Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 52

Աստծու դատաստանը և շնորհը

Երգողների գլխավորին։ Դավթի երգը, երբ Դովեկ Եդովմացին եկավ և Սավուղին պատմեց և նրան ասաց. «Դավիթը եկավ Աքիմելեքի տուն»։

1 Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։

2 Քո լեզուն չարություն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։

3 Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան ճշմարտություն խոսելը։ (Սելա)։

4 Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։

5 Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։

6 Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.

7 «Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։

8 Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։

9 Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիրայսամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *