Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 28

1 Անիրավը փախչում է, երբ ոչ ոքիրենչի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։

2 Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցովկայունությունըերկար կդիմանա։

3 Աղքատ մարդը, որը նեղում է չքավորներին, ուտելիքի չգոյությունպատճառողհորդառատ անձրևիպեսէ։

4 Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։

5 Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։

6 Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։

7 Օրենքը պահողն ըմբռնող որդի է, բայց որկրամոլների հետ բարեկամացողը կամաչեցնի իր հորը։

8 Իր ունեցվածքը տոկոսներով և վաշխով շատացնողն այն հավաքում էուրիշիհամար, ով ողորմած է աղքատների հանդեպ։

9 Ով որ իր ականջը հեռացնում էօրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։

10 Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։

11 Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննումէ նրան։

12 Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։

13 Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։

14 Երանելի է այն մարդը, որ միշտՏիրոջերկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։

15 Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։

16 Անխոհեմ իշխանիպատճառածհարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնիիրօրերը։

17 Արյունապարտ մարդը մինչև գերեզմանկփախչի. թող ոչ ոք նրան չօգնի։

18 Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։

19 Ով որ մշակի իր հողը, հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։

20 Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։

21 Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։

22 Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտի, որ իր վրա աղքատություն պիտի գա։

23 Մարդուն հանդիմանողը հետո ավելի շնորհք կգտնի, քան թե լեզվով շողոքորթողը։

24 Ով որ կողոպտի իր հորն ու մորը՝ ասելով. «Մեղք չէ», նա կործանարար մարդու ընկերն է։

25 Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։

26 Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։

27 Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։

28 Անիրավների բարձրանալու ժամանակ մարդ թաքնվում է, իսկ երբ նրանք կործանվեն, արդարները կշատանան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *