Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

Ուխտի տապանակը Կարիաթարիմից փոխադրվում է

1 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։

2 Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է,մարդիկուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ,

3 և մեր Աստծու տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետև Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք»։

4 Հավաքված ամբողջ ժողովուրդն ասաց. «Այդպես անենք», որովհետև այս խոսքը ուղիղ թվաց ամբողջ ժողովրդին։

5 Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի Սիոր գետից մինչև Եմաթի մուտքը, որպեսզի Աստծու տապանակը բերեն Կարիաթարիմից։

6 Դավիթն ամբողջ Իսրայելի հետ գնաց Բաաղ, այսինքն՝ Հուդայի Կարիաթարիմ՝ այնտեղից վեր բերելու քերովբեներիվրատեղադրված Աստծու տապանակը, որը կրում է Տիրոջ անունը։

7 Ամինադաբի տնից Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, և Օզան ու Աքիովը քշում էին սայլը։

8 Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։

9 Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։

10 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։

11 Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա։

12 Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։

13 Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ուտարավգեթացի Աբդեդոմի տունը։

14 Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

Դավթի գործունեությունը Երուսաղեմում

1 Տյուրոսի Քիրամ թագավորը Դավթի մոտ ուղարկեց պատգամաբերներ, եղևնափայտ, որմնադիրներ և հյուսներ, որպեսզի նրա համար տուն կառուցեն։

2 Դավիթը հասկացավ, որ Տերն իրեն թագավոր հաստատեց Իսրայելի վրա, որովհետև նրա թագավորությունը բարձրացվեց Իսրայելի ժողովրդի համար։

3 Դավիթն ուրիշ կանայք էլ առավ Երուսաղեմում, որոնցից ևս ունեցավ տղաներ և աղջիկներ։

4 Սրանք են Երուսաղեմում նրա համար ծնված տղաների անունները՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,

5 Հեբաար, Եղիսուա, Եղիփաղետ,

6 Նոգա, Նափեկ, Հափիե,

7 Եղիսամա, Բաղիադա և Եղիփաղետ։

Հաղթանակ փղշտացիների դեմ

8 Երբ փղշտացիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացիները ելան Դավթին որոնելու։ Դավիթն այդ լսեց և դուրս եկավ նրանց դիմաց։

9 Փղշտացիները եկան և ասպատակեցին Ռափայինների հովտում։

10 Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։

11 Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։

12 Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։

13 Փղշտացիները կրկին եկան և ասպատակեցին հովտում։

14 Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց ետևից, շեղվի՛ր նրանցից և նրանց վրա գնա՛ թթենիների կողմից։

15 Երբ թթենիների գագաթից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ դո՛ւրս եկ պատերազմի, որովհետև Աստված պիտի դուրս գա քո առջևից՝ հարվածելու համար փղշտացիների բանակին»։

16 Դավիթն արեց այնպես, ինչպես որ Տերը հրամայեց իրեն, և նրանք կոտորեցին փղշտացիների բանակը Գաբավոնից մինչև Գազեր։

17 Դավթի համբավը տարածվեց բոլոր երկրներում, և Տերը նրա վախը տարածեց բոլոր ազգերի վրա։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

Ուխտի տապանակը փոխադրելու պատրաստությունը

1 Դավիթնիր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։

2 Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոքչվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։

3 Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։

4 Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին.

5 Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի,

6 Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի,

7 Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի,

8 Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի,

9 Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի,

10 Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։

11 Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին

12 և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստածտեղը,

13 որովհետև սկզբում ձերայստեղչլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։

14 Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։

15 Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։

16 Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։

17 Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։

18 Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։

19 Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար,

20 Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։

21 Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։

22 Ղևտացիներիերգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։

23 Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։

24 Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։

Ուխտի տապանակը փոխադրվում է Երուսաղեմ

25 Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։

26 Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։

27 Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, նույնպես և տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու երգիչների հետ Քոնոնիան՝ երգիչների գլխավորը։ Դավթի վրա քաթանե մի եփուդ կար։

28 Ամբողջ Իսրայելը տանում էր Տիրոջ ուխտի տապանակը ուրախ աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով և հնչուն ծնծղաներով, տավիղներով ու քնարներով։

29 Երբ Տիրոջ ուխտի տապանակը հասավ Դավթի քաղաքը, այն ժամանակ Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ Դավիթ թագավորը պարում ու ցատկոտում է, և իր սրտում արհամարհեց նրան։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

1 Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

2 Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։

3 Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։

4 Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։

5 Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։

6 Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։

7 Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համարայսսաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.

Փառաբանության երգ

8 «Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,

Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։

9 Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,

Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։

10 Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.

Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։

11 Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.

Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։

12 Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,

Նրա նշաններն ու նրա հրահանգները։

13 Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,

Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։

14 Ինքը Տերն է մեր Աստվածը,

Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։

15 Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,

Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,

16 Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,

Եվ իր երդումը Իսահակի հետ։

17 Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն

Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտլինի՝

18 Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝

Որպես ձեր ժառանգության բաժին”։

19 Սակավաթիվ էին նրանք,

Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,

20 Ազգից ազգ էին գնում

Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։

21 Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.

Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.

22 “Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,

Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։

23 Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրիմարդի՛կ,

Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,

24 Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,

Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,

25 Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,

Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,

26 Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,

Իսկ Տերը երկինքն է արարել։

27 Փառք և վայելչությունկանրա առաջ,

Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։

28 Ո՛վ բոլոր ժողովուրդներ,

Տիրոջը տվե՛ք փառք և զորություն,

29 Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք,

Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ,

Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։

30 Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ,

Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։

31 Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա,

Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։

32 Ծովը գոռգոռա իր լիությամբ,

Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։

33 Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը,

Քանզի նա գալիս է երկիրը դատելու։

34 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է,

Եվ նրա ողորմությունը հավիտենական է։

35 Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,

Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից,

Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը

Եվ պարծենանք քո մեծագործություններով”։

36 Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,

Հավիտենից մինչև հավիտյան»։

Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։

Պաշտամունք Երուսաղեմում և Գաբավոնում

37 Դավիթնայնտեղ՝ Տիրոջ ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին և նրա եղբայրներին, որպեսզի միշտ՝ ամեն օր, ծառայեն տապանակի առջև։

38 Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններկարգեց։

39 Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներինդրեցՏիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում,

40 որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա ևկատարենՏիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։

41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։

42 Նրանց հետ էին Եմանն ու Իդիթունը՝ փողերով և ծնծղաներով՝ հնչեցնելու համար, և նվագարաններով՝ Աստծունփառաբանելուհամար։ Իսկ Իդիթունի որդիները դռնապաններ էին։

43 Ամբողջ ժողովուրդը գնաց՝ ամեն մեկն իր տունը, Դավիթն էլ վերադարձավ իր տունն օրհնելու։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

Նաթանի պատգամը Դավթին

1 Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։

2 Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։

3 Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով.

4 «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. “Դու ինձ համար բնակվելու տուն չես շինի,

5 որովհետև Իսրայելի որդիներինԵգիպտոսիցիմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլգնացելեմ վրանից վրան և խորանիցխորան։

6 Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվելԻսրայելիիմ ժողովրդին, ասելով. “Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք””։

7 Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։

8 Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։

9 Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմայնտեղ.նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան,

10 ինչպես այդեղել էայն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։

11 Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։

12 Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։

13 Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։

14 Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի””»։

15 Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։

Դավթի շնորհակալության աղոթքը

16 Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։

17 Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։

18 Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։

19 Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։

20 Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։

21 Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։

22 Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։

23 Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես,

24 որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև,

25 որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։

26 Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։

27 Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

Դավթի ռազմական հաղթանակները

1 Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։

2 Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3 Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։

4 Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։

5 Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։

6 Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։

7 Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։

8 Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։

9 Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը,

10 նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամենտեսակոսկե, արծաթե և պղնձե անոթներուղարկեց Դավթին։

11 Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։

12 Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։

13 Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։

14 Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

15 Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր,

16 Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։

17 Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19

Դավիթը հաղթում է ամմոնացիներին և ասորիներին

1 Դրանից հետո մեռավ ամմոնացիների թագավոր Նաասը, և նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդին։

2 Դավիթն ասաց. «Նաասի որդի Անոնին հավատարմություն անեմ, որովհետև նրա հայրը հավատարմությամբ վարվեց ինձ հետ»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որպեսզի մխիթարեն նրան իր հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիրը՝ Անոնի մոտ՝ մխիթարելու նրան։

3 Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքիառաջ,որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։

4 Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։

5 Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նամարդուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։

6 Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։

7 Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։

8 Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։

9 Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։

10 Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ,

11 իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։

12 Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։

13 Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

14 Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։

15 Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։

16 Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։

17 Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։

18 Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքիզինվոր,քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։

19 Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20

Դավիթը գրավում է Ռաբբան

1 Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիսպատերազմի,Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։

2 Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։

3 Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։

Պատերազմ փղշտացի հսկաների դեմ

4 Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայիորդիներից Սեփիային և նվաճեց նրանց։

5 Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։

6 Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։

7 Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։

8 Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21

Դավիթը մարդահամար է անցկացնում

1 Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։

2 Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան ևհաշիվնինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։

3 Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։

4 Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։

5 Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազարսուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։

6 Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։

7 Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։

8 Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։

9 Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց.

10 «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. “Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար””»։

11 Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը.

12 “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։

13 Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։

14 Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։

15 Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։

16 Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։

17 Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝նրանբնաջնջելու համար»։

18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։

19 Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։

20 Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։

21 Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։

22 Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։

23 Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։

24 Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։

25 Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։

26 Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։

27 Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։

28 Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։

29 Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։

30 Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

Տաճարի շինության պատրաստություններ

1 Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։

2 Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։

3 Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,

4 անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։

5 Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար,պետք էամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համարշինանյութերպատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատշինանյութերպատրաստեց։

6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։

7 Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ,

8 բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։

9 Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոնկլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։

10 Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։

11 Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։

12 Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։

13 Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։

14 Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։

15 Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար,

16 ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։

17 Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։

18 Նա ասաց.«Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։

19 Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։