Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։

2 Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։

3 Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

4 Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին,ինչպեսհացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։

5 Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։

6 Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։

7 Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *