Մուրթքեն օգնում է իր ազգին
1 Ասուերոս թագավորը հարկ դրեց երկրի վրա և ծովի կղզիների վրա։
2 Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։
3 Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։