Categories
ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1

Առաջին երգ

1 Սողոմոնի երգերի երգը։

2 Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է։

3 Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։

4 Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։

5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները, ինչպես Սողոմոնի վարագույրները։

6 Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել. մորս որդիները բարկացել էին ինձ վրա և ինձ այգիներին պահապանուհի էին նշանակել. ես իմ սեփական այգին չեմ պահպանել։

7 Ասա՛ ինձ, ո՛վ իմ հոգու սիրելի, որտե՛ղ ես արածեցնումքոհոտը, որտե՛ղ ես հանգիստ տալիսնրանկեսօրին։ Քո ընկերների հոտերի մոտ ես ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմնրան։

8 Եթե դու չգիտես, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնը, դո՛ւրս եկ հոտի հետքերով և հովիվների վրանների մոտ արածեցրո՛ւ ուլերդ։

9 Փարավոնի կառքերինլծվածմատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։

10 Այտերդ գեղեցիկ են զարդերով, պարանոցդ՝ մանյակներով։

11 Քեզ համար ոսկե զարդեր կշինենք՝ արծաթե կիտվածքով։

12 Մինչ թագավորն իր օթոցի վրա էր, իմ նարդոսն իր հոտը բուրեց։

13 Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։

14 Իմ սիրեկանն ինձ համար հինայի ողկույզ է Ենգեդիի այգիներում։

15 Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցիկ ես. աչքերդ՝ աղավնիներ։

16 Ահավասիկ գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրեկան, և հաճելի, և կանաչ է մեր անկողինը։

17 Մեր տների գերանները մայրու փայտից են, մեր հեծանները՝ եղևնափայտից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *