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։

6 Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։

7 Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։

8 Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։

9 Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա,

10 Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։

11 Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 17

Անմեղ մարդու աղոթքը

Դավթի աղոթք։

1 Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։

2 Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։

3 Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ ևանիրավությունչգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։

4 Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։

5 Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։

6 Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։

7 Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։

8 Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ

9 Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։

10 Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։

11 Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։

12 Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։

13 Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։

14 Քո ձեռքով, ո՜վ Տեր,փրկի՛րմարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։

15 Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 18

Դավթի հաղթության երգը

Երգողների գլխավորին։ Տիրոջ ծառա Դավթի

սաղմոս,

որն այս երգի խոսքերն ասաց այն օրը, երբ Տերը նրան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից, և ասաց.

1 Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։

2 Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։

3 Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։

4 Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։

5 Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։

6 Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։

7 Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։

8 Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։

9 Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղկարնրա ոտքերի տակ։

10 Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։

11 Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։

12 Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան,դարձանկարկուտ և կրակի կայծակներ։

13 Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։

14 Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։

15 Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։

16 Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։

17 Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։

18 Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։

19 Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։

20 Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ,

21 Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։

22 Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։

23 Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից,

24 Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։

25 Հավատարիմի հետ հավատարիմ ես և անբիծ ես անբիծի հետ։

26 Մաքուրի հետ մաքուր ես և խոտորի հետ՝ խոտոր,

27 Որովհետև դու ազատում ես աղքատ ժողովրդին և խոնարհեցնում ես ամբարտավան աչքերը։

28 Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը,

29 Որովհետև քեզնով արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։

30 Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,

31 Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի.

32 Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը,

33 Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուներիոտքերինման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։

34 Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։

35 Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։

36 Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։

37 Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։

38 Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։

39 Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։

40 Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։

41 Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։

42 Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։

43 Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։

44 Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։

45 Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։

46 Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։

47 Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին,

48 Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։

49 Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։

50 Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 19

Աստծու փառքը արարչության մեջ

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Երկինքը պատմում է Աստծու փառքը, ևերկնքիհաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։

2 Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։

3 Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը,

4 Բայցնրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց,

5 Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։

6 Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։

Տիրոջ օրենքը

7 Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։

8 Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։

9 Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։

10 Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։

11 Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։

12 Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։

13 Քո ծառային պահի՛ր ամբարտավանմեղքերից,որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։

14 Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 20

Աղոթք հաղթանակի համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

2 Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։

3 Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)

4 Թող նա քո սրտիուզածիպես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։

5 Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։

6 Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։

7 Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերինեն ապավինում,բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։

8 Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։

9 Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 21

Փառաբանություն հաղթանակի համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, քո զորությամբ ուրախ է թագավորը, և որքա՜ն է ցնծում նա քո փրկությամբ։

2 Դու տվեցիր նրան իր սրտի փափագը և նրա շրթունքների խնդրանքը չարգելեցիր նրան։ (Սելա)։

3 Որովհետև դու բարի օրհնություններ ես բերում նրա առաջ և մաքուր ոսկե պսակ ես դնում նրա գլխին։

4 Նա կյանք խնդրեց քեզնից, և դու նրան երկար օրեր տվեցիր հավիտյանս հավիտենից։

5 Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա,

6 Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր քո ուրախությամբ,

7 Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։

8 Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին, և քո աջը կգտնի քեզ ատողներին։

9 Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։

10 Նրանց զավակին կկորցնես երկրից և նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից,

11 Որովհետև նրանք չարիք խորհեցին քո դեմ, նենգ խորհուրդներ հնարեցին, բայց չպիտի հաջողեն։

12 Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։

13 Ո՜վ Տեր, բարձրացի՛ր քո զորությամբ, և մենք պիտի երգենք ու փառաբանենք քո զորությունը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22

Տառապանքի ճիչ

Երգողների գլխավորին։ Այելեթ-հաշահարի վրա։ Դավթի սաղմոս։

1 Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։

2 Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։

3 Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։

4 Մեր հայրերը վստահեցին քեզ. նրանք հուսացին, և դու ազատեցիր նրանց։

5 Քեզ աղաղակեցին և ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա և չամաչեցին։

6 Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք։

7 Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ, բացում ենիրենցշրթունքներըևիրենց գլուխը շարժում։

8 Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։

9 Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։

10 Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։

11 Մի՛ հեռացիր ինձնից, որովհետև մոտ է նեղությունը, որովհետև օգնող չկա։

12 Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։

13 Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։

14 Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ,

15 Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։

16 Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։

17 Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։

18 Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։

19 Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։

20 Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։

21 Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։

Գովաբանության երգ

22 Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։

23 Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։

24 Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։

25 Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։

26 Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։

27 Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև,

28 Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։

29 Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։

30 Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։

31 Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենընա արեց»։