Categories
ՀՈԲ

ՀՈԲ 15

1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,

3 Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։

4 Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։

5 Որովհետև անօրենությունդ բերանիդայդպեսէ սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։

6 Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։

7 Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։

8 Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։

9 Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։

10 Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։

11 Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որխոսվեցին,մի՞թե քեզ քիչ են թվում։

12 Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում,

13 Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդայդպիսիխոսքեր ես հանում։

14 Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։

15 Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև,

16 Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։

17 Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածըքեզպատմեմ,

18 Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերիցստացածըչթաքցրին։

19 Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։

20 Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։

21 Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։

22 Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։

23 Նա հացի համար թափառում է՝ասելով՝ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։

24 Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։

25 Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։

26 Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։

27 Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։

28 Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։

29 Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։

30 Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նաԱստծուբերանի շնչով կոչնչանա։

31 Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։

32 Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։

33 Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։

34 Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։

35 Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *