1 Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։
2 Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։
3 Ծանր է քարը, և բեռէավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։
4 Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։
5 Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։
6 Բարեկամիպատճառածվերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխիհամբույրները։
7 Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։
8 Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։
9 Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։
10 Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
11 Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։
12 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։
13 Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
14 Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։
15 Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։
16 Նրան զսպողըքամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։
17 Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։
18 Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։
19 Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդցոլանում։
20 Դժոխքն ու մեռելների աշխարհըչեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։
21 Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդըփորձվում էիրեն գովաբանող բերանով։
22 Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։
23 Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,
24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։
25 Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը.
26 Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։
27 Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։