Աղոթք Իսրայելի թշնամիների դեմ
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1 Թող Իսրայելն ասի.
«Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից.
2 Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։
3 Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։
4 Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։
5 Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
6 Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։
7 Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։
8 Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։