Աստված՝ ժողովրդի Պահապանը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։
1 Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
2 Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,
3 Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,
4 Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,
5 Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։
6 Օրհնյա՜լլինիՏերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։
7 Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։
8 Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։