Տիրոջը հնազանդվողի վարձատրությունը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1 Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։
2 Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։
3 Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։
4 Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։
5 Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։
6 Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թողլինիԻսրայելին։