Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 34

Երկրի սահմանները

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։

3 Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից.

4 ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին ևայնտեղիցդուրս գալով՝կտարածվիմինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։

5 Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։

6 Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։

7 Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը,

8 Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ.

9 և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։

10 Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։

11 Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։

12 Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։

13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին ևՄանասեիկես ցեղին,

14 որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։

15 Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։

16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

17 «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։

18 Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։

19 Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,

20 Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը,

21 Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը,

22 Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին,

23 Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը,

24 և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը,

25 Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը,

26 Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը,

27 Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը,

28 Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։

29 Սրանք ենայն մարդիկ,որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 35

Ղևտացիներին հատկացված քաղաքները

1 Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանանգետիմոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։

3 Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։

4 Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենաներկուհազար կանգուն տարածություն։

5 Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։

6 Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։

7 Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։

8 Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։

Ապաստանի քաղաքներ

9 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանանգետնանցնեք ու մտնեք Քանանի երկիրը,

11 այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։

12 Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։

13 Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։

14 Քաղաքներից երեքը կտաք Հորդանանգետիայս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։

15 Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։

16 Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

17 Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

18 Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

19 Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։

20 Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան

21 և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։

22 Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա

23 կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան,

24 այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների.

25 ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։

26 Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր,

27 և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի,

28 որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։

29 Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։

30 Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։

31 Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։

32 Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։

33 Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։

34 Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 36

Ամուսնացած կանանց ժառանգությունը

1 Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին

2 ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։

3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիներիմեկ այլցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։

4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։

5 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։

6 Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։

7 Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։

8 Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։

9 Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։

10 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։

11 Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։

12 Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։

13 Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանանգետիմոտ, Երիքովի դիմաց։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 1

Ներածություն

1 Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանանգետիայն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև.

2 (Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։

3 Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն.

4 Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և ԱստարովթիուԵդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։

5 Հորդանանգետիայն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով.

6 «Մեր Տեր Աստվածը, Քորեբլեռանվրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում.

7 Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։

8 Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին”։

Մովսեսը դատավորներ է կարգում

9 Այն ժամանակ ես խոսեցի ձեզ հետ՝ ասելով. “Ես մենակ չեմ կարող ձեզ տանել։

10 Ձեր Տեր Աստվածը ձեզ բազմացրել է, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։

11 (Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։

12 Ես մենակ ինչպե՞ս կրեմ ձեր նեղությունը, ձեր բեռը, ձեր վեճերը։

13 Դուք ձեր ցեղերից իմաստուն, փորձառու և շրջահայաց մարդի՛կ տվեք, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կարգեմ”։

14 Իսկ դուք ինձ պատասխանեցիք և ասացիք. “Ինչ որ ասում ես անելու, լավ է”։

15 Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։

16 Այն ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով. “Լսե՛ք ձեր եղբայրների միջևեղած դատերըև արդարությա՛մբ դատեք ամեն մարդու դատը թե՛ իր եղբոր և թե՛ օտարականի հետ։

17 Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։

18 Այն ժամանակ ես ձեզ պատվիրել եմ այն ամենը, ինչ պետք է անեք։

Կադես-Բառնեայից հետախուզողներ են ուղարկվում

19 Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։

20 Ես ձեզ ասացի. “Դուք եկաք ամորհացիների լեռը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ։

21 Տե՛ս, քո Տեր Աստվածը այդ երկիրը տվել է քեզ. բարձրացի՛ր, ժառանգի՛ր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ։ Մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր”։

22 Դուք ամենքդ ինձ մոտ եկաք և ասացիք ինձ. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ մեզ համար հետախուզեն երկիրը և մեզ լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի բարձրանանք, և այն քաղաքների մասին, ուր մուտք պիտի գործենք”։

23 Այս խոսքն ինձ հաճո թվաց։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ։

24 Նրանք գնացին, բարձրացան լեռը, հասան մինչև Եսքողի ձորը և հետախուզեցին այդերկիրը։

25 Նրանք իրենց ձեռքն առան այդ երկրի պտուղներից, բերեցին մեզ մոտ և մեզ տեղեկություն տալով՝ ասացին. “Լավ է այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ”։

26 Բայց դուք չուզեցիք բարձրանալ և հակառակվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին։

27 Եվ տրտնջալով ձեր վրանների մեջ՝ ասացիք. “Տերը, մեզ ատելով, մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կորստյան մատնելու համար։

28 Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. “Այդժողովուրդըմեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին””։

29 Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։

30 Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում։

31 Այս անապատում էլ, որ տեսար, թե քո Տեր Աստվածը քեզ տարավ, ինչպես մի մարդ տանում է իր զավակին, ձեր գնացած ամբողջ ճանապարհին, մինչև որ եկաք հասաք այստեղ”։

32 Սրանից հետո էլ չհավատացիք ձեր Տեր Աստծուն,

33 որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։

Տերը պատժում է Իսրայելին

34 Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, բարկացավ և երդում արեց՝ ասելով.

35 “Այս մարդկանցից, այս չար ազգից ո՛չ մեկը չի տեսնելու այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին,

36 բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։

37 Տերը ձեր պատճառով ինձ վրա էլ բարկացավ և ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ։

38 Նավեի որդի Հեսուն՝ քո առաջ կանգնողը, նա՛ կմտնի այնտեղ. զորացրո՛ւ նրան, որովհետև նա՛ պիտիայդ երկիրըժառանգել տա Իսրայելին։

39 Ձեր այն երեխաները, որոնց մասին ասում էիք, թե ավար կդառնան, և ձեր այն որդիները, որոնք այսօր դեռ չգիտեն բարին ու չարը, նրա՛նք կմտնեն այնտեղ, նրա՛նց պիտի տամ այդերկիրը,նրա՛նք պիտի ժառանգեն այն։

40 Բայց դուք ե՛տ դարձեք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնե՛ք դեպի անապատը”։

41 Այն ժամանակ դուք պատասխանեցիք ինձ և ասացիք. “Մեղք գործեցինք Տիրոջ առջև. վեր ելնենք, պատերազմենք, ինչպես մեզ պատվիրեց մեր Տեր Աստվածը”։ Եվ ամեն մեկդ ձեր պատերազմական զենքն առնելով՝ թեթևամտությամբ ուզեցիք բարձրանալ լեռը։

42 Տերն ինձ ասաց. “Ասա՛ նրանց. “Մի՛ բարձրացեք և մի՛ պատերազմեք, որովհետև ես ձեր մեջ չեմ. գուցե ձեր թշնամիների առաջ կոտորվեք””։

43 Ես էլ ձեզ հետ խոսեցի, բայց դուք չլսեցիք ինձ, այլ հակառակվեցիք Տիրոջ հրամանին, համառություն արեցիք ու բարձրացաք լեռը։

44 Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները, դուրս գալով ձեր դեմ, մեղուների նման հալածեցին ձեզ ու կոտորեցին Սեիրում՝ մինչև Հորմա։

45 Ետ դառնալով՝ լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեզ, ականջ չդրեց ձեր ձայնին։

46 Դուք Կադեսում շատ օրեր, իսկապես երկար մնացիք»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 2

Անապատային տարիները

1 «Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։

2 Տերը խոսեց ինձ հետ և ասաց.

3 “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։

4 Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛. “Դուք այժմ անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք շատ զգո՛ւյշ եղեք.

5 նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։

6 Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք,

7 որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել””։

8 Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։

9 Տերն ինձ ասաց. “Մովաբացիների հետ թշնամություն չանես և նրանց դեմ չպատերազմես, որովհետև նրանց երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, քանի որ Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև ժառանգություն։

10 (Նախկինում էմիմներն էին բնակվում այնտեղ, որոնք մեծ, բազմամարդ և ենակիմների նման երկարահասակ ազգ էին։

11 Սրանք էլ ենակիմների պես հսկաներ էին համարվում, և մովաբացիները սրանց էմիմ էին կոչում։

12 Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։

13 Այժմ վե՛ր կացեք և անցե՛ք Զարեդ ձորով”։ Եվ մենք անցանք Զարեդ ձորով։

14 Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։

15 Տիրոջ ձեռքն էլ նրանց վրա էր, որպեսզի բնաջինջ անի նրանց բանակատեղիում, մինչև որ սպառվեն։

16 Երբ պատերազմող բոլոր մարդիկ մեռնելով վերացան ժողովրդի միջից,

17 Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.

18 “Դու այսօր Մովաբի սահմանն Արով ես անցնում

19 և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։

20 (Դա էլ էր հսկաների երկիր համարվում. նախապես այստեղ հսկաներ էին բնակվում, որոնց ամմոնացիները զամզումիմ էին կոչում։

21 Ենակիմների նման մեծ, բազմամարդ և երկարահասակ ազգ էին, բայց Տերը կոտորեց նրանց ամմոնացիների առաջ, որոնք քշեցին նրանց և բնակվեցին նրանց երկրում.

22 ինչպես որ արեցՏերըՍեիրում բնակվող Եսավի որդիների համար, երբ քոռեցիներին բնաջնջեց նրանց առաջ. Եսավի որդիները քշեցին նրանց ու նրանց տեղում բնակվեցինև այնտեղ ենմինչև այսօր։

23 Ավացիները, որոնք բնակվում էին գյուղաքաղաքներում մինչև Գազա, կոտորվեցին Կափթորից դուրս եկած կափթորացիների կողմից և նրանց տեղում բնակվեցին)։

24 Վե՛ր կացեք, մեկնե՛ք և անցե՛ք Առնոնի ձորով։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, պատերազմի՛ր նրա դեմ։

25 Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։

Իսրայելը հաղթում է Սեհոն թագավորին

26 Կադեմոթի անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով՝ ասելով.

27 “Թո՛ւյլ տուր անցնել քո երկրով. միշտ ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։

28 Ուտելիքը փողով վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, ջուրը փողով տո՛ւր ինձ, որ խմեմ, միայն թե իմ ոտքերով անցնեմ.

29 ինչպես որ վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արում բնակվող մովաբացիները. մինչև որ Հորդանանգետովանցնեմ այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը, տալիս է մեզ”։

30 Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։

31 Տերն ինձ ասաց. “Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, որպեսզի ժառանգես նրա երկիրը”։

32 Սեհոնն ինքը իր ամբողջ ժողովրդով Հասսայում պատերազմի դուրս ելավ մեր դեմ։

33 Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։

34 Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և բոլոր քաղաքները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին բնաջնջեցինք. ոչ մեկին էլ ողջ չթողեցինք։

35 Միայն անասունները ավար վերցրինք և կողոպտեցինք մեր գրաված քաղաքները։

36 Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջ եղած քաղաքից մինչև Գաղաադ մի քաղաք չմնաց, որ մեր դեմ ելներ. մեր Տեր Աստվածը բոլորն էլ մատնեց մեր ձեռքը։

37 Միայն թե չմոտեցար Ամմոնի որդիների երկրին, Հաբոկ վտակի երկայնքին և լեռնային քաղաքներին ու այն բոլոր վայրերին, որ մեր Տեր Աստվածը արգելել էր մեզ»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 3

Իսրայելը հաղթում է Օգ թագավորին

1 «Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։

2 Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։

3 Եվ մեր Տեր Աստվածը Բասանի Օգ թագավորին էլ մատնեց մեր ձեռքը նրա ամբողջ ժողովրդի հետ։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկն էլ ողջ չմնաց։

4 Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։

5 Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։

6 Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։

7 Սակայն ավար առանք բոլոր անասուններն ու քաղաքներից կողոպուտը։

8 Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոնլեռը։

9 (Սիդոնացիները Հերմոնն անվանում էին Սարիոն, իսկ ամորհացիներն այն անվանում էին Սանիր)։

10 Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։

11 Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։

Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը

12 Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադիցեղերինտվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։

13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։

14 Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։

15 Գաղաադը տվեցի Մաքիրին։

16 Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է.

17 նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։

18 Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ.

19 իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ,

20 մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։

21 Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։

22 Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։

Մովսեսին չի թույլատրվում մտնել Քանան

23 Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի.

24 “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։

25 Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։

26 Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։

27 Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։

28 Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։

29 Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 4

Մովսեսը Իսրայելին հորդորում է հնազանդվել

1 «Այժմ, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ ես ուսուցանում եմ ձեզ, որ անեք, որպեսզի ողջ մնաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալիս է ձեզ։

2 Չավելացնեք այն խոսքի վրա, որ ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։ Պահե՛ք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես պատվիրում եմ ձեզ։

3 Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։

4 Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք։

5 Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։

6 Այժմ պահե՛ք և գործադրե՛քդրանք,որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր կանոնները, պիտի ասեն. “Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է”։

7 Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։

8 Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։

9 Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։

10 Այն օրը, երբ դու Քորեբում կանգնած էիր քո Տեր Աստծու առաջ, Տերն ինձ ասաց. “Հավաքի՛ր ժողովրդին ինձ մոտ, որ ես իմ խոսքերը լսել տամ նրանց, որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն”։

11 Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։

12 Տերը խոսեց ձեզ հետ կրակի միջից. դուք լսեցիք խոսքերի ձայնը, բայց կերպարանք չտեսաք, այլ միայն ձայնլսեցիք։

13 Եվ ձեզ հայտնեց իր ուխտը, պատվիրեց ձեզ, որ կատարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։

14 Այդ ժամանակ Տերն ինձ պատվիրեց, որ կանոններ ու հրամաններ սովորեցնեմ ձեզ, որպեսզի դուք դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք այն ժառանգելու համար։

Զգուշացում կռապաշտությունից

15 Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք.

16 միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով,

17 երկրի վրա գտնվող անասունի կերպարանքով, օդում թռչող թռչունի կերպարանքով,

18 գետնի վրա սողացողի կերպարանքովկամերկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող ձկան կերպարանքով.

19 և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։

20 Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։

21 Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։

22 Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։

23 Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռանաք ձեզ հետ ձեր Տեր Աստծու արած ուխտը և ձեզ համար կերտեք մի կուռք՝ ինչ-որ արարածի կերպարանք ունեցող մի բան, որը քո Տեր Աստվածն արգելել է քեզ.

24 որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է. նա նախանձոտ Աստված է։

25 Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան,

26 ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձերկյանքիօրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։

27 Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։

28 Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։

29 Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։

30 Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին,

31 որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։

32 Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է,

33 արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի.

34 կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։

35 Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։

36 Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։

37 Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից,

38 որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօրէ։

39 Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։

40 Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։

Հորդանան գետի արևելքում գտնվող ապաստանի քաղաքները

41 Այն ժամանակ Մովսեսը երեք քաղաք ընտրեց Հորդանանի այս կողմում՝ արևելյան մասում,

42 որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որն անգիտությամբ սպանել է իր մերձավորին՝ առանց նախապես նրա դեմ ատելություն ունենալու, որպեսզի այդ քաղաքներից մեկնումեկը փախչելով՝ ողջ մնա։

43 Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։

Նախապատրաստություն Աստծու օրենքները ստանալու համար

44 Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։

45 Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից,

46 Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։

47 Նրանք գրավեցին նրա երկիրը, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներիերկրները,որոնք գտնվում էին Հորդանանի այս կողմում՝ արևելքում,

48 Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից սկսած մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոնը,

49 Հորդանանի արևելյան կողմում եղած ամբողջ անապատը մինչև Մեռյալ ծովը և Փասգա լեռան ստորոտը։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 5

Տասը պատվիրանները

1 Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։

2 Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբլեռանվրա։

3 Տերն այդ ուխտը մեր հայրերի հետ չարեց, այլ մեզ հետ, որ այստեղ այսօր բոլորս էլ ողջ ենք։

4 Տերը դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից

5 (Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի հաղորդեմ ձեզ Տիրոջ խոսքերը, որովհետև դուք, կրակից վախենալով, լեռը չբարձրացաք) և ասաց.

6 “Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։

7 Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։

8 Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։

9 Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,

10 և ողորմություն եմ անում նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները։

11 Քո Տեր Աստծու անունը իզուրբերանդչառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուրբերաննէ առնում։

12 Զգո՛ւյշ եղիր, որ հանգստյան օրը սուրբ պահես, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։

13 Վեց օր կաշխատես և բոլոր գործերդ կկատարես։

14 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախիննէլհանգստանան քեզ նման։

15 Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։

16 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։

17 Մի՛ սպանիր։

18 Մի՛ շնացիր։

19 Մի՛ գողացիր։

20 Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

21 Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։

22 Տերն այն սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ձեր ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։

Ժողովրդի վախը

23 Երբ լսեցիք այդ ձայնը խավարի միջից, մինչ լեռը վառված էր կրակով, դուք եկաք ինձ մոտ, այսինքն՝ ձեր ցեղերի բոլոր գլխավորներն ու ձեր ծերերը, և ասացիք.

24 “Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս իր փառքն ու մեծությունը, և նրա ձայնը լսում ենք կրակի միջից. այդ օրը տեսանք, որ Աստված խոսեց մարդու հետ,և մարդըողջ մնաց։

25 Հիմա ինչո՞ւ մեռնենք (որովհետև այս մեծ կրակը մեզ կսպառի)։ Եթե մենք մեր Տեր Աստծու ձայնը կրկին լսենք, ապա կմեռնենք.

26 որովհետև բոլոր մարմնավորմարդկանցիցո՞վ է նա, որ մեզ նման լսել է կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը և ողջ է մնացել։

27 Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։

28 Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։

29 Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։

30 Գնա՛ և ասա՛ նրանց. “Վերադարձե՛ք ձեր վրանները”։

31 Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։

32 Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ և ո՛չ ձախ։

33 Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 6

Մեծ պատվիրանը

1 «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզիդրանքգործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար,

2 որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն։

3 Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։

4 Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։

5 Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։

6 Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։

7 Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։

8 Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։

9 Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։

Զգուշացում անհնազանդության դեմ

10 Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,

11 և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս,

12 զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։

13 Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։

14 Չգնաք օտար աստվածների՝ ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից,

15 որովհետև քո Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է. միգուցե Տեր Աստծու բարկությունը բորբոքվի քո դեմ, և քեզ վերացնի երկրի երեսից։

16 Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։

17 Զգուշությա՛մբ պահեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, նրա վկայություններն ու կանոնները, որ պատվիրել է ձեզ։

18 Կկատարես, ինչ որ ուղիղ է և հաճելի Տիրոջ առաջ, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն լավ երկիրը, որ Տերը երդումով խոստացավ քո հայրերին,

19 որպեսզի քո բոլոր թշնամիներին հալածես քո առջևից, ինչպես որ ասաց Տերը։

20 Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”,

21 այն ժամանակ քո որդուն կասես. “Մենք Եգիպտոսում փարավոնի ծառաներն էինք, և Տերը հզոր ձեռքով մեզ դուրս հանեց։

22 Տերը նաև մեծ և սոսկալի նշաններ ու հրաշքներ կատարեց մեր աչքերի առջև Եգիպտոսի դեմ, փարավոնի դեմ ու նրա ամբողջ տան դեմ։

23 Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։

24 Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։

25 Մեզ համար արդարություն կլինի, եթե մենք զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները մեր Տեր Աստծու առաջ, ինչպես որ նա պատվիրել է մեզ”»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 7

Տիրոջ սեփական ժողովուրդը

1 «Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են,

2 և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։

3 Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես,

4 որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն.այն ժամանակՏիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։

5 Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթներըև կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը,

6 որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։

7 Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք,

8 այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։

9 Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։

10 Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողիպատիժըանմիջապես հատուցում է։

11 Արդ, պահի՛ր այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ պատվիրում եմ քեզ այսօր, որ կատարես դրանք։

Հնազանդության օրհնությունները

12 Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը։

13 Նա կսիրի քեզ, կօրհնի քեզ և կբազմացնի քեզ։ Նա կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, քո կովերի ծնունդն ու քո ոչխարների հոտերն այն երկրում, որ քո հայրերին երդվեց քեզ տալու համար։

14 Բոլոր ազգերից ավելի օրհնված կլինես, և քո մեջ ու քո անասունների մեջ՝ արու թե էգ, ամուլ չի լինի։

15 Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։

16 Դու կոչնչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո ձեռքը կմատնի քո Տեր Աստվածը։ Քո աչքը թող չնայի նրանց, և չպաշտես նրանց աստվածներին, որովհետև դա որոգայթ կդառնա քեզ համար։

17 Եթե քո սրտում ասես, թե՝ “Այդ ազգերն ինձանից մեծաթիվ են, ես ինչպե՞ս կարող եմ հալածել նրանց”,

18 մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին,

19 այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։

20 Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։

21 Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։

22 Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։

23 Քո Տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը և նրանց կկործանի մեծ կործանումով, մինչև որ նրանք բնաջինջ լինեն։

24 Եվ նրանց թագավորներին կհանձնի քո ձեռքը, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից։ Ոչ ոք չի կարողանա կանգնել քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։

25 Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։

26 Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։