Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 46

Եգիպտոսը պարտվում է Նաբուգոդոնոսորից

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին,

2 Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում.

3 «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.

4 թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։

5 Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում ենու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։-

6 Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։

7 Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։

8 Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. “Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։

9 Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներնու աղեղլարողները”։

10 Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։

11 Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։

12 Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա,ևերկուսն էլ միասին ընկան»։

Նաբուգոդոնոսորի հարձակումը Եգիպտոսի վրա

13 Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.

14 «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. “Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը”։

15 Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։

16 Շատացրեց սայթաքողներին. իրար վրա ընկան և ասացին. “Վե՛ր կաց, վերադառնանք մեր ժողովրդին և մեր ծննդավայրը բռնավորի սրի պատճառով”։

17 Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ “Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է”»։

18 «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։

19 Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչիմնա»։

20 «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։

21 Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։

22 Նրա ձայնըհեռացողօձիձայնիպես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։

23 Նրանք պիտի կտրեն նրա անտառը,- ասում է Տերը,- թեկուզև նա խիտ լինի, որովհետև նրանք մարախից շատ են, և թիվ չկա նրանց։

24 Եգիպտոսի դուստրն ամոթահար պիտի լինի, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը պիտի մատնվի»։

25 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։

26 Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։

Աստված պիտի ազատի իր ժողովրդին

27 «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։

28 Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 47

Փղշտացիների կործանումը

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։

2 Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։

3 Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև

4 այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթործովեզրի մնացածներին։

5 Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։

6 Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։

7 Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 48

Մովաբի կործանումը

1 Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։

2 Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։

3 Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։

4 Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։

5 Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։

6 Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։

7 Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։

8 Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։

9 «Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։

10 Անիծյա՛լ լինի անփութությամբՏիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։

Մովաբի քաղաքների կործանումը

11 Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր ևգինու պեսհանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։

12 Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։

13 Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։

14 Ինչպե՞ս եք ասում. “Մենք զորավոր ենք և պատերազմի համար կտրիճ մարդիկ”։

15 Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։-

16 Մովաբի աղետը մոտալուտ է, և նրա կործանումը խիստ շտապում է։

17 Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛րմարդիկև նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։

18 Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավիգետնիվրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելուևքարուքանդ է անելու քո ամրությունները։

19 Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. “Ի՞նչ պատահեց”։

20 Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։

21 Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա,

22 նաև Դեբոնի վրա, Նաբավի վրա և Բեթդեբլաթեմի վրա,

23 Կարիաթեմի վրա և Բեթգամովղի վրա և Բեթմավոնի վրա,

24 նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։

25 Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և փշրվեց նրա բազուկը,- ասում է Տերը։-

Մովաբը ծաղրի առարկա պիտի դառնա

26 Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։

27 Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում,գլուխդէիր շարժում։

28 “Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին”։

29 Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։

30 “Ես գիտեմ նրա լրբությունը,- ասում է Տերը,- նրա հոխորտանքը, բայց ընդունայն են նրա արարքները”։

31 Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսիմարդկանց համար պիտի հառաչեմ։

32 Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազերծովնեն հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։

33 Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչովխաղողչպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։

34 Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են։

35 Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրումզոհմատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։

36 Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։

37 Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։

38 Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա հրապարակներում միայն ողբ պիտի լինի, որովհետև ես Մովաբին կոտրեցի մի այնպիսի անոթի պես, որ ոչ ոք չի ուզում,- ասում է Տերը։-

39 “Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքիառարկաու արհավիրք պիտի լինի»։

Մովաբին ազատում չկա

40 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա,

41 քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։

42 Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։

43 Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ,- ասում է Տերը։-

44 Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։-

45 Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատըև աղմկարարների գագաթը։

46 Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։

47 Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 49

Տիրոջ դատաստանը Ամմոնին

1 Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ ՄեղքոմըժառանգեցԳադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։

2 Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայիդեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերըկրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին»,- ասում է Տերը։

3 Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախումդեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։

4 Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդջրի պեսգնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։

5 «Ահա ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից,- ասում է Զորությունների Տերը՝ Աստված,- և դուք պիտի ցրվեք, ամեն մարդ մի ուղղությամբ, և փախստականներին հավաքող չպիտի լինի։

6 Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

Տիրոջ դատաստանը Եդովմին

7 Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։

8 Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։

9 Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։

10 Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։

11 Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։

12 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։

13 Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։

14 Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերինդեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։

15 Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։

16 Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։

17 «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։

18 Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը,- ասում է Տերը,- այնտեղ մարդ չի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվի։

19 Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախիդեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը.ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

20 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

21 Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։

22 Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։

Տիրոջ դատաստանը Դամասկոսին

23 Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցինև վախիցհալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։

24 Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։

25 Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։

26 Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։-

27 Եվ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, և այն պիտի լափի Բենադադի ամրոցները»։

Կեդարի և Հասորի դատաստանը

28 Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։

29 Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. “Սարսափ շուրջբոլորը”։

30 Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։

31 Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում.

32 նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։-

33 Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։

Տիրոջ դատաստանը Եղամին

34 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.

35 «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։

36 Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։

37 Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։

38 Իմ գահը Եղամում պիտի դնեմ և նրանց թագավորին ու իշխանավորներին ոչնչացնեմ,- ասում է Տերը։-

39 Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 50

Բաբելոնի գրավումը

1 Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին.

2 «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։

3 Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։

Իսրայելի վերադարձը

4 «Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։

5 Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղդարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։

6 Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։

7 Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. “Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ”։

8 Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։

9 Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։

10 Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։

Բաբելոնի անկումը

11 «Որովհետև ուրախացաք և ցնծացիք, ո՛վ իմ ժառանգությունը կողոպտողներ, որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։

12 Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։

13 Տիրոջ սրտմտության պատճառով նա չպիտի բնակեցվի, այլ բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և երկարատև սուլի նրա բոլոր վերքերի համար։

14 Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։

15 Նրա դեմ ամեն կողմից աղաղակե՛ք, որովհետև սա Տիրոջ վրեժխնդրությունն է. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները հիմնահատակ եղան. նրանից վրե՛ժ առեք, ինչպես նա է արել, արե՛ք իրեն։

16 Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։

Իսրայելը վերադառնում է

17 Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։

18 Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։

19 Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, և նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում”։

20 Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։

Աստծու դատաստանը Բաբելոնին

21 «Ելի՛ր Մերաթայիմերկրի դեմ և Փակուդիբնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։

22 Երկրում պատերազմի ձայն կա և մեծ ավերում։

23 Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։

24 Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։

25 Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։

26 Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։

27 Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։

28 Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։

29 Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։

30 Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանանայն օրը,- ասում է Տերը։-

31 Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։

32 Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

33 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։

34 Նրանց փրկարարը զորավոր է, Զորությունների Տեր է նրա անունը. նա անպատճառ պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի երկրին հանգստություն տա և խռովք՝ Բաբելոնի բնակիչներին։

35 Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։

36 Սո՜ւր գուշակներիվրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։

37 Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանցնմանդառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։

38 Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերովխենթանում են։

39 Դրա համարայնտեղվայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։

40 Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղէլմարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։

41 Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ և շատ թագավորներ են զարթնում երկրի ծայրերից։

42 Նրանք աղեղ և տեգ են բռնում, անգութ են և չեն ողորմում, նրանց ձայնը ծովի պես գոռում է, և ձիերի վրա են հեծած, պատերազմիկի պես շարված են քո դեմ, ո՛վ Բաբելոնի դուստր։

43 Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։

44 Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

45 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբելոնի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է քաղդեացիների երկրի դեմ. հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

46 Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 51

Բաբելոնի անաչառ դատաստանը

1 Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայիմեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։

2 Բաբելոնի վրա օտարներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան և դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրն ամեն կողմից նրա վրա պիտի գան»։

3 Թող աղեղնավորը իր աղեղը լարի նրա դեմ և պատրաստ կանգնի՝ հագած իր զրահը։ Մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը։

4 Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։

5 Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։

6 Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող իր անձն ազատի, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև Տիրոջ համար վրեժխնդրության ժամանակն է, ինքն է հատուցելու նրան։

7 Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։

8 Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։

9 Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։

10 Տերը երևան հանեց մեր արդարությունը։ Եկե՛ք, և Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործը։

11 Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։

12 Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։

13 Ո՛վ շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։

14 Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանքհաղթությանձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։

Փառաբանության երգ

15 Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը.

16 երբ նրա ձայնը որոտում է, երկնքում ջրերի դղրդյուն է. գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և իր շտեմարաններից հանում է քամին։

17 Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահարիրկուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։

18 Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

19 Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է,Իսրայելընրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։

20 «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզնով ազգեր կջարդեմ և թագավորություններ կկործանեմ քեզնով։

21 Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։

22 Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։

23 Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրաեզներիզույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։

24 Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

25 «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։

26 Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։

27 Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։

28 Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։

29 Երկիրը կդողա և կտագնապի, որովհետև կկատարվեն Տիրոջ մտադրությունները Բաբելոնի մասին՝ Բաբելոնի երկիրն առանց բնակչի՝ ամայի դարձնելու մասին։

30 Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանցպեսդարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։

31 Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։

32 Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։

33 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։

34 Մեզ լափեց, մեզ բնաջնջեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, մեզ դատարկ անոթ դարձրեց, մեզ վիշապի պես կուլ տվեց, փափկություններով իր փորը լցրեց, մեզ դուրս նետեց։

35 «Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրալինեն»,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիներիերկրիբնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։

Աստված օգնելու է Իսրայելին

36 Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։

37 Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։

38 Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։

39 Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։-

40 Ես գառների պես նրանց սպանդանոց պիտի իջեցնեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ։

Բաբելոնի ճակատագիրը

41 Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։

42 Ծովը բարձրացավ Բաբելոնի վրա, այն ծածկվեց նրա խռովալից ալիքներով։

43 Նրա քաղաքներն ամայի դարձան, անջրդի երկիր ու անապատ, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում, և նրա միջով մարդու որդի չի անցնում։

44 Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։

45 Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։

46 Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։

47 Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։

48 Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։-

49 Բաբելոնը պիտի տապալվի Իսրայելի սպանվածների համար, ինչպես որ ամբողջ երկրի սպանվածները տապալվեցին Բաբելոնի համար»։

Աստծու պատգամը Բաբելոնի իսրայելացիներին

50 Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։

51 Մենք ամաչում ենք, որովհետև նախատինք լսեցինք, ամոթը ծածկեց մեր դեմքը, որովհետև օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։

52 «Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։

53 Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։

Բաբելոնի ավերումը

54 Լսե՛ք. աղաղակի ձայն Բաբելոնից. մեծ կոտորած է քաղդեացիների երկրում։

55 Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և նրանից պիտի վերացնի մեծ ձայնը, որովհետև նրանց ալիքները շատ ջրերի նման մռնչում են. նրանց ձայնի աղմուկը բարձր է հնչում։

56 Որովհետև նրա՝ Բաբելոնի վրա ավերող եկավ, և նրա պատերազմիկները գերի ընկան, նրանց աղեղները կոտրտվեցին, որովհետև Տերը հատուցող Աստված է. նա անպատճառ կհատուցի։

57 «Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։

58 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։

Երեմիայի պատգամը ուղարկվում է Բաբելոն

59 Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։

60 Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։

61 Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը,

62 և ասա՛. “Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա”։

63 Եվ երբ վերջացնես այս գիրքըկարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ

64 և ասա՛. “Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելուայն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն”»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 52

Երուսաղեմի անկումը

1 Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։

2 Եվ նա Տիրոջ առաջ չարություն արեց ըստ ամեն ինչի, որ արել էր Հովակիմը։

3 Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

4 Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։

5 Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

6 Չորրորդ ամսին՝ ամսի իննին, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար։

7 Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։

8 Բայց քաղդեացիների զորքերը թագավորին հետապնդեցին և Երիքովի հարթավայրում հասան Սեդեկիային։ Նրա ամբողջ զորքը ցիրուցան եղավիրմոտից։

9 Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։

10 Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։

11 Կուրացրեց Սեդեկիայի աչքերը և նրան պղնձե շղթաներով կապեց։ Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն տարավ և բանտարկեց մինչև նրա մահվան օրը։

Տաճարի կործանումը

12 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։

13 Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։

14 Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որ թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պատերը։

15 Եվ Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ ժողովրդի չքավորներից, քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, և մնացած արհեստավորներին։

16 Եվ երկրի չքավորներից Նաբուզարադան թիկնապահապետը թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

17 Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։

18 Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։

19 Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։

20 Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։

21 Սյուներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն էր, նրա շրջագիծը տասներկու կանգուն էր, նրա հաստությունը չորս մատնաչափ էր, մեջը՝ դատարկ։

22 Եվ մի պղնձե խոյակ կար նրա վրա. մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, և խոյակի վրա շուրջանակի ցանց ու նռներ կային, բոլորը՝ պղնձե։ Եվ սրա նման էր նաև մյուս սյունը և նռներով։

23 Ամեն մի կողմի վրա նռները իննսունվեց հատ էին, ցանցի վրա շուրջանակի նռները հարյուր հատ էին։

Հուդայի ժողովուրդը գերի է տարվում Բաբելոն

24 Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։

25 Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։

26 Նաբուզարադան թիկնապահապետը նրանց վերցրեց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբղա։

27 Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Եմաթի երկրի Ռեբղայում։ Այսպես Հուդան գերի տարվեց իր երկրից։

28 Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդիթիվըսա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա.

29 Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։

30 Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի, ամբողջը՝ չորս հազար վեց հարյուր հոգի։

31 Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխըև նրան հանեց բանտից։

32 Եվ նրա հետ քաղցրությամբխոսեց և նրա գահը Բաբելոնում եղողմյուսթագավորների աթոռից բարձր դրեց,

33 նրա բանտի հագուստները փոխեց, և նա իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա հետ էր հաց ուտում։

34 Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1

Երուսաղեմի ցավերը

1 Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։

2 Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։

3 Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողներըիրնեղությունների մեջ հասան նրան։

4 Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։

5 Նրա հակառակորդներընրատերերըեղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։

6 Սիոնի դուստրերից անցավնրանցամբողջ վայելչությունը, նրա իշխաններն արոտավայր չգտնող եղջերուների նման եղան և տկարացած գնում են հալածողի առաջից։

7 Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։

8 Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։

9 Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։

10 Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։Երուսաղեմըտեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։

11 Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելուհամար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։

12 Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։

13 Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։

14 Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձայնպիսիձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։

15 Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։

16 Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց։

17 Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ։

18 Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։

19 Կանչեցի իմ սիրելիներին, նրանք ինձ խաբեցին, իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին, երբ կերակուր էին որոնում իրենց համար, որպեսզի իրենց կյանքը պահպանեն։

20 Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում, որովհետև սաստիկ ըմբոստացա, դրսից սուրն էինձդժբախտացնում, ներսից՝ մահը։

21 Հառաչանքս լսեցին,բայցինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որայդպեսարեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։

22 Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2

Տիրոջ պատիժը Երուսաղեմին

1 Տերն ինչպե՜ս է իր բարկության ամպով պատել Սիոնի դստերը. նա երկնքից երկիր գցեց Իսրայելի փառքը և իր բարկության օրը չհիշեց իր ոտքերի պատվանդանը։

2 Տերն առանց գթալու խորտակեց Հակոբի բոլոր բնակարանները, իր բարկության մեջ քանդեց Հուդայի դստեր ամրոցները, գետնով տվեց. անպատվեց թագավորությունն ու իշխանավորներին։

3 Նա իր սաստիկ բարկությամբ փշրեց Իսրայելի ամբողջ զորությունը, իր աջ ձեռքը նրանցից վերցրեց թշնամու առաջ և կրակի բոցի պես վառվեց Հակոբի մեջ՝ այրելով շուրջբոլորը։

4 Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։

5 Տերը թշնամու պես եղավ, կործանեց Իսրայելին, կործանեց նրա բոլոր պալատները, քանդեց նրա ամրոցները և Հուդայի դստեր մեջ բազմացրեց ողբն ու սուգը։

6 Այգու պես ավերեց իր տաղավարը, նրա ժողովատեղին քանդեց, Տերը Սիոնում մոռացության տվեց հանդիսավոր տոնը և Շաբաթը և իր ցասումնալից բարկությամբ արհամարհեց թագավորին ու քահանային։

7 Տերը մերժեց իր զոհասեղանը, իր սրբարանն ուրացավ, նրա պալատների պատերը թշնամու ձեռքը հանձնեց. հանդիսավոր տոն օրվա պես ձայն տվեցին Տիրոջ տանը։

8 Տերը մտադրեց քանդել Սիոնի դստեր պարիսպը, քաշեց լարը, իր ձեռքը ետ չպահեց կործանելուց, պատնեշին ու պարսպին սուգ անել տվեց, միասին հյուծվեցին։

9 Գետնի մեջ մխրճվեցին նրա դարպասները. նա փչացրեց ու կոտրեց նրա նիգերը, նրա թագավորն ու իշխանավորները ազգերի մեջ ենաքսորվել.օրենք ևս չկա. և նրա մարգարեներն էլ տեսիլք չեն գտնում Տիրոջից։

10 Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։

11 Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում էիմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։

12 Իրենց մայրերին ասում են. «Ո՞ւր են ցորենն ու գինին», երբ վիրավորների պես նվաղում են քաղաքի փողոցներում, մինչ իրենց հոգին են ավանդում իրենց մայրերի կրծքին։

13 Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։

14 Քո մարգարեները քեզ համար սուտ ու անիմաստ տեսիլքներ տեսան, քո անօրենությունը չբացահայտեցին, որպեսզի քեզ գերությունից վերադարձնեն, և քեզ համար սուտ ու մոլոր պատգամներ տեսան։

15 Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ասելով.«Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։

16 Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։

17 Տերը կատարեց իր մտադրածը, իրագործեց իր խոսքը, որ վճռել էր վաղեմի օրերից. քանդեց և չգթաց և թշնամուն քեզնով ուրախացրեց, բազմապատկեցքո հակառակորդների զորությունը։

18 Նրանց սիրտն աղաղակեց Տիրոջը. ո՛վ Սիոնի դստեր պատ, գիշեր ու ցերեկ գետի պես արտասո՛ւք թափիր, քեզ դադար մի՛ տուր, աչքիդ բիբը թող չհանգստանա։

19 Վե՛ր կաց, աղաղակի՛ր գիշերով՝ գիշերային պահերի հսկումի սկզբին. սիրտդ ջրի պես թափի՛ր Տիրոջ առաջ. դեպի նա բարձրացրո՛ւ ձեռքերդ քո երեխաների կյանքի համար, որոնք սովից նվաղում են ամեն փողոցի գլխին։

20 Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։

21 Դրսում՝ գետնի վրա, փռվեցին տղան ու ծերը. իմ կույսերն ու իմ երիտասարդները սրից ընկան, սպանեցիր քո բարկության օրը, մորթեցիր առանց գթալու։

22 Հանդիսավոր տոն օրվա պես չորսբոլորից կանչեցիր իմ վախերը։ Եվ Տիրոջ բարկության օրը ազատվող կամ վերապրող չեղավ. ինչ որ ծնել ու մեծացրել էի, իմ թշնամին բնաջնջեց։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3

Պատիժ, ապաշխարություն, հույս

1 Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։

2 Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։

3 Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։

4 Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։

5 Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։

6 Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։

7 Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։

8 Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։

9 Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։

10 Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։

11 Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։

12 Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։

13 Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը։

14 Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։

15 Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։

16 Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։

17 Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։

18 Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։

19 Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։

20 Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։

21 Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։

22 Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։

23 Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։

24 «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։

25 Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։

26 Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։

27 Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։

28 Թող առանձին նստի ու լռի, որովհետևայնդրվեց նրա վրա։

29 Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։

30 Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։

31 Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։

32 Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։

33 Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։

34 Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին,

35 Մարդու իրավունքը զլանալԱմենաբարձրյալի առաջ,

36 Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։

37 Ո՞վ է նա, որ ասի, ևասածըկկատարվի, եթե Տերըայդպեսչի հրամայել։

38 Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։

39 Ինչո՞ւ է տրտնջում ապրող մարդը, մարդն իր մեղքերի համար։

40 Քննենք մեր ճանապարհները և փորձենք ու ետ դառնանք Տիրոջը։

41 Մեր սրտերըմերձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը.

42 Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։

43 Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։

44 Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։

45 Մեզ ժողովուրդների մեջ խոտան և անարգ դարձրիր։

46 Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։

47 Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։

48 Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։

49 Իմ աչքըարցունքպիտի թափի ու չդադարի, առանց դադարի։

50 Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։

51 Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։

52 Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։

53 Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։

54 Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։

55 Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։

56 Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։

57 Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։

58 Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։

59 Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։

60 Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։

61 Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։

62 Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։

63 Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգիառարկանեմ։

64 Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։

65 Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։

66 Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։