Categories
ՀՈԲ

ՀՈԲ 4

1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Եթե մեկը փորձի քեզ մի խոսքասել,կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։

3 Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։

4 Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։

5 Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։

6 Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։

7 Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։

8 Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։

9 Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։

10 Առյուծի մռնչյունը և գոռացողառյուծիձայնըկտրվել է,իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։

11 Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։

12 Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.

13 Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,

14 Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։

15 Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։

16 Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռությունեղավ,ու ես մի ձայն լսեցի,որ ասում էր.

17 “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։

18 Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։

19 Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։

20 Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։

21 Ահա նրանց վրանի լարը կկտրվի,ևնրանք կմեռնեն իմաստության պակասից”»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *