Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 5

Եսթերը գնում է թագավորի մոտ

1 Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։

2 Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։

3 Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։

4 Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։

5 Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։

6 Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։

7 Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը.

8 եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։

Համանը ծրագրում է սպանել Մուրթքեին

9 Համանն այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ Համանը թագավորի դռանը տեսավ Մուրթքեին, որը ո՛չ կանգնեց և ո՛չ էլ նրանից դողաց, Մուրթքեի նկատմամբ բարկությամբ լցվեց։

10 Սակայն Համանն իրեն զսպեց և իր տունը գնաց.մարդուղարկեց և բերել տվեց իր բարեկամներին և իր կնոջը՝ Զերեսին։

11 Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։

12 Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացիմեկ ուրիշինչտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։

13 Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ անընդհատ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։

14 Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 6

Թագավորը պատվում է Մուրթքեին

1 Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։

2 Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։

3 Թագավորն ասաց. «Մուրթքեին սրա փոխարեն ի՞նչ փառք կամ մեծարանք տրվեց»։ Թագավորի սպասավոր ծառաներն ասացին. «Նրան ոչ մի բան չեն արել»։

4 Թագավորն ասաց. «Ո՞վ կա գավթում»։ Իսկ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը՝ թագավորին ասելու, որ Մուրթքեին կախեին այն փայտից, որ պատրաստել էր նրա համար։

5 Թագավորի ծառաներն ասացին նրան. «Ահա Համանը կանգնած է գավթում»։ Եվ թագավորն ասաց. «Թող ներս գա»։

6 Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։

7 Եվ Համանն ասաց թագավորին. «Այն մարդուն, որին թագավորը բարեհաճում է պատվել,

8 թող բերեն թագավորի հագած արքայական զգեստը, թագավորի հեծած ձին և այն արքայական թագը, որ դրվում է նրա գլխին։

9 Այն զգեստը և ձին թող տրվեն թագավորի պատվավոր իշխաններից մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդուն, որին թագավորը բարեհաճել է պատվել։ Քաղաքի հրապարակում նրան նստեցնեն այն ձիու վրա և կանչեն նրա առաջից։ Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։

10 Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։

11 Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։

12 Մուրթքեն վերադարձավ թագավորի դուռը, իսկ Համանն իր տուն շտապեց տրտում և գլխիկոր։

13 Եվ Համանը բոլորը, ինչ որ պատահել էր, պատմեց իր կնոջը՝ Զերեսին, և իր բոլոր բարեկամներին։ Նրա իմաստունները և նրա կինը՝ Զերեսը, ասացին նրան. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես խոնարհվել, հրեաների սերնդից է, դու նրանոչինչչես կարող անել, այլ անպատճառ ընկնելու ես նրա առաջ»։

14 Նրանք տակավին խոսում էին նրա հետ, երբ թագավորի ներքինիները հասան նրան, որպեսզի շուտով նրան տանեն Եսթերի սարքած խնջույքին։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 7

Համանը դատապարտվում է մահվան

1 Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ։

2 Երկրորդ օրն էլ գինի խմելիս թագավորը Եսթերին ասաց. «Քո խնդրանքն ի՞նչ է, Եսթե՛ր թագուհի, պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեկուզ մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։

3 Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։

4 Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։

5 Ասուերոս թագավորը խոսեց և Եսթեր թագուհուն ասաց. «Ո՞վ է նա և ո՞ւր է նա, որ համարձակվել է այդպես անել»։

6 Եսթերն ասաց. «Այդ հակառակորդը և թշնամին այս չար Համանն է»։ Իսկ Համանը դողում էր թագավորի և թագուհու առաջ։

7 Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ ևգնացպալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։

8 Թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի սենյակը, և Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վրա։ Թագավորն ասաց. «Մի՞թե թագուհուն էլ բռնաբարում է ինձ մոտ՝ պալատում»։ Խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, ևիսկույնծածկեցին Համանի երեսը։

9 Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքինիներից մեկը՝ Արբոնան, ասաց. «Ահա այն հիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Նրան կախեցե՛ք դրա վրա»։

10 Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 8

Հրովարտակը խափանվում է

1 Այն ժամանակ Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց հրեաների թշնամի Համանի տունը, և Մուրթքեն եկավ թագավորի առաջ, քանի որ Եսթերը նրան ասել էր, թե նա իր ինչն էր։

2 Եվ թագավորը հանեց իր մատանին, որ վերցրել էր Համանից, և այն տվեց Մուրթքեին. Եսթերը Մուրթքեին Համանի տան վերակացու դրեց։

3 Եսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջ, նրա ոտքերն ընկավ, լացեց և աղաչեց նրան, որ խափանի ագագացի Համանի չարությունը և այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ։

4 Թագավորը դեպի Եսթերը մեկնեց ոսկե գավազանը, և Եսթերը ելավ կանգնեց թագավորի առաջ։

5 Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թողհրամանգրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։

6 Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին հասնող չարիքը և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։

7 Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Ահա ես Համանի տունը տվեցի Եսթերին, և նրան կախեցին փայտից նրա համար, որ իր ձեռքը բարձրացրել էր հրեաների վրա։

8 Դուք էլ թագավորի անունով գրեցե՛ք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, և կնքեցե՛ք թագավորի կնիքով. որովհետև այն գիրը, որ գրվեց թագավորի անունով և կնքվեց թագավորի մատանիով, չի կարելի փոխել»։

9 Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես ևուղարկվեցնախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։

10 Գրեց Ասուերոս թագավորի անունով և կնքեց թագավորի մատանիով և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որոնք հեծել էին նժույգների վրա, որ ծնվել էին արքունի ախոռում։

11 Հրովարտակներում թագավորըհրամանէր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը.

12 Ասուերոս թագավորի բոլոր գավառներում մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին։

13 Այս գրի պատճենը իբրև օրենք պետք է տրվի յուրաքանչյուր գավառում՝ հրապարակելով բոլոր ազգերի համար, որպեսզի հրեաները նույն օրվա համար պատրաստ լինեն իրենց վրեժն իրենց թշնամիներից առնելու համար։

14 Թագավորական նժույգներին հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքով փութալով շտապում էին, դուրս գնացին։ Այս օրենքը հրապարակվեց Շուշան մայրաքաղաքում։

15 Մուրթքեն թագավորի առջևից դուրս եկավ արքայական կապուտակ և սպիտակ հագուստով և ոսկե մեծ թագով, բեհեզյա և ծիրանի պատմուճանով, և Շուշան քաղաքը աղաղակեց ու ցնծաց։

16 Հրեաները լույս և ուրախություն, ցնծություն և պատիվ ունեցան։

17 Բոլոր գավառներում ու բոլոր քաղաքներում, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների մեջ, մեծ խնջույք և տոնախմբություն։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախը նրանց վրա էր ընկել։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 9

Հրեաները կոտորում են իրենց թշնամիներին

1 Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։

2 Ասուերոս թագավորի բոլոր գավառներում հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում, որ ձեռք բարձրացնեն իրենց չարիքը ցանկացողների վրա, և նրանց դեմ ոչ ոք չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։

3 Բոլոր գավառապետները, կուսակալները, իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի վախն ընկել էր նրանց վրա։

4 Որովհետև Մուրթքեն մեծ էր թագավորի պալատում, և նրա համբավը տարածվել էր բոլոր գավառներում, քանի որ այդ Մուրթքեն գնալով հզորացավ։

5 Հրեաները ջարդ տվին իրենց բոլոր թշնամիներին՝ սրով կոտորելով, սպանելով և ոչնչացնելով, և իրենց ատողներին իրենց ուզածի պես արեցին։

6 Հրեաները Շուշան մայրաքաղաքում հինգ հարյուր մարդ սպանեցին-ոչնչացրին։

7 Նաև Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային,

8 Փորաթային, Ադալիային, Արիդաթային,

9 Փարմասթային, Արիսային, Արիդային և Վայեզաթային.

10 հրեաների թշնամի՝ Ամադաթայի որդի Համանի տասը որդիներին սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։

11 Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը բերեցին թագավորին։

12 Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Շուշան մայրաքաղաքում հրեաները սպանել և ոչնչացրել են հինգ հարյուր մարդու և Համանի տասը որդիներին. իսկ թագավորի մյուս գավառներո՞ւմ ինչեր են արել. դարձյալ ի՞նչ է քո խնդրանքը, պիտի տրվի քեզ, և դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարվի»։

13 Եսթերն ասաց. «Եթե հաճո է թագավորին, թող վաղն էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համաձայն անեն. Համանի տասը որդիներին կախեն փայտից»։

14 Թագավորն ասաց, որ այնպես կատարվի, և հրամանը հրապարակվեց Շուշանում, և Համանի տասը որդիներին կախեցին։

15 Շուշանում եղող հրեաները ադար ամսի տասնչորսերորդ օրն էլ հավաքվեցին և Շուշանում երեք հարյուր մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։

16 Թագավորի գավառներում եղող մնացած հրեաներն էլ հավաքվեցին և կանգնեցին իրենց կյանքերի համար և հանգստացան իրենց թշնամիներից և իրենց ատողներից յոթանասունհինգ հազարմարդուսպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։

17 Ադար ամսի տասներեքինեղավ այս,և նույնամսիտասնչորսին հանգստացան և այն խնջույքի և ուրախության օր արեցին։

18 Շուշանում եղող հրեաներից հավաքվեցին այնամսիտասներեքին ու տասնչորսին և հանգստացան տասնհինգին և այն խնջույքի և ուրախության օր արեցին։

19 Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում էին դաշտաքաղաքներում, ադար ամսի տասնչորսերորդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնում են որպես տոնախմբության օր և իրար ընծաներ են ուղարկում։

20 Մուրթքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտիկ ու հեռու հրեաներին,

21 որ իրենց համար սահմանեն, որ ամեն տարի տոնեն ադար ամսի տասնչորսերորդ օրը և տասնհինգերորդ օրը։

22 Իբրև այնպիսի օրեր, երբ հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, երբ իրենց համար տրտմությունը ուրախության, իսկ սուգը տոնախմբության փոխվեց. որ դրանք տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր և միմյանց ուտելիքի ընտիր բաժիններ ուղարկեն, իսկ աղքատներին՝ ընծաներ։

23 Հրեաներն ընդունեցին, ինչ որ սկսել էին անել, և ինչ որ նրանց գրել էր Մուրթքեն.

24 որովհետև բոլոր հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանը խորհեց հրեաներին կործանել և փուր, այսինքն՝ վիճակ էր գցել, որ նրանց բնաջնջի և կործանի։

25 Բայց երբԵսթերըթագավորի առաջ գնաց,թագավորըհրովարտակով հրամայեց, որՀամանիչար հնարքը, որ հնարել էր հրեաների համար, նրա գլխին դառնա, և նրան ու նրա որդիներին կախեցին փայտից։

26 Դրա համար այս օրերը Փուրիմ են անվանում՝ փուր անվան պատճառով. դրա համար այս թղթի բոլոր խոսքերի պատճառով, և ինչ որ իրենք տեսան սրան վերաբերող, և ինչ որ պատահեց իրենց,

27 հրեաները որոշեցին և սահմանեցին իրենց և իրենց զավակների ու իրենց բոլոր միացողների համար, որ չանտեսեն ամեն տարի այս երկու օրը տոնել ըստ նրանց գրվածքի և նրանց ժամանակի։

28 Այս օրերը պետք է հիշվեն և տոնվեն բոլոր սերունդներում, բոլոր ազգատոհմերում, բոլոր գավառներում և բոլոր քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների մեջ թող չպակասեն, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերնդից։

Փուրիմի տոնը

29 Եվ Աբիքելի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն ունեցած իշխանության ողջ զորությամբ գրեցին այս երկրորդ թուղթը՝ Փուրիմը հաստատելու մասին։

30 Նա խաղաղության և ճշմարտության խոսքերով նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին Ասուերոսի թագավորության հարյուր քսանյոթ գավառները,

31 որ պահեն այս Փուրիմի օրերն իրենց ժամանակներին, ինչպես որ նրանց համար սահմանեցին հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք գրեցին իրենց անձերի համար և իրենց սերնդի համար ծոմապահության և իրենց աղաղակի մասին։

32 Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի մասին խոսքերը, և գրվեց գրքի մեջ։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 10

Մուրթքեն օգնում է իր ազգին

1 Ասուերոս թագավորը հարկ դրեց երկրի վրա և ծովի կղզիների վրա։

2 Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։

3 Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 1

Սատանան փորձում է Հոբին

1 Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։

2 Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։

3 Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներուներ։Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։

4 Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։Մարդէին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։

5 Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։

6 Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։

7 Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

8 Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։

9 Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության.

10 չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։

11 Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ուկտեսնես,որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

12 Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքինթող լինի,միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։

Հոբը կորցնում է զավակներին և հարստությունը

13 Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։

14 Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին,

15 սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

16 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

17 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

18 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում,

19 անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

20 Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց

21 և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։

22 Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 2

Սատանան կրկին փորձում է Հոբին

1 Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։

2 Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

3 Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։

4 Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։

5 Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր ևկտեսնես,որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

6 Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքինթող լինի,միայն թե նրա կյանքը պահի՛ր»։

7 Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։

8 Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։

9 Նրա կինը նրան ասաց. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր»։

10 Հոբը նրան ասաց. «Հիմար կանանց նման ես խոսում։ Ուրեմն Աստծուց միայն բարի՞քն ընդունենք և չարիքը չընդունե՞նք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։

Հոբի բարեկամները

11 Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։

12 Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինքնայելով,հող ցանեց գլխին։

13 Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 3

Հոբի տրտունջն Աստծուն

1 Դրանից հետո Հոբն իր բերանը բաց արեց և իր օրն անիծեց։

2 Հոբը խոսեց և ասաց.

3 «Կորչի այն օրը, որ ես ծնվեցի, և այն գիշերը, որ ասաց, թե արգանդի մեջ արու զավակ գոյացավ։

4 Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։

5 Խավարն ու մահվան ստվերը թող այն սեփականեն. ամպը թող նրա վրա նստի. օրվա լույսը թող այն մթագնի։

6 Այն գիշերը՝ խավարը, տանի այն. տարվա օրերի հետ թող չուրախանա, ամիսների թվի մեջ չմտնի։

7 Ահա այն գիշերը թող ամայի մնա. նրա մեջ ուրախության ձայն չլսվի։

8 Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։

9 Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի,

10 Որ ինձծնողիարգանդի դռները չփակեց ու տառապանքն իմ աչքերից չծածկեց։

11 Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։

12 Ինչո՞ւ նրա ծնկներն ինձ դիմավորեցին, և ինչո՞ւ ստինքը տվեց ինձ, որ ես ծծեմ։

13 Որովհետևեթե մեռնեի,հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.

14 Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են,

15 Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին,

16 Կամ ինչպես վիժվածը, թաղվածկլինեի,այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։

17 Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում.

18 Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.

19 Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։

20 Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,

21 Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։

22 Որոնք հրճվագին ուրախանում են և զվարճանում, որ գերեզման են գտել։

23 Ինչո՞ւէ կյանք տալիսմի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։

24 Որովհետևհացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։

25 Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։

26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 4

1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Եթե մեկը փորձի քեզ մի խոսքասել,կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։

3 Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։

4 Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։

5 Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։

6 Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։

7 Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։

8 Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։

9 Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։

10 Առյուծի մռնչյունը և գոռացողառյուծիձայնըկտրվել է,իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։

11 Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։

12 Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.

13 Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,

14 Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։

15 Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։

16 Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռությունեղավ,ու ես մի ձայն լսեցի,որ ասում էր.

17 “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։

18 Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։

19 Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։

20 Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։

21 Ահա նրանց վրանի լարը կկտրվի,ևնրանք կմեռնեն իմաստության պակասից”»։