Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 7

Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով

1 Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։

2 Մեզ տե՛ղ տվեքձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։

3 Դատապարտելու համար չեմ ասում, որովհետև կանխավ ասացի, որ դուք մեր սրտերում եք՝ձեզհետ միասին ապրելու, նաև մեռնելու համար։

4 Ձեր նկատմամբ իմ վստահությունը մեծ է, մեծ է ձեզանով իմ պարծանքը. մխիթարությամբ լեցուն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ։

5 Որովհետև երբ հասանք Մակեդոնիա, բոլորովին հանգիստ չունեցանք, այլ ամեն բանում նեղություն կրեցինք. դրսում մարտնչում էինք, ներքուստ ահ ու սարսափապրում։

6 Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց.

7 ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա.

8 թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։

9 Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծուուզածիտրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։

10 Որովհետև ըստ Աստծուուզածիտրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալպետք չէ,բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։

11 Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծուուզածիտրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։

12 Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։

13 Դրա համար մխիթարված ենք զգում։

Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։

14 Որովհետև ձեզ համար նրա առաջ ինչքան էլ որ պարծեցա, չամաչեցի, այլ ինչպես որ ամեն բան ձեզ հետ ճշմարտությամբ խոսեցինք, այնպես էլ մեր պարծանքը Տիտոսի առաջ ճշմարիտ եղավ։

15 Եվ նրա գորովն էլ ձեր նկատմամբ առավել շատացել է, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչպիսի ահով ու դողով ընդունեցիք նրան։

16 Արդ ուրախ եմ, որ ամեն բանում ձեզ վրա վստահություն ունեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *