Categories
ԵԼՔ

ԵԼՔ 27

Զոհասեղանը

1 «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

2 Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանեսայնպես, որեղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։

3 Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։

4 Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։

5 Այն կդնես զոհասեղանի շրջանակի տակ՝ ներքևից, որ ցանցը հասնի մինչև զոհասեղանիբարձրությանկեսը։

6 Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։

7 Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։

8 Զոհասեղանը կպատրաստես գերաններից՝ մեջը դատարկ. ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես այն։

Ժողովի վրանի վարագույրը

9 Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։

10 Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

11 Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուրկանգուն։Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

12 Արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրները հիսուն կանգուն լինեն։ Դրանց սյուները՝ տասըհատ,դրանց խարիսխները՝ տասը։

13 Արևելյան կողմում՝ գավթի լայնությամբ դեպի արևելք՝ հիսուն կանգուն։

14 Մեկ կողմի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեքհատ,և դրանց խարիսխները՝ երեք։

15 Մյուս թևի վարագույրները՝ տասնհինգկանգուն,դրանց սյուները՝ երեքհատ,և դրանց խարիսխները՝ երեք։

16 Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորսհատ,և դրանց խարիսխները՝ չորս։

17 Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։

18 Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն.վարագույրներըլինեն մանած նուրբ կտավից, ևսյուներիխարիսխները՝ պղնձից։

19 Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։

Ճրագի հոգածություն

20 Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։

21 Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայությանխորանիառջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ԴաԻսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոնլինինրանց համար իրենց սերունդների մեջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *