Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3

Դավիթ թագավորի որդիները

1 Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից,

2 երրորդը՝ Աբիսողոմը՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստր Մաաքայի որդին, չորրորդը՝ Ադոնիան՝ Ագգիթի որդին,

3 հինգերորդը՝ Սափատիան՝ Աբիտալից, և վեցերորդը՝ Հեթրամը՝ իր Եգլա կնոջից։

4 Այսվեցը նրա համար ծնվեցին Քեբրոնում։ Դավիթն այնտեղ թագավորեց յոթ տարի և վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում։

5 Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը.այսչորսըծնվեցինԱմիելի աղջիկ Բերսաբեեից։

6 Նաև Հաբաարը, Եղիսաման, Եղիփաղետը,

7 Նոքան, Նափեկը, Հափիեն,

8 Եղիսաման, Եղիադան և Եղիփաղետը՝այսինը։

9 Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, բացի հարճերի որդիներից և սրանց քույր Թամարից։

Սողոմոն թագավորի սերունդը

10 Սողոմոնի որդին էր Ռոբովամը, նրա որդին՝ Աբիան, նրա որդին՝ Ասան, նրա որդին՝ Հոսափատը,

11 նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը,

12 նրա որդին՝ Ամասիան, նրա որդին՝ Ազարիան, նրա որդին՝ Հովաթամը,

13 նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն,

14 նրա որդին՝ Ամոնը, նրա որդին՝ Հովսիան։

15 Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։

16 Հովակիմի որդիները՝ Հեքոնիա և Սեդեկիա։

17 Հեքոնիայի որդիները՝ Ասիր, նրա որդիները՝ Սաղաթիել,

18 Մաղքիրամ, Փադայիա, Սանեսար, Հեկամիա, Օսամա և Նադաբիա։

19 Փադայիայի որդիները՝ Զորաբաբել և Սիմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մեսուղամ, Անանիա, և սրանց քույրը՝ Սաղոմիթ.

20 ապա նաև՝ Ասուբա, Ոհող, Բարաքիա, Ասադիա և Հոսաբհեսեդ՝այսհինգը։

21 Անանիայի որդիները՝ Փաղատիա և Եսայիա, նաև Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները։

22 Սեքենիայի որդիները՝ Սեմայիա, Սեմայիայի որդիները՝ Քետտուս, Իգաղ, Բերիա, Նաարիա և Սափատ՝այսվեցը։

23 Նաարիայի որդիները՝ Եղիովենայի, Եզեկիա և Եզրիկամ՝այսերեքը։

24 Եղիովենայիի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուր, Հոհանան, Դաղայիա և Անանի՝այսյոթը։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

Հուդայի սերունդը

1 Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։

2 Սոբաղի որդին՝ Ռեայիան, Հեթի հայրն էր. Հեթը Աքիմայի և Ղաադի հայրն էր։ Սրանք սաարացիների տոհմերն են։

3 Սրանք են Աբիեթամի որդիները՝ Հեզրայել, Հեսմա և Հեդբաս։ Սրանց քրոջ անունն էր Եսելերիոն։

4 Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։

5 Թեկուեի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Եղաա և Նաարա։

6 Նաարան նրա համար ծնեց Օքոզամին, Օփերին, Թեմանին և Ահասթարիին։ Սրանք Նաարայի որդիներն են։

7 Եղաայի որդիները՝ Սարեթ, Սահառ և Եթնան։

8 Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։

9 Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. «Ցավով ծնեցի»։

10 Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիրինձչարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։

Այլ ընտանիքների ցանկը

11 Սոհայի եղբայր Քեղուբը Մաքիրի հայրն էր, որը Եսթոնի հայրն էր։

12 Եսթոնը ծնեց Բեթոափային, Փասեին և Իրնաասի հորը՝ Թունային։ Սրանք են Հռեքայի մարդիկ։

13 Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա։ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։

14 Մաոնաթային Եփրանի հայրն էր, իսկ Սարայիան Գե-Քարսիմիհայրն էր, որը Հովաբի հայրն էր, որովհետև նրանք հյուսներ էին։

15 Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Իրու, Էլա և Նաամ։ Էլայի որդին՝ Կենեզ։

16 Հալելելի որդիները՝ Զիփ, Զիփա, Թիրիա և Ասարել։

17 Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերիկինըծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։

18 Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։

19 Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիները՝ Գարմին Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովը։

20 Սիմոնի որդիները՝ Ամնոն, Հռինա, Բենանան և Թիղոն։ Հեսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։

Սելոմի սերունդը

21 Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։

22 Նաև Հովակիմը և Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարափ, որոնք Մովաբի և Հասուբի-Լեհեմի վրա իշխեցին։ Բայց այս բաները հին են։

23 Սրանք բրուտներ էին, բնակվում էին Նեթայիմում և Գադերայում՝ թագավորի մոտ, և աշխատում էին նրա համար։

Շմավոնի սերունդը

24 Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։

25 Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։

26 Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։

27 Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։

28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում,

29 Բաղայում, Ասեմում, Թուղադում,

30 Բաթուելում, Հորմայում, Սիկելակում,

31 Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։

32 Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք,

33 և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։

34 Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան.

35 Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու.

36 Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա.

37 Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։

38 Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։

39 Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։

40 Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։

41 Իրենցայս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։

42 Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։

43 Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

1 Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։

2 Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։

3 Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։

4 Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի,

5 նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաաղ։

6 Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։

7 Նրա եղբայրների՝ իրենց տոհմերով ազգահամարի մեջ արձանագրվելիս գլխավորն էր Հեիելը, հետո՝ Զաքարիան

8 և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։

9 Նա բնակվեց արևելյան կողմում՝ Եփրատ գետից մինչև անապատը, որովհետև նրանց անասունները շատացել էին Գաղաադի երկրում։

10 Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։

Գադի սերունդը

11 Գադի որդիները բնակվեցին սրանց դիմաց՝ Բասանի երկրում, մինչև Սելքա։

12 Գլխավորն էր Հովելը, երկրորդը՝ Սափամը, ապա՝ Հունային և Սափատը Բասանում։

13 Նրանց եղբայրներն ըստ իրենց ազգատոհմերի՝ Միքայել, Մեսուղամ, Սաբեե, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր՝այսյոթը։

14 Սրանք Բուզի որդու՝ Հաքդովի որդու՝ Հեսիսայի որդու՝ Միքայելի որդու՝ Գաղաադի որդու՝ Հարոայի որդու՝ Հուրիի որդի Աբիքելի որդիներն էին։

15 Գունիի որդու՝ Աբդիելի որդի Աքին նրանց ազգատոհմի գլխավորն էր։

16 Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։

17 Նրանք ամենքը ազգահամարի մեջ գրվեցին Հուդայի Հովաթամ թագավորի և Իսրայելի Հերոբովամ թագավորի օրոք։

Արևելյան ցեղերի բանակները

18 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։

19 Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ

20 և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։

21 Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։

22 Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։

Մանասեի ցեղի արևելյան կեսի ժողովուրդը

23 Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։

24 Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։

Արևելյան ցեղերը տարագրվում են

25 Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։

26 Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը,որտեղ մնում ենմինչև այսօր։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6

Քահանաների ազգատոհմը

1 Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։

2 Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

3 Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։

4 Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր,

5 Աբիսուան Բոկկիի հայրն էր, Բոկկին Օզիի հայրն էր,

6 Օզին Զարիայի հայրն էր, Զարիան Մարիոթի հայրն էր,

7 Մարիոթը Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր,

8 Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Աքիմաասի հայրն էր,

9 Աքիմաասը Ազարիայի հայրն էր, Ազարիան Հոհանանի հայրն էր,

10 Հոհանանը Ազարիայի հայրն էր. սա նա է, որ քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։

11 Ազարիան Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր,

12 Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Սեղղումի հայրն էր,

13 Սեղղումը Քեղկիայի հայրն էր, Քեղկիան Ազարիայի հայրն էր,

14 Ազարիան Սարայիայի հայրն էր, իսկ Սարայիան Հոսեդեկի հայրն էր։

15 Հոսեդեկըգերիտարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։

16 Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։

17 Գերսոնի որդիների անունները սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։

18 Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

19 Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։

20 Գերսոնի որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա,

21 նրա որդին՝ Հովաք, նրա որդին՝ Ադդով, նրա որդին՝ Զարա, նրա որդին՝ Հաթրի։

22 Կահաթի որդիները՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ, նրա որդին՝ Ասիր,

23 նրա որդին՝ Եղկանա, նրա որդին՝ Աբիասափ, նրա որդին՝ Ասիր,

24 նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Սավուղ։

25 Եղկանայի որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։

26 Աքիմոթի որդին՝ Եղկանա, Եղկանայի որդին՝ Սուփի, նրա որդին՝ Նահաթ,

27 նրա որդին՝ Եղիաբ, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա։

28 Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։

29 Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա,

30 նրա որդին՝ Սամաա, նրա որդին՝ Անգիա, նրա որդին՝ Ասայիա։

Տաճարի երաժիշտները

31 Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։

32 Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։

33 Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝

34 որդին Եղկանայի՝ որդին Հերոամի՝ որդին Եղիելի՝ որդին Թովայի՝

35 որդին Սուփիի՝ որդին Եղկանայի՝ որդին Մաաթի՝ որդին Ամեսայիի՝

36 որդին Եղկանայի՝ որդին Հովելի՝ որդին Ազարիայի՝ որդին Սոփոնիայի՝

37 որդին Թաաթի՝ որդին Ասիրի՝ որդին Աբիասափի՝ որդին Կորխի՝

38 որդին Իսահառի՝ որդին Կահաթի՝ որդին Ղևիի՝ որդին Իսրայելի։

39 Նրա եղբայր Ասափը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը՝ որդին Բարաքիայի՝ որդին Սամուայի՝

40 որդին Միքայելի՝ որդին Բաասիայի՝ որդին Մեղքիայի,

41 որդին Աթանիի՝ որդին Զարայի՝ որդին Ադայիայի՝

42 որդին Եթանի՝ որդին Զամմայի՝ որդին Սեմեիի՝

43 որդին Հեթի՝ որդին Գերսոնի՝ որդին Ղևիի։

44 Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝

45 որդին Ասաբիայի՝ որդին Ամասիայի՝ որդին Քեղկիայի՝

46 որդին Ամասիի՝ որդին Բանիի՝ որդին Սամերի՝

47 որդին Մոողիի՝ որդին Մուսիի՝ որդին Մերարիի՝ որդին Ղևիի։

48 Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։

Ահարոնի սերունդը

49 Բայց Ահարոնն ու նրա որդիներըողջակեզէին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկծխումխունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։

50 Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա,

51 նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա,

52 նրա որդին՝ Մարիոթ, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտովբ,

53 նրա որդին՝ Սադոկ, նրա որդին՝ Աքիմաաս։

Ղևտացիների բնակավայրերը

54 Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ),

55 Հուդայի երկրում տվեցին Քեբրոնը և նրա շրջակայքի ագարակները,

56 բայց այդ քաղաքի արտերն ու նրա գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։

57 Ահարոնի որդիներին տվեցին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան և նրա ագարակները, Հաթիրն ու Եթիմովը՝ իր ագարակներով,

58 Քիլենը՝ իր ագարակներով, Դաբիրը՝ իր ագարակներով,

59 Ասանը՝ իր ագարակներով, և Բեթսամյուսը՝ իր ագարակներով։

60 Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։

61 Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակովտրվեցտասը քաղաք։

62 Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղիցտրվեցտասներեք քաղաք։

63 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակովտրվեցտասներկու քաղաք։

64 Իսրայելի որդիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։

65 Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։

66 Կահաթի որդիներիցմի քանիսինբաժին ընկած քաղաքները Եփրեմի ցեղից էին։

67 Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով,

68 Հեկնամը՝ իր ագարակներով, Բեթորոնը՝ իր ագարակներով,

69 Այեղոնը՝ իր ագարակներով, և Գեթրեմոնը՝ իր ագարակներով։

70 Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմինտվեցինԱները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։

71 Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմիցտվեցինԲասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով,

72 Իսաքարի ցեղից՝ Կադեսը՝ իր ագարակներով, Դաբարաթը՝ իր ագարակներով,

73 Ռամոթը՝ իր ագարակներով, Անամը՝ իր ագարակներով,

74 Ասերի ցեղից՝ Մասաղը՝ իր ագարակներով, Աբդոնը՝ իր ագարակներով,

75 Հուկոկը՝ իր ագարակներով, Րոոբը՝ իր ագարակներով,

76 Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։

77 Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից,տվեցինՌեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով.

78 Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով,

79 Կադեմոթը՝ իր ագարակներով, Մեփայաթը՝ իր ագարակներով,

80 Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով,

81 Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7

Իսաքարի սերունդը

1 Սրանք են Իսաքարի որդիները՝ Թողա, Փուա, Հասուբ և Սամրոն՝այսչորսը։

2 Թողայի որդիները՝ Օզի, Հռեփայիա, Հերիել, Հեմայի, Հեբսամ և Սամուել, որոնք իրենց հոր՝ Թողայի տան գլխավորները և իրենց ազգի քաջազուններն էին։ Նրանց թիվը Դավթի օրոք քսաներկու հազար վեց հարյուր էր։

3 Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, ՀովելևՀեսիա՝այսհինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։

4 Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդերկազմողերեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։

5 Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։

Բենիամինի և Դանի սերունդը

6 Բենիամինիորդիները՝Բաղա, Բոքոր և Հեդիել՝այսերեքը։

7 Բաղայի որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. այս հինգը իրենց ազգատոհմի գլխավորներն ու քաջազուններն էին. նրանց ազգահամարը քսաներկու հազար երեսունչորս հոգի էր։

8 Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիազար, Եղիոենայի, Ամրի, Հերիմոթ, Աբիա, Անաթոթ և Գաղամեթ. սրանք ամենքը Բոքորի որդիներն էին.

9 սրանք իրենց ցեղերի մեջ, ըստ իրենց ազգատոհմերի, գլխավորներ և քաջազուններ էին. իրենց ազգահամարում բոլորը քսան հազար երկու հարյուր հոգի էին։

10 Հեդիելի որդին էր Բաղղանը. Բաղղանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոթ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսար.

11 սրանք ամենքը Հեդիելի որդիներն էին՝ քաջազուն, գլխավորներն իրենց տոհմերի, որոնք պատերազմելու պատրաստ տասնյոթ հազար երկու հարյուր հոգի էին։

12 Սուփիմն ու Օփիմը Իրի որդիներն էին, Հուսիմը՝ Աքերի որդին։

13 Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։

Մանասեի սերունդը

14 Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։

15 Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմիհամար.Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրիերկրորդորդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավմիայնաղջիկներ։

16 Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։

17 Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։

18 Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։

19 Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։

Եփրեմի սերունդը

20 Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։

21 Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։

22 Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։

23 Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։

24 Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։

25 Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան,

26 նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա,

27 նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։

28 Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։

29 Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։

Ասերի սերունդը

30 Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։

31 Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։

32 Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։

33 Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։

34 Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։

35 Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։

36 Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա,

37 Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։

38 Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։

39 Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։

40 Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8

Բենիամինի սերունդը

1 Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկ որդուն, երկրորդին՝ Ասբելին, երրորդին՝ Աարային,

2 չորրորդին՝ Նովային, և հինգերորդին՝ Ռափային։

3 Բաղայի որդիները՝ Ադար, Գերա, Աբիուդ,

4 Աբիսուա, Նեեման, Աքուք,

5 Գերա, Սուփան և Քիրամ։

6 Սրանք են Աքուդի որդիները, որոնք ազգատոհմերի գլխավորներ էին Գաբայի բնակիչների մեջ և նրանց աքսորեցին Մանաքաթ։

7 Նեեման, Աքիա և Գերա, որը աքսորեց նրանց և ծնեց Օզային և Աքիուդին։

8 Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբի երկրում իր կանանց՝ Հուսիմին և Բաարային հետ ուղարկելուց հետո։

9 Եվ իր կին Գոդեսից ունեցավ Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մեղքամին,

10 Հեուսին, Սեքիային և Մուրմային։ Սրանք նրա որդիներն են՝ ազգատոհմերի գլխավորները։

11 Նա Հուսիմից ունեցել էր Աբիտոբին և Եղբաաղին։

12 Եղբաաղի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեր, որը կառուցեց Օնոն, Ղոդը և նրա գյուղերը.

13 Բարիան և Սեման, որոնք ազգատոհմերի գլխավորներն էին Այեղոնում բնակվողների մեջ, քշեցին Գեթի բնակիչներին։

14 Բարիայի որդիները՝ Աքիո, Սոսեք, Հերիմոթ,

15 Զաբադիա, Արադ, Եդեր,

16 Միքայել, Հեսփա և Հոքա։

17 Եղբաաղի որդիները՝ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր,

18 Հեսամարի, Հեզղիա և Հոբաբ։

19 Սեմեիի որդիները՝ Հակիմ, Զեքրի, Զաբթի,

20 Եղիենայի, Սաղթի, Եղիել,

21 Ադայիա, Բարեա և Սամարաթ։

22 Սոսեկի որդիները՝ Հեսփան, Եբեր, Եղիել,

23 Աբդոն, Զեքրի, Անան,

24 Անանիա, Եղամ, Անաթոթիա,

25 Հեփադիա և Փանուել։

26 Հերոամի որդիները՝ Սամսարի, Սաարիա, Գոթողիա,

27 Հարասիա, Եղիա և Զեքրի։

28 Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։

29 Գաբավոնում բնակվում էին Գաբավոնի հայրը, և նրա կնոջ անունը Մաաքա էր,

30 նրա անդրանիկ որդին՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ,

31 Գեդոր, Աքիով, Զաքար և Մակեղոթ։

32 Մակեղոթը ծնեց Սամաային. հենց դրանք էլ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։

Սավուղ թագավորի ընտանիքը

33 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սավուղին. Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Աբինադաբին և Եսբաաղին։

34 Հովնաթանի որդին էր Մերիբաաղը։ Մերիբաաղը ծնեց Միքային։

35 Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե, Աքազ։

36 Աքազը ծնեց Հովադային. Հովադան ծնեց Գաղեմեթին, Ազամոթին և Զամբրիին. Զամբրին ծնեց Մոսային.

37 Մոսան ծնեց Բանաային. նրա որդին էր Ռափան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։

38 Եսելն ուներ վեց որդի. սրանք են նրանց անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք ամենքը Եսելի որդիներն էին։

39 Նրա եղբայր Եսեկի որդիները. անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Հեուս, և երրորդը՝ Եղիփաղետ։

40 Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսունհոգի։Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9

Գերությունից վերադարձող ժողովուրդը

1 Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։

2 Առաջին բնակիչները, որբնակվում էինիրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։

3 Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։

4 Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային,

5 Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները,

6 Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի,

7 Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդու՝ Օդուայի որդու՝ Մեսուղամի որդի Սալլուն,

8 Հերոամի որդի Հեբնիան, Մաքրիի որդու՝ Օզիի որդի Էլան, Հեբնիայի որդու՝ Ռագուելի որդու՝ Սափատիայի որդի Մեսուղամը

9 և նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամենը ինը հարյուր հիսունվեց մարդ։ Այս բոլոր մարդիկ իրենց տոհմերի գլխավորներն էին։

Երուսաղեմում բնակվող քահանաները

10 Իսկ քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը և Հաքինը,

11 Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան,

12 Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։

13 Նրանց եղբայրներն իրենց ազգատոհմերի գլխավորներն էին՝ հազար յոթ հարյուր վաթսուն քաջազուն մարդիկ Աստծու տան ծառայության գործում։

Երուսաղեմում բնակվող ղևտացիները

14 Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան,

15 Բակբակուրը, Արեսը, Գաղաղը և Ասափի որդու՝ Զեքիրի որդու՝ Միքիայի որդի Մաթանիան,

16 Եդիթունի որդու՝ Գաղաղի որդու՝ Սեմայիայի որդի Աբդիան, և Եղկանայի որդու՝ Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոփաթացիների գյուղերում։

Երուսաղեմում բնակվող տաճարի պահապանները

17 Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։

18 Մինչև այսօր թագավորի դռան վրա՝ արևելյան կողմում, Ղևիի որդիների բանակատեղիից սրանք են դռնապանները։

19 Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։

20 Եղիազարի որդի Փենեհեսը նախկինում նրանց գլխավորն էր, և Տերը նրա հետ էր։

21 Մասեղամիայի որդի Զաքարիան ժողովի վրանի մուտքի դռնապանն էր։

22 Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամենքը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվեցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում։

23 Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։

24 Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։

25 Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ,

26 որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները,իրենցվստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էիննշանակված։

27 Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։

28 Նրանցիցոմանքհոգ էին տանում պաշտամունքիժամանակ գործածվողանոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։

29 Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։

30 Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։

31 Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սեղղումի անդրանիկ որդին էր, զբաղվում էր տապակների մեջ պատրաստվող բաները հսկելով։

32 Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից էին լինում առաջավորության հացի վերակացուները, որպեսզի այն պատրաստեն ամեն շաբաթ։

33 Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում ևուրիշ ծառայություններիցազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։

34 Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։

Սավուղ թագավորի նախահայրերն ու հաջորդ սերունդը

35 Գաբավոնում բնակվում էր Գաբավոնի հայրը՝ Հեիելը։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։

36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,

37 Գեդոր, Աքիով, Զաքարիա և Մակեղոթ։

38 Մակեղոթը Սամաամի հայրն էր. սրանք բնակվում էին հենց իրենց եղբայրների դիմաց՝ Երուսաղեմում, իրենց եղբայրների հետ։

39 Ները Կիսի հայրն էր. Կիսը Սավուղի հայրն էր. Սավուղը Հովնաթանի, Մեղքիսավեի, Աբինադաբի և Եսբաաղի հայրն էր։

40 Հովնաթանի որդին էր Մերիբաաղը. Մերիբաաղը Միքայի հայրն էր։

41 Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, ԹարեևԱքազ։

42 Աքազը Հովարայի հայրն էր. Հովարան Գաղեմեթի, Ազամոթի և Զամբրիի հայրն էր. Զամբրին Մոսայի հայրն էր.

43 Մոսան Բանաայի հայրն էր։ Նրա որդին էր Ռափայիան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։

44 Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

Սավուղ թագավորի մահը

1 Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։

2 Փղշտացիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին. փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։

3 Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։

4 Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։

5 Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։

6 Այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, և նրա ամբողջ տունը միասին մեռավ։

7 Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որբանակըփախավ, և Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախան, իսկ փղշտացիները եկան և բնակվեցին նրանց քաղաքներում։

8 Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։

9 Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը ևմարդուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

10 Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։

11 Երբ Գաղաադում Հաբիսի բոլորբնակիչներըլսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին,

12 բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։

13 Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որխորհուրդհարցնի։

14 Բայց Տիրոջը չհարցրեց, ևՏերըմեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

Դավիթը՝ Իսրայելի և Հուդայի թագավոր

1 Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։

2 Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։

3 Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի,որ ասել էրՍամուելի միջոցով։

4 Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։

5 Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։

6 Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։

7 Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։

8 Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։

9 Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։

Դավթի հռչակավոր զորավարները

10 Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջասածխոսքի համաձայն։

11 Ահա Դավթի քաջերի թիվը. Հաքեմոնիի որդի Հեսբաամը՝ զորավարներիգլխավորը։ Սա իր նիզակը բարձրացրեց երեք հարյուր մարդկանց վրա՝ միանգամից սպանելով նրանց։

12 Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։

13 Սա Դավթի հետ էր Աբեսդոմմինում, որտեղ հավաքվել էին փղշտացիները՝ պատերազմելու համար։ Այնտեղ արտի մեկ մասը լիքն էր գարիով, և իսրայելացիները փախչում էին փղշտացիների առջևից։

14 Իսկ սրանք կանգնեցին արտի մեջտեղում, ազատեցին նրան և հարվածեցին փղշտացիներին։ Եվ Տերը մեծ փրկություն պարգևեց։

15 Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։

16 Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։

17 Դավիթը, փափագելովխմել,ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։

18 Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։

19 Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքըվտանգելովբերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։

20 Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելովնրանց։Նա անվանի էր այդ երեքի մեջ։

21 Այդ երեքից նա ավելի հարգված էր, քան երկուսը, և դարձավ նրանց իշխանը, բայց այնմյուսերեքին չէր հասնի։

22 Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։

23 Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։

24 Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։

25 Նա այն երեսունից ավելի նշանավոր էր, բայց այն երեքին չէր հասնի։ Դավիթը նրան թիկնապահների գլխավորկարգեց։

26 Ահա զորքի քաջազունները՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթլեհեմացի Դոդայի որդի Ելեանանը,

27 հարոդացի Սամման, փելոնացի Քեղղեսը,

28 թեկուացի Եկգեսի որդի Իրասը, անաթոթացի Աբիեզերը,

29 օսացի Սոբաքը, աքուքացի Եղին,

30 նետոփաթացի Մաարան, նետոփաթացի Բաանայի որդի Ալադը,

31 Բենիամինի որդիների տարածքում գտնվող Գաբայից Ռիբայի որդի Եթթին, փարաթոնացի Բանեան,

32 Գաասի ձորերից՝ Հուրայը, արաբաթացի Արիելը,

33 բարումացի Ազամոթը, սաղաբինացի Եղիաբան,

34 գեղոնացի Հասեմի որդիները՝ արարացի Սագեի որդի Հովնաթանը,

35 արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,

36 մեքուրաթացի Օփերը, փելոնացի Աքիան,

37 կարմելացի Ասարեն, Ազբիայի որդի Նաարան,

38 Նաթանի եղբայր Հովելը, Ագարայի որդի Մաբարը,

39 ամմոնացի Սելեկը, Շարուհեայի որդի Հովաբի կապարճակիր բերոթացի Նաարան,

40 հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,

41 քետացի Ուրիան, Աղայիի որդի Զաբադը,

42 Ռուբենյանների գլխավորը՝ Ռուբենյան Սիզայի որդի Ադինան, որի հետ կար երեսուն մարդ,

43 Մաաքայի որդի Անանը, մաթանացի Հոսափատը,

44 աստարովթացի Ոզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման և Հեիելը,

45 Սամարիի որդի Հեդիելը և նրա եղբայր թիսացի Հոքան,

46 մահավացի Եղիելը, Եղնաամի որդիներ Հարիբային և Հոսավիան, մովաբացի Հեթեման,

47 Եղիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

Բենիամինի ցեղից Դավթի առաջին հետևորդները

1 Սրանք ենայն մարդիկ,որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։

2 Նրանք աղեղնավորներ էին, որոնքպարսատիկովքարերէին նետումաջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք ԲենիամինիցսերածՍավուղի ազգականներից էին։

3 Գլխավորն էր Աքիեզերը, ապա՝ Հովասը, որոնք գաբաացի Սամաայի որդիներն էին, Ազամոթի որդիներ Հեզիելն ու Փաղետը, Բարաքան ու անաթոթացի Հեուն,

4 գաբավոնացի Իսմայիան, որն այն երեսունի մեջ քաջազուն մարտիկ էր և այն երեսունի գլխավորը, Երեմիան, Հազիելը, Հոհանանը և գադերացի Հոզաբադը,

5 Եղիոզան, Հերիմոթը, Բաաղիան, Սամարիան, հարուփացի Սափատիան,

6 Եղկանան, Հեսիան, Ազարիելը, Հոեզերը և Հեսբաամը, որոնք կորխացիներ էին,

7 նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։

Գադի ցեղից Դավթի հետևորդները

8 Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։

9 Եզերը գլխավորն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը,

10 չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան,

11 վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Եղիելը,

12 ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Եղզաբադը,

13 տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան։

14 Սրանք Գադի որդիներից էին, զորքի գլխավորներ։ Նրանցից ոմանք կրտսեր սպաներ էին հարյուրի վրա, իսկ ոմանք՝ ավագ սպաներ հազարի վրա։

15 Սրանք են, որ անցան Հորդանան գետը առաջին ամսին, երբ նրա բոլոր ափերը ողողվել էին ջրով, և հովիտների բոլոր բնակիչներին փախցրին դեպի արևելք և դեպի արևմուտք։

Բենիամինի և Հուդայի ցեղից Դավթի հետևորդները

16 Բենիամինի և Հուդայի որդիներից էլ մարդիկ եկան բերդը՝ Դավթի մոտ։

17 Դավիթը դուրս եկավ նրանց ընդառաջ և ասաց նրանց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ՝ օգնելու ինձ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, բայց եթեեկել եքխաբեությամբ, որպեսզի ինձ իմ թշնամիներին մատնեք, երբ իմ ձեռքերում անօրենություն չկա, այն ժամանակ թող մեր հայրերի Աստվածը տեսնի և հանդիմանի»։

18 Եվ Հոգին պատեց իշխանների գլխավորին՝ Ամեսայիին,և նաասաց.

«Մենք քոնն ենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ, Հեսսեի՛ որդի,

Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն քեզ,

Խաղաղությու՜ն քո օգնականներին,

Քանզի քո օգնականը քո Աստվածն է»։

Եվ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց գնդի գլխավորներ կարգեց։

Մանասեի ցեղից Դավթի հետևորդները

19 Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխներիգնովիր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։

20 Երբ նա Սիկելակ գնաց, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Մանասեի հազարապետներ Եդնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սաղթին։

21 Սրանք օգնեցին Դավթին նրանց հրոսակախմբերի դեմ, որովհետև բոլորն էլ քաջազուններ էին և զորքի գլխավորներ եղան։

22 Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։

Դավթի զորքերի ցանկը

23 Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։

24 Հուդայի որդիներից՝ վահան ու նիզակ կրող վեց հազար ութ հարյուր սպառազինյալ մարդ։

25 Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։

26 Ղևիի որդիներից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։

27 Նաև Հովիադան՝ Ահարոնի որդիների գլխավորը, և նրա հետ երեք հազար յոթ հարյուր հոգի։

28 Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։

29 Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։

30 Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն մարդիկ՝ անվանի իրենց ազգատոհմերում։

31 Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուններով որոշված էին, որ գնան Դավթին թագավոր անեն։

32 Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։

33 Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։

34 Նեփթաղիմի որդիներից՝ հազար իշխաններ ու նրանց հետ երեսունյոթ հազար վահանավորներ և նիզակակիրներ։

35 Դանի որդիներից՝ պատերազմող քսանութ հազար վեց հարյուր հոգի։

36 Ասերի որդիներից՝ զինվոր լինելու ընդունակ և պատերազմող քառասուն հազար հոգի։

37 Հորդանան գետի այն կողմում՝ Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ հարյուր քսան հազար մարդ՝ զինված պատերազմական բոլոր գործիքներով։

38 Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։

39 Նրանք այնտեղ երեք օր ուտում ու խմում էին Դավթի հետ, որովհետև իրենց եղբայրները պատրաստել էին նրանց համար։

40 Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։