Իսրայելի առաջին մարդահամարը
1 Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց.
2 «Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։
3 Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։
4 Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։
5 Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենիցեղից՝Սեդիուրի որդի Եղիսուրը.
6 Շմավոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը.
7 Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.
8 Իսաքարից՝ Սոգարի որդի Նաթանայելը.
9 Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը.
10 Հովսեփի որդիներից՝ Եփրեմիցեղից՝Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեիցեղից՝Փադասուրի որդի Գամաղիելը.
11 Բենիամինից՝ Գեդեոնի որդի Աբիդանը.
12 Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.
13 Ասերից՝ Եքրանի որդի Փագիելը.
14 Գադից՝ Դագուելի որդի Եղիասափը.
15 Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրեն»։
16 Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։
17 Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, որոնց անունները հիշվեցին։
18 Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորնիրենցանունների թվով։
19 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։
20 Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրանվան թվով.
21 Ռուբենի ցեղից հաշվառվեցին քառասունվեց հազար հինգ հարյուրհոգի։
22 Շմավոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
23 Շմավոնի ցեղից հաշվառվեց հիսունինը հազար երեք հարյուրհոգի։
24 Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
25 Գադի ցեղից հաշվառվեց քառասունհինգ հազար վեց հարյուր հիսունհոգի։
26 Հուդայի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
27 Հուդայի ցեղից հաշվառվեց յոթանասունչորս հազար վեց հարյուրհոգի։
28 Իսաքարի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
29 Իսաքարի ցեղից հաշվառվեց հիսունչորս հազար չորս հարյուրհոգի։
30 Զաբուղոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
31 Զաբուղոնի ցեղից հաշվառվեց հիսունյոթ հազար չորս հարյուրհոգի։
32 Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
33 Եփրեմի ցեղից հաշվառվեց քառասուն հազար հինգ հարյուրհոգի։
34 Մանասեի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
35 Մանասեի ցեղից հաշվառվեց երեսուներկու հազար երկու հարյուրհոգի։
36 Բենիամինի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
37 Բենիամինի ցեղից հաշվառվեց երեսունհինգ հազար չորս հարյուրհոգի։
38 Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
39 Դանի ցեղից հաշվառվեց վաթսուներկու հազար յոթ հարյուրհոգի։
40 Ասերի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
41 Ասերի ցեղից հաշվառվեց քառասունմեկ հազար հինգ հարյուրհոգի։
42 Նեփթաղիմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.
43 Նեփթաղիմի ցեղից հաշվառման ենթարկվածները՝ հիսուներեք հազար չորս հարյուրհոգի։
44 Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։
45 Եվայսպեսհաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։
46 Բոլոր հաշվառվածները՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսունհոգի։
47 Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։
48 Տերը խոսել էր Մովսեսի հետ՝ ասելով.
49 «Միայն ղևտացիների ցեղը չհաշվառես և նրանց թիվը Իսրայելի որդիների հետ չհաշվես։
50 Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։
51 Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։
52 Իսրայելի որդիներն իրենց գնդերով՝ յուրաքանչյուրն իր բանակատեղիում և իր դրոշակի մոտ պիտի հաստատվեն։
53 Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։
54 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին. այդպես էլ արեցին։