Categories
ԵԼՔ

ԵԼՔ 25

Ընծաներ սուրբ խորանին

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։

3 Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,

4 կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ,

5 կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,

6 լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ,

7 եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։

8 Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։

9 Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։

Ուխտի տապանակը

10 Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։

11 Այն կպատես մաքուր ոսկով. ներսից ու դրսից կպատես այն և դրա վրա չորս կողմից ոսկե մի շրջանակ կշինես։

12 Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։

13 Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։

14 Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։

15 Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։

16 Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։

17 Մաքուր ոսկուց մի կափարիչկշինես։ Դրա երկարությունըթող լինիերկուսուկես կանգուն, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։

18 Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։

19 Մի քերովբեն պատրաստի՛ր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ այն ծայրին. քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։

20 Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։

21 Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։

22 Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավությանվրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։

Աստծուն մատուցված հացի սեղանը

23 Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգունթող լինի,լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

24 Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես։

25 Դրա չորս կողմը մեկ թզաչափ եզրագոտի կշինես և եզրագոտուն չորս կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։

26 Սեղանի համար չորս ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ դրա չորս ոտքերի մոտ։

27 Օղակները կցված պետք է լինեն եզրերինիբրևձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։

28 Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։

29 Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։

30 Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։

Աշտանակը

31 Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։

32 Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

33 Մեկ ճյուղի վրապետք է լինիերեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլպետք է լինիերեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։

34 Աշտանակի վրալինեննշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

35 Երկու ճյուղերի տակ իրենիցպետք է լինիմեկ գնդիկ,մյուսերկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպեսպետք է լինենայն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։

36 Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։

37 Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։

38 Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։

39 Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։

40 Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *