Աղոթք օգնության համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1 Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։
2 Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
3 Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։
4 Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։
5 Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջևբնակվում եմ Կեդարի վրաններում։
6 Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։
7 Ես խաղաղությանմարդեմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։