Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Ուխտի տապանակը փղշտացիների մոտ

1 Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։

2 Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։

3 Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։

4 Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնիմարմիննէր մնացել։

5 [Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։

6 Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։

7 Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։

8 Մարդուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցինԳեթ։

9 Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։

10 Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։

11 Մարդուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։

12 Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Տապանակի վերադարձը

1 Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։

2 Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։

3 Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։

4 Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։

5 Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։

6 Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որԱստծու՝նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։

7 Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։

8 Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։

9 Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։

10 Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։

11 Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։

12 Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։

13 Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։

14 Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։

15 Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։

16 Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։

17 Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։

18 Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, ևորըմինչև այսօրկաբեթսամյուսացի Հեսուի արտում։

Տապանակը Կարիաթարիմում

19 ԵվՏերըհարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։

20 Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։

21 Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1 Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։

2 Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։

Սամուելը կառավարում է Իսրայելը

3 Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։

4 Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։

5 Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։

6 Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։

7 Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։

8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։

9 Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։

10 Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։

11 Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։

12 Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։

13 Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։

14 Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։

15 Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։

16 Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։

17 Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Ժողովուրդը թագավոր է ուզում

1 Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։

2 Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։

3 Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։

4 Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։

5 Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։

6 Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։

7 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։

8 Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։

9 Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։

10 Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։

11 Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար,դնելու էիր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։

12 Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։

13 Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։

14 Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։

15 Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։

16 Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։

17 Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։

18 Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։

19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։

20 Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։

21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։

22 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Սավուղը հանդիպում է Սամուելին

1 Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։

2 Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։

3 Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։

4 Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայցայնտեղ էլչկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։

5 Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։

6 Բայցծառաննրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։

7 Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։

8 Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։

9 (Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։

10 Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։

11 Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։

12 Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։

13 Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։

14 Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։

15 Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ

16 և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։

17 Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։

18 Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։

19 Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևիցգնա՛բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։

20 Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագնո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։

21 Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։

22 Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։

23 Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։

24 Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայիմսով,ու դրեց Սավուղի առջև։ ԵվՍամուելնասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։

25 Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, ևՍամուելըկտուրի վրա խոսեց Սավուղի հետ։

26 Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։

27 Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի (և նաառաջանցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Սամուելը Սավուղին իշխան է օծում

1 Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։

2 Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինիերկրիսահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերիհոգսըթողած, մտածում է ձեր մասին ու ասում. “Ի՞նչ անեմ տղայիս համար””։

3 Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։Նրանցիցմեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։

4 Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։

5 Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։

6 Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդկդառնաս։

7 Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։

8 Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։

9 Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ միսիրտտվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։

10 Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։

11 Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

12 Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

13 Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։

14 Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։

15 Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։

16 Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։

Սավուղը թագավոր է հռչակվում

17 Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ

18 և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”,

19 բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։

20 Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։

21 Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։

22 Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։

23 Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։

24 Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։

25 Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։

26 Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։

27 Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Սավուղը հաղթում է ամմոնացիներին

1 Ամմոնացի Նաասը գնաց դեպի վեր և բանակ դրեց Գաղաադի Հաբիսի դիմաց. և Հաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք քեզ կծառայենք»։

2 Բայց ամմոնացի Նաասը նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ ձեր բոլորի աջ աչքը հանեմ և դրանով նախատինք դնեմ ամբողջ Իսրայելի վրա»։

3 Եվ Հաբիսի ծերերը նրան ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ ազատող չլինի, այն ժամանակ մենք կհանձնվենք քեզ»։

4 Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

5 Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։

6 Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։

7 Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։

8 ԵվՍավուղընրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։

9 Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։

10 Հաբիսի բնակիչներն ասացինամմոնացիներին.«Վաղը կհանձնվենք ձեզ, և ինչ հաճելի է ձեզ, այն էլ արե՛ք մեզ հետ»։

11 Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։

12 Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Ո՞վ էր ասում, թե Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի. այդ մարդկանց մե՛զ տվեք, որ մեռցնենք»։

13 Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։

14 Եվ Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա և այնտեղ վերահաստատենք թագավորությունը»։

15 Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Սամուելի հրաժեշտի պատգամը

1 Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։

2 Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։

3 Ահա եսայստեղ եմ.Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել.ասացե՛ք,և ես կվերադարձնեմ ձեզ»։

4 Եվ ասացին. «Մեզ չես զրկել և անիրավություն չես արել և ոչ մի մարդու ձեռքից ոչ մի բան չես վերցրել»։

5 Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։

6 Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։

7 Եվ հիմա կանգնե՛ք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։

8 Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։

9 Բայց նրանք մոռացան իրենց Տեր Աստծուն, և նա էլ նրանց մատնեց Հասորի զորապետ Սիսարայի ձեռքը, փղշտացիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմում էին նրանց դեմ։

10 Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։

11 Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովությանմեջ։

12 Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։

13 Եվ հիմա ահա այն թագավորը, որին ընտրեցիք և ուզեցիք. և ահա Տերը թագավոր դրեց ձեզ վրա։

14 Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։

15 Բայց եթե չհնազանդվեք նրա ձայնին և դեմ կանգնեք Տիրոջ հրամանին, այն ժամանակ Տիրոջ ձեռքը պիտի ծանրանա ձեզ վրա, ինչպես որ ձեր հայրերի վրա։

16 Եվ հիմա կանգնե՛ք և տեսե՛ք այն մեծ բանը, որ Տերը պիտի անի ձեր աչքերի առաջ։

17 Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։

18 Այն ժամանակ Սամուելն աղաղակեց Տիրոջը, և Տերը նույն օրը որոտ ու անձրև տվեց, և ամբողջ ժողովուրդը խիստ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։

19 Եվ ամբողջ ժողովուրդը Սամուելին ասաց. «Քո Տեր Աստծուն աղո՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեր բոլոր մեղքերի վրա այս չարիքն էլ ավելացրինք, որ թագավոր ուզեցինք մեզ համար»։

20 Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։

21 Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուքգնացած կլինեքսին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։

22 Իսկ Տերը իր մեծ անվան համար չի լքի իր ժողովրդին, քանզի Տերն է ուզել, որ ձեզ դարձնի իր ժողովուրդը։

23 Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։

24 Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։

25 Իսկ եթեշարունակեքչարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

Պատերազմ փղշտացիների դեմ

1 Սավուղը ….տարեկան էր, երբ թագավոր եղավ։ Եվ երբ Իսրայելում երկու տարի թագավորեց,

2 Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։

3 Եվ Հովնաթանը ջարդեց փղշտացիների պահապան զորքերին, որ Գաբաայում էին, և փղշտացիները լսեցինայդ մասին։Եվ Սավուղը փող փչել տվեց ամբողջ երկրում և ասաց. «Եբրայեցիները թող լսեն»։

4 Եվ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը ջարդել է փղշտացիների պահապան զորքերին, և Իսրայելն ատելի է դարձել փղշտացիներին. և ժողովուրդը հավաքվեց Գաղգաղայում՝ Սավուղի մոտ։

5 Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառքունեինև վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։

6 Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։

7 Եվ եբրայեցիներիցոմանքանցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը,վախիցդողալով, հետևում էր նրան։

8 Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։

9 Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։

10 Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։

11 Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում,

12 այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։

13 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։

14 Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։

15 Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինիերկիրը՝Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։

16 Եվ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը և նրանց հետ եղած մարդիկ հաստատվեցին Բենիամինի Գաբաայում, իսկ փղշտացիների բանակը Մաքմասում էր։

17 Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը,

18 մի ուրիշ գունդ ուղղվեց դեպի Բեթորոնի ճանապարհը, իսկ երրորդ գունդն ուղղվեց դեպի անապատ,որըսահմանի ճանապարհին նայում է դեպի Սեբոյիմի հովիտը։

19 Եվ ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չէր գտնվում, որովհետև փղշտացիներն ասել էին. «Չթողնենք, որ եբրայեցիները սուր ու նիզակ շինեն»։

20 Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։

21 Բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների ու կացինների բերանները կամ խթանները սրելու խարտոց ունեին։

22 Եվ եղավ այնպես, որ պատերազմի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղած ժողովրդի ձեռքին ո՛չ սուր կար և ո՛չ էլ նիզակ. միայն Սավուղի և նրա որդի Հովնաթանի մոտ կար։

23 Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

Հովնաթանի հանդուգն արարքը

1 Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։

2 Եվ Սավուղը նստած էր Գաբաայի սահմանագլխին՝ Մագրոնում, նռնենու տակ, և նրա հետ եղած ժողովուրդը վեց հարյուր մարդ էր։

3 Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու՝ Փենեհեսի որդու՝ Իքաբոդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան էր, որը եփուդ էր հագնում. և ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։

4 Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։

5 Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։

6 Եվ Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք այս անթլփատների պահապան զորքի մոտ, գուցե Տերը մի բան անի մեզ համար. չէ՞ որ Տիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ»։

7 Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։

8 Եվ Հովնաթանն ասաց. «Հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ. թող երևանք նրանց։

9 Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։

10 Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։

11 Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։

12 Եվ պահապան զորքից Հովնաթանին ու նրա զինակրին պատասխանեցին և ասացին. «Բարձրացե՛ք մեզ մոտ, մենք ձեզ բան ունենք հաղորդելու». և Հովնաթանն իր զինակրին ասաց. «Իմ ետևից վե՛ր ելիր, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ձեռքը»։

13 Եվ Հովնաթանը ձեռքերով ու ոտքերով մագլցեց. նրա զինակիրն էլ՝ նրա ետևից. ևփղշտացիներնընկնում էին Հովնաթանի առջև. նրա զինակիրն էլ նրա ետևից էր սպանում։

14 Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։

15 Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախըպատեց նրանց։

Փղշտացիների պարտությունը

16 Եվ Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն զորքը հալվում է և գնալով ցրվում։

17 Եվ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. «Նայե՛ք և տեսե՛ք, թե ով է մեզնից գնացել». նայեցին, և տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինակիրը չկան։

18 Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. «Մոտեցրո՛ւ Աստծու տապանակը» (այդ ժամանակ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)։

19 Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։

20 Եվ Սավուղն ու իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ և գնացին մինչև պատերազմիդաշտ.և ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ, և շատ մեծ խռովություն կար։

21 Եվ այն եբրայեցիները, որոնք առաջ փղշտացիների հետ էին, և որոնք շրջակա երկրներից նրանց հետ բանակ էին եկել, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։

22 Եվ Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում, լսեցին, որ փղշտացիները փախչում են, և նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։

23 Եվ այդ օրը Տերը ազատեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթավան։

Դեպքեր պատերազմից հետո

24 Այդ օրը Իսրայելի մարդիկ տագնապեցին, որովհետև Սավուղը ժողովրդին երդվել էր տվել և ասել. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ». և ամբողջ ժողովուրդը բերանը հաց չդրեց։

25 Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անտառ, որտեղ գետնի վրա մեղր կար։

26 Եվ երբ ժողովուրդը անտառ մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ձեռքը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։

27 Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։

28 Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց և ասաց. «Հայրդ ժողովրդին երդվել է տվել՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի”»։

29 Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։

30 Բայց եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, փղշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ»։

31 Եվ այդ օրը փղշտացիներին հարվածեցին Մաքմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։

32 Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։

33 Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։

34 Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։

35 Սավուղը Տիրոջ համար զոհասեղան շինեց, և սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։

36 Բայց Սավուղն ասաց. «Գիշերը իջնենք, հետապնդենք փղշտացիներին, մինչև առավոտ՝ լույսը բացվելը, նրանց կողոպտենք և նրանցից ոչ մի մարդ չթողնենք». և նրանք ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Եվ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։

37 Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։

38 Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է,

39 քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։

40 Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։

41 Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցինվիճակով,իսկ ժողովուրդն ազատ մնաց։

42 Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։

43 Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։

44 Եվ Սավուղն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի. դու, Հովնաթա՛ն,այսօրանպատճառ պիտի մեռնես»։

45 Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։

46 Եվ Սավուղը վերադարձավ փղշտացիներինհետապնդելուց,փղշտացիներն էլ գնացին իրենց տեղը։

Սավուղի իշխանությունն ու ընտանիքը

47 Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։

48 Նա քաջություն արեցև զարկեց Ամաղեկին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ձեռքից։

49 Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։

50 Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։

51 Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդիներն էին։

52 Եվ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատերազմ կար փղշտացիների դեմ, և Սավուղն իր տեսած ամեն մի ուժեղ մարդու և ամեն մի քաջ մարդու հավաքում էր իր մոտ։