Categories
Եփեսացիներին

Եփեսացիներին 4

Բոլորս մեկ մարմին

1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք.

2 ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով,

3 ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։

4 Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։

5 Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։

6 Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։

7 Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։

8 Դրա համար ասում է.

«Ելավ բարձունքները, գերիներ տարավ

և մարդկանց պարգևներ տվեց»(Սաղ. 68.18)։

9 Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։

10 Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։

11 Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝

12 կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար,

13 մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշունենալով։

14 Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են,

15 այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը,

16 որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։

Քրիստոսով նոր կյանք

17 Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները՝ իրենց մտքի ունայնությամբ.

18 նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած՝ այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով.

19 որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։

20 Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք,

21 որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է.

22 հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով,

23 և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք

24 ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծուպատկերիհամաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։

25 Արդ սուտը դեն նետելով՝թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ(Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։

26 Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք(Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրամայրչմտնի։

27 Եվ սատանային առիթ մի՛ տվեք։

28 Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։

29 Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։

30 Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

31 Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։

32 Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։

Categories
Եփեսացիներին

Եփեսացիներին 5

Ապրել որպես լույսի որդիներ

1 Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։

2 Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։

3 Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին,

4 ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։

5 Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

6 Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։

7 Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։

8 Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք,

9 որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։

10 Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։

11 Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛քդրանք,

12 որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։

13 Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում,

14 քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է.

«Արթնացի՛ր, ո՛վ քնած,

վե՛ր կաց մեռելների միջից,

և Քրիստոսը քեզ կլուսավորի»։

15 Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների.

16 ճի՛շտօգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։

17 Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։

18 Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։

19 Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։

20 Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։

Հորդոր տղամարդկանց և կանանց

21 Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։

22 Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը,

23 որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի Փրկիչը։

24 Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։

25 Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց,

26 որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով,

27 որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։

28 Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։

29 Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն,

30 որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։

31 Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն(Ծնն. 2.24)։

32 Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։

33 Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։

Categories
Եփեսացիներին

Եփեսացիներին 6

Որդիներ և ծնողներ

1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։

2 «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,-

3 որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես»(Ելք 20.12)։

4 Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։

Ծառաներ և տերեր

5 Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։

6 Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝

7 հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց,

8 իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։

9 Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց՝ սպառնալիքը թողնելով։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք երկնքում Տեր ունեք, և նրա առաջ կողմնակալություն չկա։

Հոգևոր մարտ

10 Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։

11 Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։

12 Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։

13 Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։

14 Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած

15 ևձերոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։

16 Եվայդբոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։

17 Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։

18 Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար,

19 ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ,

20 որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։

Վերջին ողջույններ

21 Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը,

22 որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։

23 Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

24 Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։

Categories
Փիլիպպեցիներին

Փիլիպպեցիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեում են, եպիսկոպոսների ու սարկավագների հետ.

2 շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից։

Գոհություն և աղոթք

3 Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ.

4 ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝

5 Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։

6 Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

7 Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզիմսրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։

8 Աստված ինձ վկա է, թե ինչպե՛ս եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափագում ձեզ բոլորիդ։

9 Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ,

10 որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ,

11 Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։

Քրիստոսը՝ կյանք

12 Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանիտարածմանառաջընթացին,

13 այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։

14 Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցինԱստծուխոսքն առանց վախի խոսելու։

15 Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։

16 Սրանք սիրուց մղվելով ենքարոզում՝գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։

17 Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։

18 Բայց ի՞նչնշանակություն ունի.ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ,

19 որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։

20 Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։

21 Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։

22 Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։

23 Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալայս կյանքիցև Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է.

24 բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։

25 Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով,

26 որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։

27 Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։

28 Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։

29 Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝

30 նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։

Categories
Փիլիպպեցիներին

Փիլիպպեցիներին 2

Քրիստոսի խոնարհությունը և մեծությունը

1 Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն,

2 ապալիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։

3 Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։

4 Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։

5 Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր,

6 որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց,

7 այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝

8 ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։

9 Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է,

10 որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ,

11 և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։

Լույսի նման փայլել աշխարհում

12 Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։

13 Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստիրբարեհաճ ծրագրի։

14 Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք,

15 որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝

16 կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։

17 Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։

18 Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։

Տիմոթեոսի և Եպափրոդիտոսի առաքելությունը

19 Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ.

20 որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի,

21 քանի որ բոլորն իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը։

22 Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդինիրհորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։

23 Արդ հույս ունեմ նրան իսկույն ուղարկելու, հենց իմանամ, թե գործերս ինչպես են լինելու։

24 Բայց Տիրոջով վստահ եմ, որ ինքս էլ շուտով կգամ։

25 Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար,

26 որովհետև նա էլ ձեզ բոլորիդտեսնելուխիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։

27 Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։

28 Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։

29 Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությա՛մբ ընդունեք և այդպիսիներին պատվե՛ք,

30 որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։

Categories
Փիլիպպեցիներին

Փիլիպպեցիներին 3

Փրկության ճշմարիտ ճանապարհը

1 Այսուհետև, իմ եղբայրնե՛ր, Տիրոջով ուրա՛խ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։

2 Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք թլփատությունից,

3 որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։

4 Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ. եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես՝ առավել ևս։

5 Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցիծնողներիցեբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝

6 նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին. ինչ վերաբերում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։

7 Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։

8 Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ

9 և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով,

10 որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը,

11 որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։

Առաջ դեպի նպատակակետը

12 Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։

13 Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բանկա.հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։

14 Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝երկինք՝Աստծուկողմիցկոչվելու մրցանակին։

15 Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։

16 Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։

17 Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։

18 Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։

19 Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածնիրենցորովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։

20 Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին,

21 որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։

Categories
Փիլիպպեցիներին

Փիլիպպեցիներին 4

Վերջին հորդորներ

1 Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջովհաստատո՛ւնմնացեք, սիրելինե՛ր։

2 Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։

3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։

4 Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։

5 Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։

6 Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։

7 Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։

8 Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։

9 Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։

Շնորհակալություններ ուղարկված նվերների համար

10 Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։

11 Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ.

12 գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։

13 Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

14 Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք։

15 Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից,

16 որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։

17 Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։

18 Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։

19 Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։

20 Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Վերջին ողջույններ

21 Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները։

22 Ձեզ ողջունում են բոլոր սրբերը, մանավանդ նրանք, ովքեր կայսեր ծառայության մեջ են։

23 Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետլինի։Ամեն։

Categories
Կողոսացիներին

Կողոսացիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծու կամքով, և Տիմոթեոս եղբայրը՝

2 Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին ու հավատացյալ եղբայրներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ և խաղաղություն։

Շնորհակալության աղոթք

3 Գոհություն ենք հայտնում Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ ամեն ժամ ձեզ համար աղոթելով,

4 երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին,

5 այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով,

6 որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք,

7 ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը ձեզ համար Քրիստոսի հավատարիմ սպասավորն է։

8 Նա մեզ պատմեց հոգով ունեցած ձեր սիրո մասին։

9 Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ,

10 որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանումնրանհաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք.

11 նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառությունկցուցաբերեք հալածանքների հանդեպուրախությամբ,

12 գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ,

13 որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց,

14 որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։

Օրհներգություն Քրիստոսին

15 Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված,

16 որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։

17 Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։

18 Եվ նա է մարմնի,այսինքն՝եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։

19 Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որնրաամբողջ լիությունը նրա մեջ բնակվի,

20 և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։

21 Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունըցույց տվողչար գործերով,

22 հիմաորպես մարդիր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ,

23 որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց,ևորին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։

Պողոսի ստանձնած առաքելությունը

24 Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է,

25 որի սպասավորը եղա ես ըստ Աստծու այն տնտեսության, որ ինձ տրված է՝ ձեզ Աստծու խոսքը քարոզելու,

26 այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։

27 Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը,

28 որ մենք քարոզում ենք՝ ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։

29 Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։

Categories
Կողոսացիներին

Կողոսացիներին 2

1 Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի՛ պայքար եմ մղում ձեզ և լաոդիկեցիների համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել,

2 որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ սիրով միմյանց միանալով, և ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն՝ Աստծու և Հոր և Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն,

3 որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։

4 Այս ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ հրապուրիչ խոսքերով չմոլորեցնի։

5 Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։

Կյանքի լիությունը Քրիստոսով

6 Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝

7 արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։

8 Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։

9 Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։

10 Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։

11 Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով,

12 նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։

13 Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։

14 Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց,

15 իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։

16 Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։

17 Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։

18 Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով.

19 այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։

Կյանք և մահ Քրիստոսով

20 Արդ եթե Քրիստոսի հետ մեռաքև ազատվեցիքայս աշխարհի սկզբունքներից,էլինչո՞ւ եք ապրում այս աշխարհումայսպիսիկանոններով՝

21 «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։

22 Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանցկողմից ստեղծվածպատվիրաններն ու վարդապետությունները,

23 որոնքարտաքուստիմաստության կերպարանք ունեն՝ կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և մարմինը բավարարելուն են ծառայում։

Categories
Կողոսացիներին

Կողոսացիներին 3

1 Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։

2 Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։

3 Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։

4 Բայց երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։

Հին և նոր կյանք

5 Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է,

6 որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա.

7 դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։

8 Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։

9 Մի՛ ստեք միմյանց. հանե՛քձեր վրայիցհին մարդուն իր գործերով հանդերձ

10 և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։

11 Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։

12 Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝

13 միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։

14 Եվ այս ամենի վրա սե՛րըհագեք,որ կատարելության կապն է։

15 Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։

16 Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։

17 Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վարեք՝նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։

18 Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։

19 Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։

20 Զավակնե՛ր,ձերծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։

21 Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ զայրացրեք, որ չվհատվեն։

22 Ծառանե՛ր, ձեր երկրավոր տերերին ամեն բանում հնազա՛նդ եղեք. ոչ թե ծառայեք, երբ ձեզ հսկում են, և նրանց հաճոյանաք, այլ անկեղծ սրտով՝ Աստծուց երկյուղելով։

23 Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար,

24 իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։

25 Բայց անիրավըհատուցումկստանա իր արած անիրավության համար.ոչ մեկի համարաչառություն չկա։