Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 13

Իսրայելի վերջնական վճիռը

1 Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։

2 Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկթողհորթերին համբուրեն»։

3 Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզիցելածծխի պես։

4 Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։

5 Ես քեզ ճանաչեցի անապատում, տոթակեզ երկրում։

6 Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։

7 Ուրեմն ես նրանց համար առյուծի պես պիտի լինեմ, ընձառյուծի նման ճանապարհի մոտ դարան պիտի մտնեմ։

8 Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։

9 Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։

10 Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում,որտե՞ղ ենքո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։

11 Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։

12 Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։

13 Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։

14 Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։

15 Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ,բայցարևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը.հովըկողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։

16 Սամարիան իր հանցանքը պիտի կրի, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *