Categories
ԵԼՔ

ԵԼՔ 9

5. Անասունների կոտորածը

1 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և խոսի՛ր նրա հետ, թե եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

2 Եթե չուզենաս արձակել և դեռ պինդ պահես նրանց,

3 ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։

4 Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկանասունն անգամչի սատկի”»։

5 Տերը ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։

6 Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատէլչսատկեց։

7 Փարավոնըմարդուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։

6. Խոցեր

8 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։

9 Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։

10 Նրանքվերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։

11 Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։

12 Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ևնաչլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

7. Կարկուտ

13 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան, գնա կանգնի՛ր փարավոնի առաջ և ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

14 Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։

15 Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով, և կկորչես երկրից։

16 Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով, և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։

17 Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակե՞ս նրան։

18 Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։

19 Հիմամա՛րդուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում.որովհետևդաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են””»։

20 Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։

21 Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։

22 Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։

23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։

24 Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։

25 Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։

26 Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։

27 Փարավոնըմարդուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար էՏերը,իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։

28 Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևսայստեղչեք մնա»։

29 Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։

30 Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։

31 Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։

32 Բայց ցորենը և հաճարը կարկտահար չեղան, որովհետև դրանք ուշ են հասունանում։

33 Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։

34 Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։

35 Եվայսպեսփարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *