Categories
ՀՈԲ

ՀՈԲ 9

1 Հոբը պատասխանեց.

2 «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։

3 Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։

4 Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։

5 Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։

6 Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,

7 Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է,

8 Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում,

9 Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,

10 Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։

11 Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։

12 Եթե նա խլելուզենա,ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։

13 Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբիօգնականները կխոնարհվեն։

14 Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրանունրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։

15 Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։

16 Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։

17 Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի,

18 Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։

19 Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձդատարանկկանչի։

20 Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։

21 Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։

22 Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։

23 Եթե աղետը հանկարծ մեռցնի, նա անմեղի փորձանքի վրա կծիծաղի։

24 Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդանողնո՞վ է։

25 Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։

26 Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։

27 Եթե ասելու լինեմ՝ “Գանգատս մոռանամ, դեմքիստխրությունըթողնեմ ու զվարթանամ”,

28 Այն ժամանակ բոլոր ցավերիցս կսարսափեմ. գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։

29 Ես պիտի ամբարիշտ լինեմ,ուրեմնինչո՞ւ զուր տեղը տանջվեմ։

30 Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի,

31 Այն ժամանակ էլ ինձ ճահիճը կկոխեիր, և իմ հագուստներն ինձանից կզզվեին։

32 Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։

33 Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։

34 Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։

35 Այն ժամանակ կխոսեմ ու իրենից չեմ վախենա, որովհետև հոգուս մեջ այն չեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *