Խոյի և այծի տեսիլքը
1 «Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում մի տեսիլք երևաց ինձ՝ Դանիելիս, նախապես ինձ երևացածից հետո։
2 Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։
3 Ես բարձրացրի աչքերս և տեսա, որ գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։
4 Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։ Եվ ոչ մի գազան չէրկարողանումկանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։
5 Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։
6 Նա հասավ երկու եղջյուրներով այն խոյին, որ տեսել էի գետի մոտ կանգնած, և նրա վրա վազեց իր ուժգին զայրույթով։
7 Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։
8 Եվ արու այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելիեղջյուրներդուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։
9 Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավորերկիրը։
10 Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքիցմի մասգցեց գետնին ու կոխկռտեց նրանց։
11 Մինչև զորքերի Իշխանը ինքն իրեն բարձրացրեց և նրանից վերցրեց մշտնջենական զոհն ու կործանեց նրա սրբարանի տեղը։
12 Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։
13 Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ ասաց նրան, որ խոսում էր. “Մինչև ե՞րբ է լինելու մշտնջենականզոհիտեսիլքը և ավերող ամբարշտությունը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխության տրվեն”։
14 Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։
Գաբրիել հրեշտակը մեկնում է տեսիլքը
15 Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա մարդու տեսքովմեկըկանգնած էր առաջս։
16 Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայգետիմիջից, որ կանչեց ու ասաց. “Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը”։
17 Եվ նա եկավ կանգնած տեղիս մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. “Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վախճանի ժամանակի համար է”։
18 Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես թմբիրի մեջ՝ երեսիս վրա ընկա գետնին. նա դիպավ ինձ ու կանգնեցրեց տեղիս վրա։
19 Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման վախճանին, որովհետևտեսիլքըվախճանի սահմանված ժամանակի վերաբերյալ է։
20 Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։
21 Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։
22 Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։
23 Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտներըամբարշտությանչափը լրացնեն, մի պնդերես և խորամանկթագավոր վեր կկենա։
24 Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ. նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սրբերի ժողովրդին։
25 Եվ նրա խորամանկությամբ նրա ձեռքում խաբեությունը պիտի հաջողի, նա իր մտքում պիտի հպարտանա և խաղաղության մեջ շատերին կործանի։ Եվ պիտի դեմ կանգնի Իշխանաց իշխանին, բայց պիտի կոտրվի ոչ մարդկային ձեռքով։
26 Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև հեռավոր օրերի մասին է”։
27 Եվ ես՝ Դանիելս, նվաղեցի և մի քանի օր հիվանդացա, հետո վեր կացա և թագավորի գործերը կատարեցի։ Եվ ապշած էի տեսիլքի վրա, բայց ոչ ոք չկար, որ այն հասկանար»։