Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36

Հուդայի Հովաքազ թագավորը

1 Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։

2 Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։

3 Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։

4 Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեցու դրեցՀովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։

Հուդայի Հովակիմ թագավորը

5 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։

6 Նրա դեմ ելավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրան կապեց պղնձե կրկնակի ոտնակապերով, որպեսզի նրան տանի Բաբելոն։

7 Նաբուգոդոնոսորը Բաբելոն տարավ Տիրոջ տան անոթները և Բաբելոնում դրանք դրեց իր տաճարի մեջ։

8 Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Հովաքին թագավորը

9 Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։

10 Հաջորդ տարի Նաբուգոդոնոսոր թագավորըզորքուղարկեց և նրան, Տիրոջ տան թանկարժեք անոթներով հանդերձ, բերել տվեց Բաբելոն, և նրահորեղբայր Սեդեկիային թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա։

Հուդայի Սեդեկիա թագավորը

11 Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

12 Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև. չխոնարհվեց Տիրոջ բերանովխոսողԵրեմիա մարգարեի առաջ։

Երուսաղեմի անկումը

13 Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորենկարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։

14 Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցինուրիշազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։

15 Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, իր պատգամավորների ձեռքով կրկին ու կրկիննրանց ուղարկում էրիր պատգամները,որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր բնակարանը։

16 Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։

17 Տերընրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին, որն էլ սրով սպանեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբարանում, և չխնայեց երիտասարդին, կույսին, ծերին և ալևորին. բոլորին մատնեց նրա ձեռքը։

18 Նա Աստծու տան բոլոր անոթները՝ մեծերն ու փոքրերը, Տիրոջ տան գանձերը, թագավորի և նրա իշխանների գանձերը, բոլորը տարավ Բաբելոն։

19 Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։

20 Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը,

21 որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որասվեցԵրեմիա մարգարեի բերանով. «Երկիրը պիտի ավերակ մնա յոթանասուն տարի՝ ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել»։

Կյուրոսը հրեաներին արտոնում է վերադառնալ

22 Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանովասվածՏիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով.

23 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *