Categories
ԺՈՂՈՎՈՂ

ԺՈՂՈՎՈՂ 12

1 Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։

2 Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել.

3 Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն,

4 Փողոցի դռներըկփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։

5 Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի,և մարախը պիտի ծանրանա,ախորժակըպիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։

6 Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը,

7 Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։

8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։

Վերջաբան

9 Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։

10 Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։

11 Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։

12 Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։

13 Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։

14 Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1

Առաջին երգ

1 Սողոմոնի երգերի երգը։

2 Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է։

3 Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։

4 Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։

5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները, ինչպես Սողոմոնի վարագույրները։

6 Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել. մորս որդիները բարկացել էին ինձ վրա և ինձ այգիներին պահապանուհի էին նշանակել. ես իմ սեփական այգին չեմ պահպանել։

7 Ասա՛ ինձ, ո՛վ իմ հոգու սիրելի, որտե՛ղ ես արածեցնումքոհոտը, որտե՛ղ ես հանգիստ տալիսնրանկեսօրին։ Քո ընկերների հոտերի մոտ ես ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմնրան։

8 Եթե դու չգիտես, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնը, դո՛ւրս եկ հոտի հետքերով և հովիվների վրանների մոտ արածեցրո՛ւ ուլերդ։

9 Փարավոնի կառքերինլծվածմատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։

10 Այտերդ գեղեցիկ են զարդերով, պարանոցդ՝ մանյակներով։

11 Քեզ համար ոսկե զարդեր կշինենք՝ արծաթե կիտվածքով։

12 Մինչ թագավորն իր օթոցի վրա էր, իմ նարդոսն իր հոտը բուրեց։

13 Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։

14 Իմ սիրեկանն ինձ համար հինայի ողկույզ է Ենգեդիի այգիներում։

15 Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցիկ ես. աչքերդ՝ աղավնիներ։

16 Ահավասիկ գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրեկան, և հաճելի, և կանաչ է մեր անկողինը։

17 Մեր տների գերանները մայրու փայտից են, մեր հեծանները՝ եղևնափայտից։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 2

1 Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։

2 Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին է աղջիկների մեջ։

3 Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4 Ինձ գինու տունը տարավ, և նրա դրոշն ինձ վրա սեր է։

5 Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։

6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։

7 Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։

Երկրորդ երգ

8 Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։

9 Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։

10 Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

11 Որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել-գնացել է։

12 Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։

13 Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

14 Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։

15 Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։

16 Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։

17 Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, ե՛տ դարձիր, ո՛վ իմ սիրեկան, նմանվի՛ր այծյամին կամ եղնիկի ձագին Բեթերի լեռների վրա։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 3

1 Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։

2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։

3 Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։

4 Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։

5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։

Երրորդ երգ

6 Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկվածզմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամենտեսակփոշիներով։

7 Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։

8 Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։

9 Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։

10 Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։

11 Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 4

1 Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցի՜կ ես. քո քողի ետևում աչքերդ աղավնիներ են, մազերդ Գաղաադի սարից իջնող այծերի հոտի են նման։

2 Ատամներդ լվացվելուց դուրս եկող խուզվող հոտի նման են. նրանք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և ամուլ չկա նրանց մեջ։

3 Կարմիր թելի նման են քո շրթունքները, և բերանդ՝ գեղեցիկ. այտերդ քո քողի տակ կիսած նռան նման են։

4 Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։

5 Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։

6 Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, զմուռսի լեռն ու կնդրուկի բլուրը կգնամ։

7 Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։

8 Ինձ հետ Լիբանանից, ո՛վ հարս, ինձ հետ Լիբանանից կգաս. նայի՛ր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, առյուծների որջերից, ինձերի սարերից։

9 Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մինայվածքով, պարանոցիդ մի մանյակով։

10 Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։

11 Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։

12 Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։

13 Քո ոստերը նռնենիների մրգաստան են՝ ընտիր պտուղներով. հինաներով ու նարդոսներով,

14 Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։

15 Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։

16 Զարթնի՛ր, ո՛վ հյուսիսային քամի,և ե՛կ, ո՛վ հարավային քամի,փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն։ Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա և ուտի նրա ընտիր պտուղները։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 5

1 Ես եկա իմ պարտեզը, իմ քո՛ւյր, հա՛րս, քաղեցի իմ զմուռսն իմ համեմունքի հետ, կերա իմ խորիսխն իմ մեղրի հետ, խմեցի իմ գինին իմ կաթի հետ։ Կերե՛ք, ո՛վ բարեկամներ, խմե՛ք, հարբեցե՛ք սիրով։

Չորրորդ երգ

2 Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է.դուռըթակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։

3 Պատմուճանս հանել եմ. ինչպե՞ս հագնեմ այն. ոտքերս լվացել եմ. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։

4 Սիրեկանս ձեռքը պարզեց ծակով, և ընդերքս ալեկոծվեց նրա համար։

5 Ես վեր կացա, որպեսզի բացեմ սիրեկանիս համար, և ձեռքերիցս զմուռս կաթեց և մատներիցս՝ հոսող զմուռս փականի բռնատեղի վրա։

6 Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը շրջվել գնացել էր. սիրտս նվաղել էր, մինչ նա խոսում էր. փնտրեցի նրան, բայց չգտա. կանչեցի, բայց չպատասխանեց ինձ։

7 Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին, վիրավորեցին ինձ, պարիսպների պահապանները քողս վրայիցս վերցրին։

8 Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նրան.ասացե՛ք,որ սիրով հիվանդ եմ ես։

9 «Քո սիրեկանն ինչո՞վ է առավելուրիշսիրեկաններից, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ինչո՞վ է առավել քո սիրեկաննուրիշսիրեկաններից, որ մեզ այդպես երդվեցնում ես»։

10 «Իմ սիրեկանը սպիտակ և կարմրագույն է, բյուրերից գերազանց է։

11 Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։

12 Նրա աչքերը աղավնիների նման են ջրի վտակների մոտ, կաթով լվացված, լիովին ագուցված։

13 Նրա այտերը համեմունքի մարգերի պես են, բուրավետ ածուներ, շրթունքները հոսուն զմուռս կաթեցնող շուշաններ են։

14 Նրա ձեռքերը ոսկե մականներ են՝ Թարսիսի քարերով զարդարված, նրա որովայնը հղկված փղոսկր է՝ պատված շափյուղաներով։

15 Նրա սրունքները մարմարե սյուներ են՝ հաստատված զտված ոսկյա խարիսխների վրա. կերպարանքը՝ Լիբանանի պես, ընտիր, ինչպես եղևնիները։

16 Նրա քիմքը քաղցր է, և նա ինքն ամբողջովին ցանկալի է. ահա իմ սիրեկանը և ահա իմ ընկերը, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ»։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 6

1 «Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ո՞ւր է դարձել քո սիրեկանը, որ քեզ հետ նրան փնտրենք»։

2 Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։

3 Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։

Հինգերորդ երգ

4 Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիրզորքերիպես։

5 Աչքերդ ինձանից դարձրո՛ւ, որովհետև նվաճում են ինձ. մազերդ Գաղաադից իջնող այծերի հոտի են նման։

6 Ատամներդ լվացարանից դուրս եկող մաքիների հոտի են նման, որոնք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և մի ամուլ չկա նրանց մեջ։

7 Այտերդ քողիդ տակ կիսած նռան նման են։

8 Վաթսունն են թագուհիները, և ութսուն՝ հարճերը, և օրիորդներին թիվ չկա։

9 Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։

10 Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիրզորքերիպես։

11 Ես ընկուզենիների պարտեզն իջա, որպեսզի հովտի դալարները տեսնեմ, նայեմ, թե ծլարձակե՞լ է արդյոք որթատունկը, թե՞ ծաղկել են նռնենիները։

12 Ես չգիտեի, իմ հոգին ինձ իմ ազնվական ազգիկառքերում էր դրել։

13 Դարձի՛ր, դարձի՛ր, ո՛վ Սուլամիթ, դարձի՛ր, դարձի՛ր, որպեսզի տեսնենք քեզ։ Ինչո՞ւ պիտի նայենք Սուլամիթին, ինչպես Մահանայիմի պարին։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 7

1 Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով, ո՛վ ազնվականի դուստր։ Քո ազդրերի կորությունը նման է մանյակի՝ շինված հմուտ վարպետի ձեռքով։

2 Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։

3 Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։

4 Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։

5 Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված էքոխոպոպներով։

6 Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։

7 Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։

8 Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիներիհոտիպես։

9 Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում էիմշրթունքներիև ատամներիվրա։

10 Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։

11 Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։

12 Առավոտկանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։

13 Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։

Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8

1 Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։

2 Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։

3 Նրա ձախ ձեռքը թող գլխիս տակ լիներ, իսկ աջը գրկեր ինձ։

4 Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք իմ սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճի։

Վեցերորդ երգ

5 Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։

6 Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։

7 Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։

8 Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։

9 Եթե նա պարիսպ է, նրա վրա արծաթե մի զրահ, աշտարակ շինենք, և եթե նա դուռ է, նրան եղևնափայտի տախտակով պատենք։

10 Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։

11 Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։

12 Իմ այգին, որ իմն է, իմ առջևում է. հազարը քեզ, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը՝ նրա պտուղը պահողների համար։

13 Ո՛վ պարտեզների մեջ նստող, ընկերներդ լսում են քո ձայնը. «Ի՛նձ էլ թույլ տուր լսել»։

14 Վազի՛ր, ո՛վ իմ սիրեկան, նմա՛ն եղիր այծյամին կամ եղնիկների ձագին համեմաբույր սարերի վրա։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 1

1 Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։

Աստված հանդիմանում է իր ժողովրդին

2 Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։

3 Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը,բայցԻսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։

4 Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։

5 Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։

6 Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջտեղչկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։

7 Ձեր երկիրնամայացած է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. ձեր հողերիբերքնօտարներն են ուտում ձեր աչքի առաջ. դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման։

8 Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։

9 Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։

10 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։

11 «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։

12 Երբ գալիս եք ինձ պաշտելու,ո՞վ էայդպահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։

13 Այլևս սին ընծաներ մի՛ բերեք,ձերխունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթներըևժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։

14 Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։

15 Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։

16 Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։

17 Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին,արդարդա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։

18 Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պեսսպիտակկդառնան։

19 Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։

20 Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասացայն»։

Մեղավոր քաղաքը

21 Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։

22 Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։

23 Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։

24 Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը,այսխոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։

25 Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։

26 Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։

27 Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։

28 Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։

29 Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք,

30 որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։

31 Ուժեղմարդըպիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։