Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

1 Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

2 Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։

3 Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։

4 Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։

5 Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։

6 Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։

7 Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համարայսսաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.

Փառաբանության երգ

8 «Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,

Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։

9 Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,

Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։

10 Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.

Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։

11 Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.

Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։

12 Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,

Նրա նշաններն ու նրա հրահանգները։

13 Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,

Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։

14 Ինքը Տերն է մեր Աստվածը,

Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։

15 Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,

Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,

16 Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,

Եվ իր երդումը Իսահակի հետ։

17 Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն

Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտլինի՝

18 Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝

Որպես ձեր ժառանգության բաժին”։

19 Սակավաթիվ էին նրանք,

Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,

20 Ազգից ազգ էին գնում

Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։

21 Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.

Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.

22 “Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,

Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։

23 Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրիմարդի՛կ,

Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,

24 Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,

Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,

25 Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,

Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,

26 Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,

Իսկ Տերը երկինքն է արարել։

27 Փառք և վայելչությունկանրա առաջ,

Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։

28 Ո՛վ բոլոր ժողովուրդներ,

Տիրոջը տվե՛ք փառք և զորություն,

29 Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք,

Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ,

Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։

30 Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ,

Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։

31 Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա,

Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։

32 Ծովը գոռգոռա իր լիությամբ,

Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։

33 Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը,

Քանզի նա գալիս է երկիրը դատելու։

34 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է,

Եվ նրա ողորմությունը հավիտենական է։

35 Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,

Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից,

Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը

Եվ պարծենանք քո մեծագործություններով”։

36 Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,

Հավիտենից մինչև հավիտյան»։

Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։

Պաշտամունք Երուսաղեմում և Գաբավոնում

37 Դավիթնայնտեղ՝ Տիրոջ ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին և նրա եղբայրներին, որպեսզի միշտ՝ ամեն օր, ծառայեն տապանակի առջև։

38 Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններկարգեց։

39 Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներինդրեցՏիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում,

40 որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա ևկատարենՏիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։

41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։

42 Նրանց հետ էին Եմանն ու Իդիթունը՝ փողերով և ծնծղաներով՝ հնչեցնելու համար, և նվագարաններով՝ Աստծունփառաբանելուհամար։ Իսկ Իդիթունի որդիները դռնապաններ էին։

43 Ամբողջ ժողովուրդը գնաց՝ ամեն մեկն իր տունը, Դավիթն էլ վերադարձավ իր տունն օրհնելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *