1 «Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ։
2 Եվ Աստծուց՝ վերևից, ի՞նչ բաժին կա, ի՞նչ ժառանգություն Ամենակարողից՝ բարձրերից։
3 Չէ՞ որ ամբարիշտի համար կորուստ կա, և անօրենություն գործողների համար՝ աղետ։
4 Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։
5 Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,
6 Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։
7 Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել,
8 Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։
9 Եթե սիրտս մի կնոջ նկատմամբ մոլորվել է, ու ես իմ հարևանի դռանը դարանամուտ եմ եղել,
10 Թող իմ կինն ուրիշի համար աղորիք պտտի, և նրա վրա ուրիշները թեքվեն։
11 Որովհետև դա պղծագործություն է և դատավորների կողմիցդատելիհանցանք։
12 Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։
13 Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել,
14 Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբ Աստված վեր կենա, ու երբ նա քննի, ես ի՞նչ պատասխան կտամ։
15 Չէ՞ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։
16 Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել,
17 Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել
18 (Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի),
19 Եթե մեկի եմ հանդիպել՝ առանց հագուստի, որ կորսվելու վրա է, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի,
20 Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել,
21 Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանումպաշտպան ունեմ,
22 Թող իմ թևն ուսիցս վայր ընկնի, և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։
23 Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։
24 Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես,
25 Եթե ես ուրախացել եմ, որ ունեցվածքս շատ է, և ձեռքս առատություն է գտել,
26 Կամ եթե արևին եմ նայել փայլելիս և լուսնին՝ պայծառությամբ գնալիս,
27 Կամ սիրտս թաքուն խաբվել էնրանց պաշտելու, ու բերանս ձեռքս համբուրել՝որպես մեծարանք նրանց
28 (Սա էլ դատավորների կողմիցդատելիհանցանք է, որովհետև ուրացած կլինեի Աստծուն՝ ի վերուստ),
29 Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել
30 (Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի),
31 Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով.
32 (Սակայն պանդուխտը դրսում չէր օթևանում. դռներս ճամփորդի առաջ բաց էի անում),
33 Եթե մեղքս Ադամիպես թաքցրել եմ, որպեսզի իմ հանցանքը ծոցումս պահեմ,
34 Որովհետև մեծ բազմությունից վախեցած եմ եղել, ու տոհմերի անարգանքն ինձ զարհուրեցրած է եղել, և ես լռած ու դուրս եկած չեմ եղել,
35 Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։
36 Անշուշտ այն ուսիս վրա կառնեի ուպսակիպես ինձ վրա կկապեի։
37 Քայլերիս հաշիվը նրան կհայտնեի, իշխանի պես կմոտենայի նրան։
38 Եթե իմ երկիրն իմ դեմ աղաղակել է, ու նրա բոլոր ակոսները լաց են եղել,
39 Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել,
40 Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։
Հոբի խոսքերը վերջացան։