Categories
ՀՈԲ

ՀՈԲ 20

1 Սոփար Նաամացին պատասխանեց.

2 «Դրա մասին իմ խորհրդածություններն ինձ պատասխանել են տալիս, և այդ պատճառով խռովահույզ մտածումներս շտապեցնում են։

3 Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։

4 Այս բանը գիտե՞ս, որ հավիտենից ի վեր է, երկրիս վրա մարդու դրվելուց ի վեր,

5 Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.

6 Թեկուզ նրա բարձրությունը մինչև երկինք հասնի, նրա գլուխն ամպին դիպչի,

7 Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։

8 Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։

9 Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրաապրածտեղը նրան կրկին չպիտի նայի։

10 Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։

11 Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։

12 Եթե չարությունը նրա բերանում քաղցր է,այնիր լեզվի տակ թաքցրել է,

13 Խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն,

14 Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։

15 Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։

16 Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։

17 Նա վտակները, մեղրի ու կարագի հեղեղների գետերը չպիտի տեսնի։

18 Վաստակածը նա ետ պիտի դարձնի և կուլ չպիտի տա։ Առևտրից իր շահածն իրեն չպիտի ուրախացնի։

19 Որովհետև աղքատներին ճնշել ու լքել է, հափշտակել տունը, որ ինքը չի շինել։

20 Քանի որ նա իր ներսում հանգստություն չի ճանաչել, իր գանձերով չպիտի կարողանա ազատվել։

21 Նա ուտելու բան չունի. դրա համար նրա ունեցվածքը չպիտի հարատևի։

22 Առատության, լիության ժամանակէլնա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։

23 Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակԱստվածիր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։

24 Նա երկաթե զենքից պիտի փախչի,բայցպղնձե աղեղը նրան պիտի խոցի։

25 Աղեղըպիտի քաշի, ևնետընրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։

26 Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։

27 Երկինքը նրա հանցանքը մեջտեղ պիտի հանի. երկիրն էլ պիտի ընդդիմանա նրան։

28 Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ ԻնքըԱստծուբարկության օրը պիտի տարվի։

29 Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *