Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 33

Հակոբը հանդիպում է Եսավին

1 Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։Հակոբնիր զավակներին բաժանեց ուհանձնեցԼիային, Ռաքելին և երկու աղախիններին։

2 Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։

3 Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։

4 Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։

5 Եսավը,իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել էքո ծառային»։

6 Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։

7 Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։

8 Եսավըհարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։Հակոբնասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։

9 Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր իմ, քոնը քեզ լինի»։

10 Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունի՛ր իմ ընծան իմ ձեռքից հենց նրա համար, որ տեսա քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։

11 Խնդրեմ, ընդունի՛ր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։

12 Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առաջից»։

13 Հակոբնասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։

14 Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։

15 Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։Հակոբըպատասխանեց. «Ի՞նչ կարիք կա. թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։

16 Այսպես Եսավն այդ օրը իր ճանապարհով վերադարձավ Սեիր։

17 Հակոբը գնաց Սոկքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար՝ փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոկքովթ։

18 Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմքաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։

19 Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։

20 Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ-Էլոհե-Իսրայել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *